Արևմտահայ պատմվածքների վերլուծություն

Այս ամիս մենք ընթերցեցինք 3 պտամվածքներ: Առաջինը <<Մեր կարմիր եզը>> պատմվածքն էր, որը հայրենասիրության և կարոտի մասին էր: Այդ կարմիր եզը կարծես մարմնավորեր հայրենիքը, որը գրկաբաց սպասում է պանդուխտներին: Նաև ստեղծագործության մեջ հեղինակը սքանչելի բնութագրեր է տալիս բնությանը և իրենց եզին՝ այդ ամենն իր աչքերում ֆանտաստիկ գեղեցիկություն ունեին: Այդ հատվածն իրոք ինձ դուր եկավ:

Հետո անցանք <<Աստղային սայլը>>: Այս պատմվածքում ես քննադատում եմ ձկնորսի ժլատ և ընչաքաղց կերպարը,քանի որ շատ ու շատ աղերսանքներից հետո միևնույնն է ոչ մի աստղ չտվեց աշուղին: Դրան հակառակ ինչպես և պատմության վերջում է լինում՝ վեր եմ բարձրացնում բանաստեղծի մաքուր և հոգևոր տեսակը:

Իսկ երրորդ և ամենածանր ստեղծագործությունը <<Կաթիդ փարան չմոռանաս մամա>>-ն էր: Այս պատմվածքի գլխավոր հերոսը ինձ համար ուղղակի անտանելի էր: Գլխավոր հերոսի մայրը կարծես բեռ լիներ իր համար, նույնիսկ չէր թողում իր հետ ապրել: Կարծում եմ այդպիսի անտարբեր վերաբերմունքի ոչ մի ծնող արժանի չէ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *