Բնութագիր

Հռիփսիմեն իմ երկար տարիների ընկերուհին է: Մենք միասին ենք մեծացել, ամեն դժվարության և ուրախության միջով իրար հետ ենք անցել: Հռիփսիմեն իմ վրա հիանալի ազդեցություն է ունենում, օգնում է սխալներ չգործել կամ կատարած սխալները հասկանալ և ուղղել: Ամեն անգամ, երբ ես որևէ խնդրի մեջ եմ լինում, իմ լավագույն ընկերն օգնում է ինձ դուրս գալ խնդրից՝ տալով լավագույն լուծումները ։ Նա բարկանում է, երբ ինչ-որ բան սխալ եմ անում և ոգևորում է ինձ, երբ ինչ-որ բանի եմ հասնում: Հռիփսիմեն այն մարդն է, ով ինձ երջանկացնում է և արժանի է իմ ողջ սիրուն և ուշադրությանը: Կարծում եմ իմ կյանքում ոչ ոք չի կարող զբաղեցնել նրա տեղը։ Նա ունի այնպիսի հատկություններ, որոնք պարզապես ստիպում են ինձ անդադար սիրել նրան:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *