Ազգագրական փառատոն

Ամբողջ հունվար ամսին գրականության ուսուցչուհու հետ կարդում էինք մշո բարբառով գրված հեքիաթներ, քննարկում, վերափոխում հայերեն և սովորում մշո բարբառը: Այն հայերենի կը ճյուղին պատկանող խոշորագույն բարբառներից մեկն է։ Արմատներով Արցախից եմ, դրա համար քիչ թե շատ գաղափար ունեմ բարբառների մասին, բայց հասկանում եմ ոչ ամբողջությամբ: Մշո բարբառը տարածված է Արագածոտնի, Գեղարքունիքի , Շիրակի, Արմավիրի մարզերում, ինչպես նաև Վրաստանի մի շարք շրջաններում։ Հասարակագիտության դասերի ժամին ուսումնասիրում էինք հայկական տարազները, նշանակությունը, ինչպես նաև կարարել ենք նախագիծ՝ որի նպատակը հայ թագուհիներից որևէ մեկի մասին նյութ պատրաստել, սովորելն ու հրապարակելն էր: Ընդհանուր պարապմունքների ժամերին էլ ազգային երգ ու պար ենք սովորել:

Բառարանական աշխատանք

Ագրատ- նախաճաշ

Ադաթ- սովորություն

Ալիշ-վերիշ- առևտուր

Այլըղ- թոշակ

Աջրնալ- զարմանալ

Դադ- արդարություն

Դեվա- ուղտ

Զըրխ- զրահ

Էթում- որբ

Թալել- գցել, նետել

Թավլա- ախոռ, գոմ

Ժպռոտ- կեղտոտ

Լապստրակ- նապաստակ

Խազաբ- փերփանք, աղետ

Խլվլալ- շարժվել

Ճոշալ- բամբասել, զրպարտել

Մալուլ- տխուր, տրտում

Մարե- մայր

Նազ ու տուզ- նազանք, քնքշանք

Սավդա- սեր, սիրահարություն

Առաջադրանք; Ուղտը և գառները

Մշո բարաբռով առակը փոխադրիր գրական հայերենով:

image/jpeg

Ձմռանը գառները մակաղել էին գոմում: Դուռը ծեծեցին:

-Այն ո՞վ է,- ձայն տվեցին գառները:

-Ճամփորդ եմ, հեռու տեղից եմ գալիս, դուրսը շատ ցուրտ է, մրսած եմ, ոտքս էլ ցավում է, մանավանդ, որ ոտքս մրսած է, չի շարժվում, փայտացել է:

-Ձեր մոր-հեր հոգու համար մի քիչ դուռը բացեք, տաքացնեմ:

Գառները խորհրդակցվեցին:

-Բացենք, թե՞ չբացենք. բացենք,- ասացին,- խեղճ է, թող իր մեկ ոտքը երկարացնի, տաքանա, մեզ ինչ վնաս կլնի:

Դուռը բացվեց, ուղտը իր ոտը երկարացրեց ներս:

-Տեսաք ձագուկներ, ձեզ վնաս եղա՞վ, թողեք մյուս ոտքս էլ մտցնեմ ներս: Մեկ ոտքը, որ վնաս չտվեց՝ երկուսն էլ չի տա:

-Ճիշտ է ասում,- ասացին,- մեկ ոտքը, որ վնաս չտվեց՝ երկուսն էլ չի տա:

Եվ դուռը կիսաբաց արեցին, ուղտը ոտքը, գլուխը և մարմնի կեսը ներս մտցրեց, մեկ էլ տեսան դուռն ու ծխնները վրան կապված ներս խծկվեց, գառներից մի քանիսը ոտքերի տակ ճխլվեցին, երբ նստեց՝ մի քանիսն էլ տակը մնացին, մյուսները թողին փախան, գոմը մնաց ուղտին: