Էկոլոգիայի հարցաշար

1.Ինչ է ԳՄՕ-ն

ԳՄՕ- գենետիկորեն ձևափոխված օրգանիզմներ (բույսեր, կենդանիներ, միկրոօրգանիզմներ), որոնց փոխպատվաստել են այլ օրգանիզմների գեներ և նրանց գենոտիպն արհեստականորեն փոփոխվել է։

Գենային փոփոխությունները, որպես կանոն, կատարվում են գիտական և տնտեսական նպատակներով։ Ի տարբերություն բնական կամ արհեստական մուտացիաների ժամանակ առաջացող պատահական փոփոխությունների՝ գենային ձևափոխումն ունի խիստ նպատակային ուղղվածություն։

2020թ հունիսի 26-ից սկսած՝ գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմների կիրառմամբ պատրաստված սննդամթերքի մակնշման վրա «ԳՄՕ» նշումը պետք է պարտադիր լինի պիտակի վրա, ընդ որում՝ նույն ձևով, չափով և տառատեսակով։

2.Սննդային թունավորումներ

Սննդային թունավորումները հիվանդություններ են, որոնք առաջանում են բակտերիային թույներ պարունակող կամ թունավոր խառնուրդներով աղտոտված սննդամթերքների օգտագործուման հետևանքով։

Սննդային թունավորման ժամանակ ձեր ինքնազգացողությունը կարող է վատանալ, սակայն դուք չհասկանաք, թե կոնկրետ որ սննդամթերքն է եղել ձեր թունավորման պատճառը։ Ավելին, դուք կարող եք նույնիսկ չկասկածել, որ ձեր առողջական վիճակի վատթարացումը պայմանավորված է սննդային թունավորմամբ։

Եթե ձեզ մոտ առաջացել է սննդային թունավորում, դուք հավանաբար կունենաք՝

-գաստրոէնտերիտին բնորոշ ախտանիշներ, օրինակ՝ որովայնի կծկանքային ցավեր, փորլուծություն կամ փսխումներ
-գրիպանման նշաններ
-երկուսը միասին։

Սննդային թունավորումը կարող է առաջացնել նաև ծանր քրոնիկ հետևանքներ, օրինակ՝ երիկամային անբավարարություն կամ կյանքին սպառնացող շնչարգելություն։ Հազվադեպ սննդային թունավորումը կարող է բերել նաև մահվան։

3.Առաջին օգնություն սննդային թունավորման ժամանակ

Առաջին օգնությունը ստամոքսաաղիքային համակարգից թունավոր սննդի մնացորդների հեռացումն է (ստամոքսի լվացում, լուծողական միջոցներ)։ Բուժումը կախված է թունավորում առաջացնող պատճառից։

4.ՀՀ կարմիր գիրքը, հատուկ պահպանման տարացքներ

բուսական և կենդանական աշխարհների հազվագյուտ, անհետացած ու անհետացող, կրճատվող, անորոշ տեսակների հաշվառման գիրք, որը փաստացի տվյալներ է պարունակում դրանց կենսաբանության, թվաքանակի, տարածման վայրերի վերաբերյալ։

  • պետական արգելոցներ
  • ազգային պարկեր
  • պետական արգելավայրեր
  • բնության հուշարձաններ։

Նշվում են նաև թվաքանակի կտրուկ նվազման հիմնական պատճառները։ Հայտնի են կարմիր գրքի միջազգային և ազգային տարբերակները։ Կարմիր գիրքը կազմվում է կենսաբազմազանության պետական հաշվառման արդյունքների հիման վրա։ Կարմիր գրքում ընդգրկված է 308 տեսակի կենդանի/հովազ, ֆլամինգո, հայկական իժ, անդրկովկասյան գորշ արջ…

Կենդանաբանության ինստիտուտը կազմել և 1987 թվականին հրատարակել է Հայաստանի կենդանիների կարմիր գիրքը։ 2010 թվականին հրատարակված Կարմիր գրքում ընդգրկված է 308 տեսակի կենդանի՝ 155 անողնաշարավոր (16 տեսակի փորոտանիներ և 139 միջատներ) և 153 ողնաշարավոր, կաթնասունների՝ 29 (անդրկովկասյան գորշ արջ, կովկասյան ջրասամույր, հովազ, հայկական մուֆլոն և այլն), թռչունների՝ 96 (սովորական ֆլամինգո, մոխրագույն սագ, հայկական որոր, սև անգղ, կովկասյան մայրեհավ և այլն), սողունների՝ 19 (հայկական իժ, կովկասյան կատվաօձ, անդրկովկասյան տակիրային կլորագլուխ, փոքրասիական մողես և այլն), երկկենցաղների՝ 2 (սիրիական սխտորագորտ) և ձկների 2 (Սևանի իշխան, Սևանի բեղլու) տեսակներ[1]։

5. Ինչ գիտեք կովկասյան ընձառյուծի մասին

Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։ Գրանցված է նաև նախկին ԽՍՀՄ–ի Կարմիր գրքում։ Պահպանվում է «Խոսրովի անտառ» և «Շիկահող» արգելոցներում, «Արևիկ» ազգային պարկում և «Զանգեզուր» արգելավայրում։ 2002 թվականից սկսած WWF հայաստանյան մասնաճյուղը աջակցում է ընձառյուծի պահպանության իրականացմանը և կատարում է տեսակի մոնիթորինգը արեալի սահմաններում։Տարածված է Հյուսիսային Կովկասում, Հարավային Կովկասում, Արևելյան Թուրքիայում, Հարավային Թուրքմենստանում, Իրանում, Աֆղանստանում։

6.Ինչով է զբաղվում WWF կազմակերպությունը

Նպատակն է բնական միջավայրի վատթարացման կանխարգելումը, բնության պահպանության և բուսական ու կենդանական աշխարհի անհետացող տեսակների փրկության համար ֆինանսական միջոցների հայթայթումը։ Հիմնական գործունեությունն է գենետիկական, տեսակային և էկոհամակարգային բազմազանության պահպանումը, վերականգնվող բնական պաշարների օգտագործման կայուն ձևերի ապահովումը:

Դիտել ֆիլմը

7. Քանի տոկոս ընձուղտներ են մնացել Կիենիայում վերջին 30 տարվա ընթացում

8. Որ երկրում է գտնվում ամենամեծ արվարձանային քաղաքամասը

9. Որ երկրի մայրաքաղաքն է ամենաաղտոտված քաղաքներից մեկը

10. Ինչու է անհետանում Չադ լիճը

11. Ջրի քիմիական բաղադրությունը, ինչպես ստուգել ջրի որակը կենցաղային պայմաններում.

12. Կիորոյի արձանագրությունները

Կիոտոյի արձանագրություն՝ միջազգային փաստաթուղթ, որն ընդունվել է Կիոտոյում 1997 թվականին։ Այն զարգացած և անցումային տնտեսություն ունեցող երկրներին պարտադրում է 2008-2012 թթ. ընթացքում։ Արձանագրության ստորագրման ընթացքը սկսվեց 1998 թ. մարտի 16-ին և ավարտվեց 1999 թ. մարտի 15-ին։ 2009 թ. մարտի 26-ի դրությամբ արձանագրությունը վավերացվել է 181 երկրների կողմից։ Արձանագրության իրացման առաջին փուլը սկսվեց 2008 թ. հունվարի 1-ին և շարունակվում է հինգ տարի՝ մինչև 2012 թ. դեկտեմբերի 31, ինչից հետո, ինչպես սպասվում է, նրան կփոխարինի նոր համաձայնագիր։

Սկզբում նախատեսվում էր Կիոտոյի արձանագրության փոխարեն ստորագրել նոր շրջանակային համաձայնագիր: Սակայն արդյունքում որոշվեց երկարաձգել արձանագրության ժամկետը` մինչեւ մթնոլորտ ջերմոցային գազերի արտանետումը սահմանափակող նոր միասնական պայմանագրի մշակումը: Ըստ Դուրբանում ստորագրված համաձայնագրի` նոր պայմանագիր պետք է պատրաստ լինի 2015թ-ին, ուժի մեջ մտնի`2020-ին:Բացի այդ, որոշվել է ստեղծել «Կլիմայական  կանաչ հիմնադրամ»` զարգացող երկրներին գլոբալ տաքացման դեմ պայքարում աջակցության նպատակով:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *