Առաջադրանքներ

Գրել տրված բառերի հոմանիշները

1 Գովել- դրվատել, գովաբանել, փառաբանել, բարեբանել, ներգովել, ջատագովել, գովասանել, տարփողել, գովերգել, փառավորել:

2 Գեղեցիկ- գեղանի, չքնաղ, գողտրիկ, սիրուն, չնաշխարհիկ, շարմաղ, գեղադեմ, հրաշագեղ, խորոտիկ, արմաղան:

3 Աղիողորմ- աղեկես, դառնակսկից, աղեխաշ, սրտաճմլիկ, աղեկտուր, կսկզալի, սրտակեղեք, դասրնագին, աղեկտոր, վշտագին:

Կենսաբանություն. Սեպտեմբեր ամսվա ամփոփում

1.Կեսնաբանությունը որպես գիտություն:

Կենաբանությունը մի գիտություն է, որն ուսումնասիրում է կյանքը, նրա ծագումը, զարգացոըմը, դրսևորումները: Կենսաբանությունն բավարար գիտելիքներ է տալիս սնկերի, բույսերի, բակտերիաների, կենդանիների և մարդու կյանքի մասին: Այն նաև նպաստել է բժշկության զարգացմանը:

2.Կենսաբանության մասնաճյուղերը և կապը այլ գիտությունների հետ:

Կենսբանության մասնաճյուղերն են՝ մանրէաբանությունը, գենետիկան, անատոմիան, բժշկագիտությունը, կենդանաբանությունը, կենսատեխնոլոգիան: Այն սերտորեն կապված է քիմիայի, ֆիզիկայի, բնագիտության, աշխարհագրության հետ:

3.Կենսաբանական համակարգերը որպես կենսաբանության ուսումնասիրման առարկա

4.Կնդանի բնության ուսումնասիրման մեթոդները:

5.Ինչ է իրենից ներկայացնում կենսաբանություն առարկան:

Կենսաբանությունը որպես գիտություն

Գոյություն ունի բազմացման երկու եղանակ ՝ սեռական և անսեռ։ Անսեռ բազմացման դեպքում սերունդը ձևավորվում է մեկ ծնողական մարմնի ոչ մասնագիտացված բջիջներից (սոմատիկ բջիջներից), որոնք բազմակի բաժանվելով ՝ նոր օրգանիզմ են առաջացնում։ Սեռական բազմացման հիմքում ընկած է երկու ծնողական առանձնյակների յուրահատուկ ՝ սեռական բջիջների միաձուլման հետևանքով ձևավորված զիգոտի բաժանման գործընթացը. որի արդյունքում նոր օրգանիզմ է առաջանում։ Անսեռ բազմացումը բնորոշ է ՝ կիսմամբ, սպորառաջացումով, բողբոջումով և վեգետատիվ բազմացմամբ.

Անսեռ բազմացման օրինակ

Բույսերի վեգետատիվ բազմացում։Անսեռ բազմացման կենսաբանական նշանակությունը -  YouTube

Անսեռ բազմացումն սպորառաջացմամբ բնորոշ է որոշ ջրիմուռներին, մամուռներին և սնկերին։ Սպորը պինդ թաղանթով պատված բջիջ է, ինչը պահպանում է նրան արտաքին միջավայրի անբարենպաստ ազդեցություններից։ Բարենպաստ պայմաններում յուրաքանչյուր սպոր մեկն իր առանձնյակ է առաջացնում։ Բողբոջմամբ բազմանում են միաբջիջներից խմորասնկերը և այլն…

Սեռական բազմացման տարբերակներից պարթենոգենեզը, որը բնորոշ է ՝մարդկանց, կենդանիներին, որդերին, մեղուներին, մրջյուններին և սողուններին։ Սեռական բազմացման ժամանակ ձվաբջիջը զարգանում է և դառնում է հասուն առանձնյակ առանց բեշմնավորման։ Կուսածնության արդյունքում առաջանում են մեկ սեռի առանձնյակներ։ Սեռական բազմացումը պայմանավորում է սերունդների նմանությունը ծնողական ձևերին, մյուս կողմից նրանց հատկանիշների զգալի տարբերությունը։

Աշխարհագրական թաղանթի հիմնական հատկանիշները

1․ Ի՞նչ է աշխարհագրական գոտին: Թվարկե՛ք երկրագնդի աշխարհագրական գոտիները: Ի՞նչ տարբերություն կա հիմնական և անցումային գոտիների միջև, ինչո՞վ է մի գոտին տարբերվում մյուսից:

Աշխարհագրական թաղանթի առավել խոշոր զոնալ միավորներն են աշխարհագրական
գոտիները, որոնք հիմնականում ձգվում են արևմուտքից արևելք.

Երկրագնդի վրա առանձնացնում են 13 աշխարհագրական
գոտի. հասարակածային և յուրաքանչյուր կիսագնդում` մերձհասարակածային,
արևադարձային, մերձարևադարձային, բարեխառն, մերձբևեռային և բևեռային:

Հասարակածային, արևադարձային,
բարեխառն և բևեռային գոտիները համարվում են հիմնական, իսկ «մերձ»
նախածանցով սկսվողները՝ մերձհասարակածային, մերձարևադարձային և
մերձբևեռային գոտիները՝ անցողիկ:

Անցողիկ գոտիները գտնվում են հիմնական
գոտիների միջև և, ի տարբերություն հիմնականի, չունեն իրենց տիրապետող օդային
զանգվածները: Տարվա եղանակից կախված նրանց մեջ ներթափանցում է հարևան
հիմնական գոտիներից որևէ մեկի համար տիպիկ օդային զանգվածը՝ պայմանավորելով
անցողիկ գոտու կլիմայական իրադրությունը:

  1. Ինչո՞վ են նման և տարբեր աշխարհագրական գոտին ու աշխարհագրական զոնան:

Աշխարհագրական գոտիները կանոնավոր շերտերի տեսք չունեն: Ռելիեֆի, ծովային
հոսանքների և այլ գործոնների ազդեցությամբ դրանք կարող են լայնանալ և նեղանալ:
Այդ իմաստով՝ գոտիներն առավել միասեռ են օվկիանոսների վրա:

Աշխարհագրական զոնան աշխարհագրական (բնական) գոտու բաղկացուցիչ մասն է, որը
բնութագրվում է իրեն հատուկ ջերմային և խոնավացման պայմաններով, հողաբուսական
ծածկով, կենդանական աշխարհով:

  1. Ի՞նչ է զոնայականությունը և ազոնայականությունը:

Զոնայականությունը հասարակածից բևեռներ ուղղությամբ բնական բաղադրիչների ու
դրանցից կազմված բնական համալիրների օրինաչափ փոփոխումն է:

  1. Ի՞նչ է վերընթաց գոտիականությունը: Ինչո՞ւ են փոխվում բնության բաղադրիչները ըստ բարձրության:

Վերընթաց գոտիականությունը պայմանավորված է ըստ բարձրության, կլիմայի փոփոխության հետ՝ ջերմաստիճանի նվազման և խոնավության ավելացման հետ: Վերընթաց գոտիականության օրինաչափությունը յուրահատուկ է լեռնային բոլոր երկրներին: Վերընթաց գոտիականությունը մեծ ընդհանություն ունի հորիզոնական զոնայականության հետ. գոտիների հերթափոխը լեռներում բարձրանալիս կատարվում է նույն հաջորդականությամբ, ինչ հարթավայրերում հասարակածից դեպի բևեռները շարժվելիս: Սակայն բնական գոտիները լեռներում փոխվում են ավելի արագ, քան բնական զոնաները հարթավայրերում: Բացի այդ՝ վերընթաց գոտիականությունը լեռներում պայմանավորված է ոչ միայն բարձրության փոփոխությամբ, այլև լեռնային ռելիեֆի առանձնահատկությամբ: Այդ գործում մեծ դեր է խաղում լեռնալանջերի դիրքադրությունը: Վերընթաց գոտիականությունն ամբողջությամբ աչքի է ընկնում առավել մեծ բազմազանությամբ, քան հորիզոնական զոնայականությունը հարթավայրերում: Սակայն հորիզոնական զոնայականության և վերընթաց գոտիականության միջև գոյություն ունի սերտ կապ: Լեռներում վերընթաց գոտիականությունը սկսվում է հարթավայրերի այն նույն բնական զոնայով, որում գտնվում են լեռները: Այսպես՝ Հարավային Ամերիկայի խոնավ հասարակածային անտառների զոնայում գտնվող Անդյան լեռների ստորին գոտին նույնպես կազմում են այդ անտառները, որոնք, ըստ բարձրության, հաջորդում են լեռնային անտառային, բարձրալեռնային անտառների, բարձրալեռնային մարգագետինների ու ձյան գոտիները:

  1. Պատկերե՛ք հասարակածային գոտում գտնվող երևակայական մի շատ բարձր լեռ և նրա վրա սխեմատիկորեն ցո՛ւյց տվեք այն բոլոր գոտիները, որոնք հարթավայրերում տարածվում են հասարակածից մինչև բևեռները:

Առաջադրանքներ

Սյունակնրից ընտրել մեկական արմատ և կազմել 5 բարդ բառ

Խոսք քանդել

Գարի բխել

Տուն հող

Առատ կռիվ

Սև հաց

Տնաքանդ, սևահող, առատաբուխ, խոսքակռիվ, գարեհաց,

հուր փառք

դուռ զբաղվել

միտք զենք

սին վստահ

ինքը կից

հրազեն, դրկից, մտազբաղ, ինքնավստահ, սնափառ

Գտնել հոմանիշները

Արգավանդ -բերրի, հուրթի, պտղաբեր, հարուստ, առատ, ճոխ, բարեբեր,բեղմնավոր

Առաջադրանքներ

1․Կազմիր նախադասություններ հետևյալ զույգերով․

քաղաքական — քաղաքային

Մեր հարևանը նշանավոր քաղաքական գործիչ Կարո Փայլանի եղբայրն է:

Երեկ քաղաքային տրանսպորտում հանդիպեցի վաղեմի ընկերոջս:

ցեղական — ցեղային

Ես պահում եմ ցեղական հովվաշուն:

Աֆրիկական ցեղային խմբերում հայտանբերել են մի շարք հիվանդություններ

տնական — տնային

Մայրիկը խնդրեց գնել 5 հատ տնական ձու:

Տնային կենդանիներից սիրում եմ կատուներին:

2․Կազմիր անձնանուններ հասարակ գոյականներից։

Կորյուն, Հասմիկ, Վարդ, Մեխակ, Նվեր, Վահան, Արև, Մարգաիրիտ, Աստղիկ, Մանուշակ

3․Գրիր 10 դարձվածք, որոնց մեջ կենդանու անուն կա և բացատրիր իմաստները։

Օձի լեզու, կարապի երգ, ագռավի ճանկեր, գայլի ախորժակ, արջի քուն, շան բախտ, կատվի աչքեր, ծեր աղվես, կրեայի քայլեր, ուղտի ականջում քնել:

Վանի թագավորություն

  • Որտե՞ղ է կազմավորվել Վանի թագավորությունը. Վանա լճի ավազանի Նաիրի թագավորության շուրջ կազմավորվեց Վանի թագավորությունը. Սարդուրի I-ի օրոք Վանի թագավորությունը ձգվում էր ոչ միայն Վանա լճի ավազանում, այլև Հայկական Տավրոսից հարավ՝ Տիգրիսի վերին հովտում։
  • Նշե՛լ պետականության ստեղծման նախադրյալները
  • Որո՞նք են թագավորության կործանման պատճառները.Ասորեստանի նոր ուժեղացումն ու նրա հաղթական պատերազմներն ընդդեմ Վանի թագավորության, կիմմերական և սկյութական ցեղերի ներխուժումը, Մարաստանի թագավորության կազմավորումը հանգեցրին Վանի թագավորության անկմանը մ.թ.ա. VI դարի սկզբին.
  • Վանի թագավորության արքաներից ո՞ր թագավորն է քեզ առանձնանում և ինչու՞  Իշպուինին շարունակել է նրա որդին’ Մենուան. Մենուայի օրոք Վանի թագավորությունն աննախադեպ վերելք է ապրել, ծավալվել են շինարարական աշխատանքներ, ստեղծվել է ոռոգման ցանց, հատկապես նշանավոր ցայժմ գործող 72 կմ երկար: Մենուան Արարատյան դաշտում’ Արաքսի աջ ափին, հիմնել է պետության հյուսիսային գլխավոր հենարանը’ Մենուախինիլի քա­ղաքը: Հայկական լեռնաշխարհի հիմնական մա­սը միավորել է մեկ կենտրոնացված պե­տության մեջ. հյուսիսային շրջանների իշխանու­թյունները թեև չեն մտել Վանի տերութան մեջ, բայց ընդունել են նրա գերիշ­խանությունը: Մենուան առաջին հաղթանակներն է տարել տարածաշրջանի հզոր պետության՝ Ասորեստանի նկատ­մամբ, և Վանի թագավորությունը վերա­ծել գերտերության:

Առաջադրանքներ

1Հետևյալ բաղադրյալ բառերի միջև գծիկ դնել, որտեղ որ անհրաժեշտ է 

Ձեռքից ձեռք, անթիվ-անհամար, տիեզերագնաց օդաչու, փողոցից փողոց, հինգ-վեց, տասից տասնհինգ, փունջ-փունջ, մուգ կարմիր, բաց կանաչ, տխուր-տրտում։ 

2 Գրել մեկ բառով 

Արյուն-քրտինք թափել, փշուր-փշուր անել, գալար-մալար գալ, երդում-պատառ ուտել, խաղք-խայտառակ դառնալ,  պատառ-պատառ անել, զինաթափ անել, թիկն տալ, կուչ գալ,

Տանջվել, փշրել, գալարվել, երդվել, խայտառակվել, պատառոտել, զինաթափել, հենվել, կծկվել

10.Փակագծում տրված  բառերից ընտրի՛ր ճիշտը: 

Առաջադրված հարցը դժգոհությունների (տեղի տվեց, տեղիք տվեց)։ 

Աբովյան (փողոցի վրա, փողոցում) մի նոր սրճարան է բացվել։ 

Գեղեցիկը (հասկացություն, հացկացողություն) է գեղագիտության մեջ։ 

Գյուղում պարբերաբար կրկնվող հողի (սողանքները, սահանքները)  մեծ խնդիրներ էին առաջացնում բնակչության շրջանում։ 

4Նշել թվերի ճիշտ հերթականությունը, որը համապատասխանում է նախադասությունների տրամաբանական հաջորդականությանը։ 

1․ Նրանք կամենում են հափշտակել Շահանդուխտին: 

2․ Այդ դեպքից հետո ժայռը կոչվում է Շահանդուխտի քերծ: 

3․ Թշնամիներին գերի չընկնելու համար աղջիկը ձիով թռչում է բարձր ժայռի գագաթից ու   

անվնաս իջնում Որոտան գետի ափին։ 

4․Շահանդուխտ անունով մի աղջիկ հարս գնալիս ենթարկվում է անօրենների հարձակմանը:

4, 1, 3, 2

Ավետիք Իսահակյան

Ավետիք Իսահակյան - Հայկական գանձարան

Ավետիք Իսահակյանը ծնվել է Ալեքսանդրապոլում (Գյումրի): Նախնական կրթությունը ստացել է տեղի և Հառիճի վանքի դպրոցներում, 1889-92թթ սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում: 1892թ. «Տարազ» ամսագրում լույս է տեսել նրա առաջին բանաստեղծությունը՝ «Ծաղիկ էի նորաբողբոջ» վերնագրով:  1893թ. մեկնել է Եվրոպա: Աշխատել է Վիեննայի մարդաբանական թանգարանում և, միաժամանակ, ունկնդրել գիտական դասընթացները, ապա եղել Լայպցիգի համալսարանի ազատ ունկնդիր: 1895թ. վերադարձել է հայրենիք: Հայ  ազգային-ազատագրական պայքարին մասնակցելու համար 1896թ. ձերբակալվել է և մեկ տարով բանտարկվել Երևանի բանտում: 1898թ. աքսորվել է Օդեսա: 1900թ. կրկին մեկնել է Եվրոպա և ապրել Ժնևում ու Ցյուրիխում: 1901թ. վերադարձել է հայրենիք: 1908թ. կրկին ձերբակալվել է՝ «Դաշնակցության գործով» և, որպես ՀՀԴ բյուրոյի անդամ, 1 տարով բանտարկվել Թիֆլիսի Մետեխի բանտում: Խուսափելով իր դեմ պատրաստվող դատավարությունից՝ 1911թ.  մեկնել է Կոստանդնուպոլիս: 1912-26թթ ապրել է Գերմանիայում, Շվեյցարիայում և Իտալիայում: 1926թ. ընտանիքը տեղափոխել է Փարիզ, իսկ ինքը վերադարձել է Հայաստան, որտեղ ապրել է մինչև 1930թ.: 1930-36թթ ապրել է Փարիզում, 1936թ. վերադարձել է հայրենիք: 1946-57թթ եղել է Հայաստանի գրողների միության նախագահը: Առաջին բանաստեղծական ժողովածուն է «Երգեր ու վերքերը» (1898թ.)։ «Դարդս լացեք», «Սև մութ ամպեր ճակտիդ դիզվան», «Սիրեցի յարս տարան», «Որսկան ախպեր» և քնարական այլ բանաստեղծություններ երգի են վերածվել: Մշակել է ժողովրդական ավանդավեպեր, լեգենդներ, հեքիաթներ: Բազմաթիվ սյուժեներ վերցրել է հայ և Արևելքի ժողովուրդների ավանդապատումներից ու իմաստավորել ժողովրդական կենսափիլիսոփայությամբ, երազանքներով, ձգտումներով («Հայրենի հող», «Շիդհարը», «Լիլիթ», «Սաադիի վերջին գարունը», «Հավերժական սերը»): Պոեմներից հիշարժան են «Ալագյազի մանիները» (1895-1917թթ), «Իմ կարավանը» (1906թ.), «Սասմա Մհերը» (1922թ.): Մայրական սիրո գեղեցիկ պատկերներ են «Մայրը» և «Մոր սիրտը» լեգենդները: Հայրենիքի հավերժության գաղափարն առավել մեծ ընդհանրացման է հասել «Ռավեննայում» (1926թ.) բանաստեղծության մեջ, որը գրել է Իտալիայում: «Մասըսա Մանուկը» (1895-1905թթ) վիպասքը հայ ազգային-ազատագրական շարժման նորօրյա էպոսն է։ Հայ խոհափիլիսոփայական քնարերգության մեջ անհաս բարձունք է Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը (1910թ.): Հայ արձակի լավագույն գործերից է «Ուստա Կարո» անավարտ վեպը (լույս է տեսել 2006 թ.): Հայ պատմվածքի ժանրը հարստացել է գրողի «Համբերանքի չիբուխը», «Հորս գութանը», «Գերեզմանի վրա» և այլ գործերով։ Գրել է նաև հեքիաթներ ու առակներ, բալլադներ ու լեգենդներ, հուշապատում, մանրապատումներ և այլն։ 2001թ. լույս է տեսել նրա «Աֆորիզմներ» գիրքը:  ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս էր: 1946թ. արժանացել է ԽՍՀՄ Պետական մրցանակի, իսկ ՀԽՍՀ Նախարարների խորհրդի 1980թ. որոշմամբ սահմանվել է Ավետիք Իսահակյանի անվան ամենամյա գրական մրցանակ: Իսահակյանի տուն-թանգարաններ են գործում Երևանում, Գյումրիում, նրա անունով կոչվել են փողոցներ Երևանում, Գյումրիում, հանրապետության այլ քաղաքներում, Մոսկվայում, դպրոցներ և գրադարաններ՝ Հայաստանում, արձաններ են կանգնեցվել Երևանում և Գյումրիում: ՀՀ 10-հազարանոց թղթադրամի վրա պատկերված է նրա դիմանկարը:  Մահացել է Երևանում, թաղված է Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում: