Ժամանակի մեքենայով – միայն ապագա

Բրիտանացի հայտնի ֆիզիկոս Բրայան Կոքսը պնդում է, որ ժամանակի մեջ ճամփորդել կարելի է, բայց միայն ապագա:
Ինչու? Քանի որ ճանափորդել անցիալ հնարավոր չի: Իսկ մի գուցե հնարավոր է….Ժամանակի մեջ միակողմանի ճամփորդությունը մեծ ապտակ է գիտական ֆանտաստիկային, սակայն ի երջանկություն Մատի ՄակՖլայի այն բացառում է 1955թ.-ին սեփական մոր հետ քնելու վտանգը:Ժամանակի նման հատկության մասին Կոքսը խոսել է բրիտանական գիտաժողովում ելույթ ունենալիս: Այն առանձնապես չի զարմացրել գիտաժողովի այն մասնակիցներին, ովքեր քիչ թե շատ ծանոթ էին Էյնշտեյնի հարաբերականության տեսության ընդհանուր սկզբունքներին: 

Բրայան Կոքս
<<Հնարավոր է արդյոք ժամանակի մեքենա ստեղծել>>,-հարցնում է Կոքսը: – <<Պատասխանը միանշանակ է` այո>>:Ենթադրենք, մեզ հաջողվում է կառուցել այնպիսի տիեզերանավ, որը աստղագնացներին թույլ է կտա տեղաշարժվել գրեթե լույսի արագությանը մոտ արագությամբ:Նրանք մի քանի ժամ նման թռիչք իրականացնելուց հետո երբ վերադառնան Երկիր կտեսնեն, որ անցել է հազար տարի:Այսպիսով, գերարագ աստղանավը կարող է դառնալ ժամանակի մեքենա:Անհրաժեշտ է հաշվի առնել, որ առայժմ դա հնարավոր չի իրագործել, քանի որ տարածության, ժամանակի և ֆիզիկայի օրենքների մասին մեր ունեցած այսօրվա գիտելքները, մեղմ ասաց, թույլ չեն տալիս նման արագություն զարգացնել:Ցավոք անգամ լույսի արագությունից շատ ավելի քիչ արագությամբ տեղաշարժվել այսօր մենք չենք կարողանում, քանի որ դրա համար անհրաժեշտ տեխնալոգիաներին Երկիր մոլորակի ինժեներները առայժմ չեն տիրապետում:<<Եթե մարդ շարժվում է արագ, ապա նրա ժամացույցը համեմատած այլ մարդկանց որոնք կանգնած են աշխատում է դանդաղ: Մոտենալով լույսի արագությանը ժամացույցը սկսում է աշխատել այնքան դանդաղ, որ նա կտեղափոխվի 10 000 տարի առաջ` դեպի ապագա>>- ասում է ֆիզիկոսը: 

Զույգերի պարադոքսը:
Այնուհետև Կոքսը բերում է <<զույգերի պարադոքս>> հայտնի օրինակը, որը ի դեպ սովորեցնում են ուսանողներին բոլոր ուսումնական հաստատություններում:Պատկերացրեք զույգերի, որոնցից մեկը գտնվում է Երկրի վրա (զույգ Ա), իսկ երկրորդը (զույգ Բ) գերարագ թռչող տիեզերանավում:Ժամանակը Բ-ի մոտ դանդաղում է համեմատած Ա-ի ժամանակի հետ: Երբ Բ վերադառնա Երկիր ապա կգտնի իր Ա եղբորը ծերացած:Այս օրինակով պարզորոշ երևում է <<ժամանակի դանդաղման>> մեխանիզմը: Որքան շատ մոտենանք լույսի արագությանը, այնքան դանդաղման գործընթացը ավելի ու ավելի ուժեղ կդրսևորի:Կոքսի նկարագությամբ ժամանակի մեքենան նպատակաուղված կշարժվի միայն դեպի առաջ` ապագա:Իսկ ինչ է պետք անել, որպեսզի ժամանակը հետ վերադառնա, այսինքն առաջանա, այսպես ասաց, <<ծերունու պարադոքսը>>? (Իմիջայլոց, եթե հանկարծ հայտնվեք անցիալում և ձեզ այնտեղ տեսնեք, աշխատեք չշփել նրա հետը, քանի որ դա անչափ վատ ավարտ կարող է ունենալ):Անցիալ վերադառնալ հավանական է հնարավոր չի լինի, քանզի այն մեր ֆիզիկական աշխարհում արդեն գոյություն ունենալ չի կարող:<<Ինչ վերաբերվում է ապագային, ապա այն հնարավոր է իրականացնել հավանականության տեսության սահմաններում>>,- ասել է Կոքսը: – <<Բացի այդ, ձեզ անհրաժեշտ կլինի նաև այսպես կորչված <<խլուրդի անցքեր>> («крото́вина» կամ «червото́чина» իրենից ներկայացնում է տարածքա – ժամանակային հիպոթետիկ թունել), դրանք մուտքներ են ժամանակի և տարածության մեջ: Սակայն շատ ֆիզիկոսներ դրանց գոյությունը կասկածի տակ են դնում: >> 

 Տիեզերքում պետք է գոյություն ունենան <<խլուրդի անցքեր>> –
տարածքա – ժամանակային թունելներ:Համաձայն էնշտեյնյան հարաբերականության տեսության որոշ հավասարումներից խլուրդի անցքերը պետք է գոյություն ունենան, սակայն դրանք անանցանելի ճանապարհներ են (այսինքն ճամպրուկները վերցնել և նրա միջով ճամփորդել անհնարին է), քանի որ նման թունելները երկարաժամկետ չեն և հիմնականում լինում են անոմալ փոքր:Որպեսզի ստեղծվի նման տարածքա-ժամանակային թունելներ, ինչպես գրել են լավագույն ֆանտաստները, մեզ անհրաժեշտ է մատերիայի էկզոտիկ տեսակ, որը թույլ կտա բացասական էներգիայի շնորհիվ կայունացնել խլուրդային անցքերի մուտքերը:Ներկայումս նման մատերիայի տեսակ գոյություն ունի միայն տեսականորեն, սակայն եթե այն գտնվի կամ ինչ որ եղանակով ստեղծվի, ապա չի բացառվում, որ կօգտագործվի ժամանակային և տիեզերարական ճանապարհորդություններում:Մի խոսքվ, այսօրվա դրությամբ ժամանակա-տարածական տեղափոխում հնարավոր է իրականացնել միայն մի ուղղությամբ` դեպի ապագա: 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *