Պատմվածքը ներկայացնում է մի միջադեպ՝ որից հետո տեսնում ենք մարդկային հարաբերությունների ակնթարթորեն փոփոխություն: Վստահաբար կարող եմ ասել, որ թե՛ զինվորները, և թե՛ թարգանիչը արժանի էին իրենց բաժին հասած պատժին: Գյուղացու կյանքը խլելուց նրանք պատկերացում անգամ չունեին, թե դա ինչ հետևանքների կարող է ունենալ, իսկ գյուղացիները լուռ արեցին իրենց գործը և վրեժխնդիր եղան արտասահմանյան զինվորներից ու հատկապես նրանց հետ գյուղ եկած թարգմանչից:
Կարծում եմ Կենձաբուրոն սպանության և թշնամության պատճառն թարգմանչի կոշիկներն ընտրելով ցույց է տալիս, որ մենք ենք յուրաքանչյուր իրի կամ բառի արժեք տվողը. չէ՞ որ լսելով օտար լեզվով մի վիրավորական բառ մենք չենք ազդվի, նույնիսկ հնարավոր է մեզ մոտ ծիծաղ առաջացնի, միայն որևէ նշանակություն ու արժեք տալուց հետո մենք վիրավորանք կզանք : Իսկապես, մենք ենք արժեք տվողը՝ կոշիկը մեկի համար կարող է լինել հագուկապի մաս, իսկ մյուսի համար ռազմական պահեստի գանձ,որի համար պատրաստ է անգթորեն մարդկային կյանքեր խլել: