Արմավիրի մարզ

Արմավիրի մարզ
Տարածքը՝ 1242ք․կմ
Բնակչությունը՝267 հազար(2017թ.)
Կենտրոնը՝ ք․ Արմավիր

Բնաշխարհը

Արմավիրի մարզը տարածքի մեծությամբ ամենափոքրն է Հայաստանի Հանրապետությունում: Այստեղ է գտնվում Արաքս գետի միջին հոսանքում կառուցված առայժմ միակ ավտոճանապարհային կամուրջը (Մարգարա գյուղի մոտ), որը Հայաստանի Հանրապետությունը միացնում է Թուրքիային:

Բնական պայմանները և հարստությունները

Արմավիրի մարզի կլիման խիստ չորային է: Առանձնապես հաճելի է արևոտ, անհողմ, տևական աշունը, երբ հասունանում են այգիների ու դաշտերի բարիքները:

Միակ գետը, որ սկսվում է մարզի սահմաններում, Մեծամորն է (Սևջուրը), որը սնվում է Այղր լճից ու նրա մերձակա աղբյուրներից: Մեծամորի միակ խոշոր վտակը Քասաղն է: Գարնանը սահմանային Արաքսի, ինչպես նաև Քասաղի հորդացած ջրերը դուրս են գալիս ափերից ու ավերածությունների պատճառ դառնում:

Արմավիրի մարզը հարուստ է պատմական բացառիկ հուշարձաններով: Եզակի հուշարձան է Մեծամորի բլրի լանջին պեղված հինգհազարամյա հնության (բրոնզեդարյան) մետաղաձուլարանը:

Պատմական մեծ արժեք են ներկայացնում ուրարտական քաղաք Արգիշթիխինիլիի ավերակները: Դրանց հարևանությամբ Արաքս գետի նախկին հունի ձախ ափին գտնվել է հայոց նախկին մայրաքաղաքը` Արմավիրը, որը դարեր շարունակ եղել է տնտեսական և մշակութային խոշոր կենտրոն ու մնացել է այդպիսին մինչև նոր մայրաքաղաքի` Արտաշատի հիմնադրումը:

Դրանից քիչ արևմուտք` Արաքսի ու Ախուրյանի միախառնման տեղում նշմարվում են այլ նշանավոր քաղաքի` Երվանդունիների թագավորության վերջին մայրաքաղաքի` Երվանդաշատի փլատակները:

Պատմաճարտարապետական մեծագույն արժեք է ներկայացնում նաև Սարդարապատի հուշահամալիրը:

Բնակչությունը

Արմավիրի մարզը բնակչության բացարձակ թվով գրավում է միջին տեղ, բայց առաջինն է բնակչության խտության ցուցանիշով: Բնակչության ավանդական զբաղմունքը գյուղատնտեսությունն է, ուստի և նրա մեծ մասը ապրում է գյուղերում:

Քաղաքները

Արմավիրի մարզկենտրոնն է Արմավիրը (նախկինում` Սարդարապատ, ապա Հոկտեմբերյան): Այն Հայաստանի երիտասարդ ու արագ զարգացող քաղաքներից է: Մարզի աբողջ տարածքի նկատմամբ կենտրոնական դիրք ունի, գտնվում է Երևան-Վաղարշապատ-Արագած-Գյումրի կարևոր ավտոխճուղու վրա: Քաղաքում գործում են երկու տասնյակից ավելի արդյունաբերական ձեռնարկություններ, կրթամշակութային ու առողջապահական` մարզային նշանակության հիմնարկներ:

Մարզում, ամբողջ երկրում և համայն հայության կյանքում իր բացառիկ նշանակությամբ առանձնանում է Վաղարշապատ (1945-1995թթ. կոչվել է Էջմիածին) քաղաքը: Բացառիկ է նրա հոգևոր մշակութային նշանակությունը: Այդ առումով Վաղարշապատը ոչ միայն համահայաստանյան, այլև համահայկական կենտրոն է: Շնորհիվ այն բանի, որ այստեղ գտնվում է Սուրբ Էջմիածնի Մայր տաճարը, Վաղարշապատը համայն հայության հոգևոր-կրոնական կենտրոնն է և Ամենայն Հայոց կաթողիկոսության ու Հայոց կաթողիկոսի աթոռանիստը: Մայր տաճարին կից գործում է Հոգևոր ճեմարանը, որը Հայ Առաքելական եկեղեցու ծառայողներ է պատրաստում Հայաստանի և սփյուռքի համար:

Երկրի էկոնոմիկայում Արմավիրի մարզի տեղը և դերը որոշող գլխավոր ճյուղը էլեկտրաէներգետիկան է` հանձին Հայաստանում և ամբողջ տարածաշրջանում միակ ատոմային էլեկտրակայանի: Դա գտնվում է մարզկենտրոնից ոչ հեռու, Մեծամոր քաղաքում, որը կառուցվել է ատոմային էլեկտրակայանին սպասարկելու համար:

Տնտեսությունը

ՀՀ Արմավիրի մարզը հանրապետությունում առանձնանում է իր զարգացած
գյուղատնտեսությամբ և արդյունաբերությամբ: Մարզի աշխարհագրական դիրքը և
բնակլիմայական պայմանները նպաստավոր են, ինչպես բուսաբուծության (բազմամյա
տնկարկներ, բանջարեղեն), այնպես էլ անասնաբուծության զարգացման համար:
Անասնաբուծության բնագավառում հիմնականում զարգացած է խոշոր և մանր
եղջերավոր անասնաբուծությունը, խոզաբուծությունը և թռչնաբուծությունը, իսկ
բուսաբուծության մեջ պտղաբուծությունը, խաղողագործությունը, բանջարաբուծությունը և բուսաբուծությունը։ Հիմնականում մշակվում են հացահատիկային և բանջարաբոստանային մշակաբույսեր։

Արդյունաբերությունը մասնագիտացված է էլեկտրաէներգիայի, սննդանյութերի, ըմպելիքի, ալկոհոլային խմիչքների արտադրության ու շինանյութերի հանքավայրերի շահագործման ուղղություններում։ Բեռնաուղևորափոխադրումները մարզում իրականացվում են ավտոմոբիլային տրանսպորտով։ 2015թ․-ին մարզի տնտեսության հիմնական հատվածների տեսակարար կշիռները ՀՀ համապատասխան ճյուղերի ընդհանուր ծավալում կազմել են․

  • արդյունաբերություն 4․3%
  • գյուղատնտեսություն 17․5%
  • շինարարություն 3․5%
  • մանրածախ առևտուր 3․8%
  • ծառայություններ 1․7 %
C:\Users\user\Desktop\Արմավիր.pdf

Մարոն

I
Մեր գյուղն էն է, ոո հըպարտ,
Լեռների մեջ միգապատ,
Խոր ձորերի քարափին՝
Ձեռը տըված ճակատին՝
Միտք է անում տըխրադեմ.
Ի՛նչ է ուզում՝ չըգիտեմ…
Պաս չենք էնտեղ մենք ուտում,
Ու ջերմեռանդ աղոթում,
Ժամ ենք գնում ամեն օր.
Բայց միշտ ցավեր նորանոր,
Միշտ մի աղետ, մի վընաս
Գալիս են մեզ անպակաս:
Ահա պատմեմ ձեզ մի դեպք,
Մի պատմություն, որ երբեք
Հիշատակով տըխրալի
Սըրտիս հանգիստ չի տալի:

II
Մեր գյուղից վեր մինչ էսօր
Կա ուռենի մի սըգվոր:
Մեծ անտառից նա զատված,
Մարդու կացնից ազատված՝
Կանգնած է դեռ ու շոգին
Հով է տալիս մըշակին:
Գիժ, լեռնային մի վըտակ
Խոխոջում է նըրա տակ,
Խաղում կանաչ մարգերին:
Էն առվակում կես օրին,
Երբ որ շոգից նեղանում,
Գընում էինք լողանում:
Տըկլոր, աշխույժ խըմբակով,
Աղաղակով, աղմուկով
Խաղում էինք, վազվըզում
Գույն-գույն մանրիկ ավազում:
Կամ հետևում հև ի հև
Թիթեռնիկին ոսկեթև,
Ու միշտ հոգնած ժամանակ,
Էն մենավոր ծառի տակ
Նըստում տըխուր մի քարի,
Գերեզմանին Մարոյի…

Մարո՜, անբա՛խտ, վաղամե՛ռ,
Դու մանկության իմ ընկեր,
Ո՛րքան ենք մենք խաղացել,
Իրար սիրել ու ծեծե՛լ…

III
Ժիր էր Մարոն, դուրեկան,
Նոր էր իննը տարեկան,
Նըրանց տանը երբ մի օր
Եկան երկու եկավոր:
Ու Մարոյի մայրիկը
Երբ որ բերավ, դրավ լիքը
Խոնչեն նըրանց առաջին,
— Շնորհակալ ենք մենք, ասին,
Տաշտներըդ լի հաց լինի,
Դուռներըդ միշտ բաց լինի.
Հաց չենք ուզում ձեզանից,
Հող տըվեք մեզ ձեր տանից…
Էն ժամանակ Մարոյի
Հայրիկն առավ արաղի
Լիքը բաժակն ու ասաց.
— Կամքըդ լինի, տեր աստված…
Նըշանեցին Մարոյին,
Տըվին չոբան Կարոյին:

IV
Չոբան Կարոն սարերի
Մի հովիվ էր վիթխարի.
Բոյ-բուսաթին նայելիս
Մարդու զարզանդ էր գալիս.
Բայց զոքանչը անսահման
Սիրում, փարում էր նըրան:
Շատ էր սիրում և Մարոն.
— Լավն է, ասում էր, Կարոն,
Բերում է ինձ ամեն օր
Կանփետ, չամիչ ու խընձոր…

V
Մին էլ Կարոն աղմուկով
Եկավ զուռնով-թըմբուկով,
Ու Մարոյին զուգեցին,
Երեսին քող ձըգեցին,
Հինա դըրին ձեռքերը…
Եկավ խաչով տերտերը,
Տարավ ժամում կանգնեցրեց.
— Տե՞ր ես, որդյա՜կ, հարցըրեց:
— Տեր եմ, ասավ մեր Կարոն,
Լուռ կանգնած էր միշտ Մարոն…
Հայրն էլ եկավ ու ծեսին
Էսպես օրհնեց իր փեսին.
— Ջաղացիդ միշտ հերթ լինի,
Մեջքըդ ամուր բերդ լինի…
Իսկ երբ հնչեց «տարան հա՛» — ն,
Նըրան փեսի տուն տարան:
Պըսակեցին Մարոյին,
Տըվին չոբան Կարոյին:

VI
Թե գըրբացի չար ջանքով,
Գիր ու կապով, բըժժանքով
Մանուկ սիրտը կըտրեցին,
Կամ թե նըրա հանդերձին
Էն անհոգի չար ջադուն
Քըսեց գիլի ճըրագուն…
Էդ չիմացավ ոչ ոք պարզ,
Միայն փոքրիկ նորահարս
Մարոն ատեց իր մարդուն.
Փախավ, եկավ ետ հոր տուն:
Եկավ լացեց նա վըշտոտ,
— Ես չեմ գնալ նըրա մոտ.
Ես սիրում եմ մայրիկին,
Ես չեմ ուզում լինեմ կին…

VII
Հայրիկն էնժամ բարկացավ,
Ծեծեց նըրան ու ասավ.
— Դուրս իմ տանից, սևերե՜ս,
Ետ չնայես դեպի մեզ,
Ոտ չըդնես էլ տունըս,
Մըրոտեցիր անունս…
Լալով, ծածկած իր դեմքը,
Թողեց Մարոն հոր շեմքը:

VIII
Ու հալածված իր հորից,
Փախած չոբան Կարոյից,
Սոված, պատռած շորերով,
Կորչում էր նա օրերով:
Կուչ էր գալիս խըղճալի
Օջախի շուրջ օտարի
Կամ թափառում մեն-մենակ
Մեր հանդերում շարունակ:

IX
Շատ ամիսներ անց կացան…
Դիմաց սարից մի չոբան
Ձեն էր տալիս մի օր մեզ,
Թե՝ իմացե՜ք, որ էսպես
Կարմիր շորով մի խիզան
Ընկավ ձորը, մի կածան…
Դուրս թափվեցինք մենք գյուղից,
Հեռու կանգնած, երկյուղից,
Տեսանք՝ ահեղ էն ձորում
Ոնց էր լալիս ու գոռում
Մարոյի հայրն ալևոր,
Մայրը ճըչում սըգավոր:
Շատ լաց եղավ և Կարոն…
Մեռա՛վ, գընաց մեր Մարոն:

X
Սակայն անբախտ նըրա դին
Պապի կողքին չըդըրին:
Գյուղից հեռու մինչ էսօր
Կա ուռենի մի սըգվոր:
Էն մենավոր ծառի տակ
Փոս փորեցին մի խորին,
Առանց ժամ ու պատարագ
Մեջը դըրին Մարոյին,
Էն սև քարն էլ տաշեցին,
Բերին վըրեն քաշեցին:

XI
Շատ եմ տեսել, երբ սըգվոր
Մայրը մենակ, սևաշոր,
Կորանալով էն քարին՝
Ձեն էր տալիս Մարոյին…
— Ո՞վ քեզ ծեծեց, Մարո ջա՛ն,
Ո՞վ անիծեց, Մարո ջա՛ն,
Ո՞ւր փախար դու, Մարո ջա՛ն,
Տուն արի՜, տո՛ւն, Մարո ջա՛ն,
Խո՞ր ես քընել, Մարո ջա՛ն,
Չե՜ս զարթնում էլ, Մարո ջա՛ն…
Կորանալով էն քարին՝
Ձեն էր տալիս Մարոյին.
Խունկ էր ծըխում, մոմ վառում,
Որ գիշերվան խավարում
Փայլփըլում էր մեն-մենակ
Հեռվից երկար ժամանակ:

Մարտ ամսվա նախագիծ/ Աղբի տեսակավորում՝ ՙՙԱնթափոն կենցաղ՚՚ նախագծի շրջանակներում

Կատարել հետազոտական աշխատանք հետևյալ թեմաների շուրջ՝

  1. Իջնել իմ բնակության վայրի մոտ, շրջայց կատարել, դիտարկել՝ թե որտեղ է գտնվում մոտակա աղբամանը, արդյոք կա դրված աղբի տեսակաորման համար նախատեսված աղբամաններ, լուսանկարել աղբամանը և շրջակա տարածքը:
  2. Ծանոթանալ արդյոք շենքում կամ հարևանների միջև կա լիազոր անձ, որը պատասխանարվություն է կրում շենքի տեխնիկական ապահովվութան վերաբերյալ, ով կարող է կազմակերպել հարևանների հետ հանդիպում և զրուցել աղբի տեսակավորման մասին:
  3. Գրել՝ թե ինչպես է կազմակերպված աղբի տեսակավորումը ձեր տանը՝ արդյոք տեսակավորվումէ աղբը ձեր տանը:
  4. Եթե աղբը տեսակավորվում է՝ ապա լուսանկարել և նկարագրել թե ինչպես:
  5. Մեկ ամսվա ընթացքում զբոսնել համայնքով մեկ և հաշվել, հաշվառել հասցեներով, թե քանի աղբի տեսակավորման կետ կա ձեր համայնքում:
  1. Մոտակա աղբամանը գտնվում է մեր շենքի դիմաց, այն նախատեսված չէ աղբի տեսակավորման համար:
Բնութագրությունը հասանալի չէ

2. Մեր շենքում չկա լիազորված անձ, այդ հարցերով զբաղվում է համատիրությունը:

3, 4. Մենք տան մեջ ունենք 3 աղբաման, 2 փոքր և 1 մեծ: Փոքրերից մեկը գտնվում է լոգասենյակում՝ այնտեղ հավաքվում է հիգիենայի պարագաների, խնամքի միջոցների դատարկ տարրաներ, էկո աղբ, իսկ խոհանում՝ կենցաղային աղբ, սննդի մնացորդներ:

5. Շրջելով Բանգլադեշ համայնքում լուսանկրել եմ բակերում տեղակայված աղբի տեսակավորման համար նախատեսված աղբամանները:

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Առաջադրանքներ

Կրավորական կառույցի նախադասությունները  դարձրեք ներգործական  կառույցի:

Այդ ժամանակ վանքում պատարագ մատուցվեց կաթողիկոսի կողմից:

Այդ ժամանակ վանքում կաթողիկոսը պատարագ մատուցեց:

Բջնի քաղաքը բռնագրավվել է թշնամիների կողմից 1199 թվականին:

1199 թվականին թշնամիները բռնագավեցին Բջնի քաղաքը:

Երկինքն ասես պատռվեց հազար միլիմետրանոց թնդանոթի պայթյունից:

Լուսամուտի փեղկերը  շրխկոցով բացվեցին ուժեղ քամուց:

Ուժեղ քամու շրխկոցից լուսամփոփի փեղկերը բացվեցին:

Գարեգինը հաճախ էր հուզվում ամենաչնչին բաներից:

Ամենաչնչին բաները հաճախ հուզում էր Գարեգինին:

Շրջակա ամբողջ տարածքը պատված էր դաշտային ալ կակաչներով:

Ալ կակաչները պատել էին շրջակա ամբողջ տարածքը:

Ֆրանսիայի լիազոր դեսպանն ընդունվեց նախարարի կողմից:

Նախարարը ընդունեց ֆրանսիայի լիազոր դեսպան :

Մթնաձոր տանող միակ արահետը փակվում էր առաջին ձյունով:

Առաջին ձյունը փալում էր մթնաձոր տանղ ճանապարհը:

Ցերեկվա շոգից խանձվել էին շրջակա դաշտերն ու այգիները:

Շրջակա դաշտերն ու այգիներն այրել էր ցերեկվա շոգը:

Առանձնարանը զարդարված էր երփներանգ ու նախշազարդ գորգերով:

Երփներանգ ու նախշազարդ գորգերը զարդարել էին առանձնարանը

2. Տրված բառերի դիմաց գրիր հոմանիշները

Ողորկ- հարթ,հավասար

Գաղտագողի- թաքուն, ծածուկ

Տամուկ-խոնավ, թաց

Վճիտ- պարզ, զուլալ

Ծուռումուռ- խորդուբորդ

Բերկրանք- քնքշություն

Հաստլիկ- թմբլիկ

Կարծր- պինդ, ամուր

Ապօրինի- անօրինական,անիրավ

Գունեղ-գույնզգուն,

Լեոնարդո դա Վինչի: ՙՙՄոնա Լիզա՚՚-յի առեղծվածները/ Ուսումնասիրական աշխատանք

Նախ սկսեմ նրանից, որ դա Վինչին իմ կարծիքով ոչ թե Վերածննդի դարաշրջանի, այլ բոլոր ժամանակների ամենախոշոր նկարիչն է: Տգետ ամբոխը նրան մեղադրում էր կախարդության մեջ, մինչ դեռ նա բացի նկարիչ լինելուց հրաշալի գիտնական էր, զբաղվում էր հերետիկոսությամբ, ուսումնասիրում էր մարդու անատոմիան՝ հաճախ կատարում էր դիահերձում և այլ փորձեր:

Լեոնարդոն ոչինչ չէր հորինում և ոչինչ հիշողությամբ չէր նկարում։
Նա ասում էր՝ «Այն վարպետը, որը իրեն կներշնչի, թե կարող է իր հիշողության մեջ պահպանել բնության բոլոր ձևերն ու ստեղծագործությունները, ինձ վերին աստիճանի տգետ կթվար, քանզի բնության ստեղծագործություններն անվերջ են, իսկ մեր հիշողությունն այնքան անսահման չէ, որ ամեն ինչի բավարարի»։Միգուցե դա է պատճառը, որ նրա նկարներն ունեն յուրահատուկ շունչ և բազում գաղտնիքներ:

Finepro

<<Մոնա լիզա>> (Տիկին Լիզա Ջոկոնդայի դիմանկարը)

Վարկածներ

Այս նկարը համարվում է թերևս ամենառեղծվածային և ամենաթանկ նկարը: Որոշ գիտնականներ պնդում են, որ Ջոկոնդայի աչքերում պատկերված են լատինական  L և S տառերը, որոնք Լեոնարդոյի և Սալաինի անվան սկզբնատառերն են, իսկ Սալաինը մոդել էր, ում սիրահարված էր Դա Վինչին։ Մյուսներն էլ պնդում են, որ նկարում պատկերվածը տղամարդ է, քանի որ ունի շատ հաստ պարանոց: Ամենահայտնի վարկածն այն է, որ նկարում պատկերվածը Դա Վինչիի մայրն է։ Նրա մայրը հիվանդության պատճառով հոնքեր չի ունեցել, ինչպես և պատկերված է կտավում։

ap mona lisa hidden picture jef 111206 wblog 1 - Մի՛ տանջվիր, միևնույն է, չես բացահայտի իմ գաղտնիքը. Մոնա Լիզա

Ըստ մեկ ուրիշ վարկածի, եթե շրջենք կտավը, ապա կտեսնենք 3D կենդանիներ: Եվ դա նկարիչը պատահական չի արել: Ասում են , որ Դա Վինչին ցանկացել է, որպիսի մարդիկ իր նկարներն տարբեր կողմերից ուսումնասիրեն:

Ճիշտ է վարկածները շատ են՝ մոտ 500 տարի շարունակ ամեն օր մի վարկած է առաջ գալիս, սակայն դեռ ոչ ոքի չի հաջողվել գաղտնազերծել նկարը:

Փաստերի շնորհիվ ծանոթություն <<Մոնա լիզա>> նկարի պատմությանը

1․Քանի որ ճեղքերը նկարում հայտնվել են հին տարիքի պատճառով, այն այլևս չի հեռանում թանգարանից, և այլևս չի տրվում ցուցահանդեսներին:

2․Լուվրը ՝ աշխարհի ամենամեծ թանգարանը, որտեղ պահվում է Մոնա Լիզան, նրա համար առանձնասենյակ ունի: Այնտեղ այլ ցուցանմուշներ չկան։

3․La Gioconda- ի բնօրինակը կտրված է: Մարդիկ այդ մասին իմացան զուտ պատահականորեն, երբ գտան նկարի հնագույն օրինակը ՝ առանց կտրված եզրերի:

4․Մոնա Լիզան, ավելի ճիշտ `նկարում պատկերված տիկինը, չունի հոնքեր: Դրանք իրականում գոյություն ունեին, բայց վերականգնումներից մեկի ժամանակ դրանք պատահաբար վնասվեցին:

5․Ժամանակին Լա Ջոկոնդան պահվում էր Ֆրանսիայի կայսր Նապոլեոն Բոնապարտի պալատներում: Բայց ավելի ուշ նա հրամայեց վերադարձնել անգին նկարը Լուվր

6․Սրանից մեկ դար առաջ ՝ 1911 թվականին, Մոնա Լիզան առեւանգվեց թանգարանից: Կտավի որոնումներն իրականացվել են երկու տարի, իսկ վերջում այն գտնվել է:

7․3 միլիարդ դոլարով ապահովագրված La Gioconda- ն աշխարհի ամենաթանկ նկարն է:

8․Անցած ժամանակաշրջանում տարբեր մարդիկ բազմիցս փորձել են փչացնել Մոնա Լիզան ՝ նկարի վրա նետելով տարբեր առարկաներ և նույնիսկ թթու լցնելով վրան: Այժմ այն ​​պահվում է ծանր զրահապատ ապակիների ետեւում:

10․Լեոնարդո դա Վինչին առնվազն երկու անգամ նկարել է Մոնա Լիզան

11․Արվեստի քննադատների շրջանում գերակշռող տեսություններից մեկն ասում է, որ Լա Ջոկոնդան դա Վինչիի ինքնանկարն է, բայց կանացի տեսքով:

12․Նկարի ճիշտ և ամբողջական վերնագիրն է ՝ «Տիկին Լիզա Ջոկոնդոյի դիմանկարը»:

13․Լուվրի վարչակազմը 7 միլիոն եվրո է ծախսել անվտանգության համակարգերի տեղադրման վրա ՝ Մոնա Լիզան առեւանգողներից և այլ ներխուժողներից պաշտպանելու համար:

Օգտակար հղում՝ Հետաքրքիր փաստեր <<Մոնա լիզայ>>ի մասին

Փետրվարյան ֆլեշմոբ, երկրորդ մակարդակ

1. Տեղափոխելով լուցկու մեկ հատիկ` ստացի՛ր ճիշտ հավասարություն:

Captionless Image

5+5-9=1

2. Երկու թվերի տարբերությունը 90 է, դրանցից մեկը 4 անգամ մեծ է մյուսից։ Գտի՛ր այդ թվերը։
120, 30

3. Գտի՛ր այն բնական թվերի քանակը, որոնք 8-ի բաժանելիս քանորդում և մնացորդում նույն թիվն է ստացվում։
7

4. 8 փուչիկ գնելու դեպքում Կարենին 200 դրամ պակասում է, իսկ 5 փուչիկ գնելու դեպքում 1000 դրամ ավելանում է։ Որքա՞ն պետք է վճարել 6 այդպիսի փուչիկի համար։
2400

1. Տեղափոխելով լուցկու մեկ հատիկ` ստացի՛ր ճիշտ հավասարություն:

Captionless Image

5+5-9=1

2. Երկու թվերի տարբերությունը 90 է, դրանցից մեկը 4 անգամ մեծ է մյուսից։ Գտի՛ր այդ թվերը։
120, 30

3. Գտի՛ր այն բնական թվերի քանակը, որոնք 8-ի բաժանելիս քանորդում և մնացորդում նույն թիվն է ստացվում։
7

4. 8 փուչիկ գնելու դեպքում Կարենին 200 դրամ պակասում է, իսկ 5 փուչիկ գնելու դեպքում 1000 դրամ ավելանում է։ Որքա՞ն պետք է վճարել 6 այդպիսի փուչիկի համար։
2400

5. Արշավի վեց մասնակիցներից քանի՞ ձևով կարող ենք ընտրել 1 առաջապահ և 1 հետապահ:
15

6. Տրված 6 քարտերը դասավորիր այնպես, որ ստանաս 5-ի պատիկ հնարավոր ամենամեծ թիվը, որի հազարավորների կարգում գրված թվանշանը 2 անգամ մեծ է տասնավորների կարգում գրված թվանշանից։

Captionless Image

9681074325

7. 6 հատ երեքի և թվաբանական գործողությունների միջոցով ինչպես ստանալ ամենափոքր քառանիշ թիվը:
(333*3)+(3:3)=1000

8. Խանութում կարտոֆիլը տեղավորեցին 5 կիլոգրամանոց և3 կիլոգրամանոց տոպրակների մեջ: Պարզվեց, որ բոլոր հինգ կիլոգրամանոց տոպրակները միասին նույն զանգվածն ունեն, ինչ բոլոր երեք կիլոգրամանոց տոպրակները միասին: Ամեն տեսակից քանի՞ տոպրակ կար, եթե տոպրակների ընդհանուր քանակը 24 է։
3կգ` 15 հատ
5կգ՝ 9 հատ

10. Հաշվի՛ր պատկերի մակերեսը:

Captionless Image

600

Իմ երգը/ Հովհաննես Թումանյան

Գանձեր ունեմ անտա՜կ, անծե՜ր, 

Ես հարուստ եմ, ջա՜ն, ես հարուստ 

Ծով բարություն, շնորհք ու սեր

Ճոխ պարգև եմ առել վերուստ։ 

Անհուն հանքը իմ գանձերի, 

Սիրտս է առատ, լեն ու ազատ. 

Ինչքան էլ որ բաշխեմ ձրի— 

Սերն անվերջ է, բարին՝ անհատ։ 

Երկյուղ չունեմ, ահ չունեմ ես 

Գողից, չարից, չար փորձանքից, 

Աշխարհքով մին՝ ահա էսպես 

Շաղ եմ տալիս իմ բարձունքից։ 

Ես հարուստ եմ, ես բախտավոր 

Իմ ծննդյան պայծառ օրեն, 

Էլ աշխարհ չեմ գալու հո նոր, 

Իր տվածն եմ տալիս իրեն։ 

Առաջադրանք

Ներգործական կառույցի նախադասությունները դարձրեք կրավորական կառույցի:

Ոստիկանները սրճարանից դուրս բերեցին երեք անծանոթ երիտասարդի:

Երեք անծանոթ երիտասարդներ սրճարանից դուրս բերվեցին ոստիկանների կողմից:

Հիմա գիտնականները լուծում են նորահայտ մի առեղծված:

Հիմա նորահայտ մի առեղծված լուծվում է գիտնականների կողմից:

Մացառների փշերը պատառոտել են վաշտի մարտական դրոշակը:

Վաշտի մարտական դրոշակը պատառոտվել է մացաների փշերի կողմից:

Սայլերի անիվների միալար թխթխկոցը օրորում էր մեզ:

Մենք օրորվում էինք սայլերի անիվների միալար թխթխկոցից:

Լուսնի կաթնագույն շողերը լուսավորեցին գետի արծաթազօծ գոտին:

Լուսնի առծաթազօծ գոտին լուսավորվոց լուսնի կաթնագույն շողերի կողմից:

Դավիթը սանդուղքից  թափով ցած քաշեց որբևայրի քրոջը:

Սանդուղքից  թափով ցած քաշվեց որբևայրի քույրը Դվիթի կողմից:

Առատ տեղացող ձյունը ծածկեց սարերի լերկ գագաթները:

Սարերի լերկ գագաթները ծածկվեց առատ տեղացող ձյան կողմից:

Անավարտ հուշարձանի շինարարությունը ավարտեց որդին:

Անավարտ հուշարձանի շինարարությունը ավարտվեց որդու կողմից:

Ուղեկցորդները նորեկներին առաջնորդեցին դեպի վերնատուն:

Նորեկներին առաջնորդվեցին դեպի վերնատուն ուղեկցողների կողմից:

Մեղմ զեփյուռը շոյում էր ձիու արևազօծ բաշը:

Ձիու արևազօծ բաշը շոյվում էր մեղմ զեփյուռի կողմից:

Էլեկտրական դիմադրություն

Էլեկտրական դիմադրությունը կախված է հաղորդչի երկարությունից, հաստությունից և տեսակարար էլեկտրական դիմադրությունից (հաղորդչի նյութից): Հաղորդչի հաստություն (մակերես)- S: Հաղորդչի երկարություն- l: Դիմադրություն- R=ρl/S

ρ= 1000, l=10մ, S= 0,1

R=?

R=ρlS= 1000*10*0,1= 100.000Օմ

ρ էլեկտրական տեսակարար դիմադրությու, որը ցույց է տալիս մեկ մետր երկարությամբ հաղորդչի դիմադրությունը է 1մլ քառակուսի հաղորդչի հաստության դեպքում, այն կախված է հաղորդչի նյութից և ներկայացված է աղյուսակներում:

I=U/R- Օհմի օրենքը. Հոսանքի ուժը փակ ահղորդչում կախված է էլեկտրական լարումից և հակադարձ համեմատական է դիմադրությանը:

Թումանյանական թևավոր խոսքեր

Ձախերդ փանոս– այսպես են անվանում այն մարդկանց, որոնց մոտ ձախոխվում է ամեն գործ և մեծ մասամբ՝ իրենց խելքից: Ձախերդ փանոսը հայկական ժողովրդական հեքիաթի հերոս է, հեքիաթը մշակել է Հովհաննես Թումանյանը 1914թ-ին:

Նեսսոյի քարաբաղնիս– Հովհաննես Թումանանի հանրահայտ պտմվածքի վերնագիրն է: Թումանյանը պատմել է նախասովետական շրջանի հայ գյուղի հետամնաց գյուղացիների մի սովորություն՝ քարաբաղնիսով բուժելու մասին: Այժմ <<Նեսսոյի քաաբաղնիս>> ասելով հասկանում ենք, ոչ ճիշտ ու հակաբժշկկան մեթոդներով բուժում:

Ոչ ամոթ ունի ուժեղը ոչ էլ վախ– այսարտահաըտությունըԹումանյանի հայտնի <<Հառաչանք>> պոեմից է, որը գրել է 1890թ-ին: Այսօր այս արտահայտությունն օգտագործվում է բռնություն կամ անարդարություն բնութագրելիս:

Մի կաթիլ մեղր– Թումանյանի հայտնի լեգենդի վերնագիրն է, որի սյուժեն Թումանյանը վերցրել է Վարդան Այգեկցու առակից: Աըս արտահայտությունը օգտագործվում է չնչին բանից մեծ աղմուկ բարձրացնելըծաղրելու համար

Բալը թանկ է– Այս արտահայտությունը օգտագործվում է կատակի ձևով, երբ ցանկանում են ընդգծել միամտությունը: Հաճախ ասվում է հեգնանքով այն մարդկանց մասին, որոնք ցանկանում են խորամանկել,բայց անհաջող, և ընկնում են ծիծաղելի դրության մեջ: Այս թևավոր խոսքը առաջացել է Թումանյանի <<Գիքորը>> պատմվածքից:

Քաջ Նազար– Հայ ժողորդական հեքիաթի հերոսն է, որը մշակել է Հովհաննես Թումանյանը: Նազարը հայտնի է իր վախկոտությամբ, բայց հանգամանքների բերումով դառնում է թագավոր:<< Քաջ Նազար>> են անվանում այն մարդկանց, որոնք վախկոտ են, պարծենկոտ, բայց հասնում են բարձր պաշտոնների ոչ թե իրենց ընդունակությունների շնորհիվ, այլ պատահականորեն: Նման դեպքում ասում են. <<Քաջ Նազարի բախտ ունի>>:

Մի գակ է, հո մի քուրք չի– Այս թևավոր խոսքը վերցված է Թումանյանի հայտնի Շունն ու կատուն լեգենդից: Ուստա Փիսոյի խոսքերն են՝ ուղղված Քեռի Քուչիին:

– Աչքի վրա Քեռի Քուչի, մի գդակ է, հո մի քուրք չի:

Օգտագործվում է, երբ ցանկանում ենք նշել, թե ձեռնարկված գործը մեծջանքեր չի պահանջում: Հաճախ հեգնանքով ծաղրվում է պարծենկոտությունը: