Քննական հարցաշար

Բակալավրիատի հեռակա ուսուցման համակարգի 2020-2021 ուստարվա անգլերեն  քննության արդյունքները
  1. Բնութագրել Տավուշի մարզի աշխարհագրական դիրքի առանձնահատկությունները։։
  2. Նկարագրել Տավուշի մարզի բնակչությունը։
  3. Բնութագրել Տավուշի մարզի տնտեսության զարգացման նախադրյալները։
  4. Նկարագրել Տավուշի մարզի որևէ լքված գյուղ։
  5. Բնութագրելկ Լոռու մարզի աշխարհագրական դիրքի առանձնահատկությունները։
  6. Նկարագրել Լոռու մարզի բնակչությունը։
  7. Բնութագրել Լոռու մարզի տնտեսության զարգացման նախադրյալները։
  8. Նկարագրել Լոռու մարզի որևէ լքված գյուղ։
  9. Առանձնացնել Լոռու մարզի հիմնախնդիրնեը։
  10. Արագածոտնի մարզի աշխարհագրական դիրքի առանձնահատկությունները։
  11. Նկարագրել Արագածոտնի մարզի մարզի բնակչությունը։
  12. Բնութագրել Արագածոտնի մարզի տնտեսության զարգացման նախադրյալները։
  13. Նկարագրել Արագածոտնի մարզի որևէ լքված գյուղ։
  14. Առանձնացնել Արագածոտնի մարզի հիմնախնդիրնեը։
  15. Կոտայքի մարզի աշխարհագրական դիրքի առանձնահատկությունները։
  16. Նկարագրել Կոտայքի մարզի մարզի բնակչությունը։
  17. Բնութագրել Կոտայքի մարզի տնտեսության զարգացման նախադրյալները։
  18. Նկարագրել Կոտայքի մարզի որևէ լքված գյուղ։
  19. Առանձնացնել Կոտայքի մարզի հիմնախնդիրնեը։
  20. Գեղարքունիքի մարզի աշխարհագրական դիրքի առանձնահատկությունները։
  21. Նկարագրել Գեղարքունիքի մարզի մարզի բնակչությունը։
  22. Բնութագրել Գեղարքունիքի մարզի տնտեսության զարգացման նախադրյալները։
  23. Նկարագրել Գեղարքունիքի մարզի որևէ լքված գյուղ։
  24. Առանձնացնել Գեղարքունիքի մարզի հիմնախնդիրնեը։
  25. Արաարտի մարզի աշխարհագրական դիրքի առանձնահատկությունները։
  26. Նկարագրել Արարատի մարզի մարզի բնակչությունը։
  27. Բնութագրել Արարատի մարզի տնտեսության զարգացման նախադրյալները։
  28. Նկարագրել Արարատի մարզի որևէ լքված գյուղ։
  29. Առանձնացնել Արարատի մարզի հիմնախնդիրնեը։
  30. Արմավիրի մարզի աշխարհագրական դիրքի առանձնահատկությունները։
  31. Նկարագրել Արմավիրի մարզի մարզի բնակչությունը։
  32. Բնութագրել Արմավիրի մարզի տնտեսության զարգացման նախադրյալները։
  33. Նկարագրել Արմավիրի մարզի որևէ լքված գյուղ։
  34. Առանձնացնել Արմավիրի մարզի հիմնախնդիրնեը։
  35. Վայոց ձորի մարզի աշխարհագրական դիրքի առանձնահատկությունները։
  36. Նկարագրել Վայոց ձորի մարզի տնտեսության զարգացման նախադրյալները։
  37. Նկարագրել Վայոց ձորի մարզի որևէ լքված գյուղ։
  38. Առանձնացնել Վայոց ձորի մարզի հիմնախնդիրնեը։
  39. Բնութագրել Սյունիքի մարզի աշխարհագրական դիրքի առանձնահատկությունները։
  40. Նկարագրել Սյունիքի մարզի մարզի բնակչությունը։
  41. Բնութագրել Սյունիքի մարզի տնտեսության զարգացման նախադրյալները։
  42. Նկարագրել Սյունիքի մարզի որևէ լքված գյուղ։
  43. Առանձնացնել Սյունիքի մարզի հիմնախնդիրնեը։

Ապրիլ ամսվա ամփոփում

  • Վերլուծել Արարատի մարզի բնական պայմանների առանձնահատկությունները:

Արարատի մարզը գտնվում է Արարատյան դաշտում, Արարատյան դաշտի կլիման արևոտ է, անհողմ, տևական է աշունը: Արարատի մարզի գետերը պատկանում են Արաքսի ավազանին։ Նրա տարածքով են անցնում Հրազդան գետն իր ստորին հոսանքով, իսկ Ազատ, Վեդի և Արածո գետը՝ ամբողջ ընթացքով

  • Ի՞նչ ընդհանոր և տարբերիչ գծերով են բնութագրվում Վայոց ձորի և Արարատի մարզի գյուղատնտեսթյունը և արդյունաբերությունը:

Ընդհանրություններ՝

Տնտեսության հիմքը գյուղատնտեսությունն է

2 մարզերում էլ մասնագիտացված է խաղողագործությունն և գինեգործությունը:

Տարբերություններ՝

Վայոց ձորի մարզում տնտեսությունը համարվում է թույլ օղակ, իսկ Արարատի մարզում՝ հակառակը:

Վայոց ձորում բնակչության մեջ գերակշռում են տղամարդիկ, իսկ Արարատի մարզում կանայք:

  • Գնահատե՛ք Վայոց ձորի և Արարատի մարզերի տնտեսական զարգացման հնարավորություններն ու  հեռանկարները:

Վայոց ձոր/հհեռանկարներ

  1. ոռոգելի տարածքների ընդլայնում
  2. նոր աշխատատեղերի ստեղծում
  3. գյուղատնտեսության զարգացում
  4. ջրամբարների կառուցու և պահպանում:

Արարատի մարզ/հեռանկար

  1. նոր տեխնոլոգիաների ապահովվում
  2. զբոսաշրջության խթանում
  3. սուբսիդիայի ավելացում
  • Առանձնացնել Արարատի և Վայոց ձորի մարզերում առկա բնապահպանական հիմնախնդիրները:

Աղտոտվածությունը, կենդանական և բուսական աշխարհի վերացումը, արգելոցների տարածքի փոքր չափսերը:

  • Ներկայացնել ձեր կողմից առաջարկվող որևէ մարզի ռազմավարական ծրագիր:

Քանի որ Վայոց ձորի մարզն ունի միջպետական նշանակության ավտոճանապարհ և հայտնի է իր բուսաբուծությամ , առաջարկում եմ ավելի ինտենսիվ զբաղվել պտղաբուծությամբ, խաղողագործությամբ, բանջարաբուծությամբ և այն արտահանել Իրան:

Վայոց ձորի մարզ

Մարզկենտրոնը`  Եղեգնաձոր

Տարածաշրջանները`
Վայք
Եղեգնաձոր


Քաղաքները`        Եղեգնաձոր, Ջերմուկ, Վայք


Տարածքը` – 2308 քառ. կմ

Բնակչության թիվ՝ 01.01.2022-ի դրությամբ ՀՀ Վայոց ձորի մարզում հաշվառվել է  59236 մարդ:

 
Համայնքների թիվը՝ 5, Արենի, Եղեգիս, Եղեգնաձոր, Ջերմուկ, Վայք: Բնակավայրերի ընդհանուր թիվը` 55,  որոնցից մշտապես  հաշվառված բնակչությամբ ՝45-ը:

Վայոց ձորը ահմանակից է Սյունիքի, Գեղարքունիքի, Արարատի, մարզերին:
 


ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ Վայոց ձորի մարզը գտնվում է Հայաստանի Հանրապետության հարավարևելյան վերջույթում։ ՀՀ մարզերի շարքում տարածքի մեծությամբ գրավում է միջին տեղ, իսկ բնակչության թվով ամենափոքր մարզն է։ Մարզը զբաղեցնում է 2308 քառ.կմ մակերես, հյուսիսից սահմանակից է Գեղարքունիքի մարզին, հյուսիսարևելքից` ԼՂՀ ին, հարավարևելքից` Սյունիքին, հարավից` Նախիջևանի Հանրապետությանը (Ադրբեջան), արևմուտքից` Արարատի մարզին։ Վայոց ձորը բնակատեղի է եղել վաղնջական ժամանակներից։ Այս փաստի մասին վկայում են պեղումների ընթացքում հայտանաբերված նախամարդու իրերը, բրոնզե դարին վերաբեող դաշույնները, ճարմանդները, ապարանջանները, մատանիները և այլ իրեր։ Ժայռերին հայտնաբերվել են բազում փորագրություններ, որսորդական տեսարաններով և զանազան կենդանիներով։ Իսկ 2008 թվականին միջազգային հնագիտական արշավախմբի կողմից Վայոց ձորում կատարված նոր հատնագործությունը ևս մեկ անգամ ապացուցեց, որ Վայոց ձորը եղել է բնակատեղի ավելի քան 5000 տարվա վաղեմությամբ։ Արշավախմբի կողմից Թռչունների քարայրում պեղումների արդյունքում հայտանաբերվել է 5500 տարվա հնության կաշվե կոշիկ` տրեխ։ Այն ամենահին կոշիկի նմուշն է, որ երբևէ գտնվել է ամբողջ աշխարհում և այժմ գտնվում է ՀՀ պատմության թանգարանում։ Քարանաձավում հայտնաբերվել են նաև ճզմած խաղողի մնացորդներ և գինու կարասների մի ամբողջ շարք (գինու արտադրամաս)։ Հնարավոր է, որ դա ամբողջ աշխարհում գինու արտադրության ամենահին ցիկլն է։
Հայաստանի պատմագրության մեջ Վայոց ձորն առաջին անգամ հիշատակվել է Մ. Խորենացու կողմից։ Դեռևս մ. թ. ա. VIII դ. Վայոց ձորի ներկայիս տարածքն ընդգրկված է եղել Ուրարտական թագավորության կազմում, ապա Մեծ Հայքի թագավորության մեջ` կազմելով Սյունիք աշխարհի Վայոց ձոր գավառը։ Եղել է բազմաթիվ իշխանությունների նստավայր, հատկապես ծաղկում է ապրել Զաքարյան, Պռոշյան և Օրբելյան իշխանությունների տիրապետության օրոք (XII-XIVդդ)։ XIII դ. պատմության մեջ Ստեփանոս Օրբելյանը հիշատակում է Վայոց ձորի 94 բնակավայրերի անուն։ Այդ դարերում են կառուցվել բազմաթիվ նշանավոր եկեղեցիներ, վանքեր, կամուրջներ, քարվանատներ, որոնք այսօր տուրիստական կարևոր օբյեկտներ են և Վայոց ձորի հարուստ պատմության լուռ լեզվավկաներն են։ Միջնադարում Վայոց ձորի տարածքով է անցել «Մետաքսի մեծ ճանապարհը», որով այսօր անցնում է Մարտունի- Եղեգնաձոր խճուղին։

ԲՈՒՍԱԿԱՆ ԵՎ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԸ Վայոց ձորի մարզի բուսական աշխարհի տեսակային կազմը հարուստ է։ Այստեղ հաշվվում է գրեթե 1650 բուսատեսակ, որոնցից 1500 տեսակը խոտաբույսեր են, որոնց մեջ գերակշռում են դեղաբույսերը։ Մարզն աղքատ է անտառներով (տարածքի 1.6% կամ 3700հա)։ Սակայն անտառի կազմի մեջ մտնող 150 ծառատեսակները մեծամասամբ արժեքավոր են` հազվագյուտ ու էնդեմիկ տեսակներ են։ Դրանց մեջ կան հատուկ պահպանվող տարածքներ` Հերհերի գիհու նոսարանտառային և Ջերմուկի անտառային արգելավայրերը։ Բնական պայմանների բազմազանությամբ է պայմանավորած նաև հարուստ կենդանական աշխարհի գոյությունը։ ՀՀ –ում գրանցված 460 տեսակի կենդանիներից 225-ը հանդիպում են Վայոց ձորի մարզում։ Դրանցից են բեզոարյան այծը, վայրի ոչխարը` (մուֆլոնը), վայրի խոզը, գորշ արջը, աղվեսը, գայլը, նապաստակը, թռչուններից` լորը, քարակաքավը, անգղերը, արծիվները, ձկնատեսակներից` կարմրախայտը, բեղլուն, կողակը։ Հաճախակի հանդիպում են նաեւ թունավոր օձեր`հայկական իժ, գյուրզա։
Ինչպես բույսերի, այնպես էլ կենդանիների շատ տեսակներ գրանցված են «Կարմիր գրքում»։ Կենդանիների պահպանման նպատակով ստեղծվել են արգելավայրեր։ Վայոց ձորի մարզում աճում են ծիրանի, բալի, տանձի, դեղձի, խնձորի, խաղողի, սալորի, սերկևիլի, փշատի, ընկույզի բազմաթիվ տեսակներ, բազմաթիվ հատապտուղներ։


ՋՐԱԳՐԱԿԱՆ ՑԱՆՑԸ  Վայոց ձորի տարածքը մասնատված է բազմաթիվ գետակներով, գետերով, հովիտներով։ Հիմնական զարկերակը Արփա գետն է, որը մարզի տարածքում հոսում է 92կմ, 2080մ քառ. ջրահավաք ավազանով։ Արփան սկիզբ է առնում մարզի տարածքում` 3260մ բարձրությունից, Սյունիքի բարձրավանդակի հյուսիսարևմտյան լանջերից, թափվում է Արաքս գետը, Նախիջևանի տարածքում։ Այն հարուստ է վտակներով, որոնք տեղ-տեղ առաջացնում են սահանքներ և ջրվեժներ, որոնցից են Ջերմուկի (Ջրահարսի ջրվեժը) և Հերհերի ջրվեժները։ Ամենախոշոր վտակը Եղեգիսն է, որի հովիտը Վայոց ձորի գեղատեսիլ շրջաններից է, ինչպես նաև հատուկ պահպանվող տարածքներց մեկը։ Վայոց ձորի բոլոր գետերն ու գետակները սրընթաց են, արագահոս, ունեն մեծ անկում ու թեքություն և հարուստ են էներգետիկ պաշարներով։ Արփայի ջրերի մի մասը Սևանա լիճ փոխադրելու նպատակով կառուցվել է 48կմ երկարությամբ Արփա-Սևան ստորգետնյա ջրատար թունելը, որը սկիզբ է առնում Կեչուտի ջրամբարից։ Մարզում է գտնվում նաև Հերհերի ջրամբարը և էլի մի շարք փոքր լճեր և լճակներ, որոնք ունեն բնապահպանական և հանգստի գոտու նշանակություն։


ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆ  Բնակչության թվաքանակով և խտությամբ Վայոց ձորի մարզը ՀՀ մարզերի շարքում զբաղեցնում է վերջին տեղը։ 2009թ. հունվարի 1-ի տվյալներով Վայոց ձորի բնակչության թիվը կազմում է 55800 մարդ, որից 19500-ը քաղաքային բնակչություն է, իսկ 36500-ը` գյուղական։ Մարզն ունի 44 համայնք, որից 3-ը` քաղաքային (Եղեգնաձոր, վայք, Ջերմուկ)։ Վայոց ձորում գյուղական բնակավայրերի խոշոր կուտակումնր չկան։ Քաղաքները ևս փոքր քաղաքներ են։ Ամենախոշորը մարզկենտրոն Եղեգնաձորն է, որի բնակչության թիվը 8200մարդ է (2009թ.)։ Քաղաքը գտնվում է Երևան–Ստեփանակերտ–Իրան միջպետական ճամապարհի վրա։ Քաղաքի հարավով հոսում է Արփա գետը, հյուսիսում քաղաքին են ձուլվում Գլաձոր և Վերնաշեն գյուղերը։ Քաղաքում աստիճանաբար ակտիվանում է մշակույթային կյանքը զարգանում է կրթական ոլորտը։
Վայք ու Ջերմուկ քաղաքները ունեն մինչև 6000 բնակիչ (2009թ.)։ Վերջինս առողջարանային քաղաք է։ Այստեղ էլ կատարվում է «Ջերմուկ» հանքային ջրի շշալցումն ու առաքումը։ Վայոց ձորի մարզի քաղաքային բնակչությունը կազմում է ընդհանուր բնակչության 28%, կանանց թվականակը գերազանցում է տղամարդկանց թվականակին։
Վայոցձորցիները սիրում են նշել ազգային, ավանդական և հոգևոր տոները` Զատիկ, Տեառնընդառաջ, Վարդավառ։ Վայոցձորցիների ամենասիրելի և յուրահատուկ տոնը Բերքի տոնն է, որը նշվում է ամեն տարի հոկտեմբերի երկորդ կիրակի օրը, մարզկենտրոն Եղեգնաձորում։ Յուրաքանչյուր գյուղ տոնական շքերթի է դուրս գալիս իրեն բնորոշ բարիքներով, տեղական հատապտուղներով և բույսերով զարդարված մեքենաներով։ Գյուղացիները նաև ցուցադրում են թատերական պատկերներ գյուղի կենցաղից և ազգային խոհանոցից։ Ամֆիթատրոնում տոնական համերգային ծրագիր է հնչում, իսկ հրապարակի շուրջը յուրաքանչյուր գյուղի ներկայացուցիչնեն առանձին տաղավար–սեղանիկներով ներկայացնում են իրենց գյուղերի բերքն ու բարիքը։
Ավանդական է դարձել նաև Գինու տոնը, որը նշվում է դարձյալ հոկտեմբերին, Արենի գյուղում։ Վայոցձորցին ունի ավանդական խոհանոց` ընդհանուր հայկական խոհանոցի դիմագծի վրա։ Գյուղերում թխվում են ավանդական լավաշը, թոնրի գաթան։ Հարգի են «բանջարները», որոնք բուժական նշանակության վայրի խոտաբույսեր են։
Սիրված ճաշատեսակներից են թթու բանջարը, կարշմը, քյալագյոշը, ղավուրմանով շորվան, նապաստակի քյուֆթան, կաքավի շորվան, տապակած լորը և ուլի խրովը։
Վայոցձորցինեը շատ հյուրասեր և աշխատասեր մարդիկ են։


ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ Վայոց ձորի մարզի տնտեսությունը ՀՀ տենտեսության թույլ օղակներից է։ Առաջատար է գյուատնտեսությունը, իսկ արդյունաբերությունը հիմնականում ներկայացված է գյուղմթերքների վերամշակմամբ։ Գյուղատնտեսության մեջ առաջատար է անասնապահությունը հետևյալ ենթաճյուղերով` խոշոր եղջերավոր, բրդատու ոչխարաբուծություն, այծաբուծություն, մեղվապահություն, թռչնաբուծություն։ Բուսաբուծության մեջ աչքի են ընկնում խաղողագործությունն ու պտղաբուծությունը։ Այստեղ աճում են ծիրանի, բալի, տանձի, դեղձի, խնձորի, փշատի, սերկևելի սալորի կեռասի, խաղողի բազմաթիվ տեսակներ, ընկույզ և հատապտուղներ։ Արփայի հովտի ցածրադիր մասերում զբաղվում են բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ, իսկ մարզի նախալեռնային գոտին համարվում է ՀՀ խաղողագործության 4 շրջաններից մեկը, որոնք հումք են հանդիսանում գինեգործության համար։ Հայտնի է հատկապես «Արենի» տեսակի էնդեմիկ խաղողը, որից արտադրվում է «Արենի» գինին։ Գինեգործությունն այստեղ ունի հազարամյա պատմություն։
Արդյունաբերական համալիրը լրացնում են նաև պանրագործությունը, հանքային ջրերի արտադրությունը և գինեգործությունը։ Կան նաև մի քանի փոքր ջրաէլեկտրակայաններ։ Սարքաշինական գործարան` Եղեգնաձորում։ Մարզի տնտեսության զարգացման մեջ մեծ դեր է կատարում առողջարանային տնտեսության ենթակառուցվածքների ընդարձակումը։

 

Սյունիքի մարզ

Հայաստանի Հանրապետության հարավ-արևելյան հատվածում գտնվող Սյունիքի մարզն ամենահարուստն է օգտակար հանածոներով: Այն զբաղեցնում է ՀՀ տարածքի 15.1%-ը, իր մեջ ընդգրկում է Գորիսի, Սիսիանի, Կապանի և Մեղրու վարչական շրջանների տարածքները: Մարզկենտրոնն է  Կապան քաղաքը:

Տարածքը 4 506 քառ. կմ է
Բնակչությունը` 138.9 հազար մարդ (2017-ի հունվարի 1-ի դրությամբ)

Սյունիքի մարզը կազմավորվել է 1995 թվականի դեկտեմբերի 4-ին:

Անցյալում հայտնի է եղել երկու անունով՝ Սյունիք և Սիսական: 1813թ. Գյուլիստանի պայմանագրով Սյունիքի մի զգալի մասը, իսկ 1828թ. Թուրքմենչայի պայմանագրով երկրամասը ամբողջությամբ անցավ Ռուսաստանի տիրապետության տակ:

1918-1920 թթ Սյունիքը, ինչպես նաև Նախիջևանը և Արցախը, դարձել էր վիճելի տարածք Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետության միջև։ Մինչև 1921թ. Սյունիք-Զանգեզուրում ժողովրդական զանգվածները և ռազմական ուժերը անհավասար կռիվ էին մղում  թուրք-մուսուլմանական ուժերի և բոլշևիկյան Ադրբեջանի դեմ:

1920-ին Գարեգին Նժդեհի գլխավորությամբ հռչակվել է Ինքնավար Սյունիքը, 1921-ի ապրիլին’ Լեռնահայաստանի Հանրապետությունը’ Գորիս կենտրոնով:  

Խորհրդային իշխանության հաստատումից հետո 1921թ. օգոստոսին կազմակերպվեց Զանգեզուրի գավառը Գորիս կենտրոնով: ՀՍԽՀ տարիներին այստեղ էին  Գորիսի (1930-ից), Սիսիանի (1930-ից),, Ղափանի (1930-ից) ևՄեղրու (1930-ից),  շրջանները:

Պետական սահմանով արևմուտքից սահմանակից է Ադրբեջանին  (Նախիջանի մարզ), հարավից՝ Իրանին, արևելքից՝ Արցախի Հանրապետությանը: Հյուսիսից այն սահմանակից է ՀՀ Վայոց Ձորի մարզին:

Աշխարհագրություն

 ՀՀ Սյունիքի մարզը զբաղեցնում է Զանգեզուր բնաշխարհի տարածքը, որը ներառում է Որոտան, Ողջի գետերի վերին ու միջին հոսանքների ավազանը և Զանգեզուրի՝ Մեծ Կովկասից հետո Հարավային Կովկասում ամենաբարձր լեռնաշղթայի, արևելյան լանջերը։

Սյունիք

 Զանգեզուրի լեռնաշղթայից ճյուղավորվում և տարածքն արևմուտքից արևելք հատում են Բարգուշատի և Մեղրու լեռնաշղթաները: Հարավ-արևելքում է Խուստուփ-Կատար լեռնաշղթան (Խուստուփ լեռնագագաթ, 3202 մ), հյուսիս- արևելքում’ Սյունիքի բարձրավանդակը, Անգեղակոթի, Եռաբլրի և Գորիսի սարավանդները, Ողջիի միջին հոսանքում’ Կապանի գոգավորությունը: Մարզը գտնվում է ակտիվ սեյսմիկ գոտում։

Սյունիք

Մարզի ամենաբարձր լեռնագագաթը Կապուտջուղն է (3 906 մ), իսկ ամենացածր վայրը՝ Մեղրու կիրճը (Արաքսի հովիտ 380մ)։ Հյուսիսում են Որոտանի (2344 մ) և Սիսիանի (2345 մ) լեռնանցքները, հվ-ում’ պլուտոն ներժայթուքը, որով պայմանավորված է օգտակար հանածոների (պղինձ, մոլիբդեն, ոսկի, երկաթ, բազալտ, կրաքար, այրվող թերթաքարեր, մարմար, գրանիտ, պեռլիտ ևն) պաշարների բազմազանությունը:

Սյունիք

Սյունիքն օգտակար հանածոներով  Հանրապետության ամենահարուստ մարզն է։ Հանրահայտ են Քաջարանի, Կապանի, Ագարակի, Դաստակերտի, Լիճքի, Սվարանցի մոլիբդենի, պղնձի, ոսկու և հազվագյուտ այլ մետաղների հանքավայրերը, որոնցից շահագործվում են Քաջարանի, Կապանի, Ագարակի, Լիճքի հանքավայրերը: Զգալի են բազալտի, մարմարի, կրի, կավի պաշարները,  հիդրոէներգետիկ մեծ ռեսուրսներ,  հողեր, հարուստ անտառներ և ալպյան մարգագետիններ։

Սյունիք

Մարզում կան շուրջ 170 մեծ և փոքր գետեր, որոնցից առավել խոշորներն են Որոտանը, Ողջին և Մեղրիգետը: Մարզի ջրամբարներն են Սպանդարյանի (ջրատարողությունը՝ 257 միլիոն մլն խոր.մ), Տոլորսի (96, 8 միլիոն մլն խոր,մ), Շամբի(13, 6 միլիոն մլն խոր.մ), Անգեղակոթի (3.4մլն խոր.մ) և Գեղիի (15 միլիոն մլն խոր.մ) ջրամբարները:

Սյունիք

Սյունիքի մարզում, ըստ բարձունքային գոտիականության, հերթափոխվում են Հանրապետության տարածքին բնորոշ կլիմայի գրեթե բոլոր տեսակները՝ չոր մերձարևադարձային, չափավոր տաք, բարեխառն, ցուրտ լեռնային և ձյունամերձ։ Սյունիքում է գտնվում Հանրապետության ամենատաք վայրը՝ Մեղրու ցածրադիր գոտին։ Արևափայլքի տարեկան տևողությունը տատանվում է 2120 ժամից (Գորիս) մինչև 2700 ժամի (Մեղրի) սահմաններում։ Տարվա ամպամած օրերի միջին թիվը կազմում է 40 օր։ Օդի միջին ջերմաստիճանը հունվարին 0.9 ՛C-ից (Մեղրի) – 9.8 ՛C է (Գորայք), հուլիս-օգոստոսին՝ 13.9-25.4՛C։

Սյունիք

Տեղումների տարեկան քանակը տատանվում է 161 մմ (Մեղրի) մինչև 826 մմ (Սիսիանի լեռնանցք)։ Տեղումների առավելագույն մասը դիտվում է մայիսին, նվազագույնը՝ օգոստոսին։

Սյունիք

Մարզի շուրջ 20 %-ն անտառածածկ է: Բնական հուշարձաններից հայտնի են Գորիսի և Խնձորեսկի «բուրգերն» ու քարայրերը, Շաքիի ջրվեժը (18մ)`  Փոքր Կովկասի ամենաբարձր ջրվեժը, Որոտանի և Ողջիի կիրճերը, «Սատանի կամուրջը», Ծավի` աշխարհի ամենամեծ բնական սոսիների ռելիկտային պուրակը (60 հա), Շիկահողի արգելոցը, «Խուստուփ», «Բողաքար» և «Սև լիճ» պետական արգելավայրերը, «Արևիք» ազգային պարկը, Մթնաձորի անտառը։

Բնակչություն

ՀՀ Սյունիքի մարզը հանդիսանում է Հայաստանի ոչ խիտ բնակեցված մարզերից մեկը: Այստեղ  բնակվում է շուրջ 138.9 հազար մարդ /01.01.2017թ./, կամ ՀՀ բնակչության 4.6 %-ը:  Բնակչության խտությունը կազմում է 31  մարդ/1 քառ.կմ:

Սյունիք

Բնակչության թվաքանակում տղամարդիկ կազմում են  ընդհանուր բնակչության նկատմամբ` 49,07%, իսկ կանայք` 50,93%-ը: Մարզի բնակչության մեջ գերակշռում են մինչ 15 տարեկան տարիքային խումբը (19,60%): 63-ից ավել անձիք կազմում են բնակչության 13,08%-ը, ինչը բարձր է ՀՀ ընդհանուր միջին ցուցանիշից:

wocxar

Բնակչության 41.1% կենտրոնացած է Կապանի, 29.3%՝Գորիսի, 21,5%՝ Սիսիանի , 7.8%՝ Մեղրիի տարածաշրջաններում: Բացի այդ Կապանի և Մեղրու տարածաշրջաններում առկա հանքարդյունաբերության և դրանց արբանյակ ձեռնարկություններով պայմանավորված քաղաքաբնակները համապատասխանաբար կազմում են բնակչության 86.2%-ը և 79.8%-ը, իսկ Գորիսի և Սիսիանի տարածաշրջաններում այդ հարաբերակցությունը համարյա  հավասար է և քաղաքաբնակներ-գյուղաբնակներ հարաբերակցությունը  համապատասխանաբար կազմում է`  49.6% – 50.4%-ը և 50.1% – 49.9%-ը։ Այս տարածաշրջաններում քիչ են արդյունաբերական ձեռնարկությունները, ազգաբնակչությունը զբաղվում է հիմնական գյուղատնտեսությամբ։

Մարզի մշտական բնակչության 99,9% կազմում են հայերը: Սյունիքի մարզում ազգային փոքրամասնություններով բնակեցված կոմպակտ բնակավայրեր չկան: Այստեղ բնակվում են ռուսներ, ուկրաինացիներ և այլ ազգեր (0.1 %):

Քաղաքային համայնքների թիվը`   7 համայնք /Կապան, ԱգարակԳորիսԴաստակերտՄեղրիՍիսիանՔաջարան
Գյուղական համայնքների թիվը`  65 համայնք
Գյուղական բնակավայրերի թիվը` 127 բնակավայր

Սյունիքի  տեսարժան վայրեր

Մարզի զբոսաշրջային ներուժը ներկայացված է Սյունիքի հարուստ, գեղատեսիլ և առողջարար բնությամբ, անտառներով, լեռներով, պատմամշակութային արժեքներով, բնության հուշարձաններով, բուժիչ ջրաղբյուրներով և ենթակառուցվածքներով։ 

Սյունիք

Սյունիքի մարզը հանդիսանում է Հայկական լեռնաշխարհի հնագույն բնակավայրերից մեկը: Մարզում գրանցված են շուրջ 2812 պահպանվող պատմամշակութային հուշարձան:

Սյունիք

Պահպանվել են հնագույն ժայռապատկերներ մեգալիթյան կառույցներ, դամբարանադաշտեր, մենհիրներ, բնակատեղիներ (մ.թ.ա. X-I հազաչամյակներ, Ուզ, Նորավան, Սիսիան, Սառնակունք, Հարժիս), (Ուզ, Նորավան, Սիսիան, Սառնակունք, Հարժիս): Մասկավորապես հայտնի պատմամշակութային օբյեկտներից են Սիսիան քաղաքից հյուսիս՝ մ. թ. ա. III-II հազարամյակների մեգալիթյան «Զորաց դաշտ» համալիրը (նոր հետազոտություններով’ «Քարահունջ» աստղադիտարան, մ. թ. ա. VII հազարամյակ), քարայրային բնակարաններ (Գորիս, Խնձորեսկ):

Պատմամշակութային հուշարձանների մեջ հայտնիներից են Աղիտուի դամբարանային հուշարձանը (V-VI դդ.), Կուլձորի քարայրը. Սիսիանի նեոլիթի ժամանակաշրջանի դամբարանաբլուրը,Հարժիսի կարավանատունը (XIV դ.), Խնձորեսկի անապատում է Մխիթար Սպարապետի գերեզմանը: Զբոսաշրջության համար կարևոր նշանակություն ունեցավ Տաթևի ճոպանողու գործադումը 2010 թվականին:

Մարզի տնտեսությունը և հասարակական կյանքը

 Գրավելով ռազմավարական և աշխարհաքաղաքական նշանակության կարևոր դիրք, ունենալով բնահումքային հարուստ պաշարներ, արտադրական մեծ ներուժ և հանդիսանալով հանրապետության ամենախոշոր վարչական ու տնտեսական մարզերից մեկը, միաժամանակ մնում է համեմատաբար քիչ բնակեցված և տնտեսապես թույլ յուրացված:

Սյունիք

 Մարզի տնտեսության ընդհանուր ծավալում գերակշռողը արդյունաբերության և գյուղատնտեսության ճյուղերն են: Մարզի արդյունաբերության հիմնական ճյուղը հանքարդյունաբերությունն է և էլեկտրաէներգիայի արտադրությունը: Այստեղ արտադրվող էլեկտրաէներգիայի գերակշիռ մասը բաժին է ընկնում Որոտանի ՀԷԿ-ի կասկադին: Մարզում առկա է էլեկտրաէներգիայի բաշխման զարգացած ցանց, որը միացված է նաև ԻԻՀ-ը և Արցախին:

 Գյուղատնտեսությունը հիմնականում մասնագիտացած է բուսաբուծության (մասնավորապես` հացահատիկային մշակաբույսերի և կարտոֆիլի արտադրություն) և անասնաբուծության (մասնավորապես` խոշոր եղջերավոր անասունների բուծում) մեջ:

 Արդյունաբերությունը հիմնականում զարգացած է Կապանի և Մեղրու տարածաշրջաններում, իսկ գյուղատնտեսությունը՝ Սիսիանի և Գորիսի տարածաշրջաններում: Մեղրիում զարգացած է նաև պտղաբուծությունը:

Տրանսպորտ և կապ

  Մարզի տարածքով անցնում Երևան-Մեղրի-Իրանի Իսլամական Հանրապետություն միջպետական ճանապարհը, որին Գորիս քաղաքին մոտ միանում է ՀՀ-ն Արցախին կապող հիմնական ճանապարհը:

Սյունիք

 Գործող օդանավակայաններ չկան, նախկինում օդանավակայաններ էին գործում Կապան, Սիսիան, Գորիս, Մեղրի քաղաքներում, նախատեսվում է փոքր ավիացիայի միջոցով վերագործարկել  Կապանի օդանավակայանը:

Սյունիք

Մարզի տարածքում բջջային հեռախոսակապը և շարժական ինտերնետ կապը ապահովվում է հանրապետություն գործող բոլոր օպերատորների կողմից: Բնակավայրերը 98 տոկոսով ապահովված են ինտերնետ ծածկույթով /օպտիկամանրաթելային և եթերային – շարժական/:

ՀՀ-ում առկա բնապահպանական հիմնախնդիրները- նախագիծ

Նախագծի նպատակը-սովորողներին ծանոթացնել ՀՀ բնապահպանական իրավիճակին, հանրապետությունում առկա էկոլոգիական խնդիրներին, վերհանում կոնկրետ օրինակներով, ուսումնահետազոտական աշխատանքների ներկայացում:

Նախագծի ընթացքը-սովորողները ծանոթանում են ՀՀ-ի բնակլիմայական պայմանների առանձնահատկություններին, տնտեսության կառուցվածքին, դիտում են թեմային վերաբերող ֆիլմեր 1 2

Նախագծի արդյունքը-Սովորողները ռեալ պատկերացում են կազմում ՀՀ բնապահպանական իրավիճակի մասին, կարողանում են ձևավորել սեփական կարծիքը առկա խնդիրների շուրջ: 

Օգնող հարցեր

  1. Ինչ առանձնահատկություններ ունեն ՀՀ բնական պայմանները, որքանով են դրանք նպաստում հանրապետության զարգացմանը:
  2. Ի՞նչ հետևանքներ է թողում բնօգտագործումը ՀՀ-ում: Նշեք օրինակներ:
  3. Ինչ առանձնահատկություններ ունեն ՀՀ բնական ռեսուրսները, որքանով են դրանք նպաստում հանրապետության զարգացմանը:
  4. Ի՞նչ հետևանքներ է թողում ռեսուրսների օգտգործումը ՀՀ-ում: Նշեք օրինակներ:
  5. Ձեր կարծիքով ինչպես պետք է զարգանա Հայաստանը, որպեսզի հնարավորինս քիչ վնասվի բնական միջավայրը: Ինչ ուղությամբ պետք է զարգանա տնտեսությունը, որպեսզի այն համարվի էկոլոգիապես «ավելի մաքուր»

Ամփոփում- տեսանյութի և ռադիոնյութերի միջոցով։

Մեծամոր գետ. Սևաջուր

Սևջուր կամ Մեծամոր գետ – Հովսեփյան Քաջիկ

Ջրի ծավալների կրճատման պատճառով Հայկական ատոմային էլեկտրակայանի ջրապահանջը բավարարելու նպատակով 2013 թվականին հորատվել է 3 հորատանցք: Եվս 10 նոր հորատանցք նախատեսված էր հորատել 2017 թվականին: Ջրային ռեսուրսի նվազման խնդիրը կապված է ոչ միայն կլիմայի փոփոխության հետ, այլ նաև պայմանավորված է ջրային ռեսուսների վատ կառավարմամբ և վատ վերահսկողությամբ: Արարատյան դաշտում ջրային ռեսուրսների նվազումը պայմանավորված է նաև տարերայնորեն զարգացող ձկնաբուծական տնտեսություններով, որոնց կողմից ջրի գերշահագործման արդյունքում Արարատյան դաշտը հայտնվեց աղետալի վիճակում` չորացան բազմաթիվ ստորգետնյա աղբյուրներ, բարձրացավ ջրի հանքայնացումը, սրվեց սոցիալական վիճակը:

ՀՀ լճերը, գետերը ու ջրամբարները

Գետեր

  • Ախուրյան-Արփի լիճ- Շիրակի մարզ
  • Դեբեդ-Ձորագետ, Փամբակ- Լոռու մարզ
  • Աղստեւ- Ոսկեպար, Գետիկ, Տավուշ, Հախուն- Տավուշի մարզ
  • Քասախ-Ամբերդ, Գեշարոտ- Արագածոտնի մարզ
  • Հրազդան-Մարմարիկ վտակ- Սեւանա լիճ- Գեղարքունիքի մարզ
  • Հրազդան, Ազատ- Կոտայքի մարզ
  • Մեծամոր- Քասախ- Աղր լիճ-Արմավիրի մարզ
  • Վեդի, Արարատ, Ազատ-Արարատի մարզ
  • Արփա-Եղեգիս- Վայոց Ձորի մարզ
  • Որոտան, Ողջի ,Մեղրի- Սյունիքի մարզ

Լճեր

Արփի լիճ – Շիրակի մարզ
Ակնա լիճ- Կոտայքի մարզ
Այղր լիճ – Արմավիրի մարզ
Պարզ, Գոշի լիճ – Տավուշի մարզ
Քարի, Ռամպի լիճ- Արագածոտնի մարզ
Ալ լիճ՝ Ալագյոլ, Սեւ լիճ- Սյունիքի մարզ

Ջրամբարներ

Ախուրյանի – Ախուրյան գետ
Ջողազի կան Տավուշի ջրամբար
Հախումի- տավուշի – Տավուշի մարզ
Ապարանի- Քասախ գետ- Արագածոտնի մարզ
Մանթաշի ջրամբար- Կոտայքի մարզ
Մարմարիկի ջրամբար- Գեղարքունիքի մարզ
Ազատի ջրամբար- Արարատի մարզ
Հերհեր ջրամբար-Վայոց Ձորի մարզ
Կեչուտի ջրամբար- Վայոց Ձորի մարզ
Տոլորսի, Շամբի, Սպանդարյանի ջրամբարներ- Սյունիքի մարզ

Արմավիրի մարզ

Արմավիրի մարզ
Տարածքը՝ 1242ք․կմ
Բնակչությունը՝267 հազար(2017թ.)
Կենտրոնը՝ ք․ Արմավիր

Բնաշխարհը

Արմավիրի մարզը տարածքի մեծությամբ ամենափոքրն է Հայաստանի Հանրապետությունում: Այստեղ է գտնվում Արաքս գետի միջին հոսանքում կառուցված առայժմ միակ ավտոճանապարհային կամուրջը (Մարգարա գյուղի մոտ), որը Հայաստանի Հանրապետությունը միացնում է Թուրքիային:

Բնական պայմանները և հարստությունները

Արմավիրի մարզի կլիման խիստ չորային է: Առանձնապես հաճելի է արևոտ, անհողմ, տևական աշունը, երբ հասունանում են այգիների ու դաշտերի բարիքները:

Միակ գետը, որ սկսվում է մարզի սահմաններում, Մեծամորն է (Սևջուրը), որը սնվում է Այղր լճից ու նրա մերձակա աղբյուրներից: Մեծամորի միակ խոշոր վտակը Քասաղն է: Գարնանը սահմանային Արաքսի, ինչպես նաև Քասաղի հորդացած ջրերը դուրս են գալիս ափերից ու ավերածությունների պատճառ դառնում:

Արմավիրի մարզը հարուստ է պատմական բացառիկ հուշարձաններով: Եզակի հուշարձան է Մեծամորի բլրի լանջին պեղված հինգհազարամյա հնության (բրոնզեդարյան) մետաղաձուլարանը:

Պատմական մեծ արժեք են ներկայացնում ուրարտական քաղաք Արգիշթիխինիլիի ավերակները: Դրանց հարևանությամբ Արաքս գետի նախկին հունի ձախ ափին գտնվել է հայոց նախկին մայրաքաղաքը` Արմավիրը, որը դարեր շարունակ եղել է տնտեսական և մշակութային խոշոր կենտրոն ու մնացել է այդպիսին մինչև նոր մայրաքաղաքի` Արտաշատի հիմնադրումը:

Դրանից քիչ արևմուտք` Արաքսի ու Ախուրյանի միախառնման տեղում նշմարվում են այլ նշանավոր քաղաքի` Երվանդունիների թագավորության վերջին մայրաքաղաքի` Երվանդաշատի փլատակները:

Պատմաճարտարապետական մեծագույն արժեք է ներկայացնում նաև Սարդարապատի հուշահամալիրը:

Բնակչությունը

Արմավիրի մարզը բնակչության բացարձակ թվով գրավում է միջին տեղ, բայց առաջինն է բնակչության խտության ցուցանիշով: Բնակչության ավանդական զբաղմունքը գյուղատնտեսությունն է, ուստի և նրա մեծ մասը ապրում է գյուղերում:

Քաղաքները

Արմավիրի մարզկենտրոնն է Արմավիրը (նախկինում` Սարդարապատ, ապա Հոկտեմբերյան): Այն Հայաստանի երիտասարդ ու արագ զարգացող քաղաքներից է: Մարզի աբողջ տարածքի նկատմամբ կենտրոնական դիրք ունի, գտնվում է Երևան-Վաղարշապատ-Արագած-Գյումրի կարևոր ավտոխճուղու վրա: Քաղաքում գործում են երկու տասնյակից ավելի արդյունաբերական ձեռնարկություններ, կրթամշակութային ու առողջապահական` մարզային նշանակության հիմնարկներ:

Մարզում, ամբողջ երկրում և համայն հայության կյանքում իր բացառիկ նշանակությամբ առանձնանում է Վաղարշապատ (1945-1995թթ. կոչվել է Էջմիածին) քաղաքը: Բացառիկ է նրա հոգևոր մշակութային նշանակությունը: Այդ առումով Վաղարշապատը ոչ միայն համահայաստանյան, այլև համահայկական կենտրոն է: Շնորհիվ այն բանի, որ այստեղ գտնվում է Սուրբ Էջմիածնի Մայր տաճարը, Վաղարշապատը համայն հայության հոգևոր-կրոնական կենտրոնն է և Ամենայն Հայոց կաթողիկոսության ու Հայոց կաթողիկոսի աթոռանիստը: Մայր տաճարին կից գործում է Հոգևոր ճեմարանը, որը Հայ Առաքելական եկեղեցու ծառայողներ է պատրաստում Հայաստանի և սփյուռքի համար:

Երկրի էկոնոմիկայում Արմավիրի մարզի տեղը և դերը որոշող գլխավոր ճյուղը էլեկտրաէներգետիկան է` հանձին Հայաստանում և ամբողջ տարածաշրջանում միակ ատոմային էլեկտրակայանի: Դա գտնվում է մարզկենտրոնից ոչ հեռու, Մեծամոր քաղաքում, որը կառուցվել է ատոմային էլեկտրակայանին սպասարկելու համար:

Տնտեսությունը

ՀՀ Արմավիրի մարզը հանրապետությունում առանձնանում է իր զարգացած
գյուղատնտեսությամբ և արդյունաբերությամբ: Մարզի աշխարհագրական դիրքը և
բնակլիմայական պայմանները նպաստավոր են, ինչպես բուսաբուծության (բազմամյա
տնկարկներ, բանջարեղեն), այնպես էլ անասնաբուծության զարգացման համար:
Անասնաբուծության բնագավառում հիմնականում զարգացած է խոշոր և մանր
եղջերավոր անասնաբուծությունը, խոզաբուծությունը և թռչնաբուծությունը, իսկ
բուսաբուծության մեջ պտղաբուծությունը, խաղողագործությունը, բանջարաբուծությունը և բուսաբուծությունը։ Հիմնականում մշակվում են հացահատիկային և բանջարաբոստանային մշակաբույսեր։

Արդյունաբերությունը մասնագիտացված է էլեկտրաէներգիայի, սննդանյութերի, ըմպելիքի, ալկոհոլային խմիչքների արտադրության ու շինանյութերի հանքավայրերի շահագործման ուղղություններում։ Բեռնաուղևորափոխադրումները մարզում իրականացվում են ավտոմոբիլային տրանսպորտով։ 2015թ․-ին մարզի տնտեսության հիմնական հատվածների տեսակարար կշիռները ՀՀ համապատասխան ճյուղերի ընդհանուր ծավալում կազմել են․

  • արդյունաբերություն 4․3%
  • գյուղատնտեսություն 17․5%
  • շինարարություն 3․5%
  • մանրածախ առևտուր 3․8%
  • ծառայություններ 1․7 %
C:\Users\user\Desktop\Արմավիր.pdf

Գործնական աշխատանք

Предварительный просмотр изображения

Предварительный просмотр изображения

Պատրաստում եք երկու տարբեր (առանձին) քարտեզներ.

1․ Ուրվագծային քարտեզի վրա նշել ՀՀ-ն մարզերը, մարզկենտրոնները և խոշոր քաղաքները։

դիրքը Հայաստանում

Արագածոտն- Աշտարակ

Kotayk in Armenia.svg
Կոտայքի մարզ- Հրազդան

դիրքը Հայաստանում
Արմավիրի մարզ-Արմավիր

Vayots Dzor in Armenia.svg
Վայոց ձորի մարզ- Վայք

դիրքը Հայաստանում
Գեղարքունիքի մարզ- Գավառ

Կոտայքի մարզ

Կոտայքի մարզը գտնվում է հանրապետության կենտրոնում: Այն հարավ-արևմուտքից սահմանակից է
մայրաքաղաքին, արևմուտքից Արագածոտնի, հյուսիսից Լոռու, հյուսիս-արևելքից Տավուշի, արևելքից Գեղարքունիքի և հարավից`Արարատի մարզերին:

Կոտայքի մարզի տարածքով են հոսում Հրազդան և Ազատ գետերը: Հրազդան գետի համակարգում կա 340 վտակ, որոնցից 25-ն ունեն 10 կմ-ից ավելի երկարություն: Գետի խոշոր վտակներից են Մարմարիկը, Ծաղկաձորը, Արայի գետը, Գետառը: Ազատ գետը նույնպես Արաքսի ձախ վտակներից է (երկարությունը` 55 կմ): Սկիզբ է առնում Գեղամա լեռնաշղթայից (հիմնականում սնվում է ստորերկրյա ջրերով): Գետի ջրերն օգտագործվում են հիմնականում ոռոգման նպատակով:

Մարզը հարուստ է հանքային ջրերով, դրա վկայությունն են ,Բջնիե և ,Արզնիե հանքային ջրերը: Մարզի տարածքում են գտնվում Գեղամա լեռների փեշերը, Ծաղկունյաց լեռնաշղթան, Հատիս և Արայի լեռները: Հատիս լեռը (նախկին անվանումը` Շամիրամի) կոնաձև հրաբխային զանգված է (բարձրությունը` 2 528 մ): Լեռը ծածկված է մարգագետնատափաստանային բուսականությամբ:

Արայի լեռը (բարձրությունը` 2 577 մ)` հանգած հրաբխային զանգված է, գտնվում է Արագած լեռից արևելք` Քասախ և Հրազդան գետերի միջև: Մարզի հարթավայրերն են` Եղվարդի հարթավայրը (գտնվում է ծովի մակերևույթից 1 200 – 1 300 մ բարձրության վրա) և Հրազդանի սարահարթը (ծովի մակերևույթից` 1 700 – 1 800 մ բարձրության վրա):

Մարզի տարածքի կենտրոնական մասով անցնում են երկրի համար առանցքային նշանակություն ունեցող Երևան–Հրազդան-Սևան ավտոմայրուղին և Երևան-Հրազդան-Իջևան երկաթգիծը:

2019թ.-ին մարզի տնտեսության հիմնական ճյուղերի տեսակարար կշիռները Հայաստանի Հանրապետության համապատասխան ճյուղերի ընդհանուր ծավալում կազմել են.

  • արդյունաբերություն` 10.5 %,
  • գյուղատնտեսություն` 8.3%,
  • շինարարություն` 5.9%,
  • մանրածախ առևտուր` 4.6%,
  • ծառայություններ` 6.1%:

Կոտայքի մարզը համեմատաբար զարգացած ու բազմաճյուղ տնտեսություն ունեցող մարզերից է:

Մարզի տնտեսության ընդհանուր ծավալում գերակշռողն արդյունաբերությունն է: Մարզը մեծ դեր ունի էներգետիկայի ոլորտում: Այստեղ են գտնվում էլեկտրաէներգիայի արտադրության 2 խոշոր կազմակերպություն: Մարզի արդյունաբերության մյուս հիմնական ուղղությունը մշակող արդյունաբերությունն է, որի մեջ առավել զարգացած են հետևյալ ոլորտները.

  • սննդամթերքի և խմիչքների արտադրություն (մսի և մսամթերքի մշակում և պահածոյացում, մրգերի և բանջարեղենի մշակում և պահածոյացում, կաթնամթերքի, ալյուրի, ըմպելիքի արտադրություն),
  • ոչ մետաղական հանքային այլ արտադրանքի արտադրություն (ապակու և դրանից պատրաստվող իրերի արտադրություն, ցեմենտի արտադրություն),
  • մետաղագործական արդյունաբերություն և մետաղյա արտադրատեսակների արտադրություն (պողպատի և թուջի ձուլում),
  • կահույքի արտադրություն, ոսկերչական արտադրատեսակների արտադրություն Մարզի գյուղատնտեսությունը մասնագիտացած է թռչնաբուծության մեջ:

Մարզի տարածքում են գործում հանրապետության 3 խոշոր թռչնաֆաբրիկաներ: Բեռնաուղևորափոխադրումները մարզում իրականացվում են ավտոմոբիլային, երկաթուղային տրանսպորտով և էլեկտրատրանսպորտով (ճոպանուղի):

ՀՀ Մարզեր և համայնքեր:Կոտայքի մարզ: | tamlime

Աբովյան քաղաքը (2020թ. տարեսկզբին` 44.9 հազ. բնակիչ) գտնվում է Երևանից 18 կմ հեռավորության վրա: Հանրապետության ամենաարագ աճող քաղաքներից է, արդյունաբերական խոշոր կենտրոններից մեկը: Քաղաքի արդյունաբերության հիմնական ուղղությունը մշակող արդյունաբերությունն է, որի մեջ գերակշիռ տեղ է զբաղեցնում գարեջրի արտադրությունը: Բյուրեղավան քաղաքի (2020թ. տարեսկզբին` 9.1 հազ. բնակիչ, գտնվում է Երևանից 24 կմ հեռավորության վրա) արդյունաբերության հիմնական ուղղությունը մշակող արդյունաբերությունն է, որի մեջ գերակշիռ տեղ է զբաղեցնում ոչ մետաղական հանքային և այլ արտադրանքի արտադրությունը (ապակե տարայի, ճենապակուց և հախճապակուց տնտեսական կենցաղային արտադրատեսակների արտադրություններ): Եղվարդ քաղաքը (2020թ. տարեսկզբին` 11.9 հազ. բնակիչ) գտնվում է Արայի լեռան հարավային ստորոտում, հեռավորությունը Երևանից 18 կմ է: Քաղաքի արդյունաբերության հիմնական ուղղությունը մշակող արդյունաբերությունն է, որի մեջ հատկապես առանձնանում է սննդամթերքի և խմիչքների արտադրությունը (թորած ալկոհոլային խմիչքների (կոնյակի), կաթնամթերքի), կաշվե արտադրատեսակների և կոշկեղենի արտադրությունը: Քաղաքի տնտեսական կյանքում էական դեր ունի նաև գյուղատնտեսությունը, որի մեջ հիմնական ուղղությունը հացահատիկի մշակությունն է:
Նոր Հաճն քաղաքի (2020թ. տարեսկզբին 9․3 հազ․բնակիչ, հեռավորությունը Երևանից 30կմ է) արդյունաբերության հիմնական ուղությունը մշակող արդյունաբերություն է, որի մեջ գերակշիռ տեղն ունի կահույքի և ոսկերչական արտադրանքների արտադրությունը։

Հրազդան քաղաքի (2020թ․ տարեսկզբի 40․0 հազ․) բնակիչ) հեռավորությունը Երևանից 50 կմ է: Գտնվում
է Հրազդան գետի վերին հոսանքի ձախ ափին: Հայտնի է որպես արդյունաբերական կենտրոն: Այստեղ է
գտնվում Հրազդանի ՋԷԿ-ը, որը հզորագույնն է Հայաստանի Հանրապետությանում: Արդյունաբերության մյուս ուղղությունը մշակող արդյունաբերությունն է, որի մեջ գերակշիռ տեղ ունի ոչ մետաղական հանքային և այլ արտադրանքի արտադրությունը (մասնավորապես ցեմենտի արտադրություն)։

Չարենցավան քաղաքը (2020թ․ տարեսկզբին 20․4 հազ․բնակիչ) գտնվում է Երևանից 36 կմ հեռավորության վրա, Հրազդան գետի ձախ ափին: 1953թ. ՀԷԿ-ի շինարարության ավարտից հետո քաղաքում կառուցվեցին մի շարք խոշոր արդյունաբերական կազմակերպություններ և Չարենցավանը դարձավ հանրապետության կարևոր արդյունաբերական կենտրոն: Քաղաքի արդյունաբերության հիմնական ուղղությունը մշակող արդյունաբերությունն է, որի մեջ գերակշիռ տեղ ունի մետաղագործական արդյունաբերությունը և պատրաստի մետաղե արտադրատեսակների արտադրությունը (պողպատի և թուջի ձուլում):
Ծաղկաձոր քաղաքի (2020թ. տարեսկզբին`1.2 հազ. բնակիչ, գտնվում է Երևանից 55 կմ հեռավորության վրա) կլիման մեղմ է և առողջարար: Առողջարանային քաղաք է:

Գրավոր աշխատանք

  1. Ընտրել «հանքավայրեր – հանքաքար» համապատասխանությունների ճիշտ

շարքը.
ա. Մեղրաձոր, Սոթք 1. պղնձահրաքար
բ. Սվարանց, Դաշքեսան 2. տուֆ
գ. Ալավերդի,Կապան 3. ոսկի
դ. Արագած, Շիրակ 4. երկաթաքար
1) ա–3, բ–4, գ–1, դ–2
2) ա–3, բ–2, գ–4, դ–1
3) ա–1, բ–3, գ–2, դ–4
4) ա–4, բ–1, գ–2, դ–3

  1. Հայկական լեռնաշխարհի վերաբերյալ ո՞ր պնդումն է սխալ.
    1) Շատ կան հանքային բուժիչ աղբյուրներ:
    2) Ընդերքը հարուստ է վառելիքային օգտակար հանածոներով:
    3) Ոսկու պաշարներ հայտնաբերվել են Սոթքում և Մեղրաձորում:
    4) Պղնձահրաքարի խոշոր պաշարներ կան Ալավերդիում և Կապանում:
  2. Հայկական լեռնաշխարհի վերաբերյալ ո՞ր պնդումն է սխալ.
    1) Արևելքից եզրավորվում է Փոքր Կովկասի լեռնային համակարգը կազմող
    լեռնաշղթաներով:
    2) Հյուսիսային ծալքաբեկորավոր լեռնաշղթաների մարզը շուրջ 500 կմ ձգվում է
    Սև ծովի հարավային ափերի երկայնքով:
    3) Եզրային ծալքաբեկորավոր լեռներից ամենաբարձրը Կորդվաց լեռնաշղթան է:
    4) Միջնաշխարհի կենտրոնական մասով զուգահեռականի ուղղությամբ
    ձգվում է Արևելյան (Հայկական) Տավրոսի լեռնաշղթան:
  3. Ընտրել «գետ — վտակ» համապատասխանությունների ճիշտ շարքը.
    ա. Քասաղ 1. Եղեգիս
    բ. Արփա 2. Գետիկ
    գ. Հրազդան 3. Գեղարոտ
    դ. Աղստև 4. Մարմարիկ
    1) ա–4, բ–1, գ–2, դ–3­
    2) ա–3, բ–4, գ–1, դ–2
    3) ա–3, բ–1, գ–4, դ–2
    4) ա–4, բ–3, գ–2, դ–1
  4. Ո՞ր պնդումն է սխալ.
    1) Մեծամորը (Սևջուր) ՀՀ միակ հարթավայրային գետն է:
    2) Որոտան գետն Արփայից երկար է:
    3) Ախուրյանը ՀՀ ամենաջրառատ գետն է:
    4) Աղստևը պատկանում է Կուրի ավազանի
  5. Ընտրել «քաղաք — այդ քաղաքով հոսող գետ» համապատասխանությունների ճիշտ շարքը.
    ա. Կապան 1. Ձորագետ
    բ. Աշտարակ 2. Արփա
    գ. Եղեգնաձոր 3. Ողջի
    դ. Ստեփանավան 4. Քասաղ
    1) ա–2, բ–3, գ–1, դ–4­
    2) ա–2, բ–1, գ–4, դ–3­
    3) ա–3, բ–1, գ–2, դ–4
    4) ա–3, բ-4, գ-2, դ-1
  6. Ո՞ր շարքում են գետերը դասավորված ըստ երկարությունների աճման կարգով.
    1) Որոտան, Ախուրյան, Աղստև, Հրազդան
    2) Ախուրյան, Հրազդան, Աղստև, Որոտան
    3) Աղստև, Հրազդան, Որոտան, Ախուրյան
    4) Ախուրյան, Որոտան, Հրազդան, Աղստև
  7. Ո՞ր շարքում են գետերը դասավորված ըստ երկարությունների նվազման.
    1) Արփա, Աղստև, Հրազդան, Դեբեդ 3) Հրազդան, Դեբեդ, Արփա, Աղստև
    2) Դեբեդ, Հրազդան, Աղստև, Արփա 4) Դեբեդ, Աղստև, Հրազդան, Արփա
  8. Ո՞ր շարքում են լճերը դասավորված արևմուտքից արևելք ճիշտ հերթականությամբ.
    1) Ակնա, Կապույտ, Պարզ, Այղր 2) Այղր, Կապույտ, Պարզ, Ակնա
    3) Ակնա, Պարզ, Այղր,Կապույտ
    4) Այղր, Ակնա, Պարզ, Կապույտ
  9. Ո՞ր շարքում են լճերը դասավորված հարավից հյուսիս ճիշտ հերթականությամբ.
    1) Այղր, Ակնա, Քարի, Պարզ­ 3) Ակնա, Քարի, Այղր, Պարզ
    2) Այղր, Քարի, Ակնա, Պարզ­ 4) Ակնա, Այղր, Քարի, Պարզ
  10. Ո՞ր արտեզյան ավազանն է ՀՀ–ում ամենամեծը.
    1) Սիսիանի­ 3) Շիրակի
    2) Փամբակի­ 4) Արարատյան
  11. Ո՞ր ջրամբարն է ամենախոշորը.
    1) Մանթաշի ­ 3) Սպանդարյանի
    2) Ապարանի 4) Արփի լճի
  12. «ՀՀ գետ — երկարություն» զույգերից ընտրել սխալը.
    1) Ախուրյան — 186 կմ 3) Որոտան — 178 կմ
    2) Հրազդան — 141 կմ 4) Ողջի — 133 կմ
  13. «Գետ — հոսքի ավազան» զույգերից ընտրել ճիշտը.
    1) Դեբեդ — Արաքս 3) Գետիկ — Կուր
    2) Թարթառ — Արաքս 4) Ողջի — Կուր
  14. Ընտրել «քաղաք — այդ քաղաքով հոսող գետ» համապատասխանությունների ճիշտ շարքը.

Սիսիան ա. Աղստև
Աշտարակ բ. Փամբակ

  1. Վանաձոր գ. Որոտան
    Իջևան դ. Քասաղ
    1) 1–դ, 2–գ, 3–բ, 4–ա
    2) 1–գ, 2–բ, 3–դ, 4–ա
    3) 1–գ, 2–դ, 3–բ, 4–ա
    4) 1–բ, 2–ա, 3–գ, 4–դ
  2. Ընտրել «գետ — վտակ» համապատասխանությունների ճիշտ շարքը.

Դեբեդ ա. Գետիկ
Հրազդան բ. Շաքի
Աղստև գ. Ձորագետ
Որոտան դ. Գետառ
1) 1–գ, 2–բ, 3–դ, 4–ա
2) 1–դ, 2–ա, 3–գ, 4–բ
3) 1–ա, 2–բ, 3–դ, 4–գ
4) 1–գ, 2–դ, 3–ա, 4–բ

  1. Ընտրել «գետ — վտակ» համապատասխանությունների ճիշտ շարքը.
  2. Դեբեդ ա. Գետիկ
  3. Աղստև բ. Քասաղ
  4. Արփա գ. Փամբակ
  5. Մեծամոր դ. Եղեգիս
    1) 1–գ, 2–ա, 3–դ, 4–բ
    2) 1–բ, 2–գ, 3–դ, 4–ա
    3) 1–բ, 2–դ, 3–ա, 4–գ
    4) 1–դ, 2–բ, 3–ա, 4–գ
  6. Ընտրել «գետ-էլեկտրակայան» համապատասխանությունների ճիշտ շարքը.

1.Որոտան. ա. Վայքի

  1. Հրազդան բ. Արզնու
  2. Աղստև գ. Տաթևի
  3. Արփա դ. Իջևանի

1) 1–ա, 2–բ, 3–գ, 4–դ
2) 1–բ, 2–ա, 3–գ, 4–դ
3) 1–գ, 2–բ, 3–դ, 4–ա
4) 1–դ, 2–գ, 3–ա, 4–բ