Առաջադրանք

Ժամանակահատվածը՝ մայիս 9-13

  • Ներկայացնե՛լ ինչպիսի շարժառիթներ կարող էր ունենալ Մեսրոպ Մաշտոցը հայոց գրերի ստեղծումն իրականություն դարձնելու հարցում։

Մ. Մաշտոցը ցանկանում էր, որեսզի հայերն ունեն իրենց սեփական գրականություննն ու պատմագրությունը:

  • Ներկայացնե՛լ ինչպիսի շարժառիթներ կարող էր ունենալ Սահակ Պարթեւը հայոց գրերի ստեղծումն իրականություն դարձնելու հարցում։

Սահակ Պարթևի շարժառիթներից էր Սուրբ գրքի թարգմանությունը մայրենի լեզվով, ծեսերի և պատարագների անցկացումը հայերենով:

  • Ներկայացնե՛լ ինչպիսի շարժառիթներ կարող էր ունենալ Վռանշապուհ արքան հայոց գրերի ստեղծումն իրականություն դարձնելու հարցում։

Վռամշապուհը, որպես թագավոր ցանկանում էր, որ իր երկիրն ունենար սեփական լիարժեք մշակույթը, որին էլ նպաստեց տառերի ստեղծումը: Գրերի գյուտը մեզ տարանջատեց հարևան պարսիկներից, թուլացրեց հռոմեացիների դերը:

Պավլիկյան շարժումը Հայաստանում և դրա տարածումը

  • Վերլուծիր Պավլիկյան շարժման տարածումը

Պավլիկյան շարժում, պավլիկյան ուսմունքի վրա հիմնված միջնադարյան աղանդավորական շարժում։ Նկատելի դեր է խաղացել Մեծ Հայքի հոգևոր−կրոնական կյանքում։ Ծնունդ է առել Հայաստանում և ապա սփռվել Բյուզանդական կայսրության փոքրասիական շրջաններում։ Այն լուրջ սպառնալիք դարձավ կայսրության եկեղեցու միասնության համար, դրա համար էլ նրա դեմ ծավալվեց դաժան պայքար։

Պավլիկյան շարժման սկզբնավորումը և ընթացքը

Աղանդավորների քարոզները լայն արձագանք էին գտնում ժողովրդի շրջանում: Նրանց էին սկսում հարել ոչ միայն գյուղացիները, արհեստավորներն ու առևտրականները, այլև անգամ ազնվականների և հոգևորականների մի մասը: Աղանդավորական շարժումների պատմության մեջ իր հզորությամբ և նշանակությամբ առանձնանում է պավլիկյան շարժումը: Այն իր անվանումն ստացել է շարժման հիմնադիր Պողոսի (հունարեն՝ Պավլոս) անունից: Շարժումը հատկապես ուժեղ էր Բյուզանդիային ենթակա Արևմտյան Հայաստանում: Այն բավականին ուժեղ էր նաև Արևելյան Հայաստանում: Վտանգն այնքան սպառնալից էր, որ կաթողիկոս Հովհան Օձնեցին հատուկ աշխատություն գրեց պավլիկյանների վարդապետության դեմ: Միաժամանակ նա դիմեց կտրուկ և խիստ քայլերի՝ պավլիկյան շարժումն արմատախիլ անելու համար: 719թ. գումարված Դվինի եկեղեցական ժողովը խստորեն պատվիրում էր հավատացյալներին որևէ հարաբերություն չունենալ պավլիկյանների հետ: Արգելվում էր անգամ նրանց հետ խոսելը: Հայոց կաթողիկոսի սկսած հալածանքները հարկադրեցին պավլիկյաններին տեղափոխվել դեպի Փոքր Հայք, Կապադովկիա և Պոնտոս: Շարժումն Արևելյան Հայաստանում գործնականում մարեց:

Արևմտյան Հայաստանում, ընդհակառակը, շարժումը գնալով նոր թափ ստացավ: Կարևոր կենտրոն դարձավ Բարձր Հայքի Մանանաղի գավառը, որտեղ բուռն գործունեություն էր ծավալել պավլիկյանների առաջին առաջնորդներից Կոստանդինը: Նա տեղափոխվում է Փոքր Հայք և իր հետևորդների հետ միասին հիմնում պավլիկյան մի մեծ համայնք:

Շարժման վերելքը և պարտությունը

Պավլիկյանները ոչ միայն իրենց գաղափարներով, այլև ռազմական գործողություններով լուրջ վտանգի ենթարկեցին Բյուզանդական կայսրության գոյությունը: Ուստի բյուզանդական արքունիքը IX դ. կեսերին ուժեղացրեց պատժիչ գործողությունները պավլիկյանների դեմ: Մի պահ նրանք անգամ ստիպված եղան թողնել կայսրության սահմանները և ապաստանել արաբական տիրույթներում: Արաբական խալիֆայությունը սիրով նրանց ապաստան տվեց և բնակեցրեց սահմանամերձ շրջաններում: Նրանք մտադիր էին հայ պավլիկյանների ուժերն օգտագործել Բյուզանդիայի դեմ իրենց պայքարում:
Բյուզանդական զորքերն անխնա ոչնչացնում էին պավլիկյաններին՝ նպատակ ունենալով արմատախիլ անել շարժումը: Հենակետ դարձնելով Տևրիկ ամրոցը՝ պավլիկյանները ոչ միայն պաշտպանվում էին, այլև դիմում լայն հարձակողական գործողությունների: Պավլիկյանները վճռական պայքարի դիմեցին, երբ նրանց զինված ուժերի գլուխ անցավ տաղանդավոր զորավար Կարբեասը: Նրա ղեկավարությամբ պավլիկյանները փայլուն ու տպավորիչ հաղթանակներ տարան բյուզանդական կանոնավոր զորքերի դեմ և կարողացան անգամ դուրս գալ Սև ծովի ափերն ու մոտենալ կայսրության մայրաքաղաքին: Շարժման մասնակիցների թիվը կտրուկ աճեց:
Կայսրությունն ստիպված եղավ կենաց-մահու պայքար մղել անհաշտ թշնամու դեմ: Գահ բարձրացած հայազգի կայսր Վասիլ Ա-ն դիմեց վճռական գործողությունների: Նրա բանակները 872թ.՝ ծանր կռիվներից հետո, ջախջախիչ պարտության մատնեցին պավլիկյաններին և ավերեցին Տևրիկ ամրոցը՝ պավլիկյանների վերջին հենակետը:
Կայսրությունը պավլիկյաններին հոծ խմբերով տեղափոխեց Բալկաններ, որտեղ նրանք շարունակեցին տարածել իրենց գաղափարները: Նրանց ազդեցությամբ Բուլղարիայում ծնունդ առավ բոգոմիլների, իսկ Ֆրանսիայում ալբիգոյանների շարժումները:

Գրականություն

  1. Մելքոնյան Աշոտ- Հայոց պատմություն, էջ 67-69
  2. Մելքոնյան Ա․- Հայոց պատմության ակնարկներ : (հնագույն ժամանակներից մինչև XX դ. վերջը), էջ 114-117

«Սուրբ երրորդությունը» ՝ Մեսրոպ Մաշտոց, Սահակ Պարթեւ, Վռամշապուհ թագավոր

Մեսրոպ Մաշտոցը ծնվել է Տարոն գավառի Հացեկ կամ Հացեկաց գյուղում 362 թվականին։ Երիտասարդ հասակում ստանում է հունական և ասորական կրթություն և, գալով Վաղարշապատ, ծառայության է անցնում հայոց արքունիքի դպրատանը։

Նա հոգևորական է ձեռնադրվում և իր աշակերտների հետ գնում քարոզելու Գողթան գավառում գավառի հարևանությամբ)։ Մաշտոցը համոզվում է, որ երկրում տիրապետող կրոնական-պաշտամունքային լեզուներով՝ հունարենով և ասորերենով, հնարավոր չէ ժողովրդի մեջ տարածել քրիստոնեությունը. չնայած արդեն 100 տարի էր անցել քրիստոնեության ընդունումից, սակայն ժողովրդի մեծ մասը դեռ պահպանում էր հեթանոսական կրոնն ու սովորույթները, քանի որ նոր կրոնն անհասկանալի էր ժողովրդի լայն զանգվածներին։ Քրիստոնեության դիրքերը հնարավոր էր ամրապնդել միայն այն դեպքում, երբ եկեղեցական արարողակարգը տարվի մայրենի լեզվով՝ հայերենով, իսկ դրա համար անհրաժեշտ էր սեփական գրերի գոյությունը։ Անհրաժեշտ էր հայերեն թարգմանել «Աստվածաշունչ»-ը և քրիստոնեական գրականությունը` դրանով իսկ քրիստոնեությունը հասու դարձնելով ամբողջ ժողովրդին։ Հայոց այբուբենի ստեղծումը, բացի քրիստոնեական դավանանքը քարոզելուց, անհրաժեշտ էր հայոց բազմադարյան բանահյուսությունը, ժողովրդական վեպերն ու երգերը և այլ ստեղծագործություններ գրի առնելու համար։

Մաշտոցը վերադառնում է Վաղարշապատ, որտեղ կաթողիկոս Սահակ Պարթևը նույնպես մտածում էր հայոց գրեր ստեղծելու մասին։ Վռամշապուհ Արշակունի (389-415) արքայի օգնությամբ նախ բերվում են Դանիելյան գրերը, սակայն շուտով համոզվում, որ դրանք չեն համապատասխանում հայերենի հնչյունային համակարգին։ Հայոց գրերը ստեղծելու նպատակով Մեսրոպ Մաշտոցն իր աշակերտների հետ ճանապարհ է ընկնում Ասորիքի Ամիդ, Եդեսիա և Սամոսատ քաղաքները, ուսումնասիրում օտարալեզու մատյանները, խորհրդակցում ասորի և հույն գիտունների հետ և 405 թվականին ստեղծում հայոց գրերը։ Ըստ ավանդության՝ նա մի պահ հայացքը թեքել է այն մագաղաթի վրայից, որի վրա գրում էր, և նկատում է մի ձեռք (Աստծո ձեռքը), որը ձախից աջ գրում էր այբուբենի տառերը։ Գյուտից հետո Մաշտոցը գնում է Սամոսատ, որտեղ հանձնարարում է Հռոփանոս անունով մի հույն գեղագրի ձևավորել իր ստեղծած տառերը։ Այնտեղ էլ նա թարգմանել է «Առակաց գրքից» առաջին հայերեն նախադասությունը՝

Ճանաչել իմաստությունը և խրատը, իմանալ հանճարի խոսքերը

Նոր այբուբենի 36 տառերը լիովին արտահայտում էին հայերենի հնչյունական համակարգը։ Դեռևս Ասորիքում Մաշտոցն ու նրա աշակերտները սկսում են թարգմանել «Աստվածաշնչի» որոշ հատվածներ։ Վաղարշապատում՝ Ռահ (Երասխ) գետի ափին, Մեսրոպ Մաշտոցին և նրա աշակերտներին ցույց տրվեց ճոխ ընդունելություն։ Նրան դիմավորելու համար նրան ընդառաջ գնաց Վռամշապուհ թագավորը՝ հայոց ավագանու և ժողովրդի բազմության ուղեկցությամբ։

Ատոմի կառուցվածք

Ատոմի կառուցվածք — դաս։ Ֆիզիկա, 9-րդ դասարան.

XIX դարի վերջին ֆիզիկոսները հայտնաբերեցին, որ գոյություն ունեն այնպիսի մանրագույն մասնիկներ, որոնք մոտ 2 հզ. անգամ փոքր են ատոմներից:

Ջ. Ջ. Թոմսոնը 1897թ.-ին հայտնաբերեց, որ ատոմներից կարող են անջատվել էլեկտրական լիցքավորված շատ փոքրիկ մասնիկներ, որոնց անվանեցին էլեկտրոններ: Ավելի ուշ ֆիզիկոսներն ապացուցեցին, որ ատոմը բարդ կառուցվածք ունի: 1911թ.-ին Էռնեստ Ռեզերֆորդը դիտարկեց, թե ինչպես է ոսկու նրբաթիթեղը շեղում իր վրա ուղղված ատոմի մասնիկները, և եկավ այն եզրակացության, որ ատոմը գլխավորապես կազմված է դատարկ տարածության կենտրոնում հավաքված նյութի խտուցքից: Այդ խտուցքը Ռեզերֆորդն անվանեց ատոմի միջուկ: Այնուհետև Ռեզերֆորդն առաջարկեց ատոմի կառույցի մոլորակային մոդելը, համաձայն որի`   էլեկտրոնները պտտվում են միջուկի շուրջը, ինչպես մոլորակները՝ Արեգակի: Ավելի ուշ պարզվեց, որ ատոմի միջուկները նույնպես բաժանելի են: Դրանք կազմված են դրական էլեկտրական լիցք ունեցող պրոտոններից և լիցք չունեցող, չեզոք նեյտրոններից, որոնք միջուկում հզոր ուժերով կապված են իրար: Յուրաքանչյուր ատոմում պարունակվում են միևնույն թվով էլեկտրոններ ու պրոտոններ: Ժամանակակից գիտական պատկերացման համաձայն՝ ավելի ճիշտ կլինի էլեկտրոնները պատկերացնել որպես էլեկտրական լիցքերի ամպ: Էլեկտրոնների վարքը ֆիզիկոսները նկարագրում են քվանտային մեխանիկայի մաթեմատիկական ապարատի օգնությամբ: Պրոտոններն ու նեյտրոնները կազմված են ավելի մանր մասնիկներից՝ քվարկներից: Տարբեր տարրերի ատոմներում պարունակվում են տարբեր քանակությամբ մասնիկներ: Ամենաթեթև տարրի՝ ջրածնի ատոմի միջուկում կա ընդամենը 1 պրոտոն, իսկ ամենածանր տարրերից մեկի՝ ուրանի միջուկում՝ 92 պրոտոն: Ցանկացած որոշակի տարրի բոլոր ատոմներում կան նույն թվով պրոտոններ և էլեկտրոններ, իսկ նեյտրոնների քանակը կարող է տարբերվել: Նույն տարրի այդպիսի տարբերակներն անվանում են իզոտոպներ: Դրանք միմյանցից տարբերելու նպատակով տարրի անվանումից հետո դնում են միջուկում եղած նուկլոնների քանակը ցույց տվող թիվը: Օրինակ՝ ուրան-235-ն ուրանի այն իզոտոպն է, որը պարունակում է 235 նուկլոն:

Նախագիծ՝ Google Doodle

Աշխատավորների օրվա 132-րդ տարելիցը, 2022

<<Աշխատավորների օր>>: Աշխարհի բազմաթիվ երկրներում և տարածքներում այն նշվում է մայիսի 1-ին կամ մայիսի առաջին երկուշաբթի օրը։

Տոնի ծագումը

Մայիսի 1-ն իր ժամանակակից ձևով առաջացել է 19-րդ դարի կեսերին աշխատանքային շարժման մեջ, որի առաջ քաշած հիմնական պահանջներից մեկը 8-ժամյա աշխատանքային օրվա անցումն էր։

8-ժամյա աշխատանքային օրվա պահանջով 1856 թվականի ապրիլի 21-ին առաջինը հանդես են եկել Ավստրալիայի աշխատավորները։ Այդ ժամանակից սկսած Ավստրալիայում այդ տոնը դարձել է ամենամյա։

Ավստրալիայի աշխատավորների օրինակով 1886 թվականի մայիսի 1-ին ԱՄՆ-ի և Կանադայի անարխիստական կազմակերպությունները կազմակերպել են մի շարք հանրահավաքներ և ցույցեր։ 1886 թվականի մայիսի 4-ին Չիկագոյում այդպիսի ցույցը ցրելու ժամանակ մահացել են 6 անարխիստներ։ Հաջորդ օրը ոստիկանների դաժան գործողությունների դեմ կազմակերպված զանգվածային բողոքի ակցիաների ժամանակ անհայտ մարդու կողմից նետված ռումբի պայթյունի հետևանքով զոհվել է 6 ոստիկան, վիրավորվել առնվազն 50-ը, իսկ հաջորդած հրաձգության հետևանքով վիրավորվել է առնվազն 4 աշխատավոր (ըստ որոշ տվյալների՝ եղել է մինչև 50 սպանված և վիրավոր): Պայթյուն կազմակերպելու մեղադրանքով 6 աշխատավոր-անարխիստներ դատապարտվել են կախաղանի։

Ի հիշատակ մահապատժի ենթարկված անարխիստների՝ ամերիկյան աշխատավորների առաջարկով, որոնք գործադուլ էին կազմակերպել 1890 թվականի մայիսի 1-ին, II Ինտերնացիոնալի Փարիզյան կոնգրեսը (հուլիս, 1889) 1890 թվականի մայիսի 1-ը հայտարարել է Ամբողջ աշխարհի աշխատավորների համերաշխության օր, և առաջարկել այն նշել ցույցերով՝ պահանջելով 8-ժամյա աշխատանքային օր և այլն։ Ինչպես Ավստրալիայում, ցույցերի հաջողությունները հանգեցրել են նրան, որ տոնը դարձել է ամենամյա։

Պավլիկյան շարժման սկզբնավորումը և ընթացքը

Աղանդավորների քարոզները լայն արձագանք էին գտնում ժողովրդի շրջանում: Նրանց էին սկսում հարել ոչ միայն գյուղացիները, արհեստավորներն ու առևտրականները, այլև անգամ ազնվականների և հոգևորականների մի մասը:

Աղանդավորական շարժումների պատմության մեջ իր հզորությամբ և նշանակությամբ առանձնանում է պավլիկյան շարժումը: Այն իր անվանումն ստացել է շարժման հիմնադիր Պողոսի (հունարեն՝ Պավլոս) անունից: Շարժումը հատկապես ուժեղ էր Բյուզանդիային ենթակա Արևմտյան Հայաստանում: Այն բավականին ուժեղ էր նաև Արևելյան Հայաստանում: Վտանգն այնքան սպառնալից էր, որ կաթողիկոս Հովհան Օձնեցին հատուկ աշխատություն գրեց պավլիկյանների վարդապետության դեմ: Միաժամանակ նա դիմեց կտրուկ և խիստ քայլերի՝ պավլիկյան շարժումն արմատախիլ անելու համար: 719թ. գումարված Դվինի եկեղեցական ժողովը խստորեն պատվիրում էր հավատացյալներին որևէ հարաբերություն չունենալ պավլիկյանների հետ: Արգելվում էր անգամ նրանց հետ խոսելը: Հայոց կաթողիկոսի սկսած հալածանքները հարկադրեցին պավլիկյաններին տեղափոխվել դեպի Փոքր Հայք, Կապադովկիա և Պոնտոս: Շարժումն Արևելյան Հայաստանում գործնականում մարեց: Արևմտյան Հայաստանում, ընդհակառակը, շարժումը գնալով նոր թափ ստացավ: Կարևոր կենտրոն դարձավ Բարձր Հայքի Մանանաղի գավառը, որտեղ բուռն գործունեություն էր ծավալել պավլիկյանների առաջին առաջնորդներից Կոստանդինը: Նա տեղափոխվում է Փոքր Հայք և իր հետևորդների հետ միասին հիմնում պավլիկյան մի մեծ համայնք:

Առաջադրանքներ

1.Լրացրե′ք բաց  թողնված  տառերը,  երկհնչյունները:

Ելևէջ,  վայրէջք,  առօրյա,  բարօրություն,  խոչընդոտ,   մերթընդմերթ,   հնէաբան,   մանրէաբանություն,   կիրակնօրյա,   լուսնկա,  պարզկա,   կրթօջախ,   մեղմօրոր,   մեղմորեն,   քնքշորեն,   խավյար,   մատյան,  փասյան,   հրյա,  ինքնըստինքյան:

2.  Հետևյալ համանուններով կազմե′ք նախադասություններ:

Անարգել 
Նրանք բոլորն անարգում էին նրան առանց պատճառի, և չնայած դրան նա ատելությամբ չէր լցվում։
Նրանք լավ քողարկված էին, այդ իսկ պատճառով անարգել կարողացան անցնել պահակի կողքով։
Հոտ
Հովիվը հոտը տարել էր դիմացի սարերը արածեցնելու։
Երբ քաղցած ենք լինում, ապա միանգամից պատկերացնում ու զգում ենք մեր սիրելի կերակուրի հոտն ու համը։
գոլ
Վերջին վայրկյանի խփած գոլը փոխեց ամոբղջ խաղի ընթացքը։
Հիվանդներին շատ հաճախ գոլ ջուր են խմեցնում։
գունդ
Զինվորների գունդը հրամանատարի սուլոցը լսելով սկսեց վարժանքը։
Գծագրության ժամանակ գունդ նկարելը շատ դժվար առաջադրանք է։

3.Գրեցե′ք   մեկ  հոմանիշ,  մեկ  հականիշ  տրված    բառերի    համար:

Կեղծավոր – Շողոքորթ, անկեղծ

Կարծր – պինդ, փափուկ

Քնքուշ – նուրբ, կոպիտ

Ծածուկ – գաղտնի, հանրահայտ

Մոլեգին — վայրագ, հանգիստ

4.Որտեղ   հարկավոր  է,  գրեցե′ք   մեծատառերով:

Վահագն Վիշապաքաղ,    Սուրբ  Հեղինեի  կղզի,   Կենտրոնական  Ասիա,   Խաղաղության  համաշխարհային   կոմիտե,   Աշոտ  Բռնավոր,  Իրանի   Իսլամական   Հանրապետություն,   Ախուրյան   գետ,   Հայկական   Պար  լեռնաշղթա,     Դավիթ   Անհաղթ,    Գևորգյան  ճեմարան:

5.Դարձվածքների  իմաստները  գրեցե′ք  մեկ  բառով:

Ոտքերն  ընկնել- աղաչել
ոտքից   գլուխ- ամբողջությամբ
ճակատը  պարզ- հպարտ
ծաղիկ  հասակ- երիտասարդ
արյունը  գլխին  խփել- բարկանալ
սիրտ  առնել- խիզախել
քամի  անել- Ստախոսել

6.Կազմե′ք   վեց   բառ  քար  արմատով:
քարքարոտ, քարակույտ, քարաշեն, շիրմաքար, կշռաքար, խաղաքար

7.Կազմե′ք   վեց  բառ   –վածք  ածանցով:
քերծվածք, պահվածք,կտրվածք, դրվածք, ասացվածք,գործվածք,թխվածք

Флешмоб

В какую (в какие) из приведенных пар слов входят антонимы?Выберите один или несколько ответов.
b. революционный (лозунг) – контрреволюционный (лозунг);

Какое (какие) из слов в одном из своих значений является синонимом (являются синонимами) к одному из значений слова редкий?
 немногочисленный;

Какое из трех слов исторически родственно слову “луна”: лысый, лупа, лукошко? Какой признак их объединяет?
лукошко- луковый, лукоморье, лукуллов, луна

Найдите слова мужского рода
Сочи, шимпанзе

Если бы слово “крокодил” было глаголом, то начальная форма была бы “крокодить”. А какая начальная форма была бы у слова “акула”, если бы оно было глаголом?
Акулить

Название какой национальности является прилагательным, которое используется в роли существительного?
Русский

Կլոր սեղան-քննարկում

Մայիսի 17-ին վերնատանը ներկայացրեցինք  Հայ ականավոր թագուհիները  եւ Մարդու եւ քաղաքացու իրավունքներ թեմաներով մեր նախագծերը: Այն արդարացրեց բոլորիս սպասելիքները և ուղղակի հոյակապ անցավ: Ես և Միլենան կատարել էինք հոդվածների ուսումնասիրություն, և այնտեղ ներկայացրեցինք հասարակագիտության մեր նախագծերը՝ ՀՀ Սահմանադրության 2-րդ գլուխ, հոդված 24-Կյանքի իրավունքը, ՀՀ Սահմանադրության 2-րդ գլուխ, Հոդված 34-Անձնական տվյալների պաշտպանությունը: Քննարկումն էլ ավելի հետաքրքեցրեց ընկ. Տաթևը՝ ով հանդիպումը հագեցրեց իր զանազան հարցերով: Վերջում հանդիպումն ավարտեցինք շատ տպավորված և հույսով, որ նորից կունենանք այսպիսի քննարկում:

Հայկական ավանդական ընտանիք

19-րդ դ.  վերջին 20-րդ դ. սկզբին  ավանդական  հայ  ընտանիքում  տիրող  ներքին  կյանքը, վարքն  ու բարքը  դեռևս  խարսխվում  էին  դարերի  խորքից  եկող  նահապետական ավանդույթների  վրա,  որոնք էլ  պայմանավորում էին  ընտանիքի  յուրաքանչյուր  անդամի  տեղն  ու դերը  ներընտանեկան  կյանքում:  Ընտանիքում   խիստ  կարևոր  էր աշխատանքի  բաժանումը՝  ըստ  սեռի,  տարիքի, կարգավիճակի,  տնտեսության  ճյուղերի  և  աշխատանքի  բնույթի:

Դա  հատկապես  ակնառու  դրսևորվել է  նահապետական  գերդաստանի  նիստ ու կացում, որտեղ  զբաղմունքները  բաժանված  են  եղել.  դրսի  աշխատանքը  տղամարդկանց, իսկ ներսինը՝  կանանց  միջև:  Նահապետական  ընտանիքի  ներքին  աշխատանքների  սեռա-տարիքային  բաժանումը  սովորութային  իրավունքի  չափանիշներով  մեծապես նպաստում էր տվյալ  ընտանեկան  կառույցի  հարատևմանը  որոշակի  սոցիալ-տնտեսական  հարաբերությունների  պայմաններում՝  հայտնի  չափով  ապահովելով  գերդաստանի  անդամների համերաշխ   գոյակցությունն ինչպես միմյանց, այնպես էլ  գյուղական  համայնքի  հետ  հերաբերվելիս:Գերդաստանն  ուներ  կայուն  կազմ,  կուռ  ղեկավարություն,  փոխհարաբերությունները  կարգավորող  կարգ  ու  կանոն, որոնք դրսևորվում  էին  սովորութային  իրավունքի միջոցով:Հատկապես  կարևոր  էր  գերդաստանի  նահապետի  և նրա  տիկնոջ  դերը,  որոնք  առաջնորդվելով  նշված  չափանիշներով,  կարողանում  էին  հաստատուն  պահել հասարակության  հիմքը  հանդիսացող   ընտանիքի  ամրությունը:Գերդաստանի  բոլոր անդամները  պարտավոր էին իրենց ամեն մի արարքի համար  նրան մանրամասն հաշիվ տալ,  բայց վերջինս  տան  անդամների  առաջ հաշվետու  չէր: Տանտերը տունը  գլխավորում  էր մինչև  խոր  ծերություն:  Նահապետի  մահից հետո նրա  պարտականություններն  անցնում էին  ավագ  որդուն:  Գերդաստանի  ներքին կյանքին վերաբերող կարևոր  հարցերը  նահապետը  վճռում էր  տարեց տղամարդկանց  հետ  խորհրդակցելով: Համայնքում  ընտանիքի  շահերը  պաշտպանելու իրավունքը ևս նահապետինն էր:Իրավունքներով, դիրքով և հեղինակությամբ  գերդաստանում  երկրորդ դեմքը  տանտիկինն էր, որը  նահապետի  հավատարիմ  օգնականն  ու ընտանիքում  նրա  բարձր հեղինակություն  ապահովողն  էր:   Վերջինս  կարգավորում էր  տնային  տնտեսությունը, հետևում  հարսների  ու աղջիկների  պարտականությունների  կատարմանը:  Ուժեղ բնավորություն  ունեցող  տանտիկինն  ամուսնու  մահվան դեպքում  շարունակում էր ղեկավարել  տունը՝  օգնական  ունենալով  ավագ որդուն: Հարսներն  իրենց  տրտունջներն  ու  բողոքները  նրան էին  հայտնում:  Նա էր  իգական  սեռի և  երեխաների  դաստիարակը,  աշխատանքի  փորձառու կազմակերպիչը,  բարոյական  կանոնների  ուսուցիչը:  Խրատում  էր  հարսներին  բարեխղճորեն  կատարել  իրենց  պարտականությունները,  բարձր  պահել  օջախի  անունն  ու հեղինակությունը, հարգանքն  ու  պատիվը,  չկանխել  սերնդաճը:Տանտիկնոջ  պարտքն  էր  հարսներին  դաստիարակել  տան և   տոհմի  սովորույթներով, ազգային ինքնագիտակցությամբ, մեծերի, նախնիների  և ավանդույթների  հանդեպ հարգանքով, միմյանց  նկատմամբ  համերաշխությամբ:  Նա հարսներին  դաստիարակում  էր  նաև  իրենց իսկ  երեխաներին նման  կերպ  դաստիարակելու  համար:  Նրա սևեռուն ուշադրության  կենտրոնում էր  գերդաստանի  մանկահաս  աղջիկների  ու տղաների դաստիարակության խնդիրը:Մանկուց  աշխատասեր  դարձնելուց  բացի  սերմանում էր հարգանք  ու հնազանդություն  մեծերի,  իսկ  հետագայում  ամուսնու  և նրա  տան  անդամների  հանդեպ: ՄԵծ  մոր վրա էր  դրված  կանանց  աշխատանքային դաստիարակությունը՝  տվյալ  գերդաստանի   սովորություններին  համապատասխան:  Աղջիկներին և նորատի  հարսներին նա սովորեցնում  էր  կանացի  աշխատանքի  բոլոր ձևերը՝  հաց թխելը,  կերակուր, կաթնամթերք  պատրաստելը և այլն:    Նահապետի   կինը  նաև ամուսնու  գլխավոր խորհրդատուներից մեկն էր:  Վերջինս  մեծ  դեր էր կատարում  գերդաստանի  հարաբերությունները  հավասարակշռելու տեսակետից:  Նա էր  ամուսնու  լրատուն  ու լրատարը:Նահապետի և  տանտիկնոջ  նկատմամբ  խոր հարգանք էին  ցուցաբերում  ոչ միայն  գերդաստանի, այլև  համայնքի անդամները՝ ասելով.  «Ով մեծին չի հարգում,  նա Աստծուն էլ չի  ճանաչում»:Հայ  ընտանիքը  միշտ էլ  հայտնի է  եղել  իր  բարոյական  ամրությամբ  և  կայուն  ավանդական  բարքերով:  Դրա շնորհիվ է, որ, ենթարկվելով  դարերի   փորձությանը և, իհարկե, կրելով  նաև  ժամանակների  ազդեցությունը,  այն  այսօր էլ  շարունակում է  պահպանել  իր ազգային նկարագիրը: