Ո՞րն է հաղորդակցման իմ ձևը

Իմ հաղորդակցման ձևը (ինչպես բոլորն իրենցը) համարում եմ շատ հաջողված: Ես միշտ ուշադիր լսում եմ հաղորդակցիս, փորձում եմ լիովին հասկանալ և վստահ լինել որ իմ միտքն էլ իրեն է ամբողջապես պարզ ու հասկանալի: Ուշադրությամբ հետևելով շփման ընթացքին և զրուցակցի տպավորություններին՝ նկատել եմ, որ իմ ոչ ռեֆլեկտիվ լսելու ունակությունը հաճելի է բոլոր զրուցակիցներին:

Սիրում եմ վարել կոլեկտիվ հաղորդակցություն, քանի որ ինձ դուր է գալիս ազդել ոչ միայն մեկ այլ մի քանի զրուցակցի վրա և լսել տարբեր կարծիքներ: Դա միգուցե ինձ ավելի մեծ ինքնավստահություն է տալիս: Կոլեկտիվ շփման ժամանակ անկարելի եմ համարում երկար երկխոսությունը խմբից ինչ-որ մեկի հետ, դա հոգնեցնում և անհարամար դրության մեջ է դնում մյուներին: Կարծում եմ հաղորդակցան այս ձևը նաև օգնում է կատարելագործել հաղորդակցման մյուս ձևերի հմտությունները:

***

Նախագծի նպատակն է սովորողի մոտ զարգացնելու հաղորդակցման հմտությունները, վերլուծության, ինքնավերլուծության միջոցով գտնելու իրեն բնորոշ հաղորդակցման ձևը, ոճը:

Աշխատանքային ընթացում պետք է ուսումասիրել հաղորդակցման ձևերը, գրել դրա մասին նյութեր՝ նշելով աղբյուրը։ Ուսումնասիրելուց հետո, վերլուծության, ինքանվերլուծության միջոցով գրել էսսե «Հաղորդակցման որ ձևն է իմը» խորագրով։ Այս նույն թեմային շուրջ անցկացնել հարցազրույց ընտանիքի կրտսեր, միջին և ավագ սերունդների հետ, զուգահեռներ տանել: Նյութը պետք է տեսագրել կամ ձայնագրել, նախագծի արդյունքնները հրապարակել բլոգի համապատասխան բաժնում:

Ուղղորդող գրականություն
Հաղորդակցման և աշխատանքային գործունեության ընդհանուր հմտություններհմտություններ

Նախագծի նպատակն է սովորողներին հնարավորություն տալու ուսումնասիրելու հաղորդակցման ձևերը։ Ինքնավերլուծելու, վերլուլուծության, քննարկելու միջոցով գտնել սեփական հաղորդակցման ձևը։

Ժամանակահատված՝ 09․01․2023- 27․01․2023
Մասնակիցներ՝ Քոլեջ, 2-րդ կուրս
Նախագծի համակարգումը՝ դասավանդող՝ Լուսինե Ալեքսանյանի

ԳԼՈՒԽ 18

ՀԱՆԳՍՏԻԺԱՄԱՆԱԿԸ

Հոդված 150. Հանգստի ժամանակի հասկացությունը

Հոդված 151. Հանգստի ժամանակի տեսակները

Հոդված 152. Ընդմիջում հանգստի և սնվելու համար

Հոդված 153. Լրացուցիչ և հատուկ ընդմիջումները

Հոդված 154. Հանգիստն օրվա ընթացքում

Հոդված 155. Ամենշաբաթյա անընդմեջ հանգիստը

Հոդված 156. Ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերը

[Հոդված 157. Տոնական և հիշատակի այլ օրեր (ուժըկորցրելէ)]

Հոդված 158. Ամենամյա արձակուրդը

Հոդված 159. Ամենամյա նվազագույն արձակուրդը

Հոդված 160. Ամենամյա երկարացված արձակուրդը

Հոդված 161. Ամենամյա լրացուցիչ արձակուրդը

Հոդված 162. Ամենամյա արձակուրդի տևողության որոշումը

Հոդված 163. Ամենամյա արձակուրդը մասերով տալը

Հոդված 164. Ամենամյա արձակուրդ տրամադրելու կարգը

Հոդված 165. Ամենամյա արձակուրդի համար անհրաժեշտ աշխատանքային ստաժը

Հոդված 166. Ամենամյա արձակուրդից հետ կանչելը

Հոդված 167. Ամենամյա արձակուրդի տեղափոխումը և երկարաձգումը

Հոդված 168. Չօգտագործված ամենամյա արձակուրդի տրամադրումը աշխատանքից ազատվելիս

Հոդված 169. Ամենամյա արձակուրդի վճարումը

Հոդված 170. Չօգտագործված ամենամյա արձակուրդի համար դրամական հատուցումը

Հոդված 171. Նպատակային արձակուրդի տեսակները

Հոդված 172. Հղիության և ծննդաբերության արձակուրդը

Հոդված 173. Մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդը

Հոդված 174. Ուսումնական արձակուրդը

Հոդված 175. Պետական կամ հասարակական պարտականությունների կատարման համար աշխատանքային պարտականությունների կատարումից ազատումը

Հոդված 176. Չվճարվող արձակուրդը

Հոդված 176.1. Հայրության արձակուրդը

[Հոդված 177. Արձակուրդի լրացուցիչ արտոնությունները (ուժըկորցրելէ)]

ԳԼՈՒԽ 16

ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻԱՆՁՆԱԿԱՆՏՎՅԱԼՆԵՐԻՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 131.

Աշխատողի անձնական տվյալների հասկացությունը և այդ տվյալների մշակումը

Հոդված 132.

Աշխատողի անձնական տվյալների մշակման ներկայացվող ընդհանուր պահանջները և այդ տվյալների պաշտպանության երաշխիքները

Հոդված 133.

Աշխատողների անձնական տվյալների պահպանությունը և օգտագործումը

Հոդված 134.

Աշխատողի անձնական տվյալների փոխանցումը

Հոդված 135.

Աշխատողի իրավունքները` կապված գործատուի մոտ պահպանվող անձնական տվյալների պաշտպանության հետ

Հոդված 136.

Աշխատողի անձնական տվյալների մշակման և պաշտպանման կարգը խախտելու համար պատասխանատվությունը

Կազմակերպության հասկացությունը և բնութագիրը: Կազմակերպությունների տիպերը, դրանց բնութագրիչ առանձնահատկությունները:

Ձեռնարկատիրական գործունեություն

Ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու համար անձը պետք է պետական ռեգիստրի գործակալությունում գրանցվի որպես իրավաբանական անձ կամհաշվառվի որպես անհատ ձեռնարկատեր:

Իրավաբանական անձ

Իրավաբանական անձ է համարվում այն կազմակերպությունը, որը, որպես սեփականություն, ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով, կարող է իր անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող: Իրավաբանական անձը պետք է ունենա ինքնուրույն հաշվեկշիռ:

Իրավաբանական անձինք կարող են լինել իրենց գործունեությամբ շահույթ ստանալու նպատակ հետապնդող (առևտրային) կամ շահույթ ստանալու նպատակ չհետապնդող և ստացված շահույթը մասնակիցների միջև չբաշխող (ոչ առևտրային) կազմակերպություններ:

Առևտրային կազմակերպություն հանդիսացող իրավաբանական անձինք կարող են ստեղծվել տնտեսական ընկերությունների, ընկերակցությունների կամ կոոպերատիվների ձևով:

Անհատ ձեռնարկատերն

Անհատ ձեռնարկատերն այն ֆիզիկական անձն է, որն իրավունք ունի, առանց իրավաբանական անձ կազմավորելու, ինքնուրույն, իր անունից և իր ռիսկով իրականացնել գործունեություն, որի հիմնական նպատակը գույք օգտագործելուց, ապրանքներ վաճառելուց, աշխատանքներ կատարելուց կամ ծառայություններ մատուցելուց շահույթ (եկամուտ) ստանալն է:

Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն է համարվում մեկ կամ մի քանի անձանց հիմնադրած ընկերությունը, որի կանոնադրական կապիտալը բաժանված է կանոնադրությամբ սահմանված չափերով բաժնեմասերի:

Ընկերության մասնակիցները պատասխանատու չեն ընկերության պարտավորությունների համար և կրում են ընկերության գործունեության հետ կապված վնասների ռիսկը իրենց ներդրած ավանդների սահմաններում:

Ընկերության կանոնադրական կապիտալը կազմվում է մասնակիցների ավանդների արժեքից և նպատակ ունի ապահովելու պարտատերերի շահերը երաշխավորող ընկերության գույքի նվազագույն չափը: Ընկերության կանոնադրական կապիտալի նվազագույն չափ չի սահմանվում: Առանձին դեպքերում, կախված ընկերության գործունեության ոլորտից, oրենքով և այլ իրավական ակտերով կարող են սահմանվել կանոնադրական կապիտալի նվազագույն չափեր:

Ընկերության մասնակիցների թիվը չպետք է գերազանցի 49-ը: Հակառակ դեպքում այն մեկ տարվա ընթացքում վերակազմավորվում է բաց բաժնետիրական ընկերության:

Ընկերության մասնակիցն իրավունք ունի իր բաժնեմասը կամ դրա մի մասը վաճառել կամ զիջել մյուս մասնակիցներից մեկին կամ մի քանիսին: Բաժնեմասը երրորդ անձանց օտարել թույլատրվում է, եթե այլ բան նախատեսված չէ ընկերության կանոնադրությամբ:

Ընկերության մասնակիցները, իրենց բաժնեմասերին համամասնորեն, օգտվում են մասնակցի օտարվող բաժնեմասը գնելու նախապատվության իրավունքից, եթե այլ բան նախատեսված չէ կանոնադրությամբ կամ մասնակիցների համաձայնությամբ:

Լրացուցիչ պատասխանատվությամբ ընկերություն

Լրացուցիչ պատասխանատվությամբ ընկերությունը մեկ կամ մի քանի անձանց հիմնադրած ընկերություն է, որի կանոնադրական կապիտալը բաժանված է կանոնադրությամբ սահմանված չափերով բաժինների: Այսինքն` նույնը, ինչ նախատեսված է նաև ՍՊԸ-ի համար:

Տարբերությունը ՍՊԸ-ի համեմատությամբ այն է, որ այս ընկերության մասնակիցները նրա պարտավորությունների համար համապարտ սուպսիդար պատասխանատվություն են կրում իրենց գույքով` ընկերության կանոնադրությամբ բոլորի համար միանման որոշված իրենց ավանդների բազմապատիկի չափով:

Ընկերության մասնակիցներից մեկի սնանկության դեպքում ընկերության պարտավորությունների համար նրա պատասխանատվությունը մասնակիցների վրա բախշվում է նրանց ավանդներին համամասնորեն, եթե կանոնադրությամբ այլ կարգ նախատեսված չէ:

Բաժնետիրական ընկերություն

Բաժնետիրական ընկերություն է համարվում այն ընկերությունը, որի կանոնադրական կապիտալը բաժանված է որոշակի թվով բաժնետոմսերի: Անձը ներդրում է կատարում բաժնետիրական ընկերության կապիտալում՝ բաժնետոմս գնելով, և ձեռք է բերում դիվիդենտներ ստանալու ու ընկերության կառավարմանը մասնակցելու հնարավորություն: Բաժնետիրական ընկերությունը կարող է ստեղծվել նաև մեկ անձի կողմից կամ կազմված լինել մեկ անձից` նրա կողմից բոլոր բաժնետոմսերը ձեռք բերելու դեպքում: Բաժնետիրական ընկերությունների կանոնադրական կապիտալը կազմվում է բաժնետերերի ձեռք բերած բաժնետոմսերի անվանական արժեքից: Կանոնադրական կապիտալը որոշում է նրա պարտատերերի շահերը երաշխավորող Ընկերության գույքի նվազագույն չափը: Բաժնետիրական Ընկերության կանոնադրական կապիտալի նվազագույն չափ չի սահմանվում: Առանձին դեպքերում, կախված Ընկերության գործունեության ոլորտից, oրենքով և այլ իրավական ակտերով կարող են սահմանվել կանոնադրական կապիտալի նվազագույն չափեր:

Բաժնետիրական ընկերությունները լինում են փակ (ՓԲԸ) և բաց (ԲԲԸ):

Բաց բաժնետիրական է համարվում այն ընկերությունը, որի մասնակիցներն առանց մյուս մասնակիցների համաձայնության կարող են օտարել իրենց պատկանող բաժնետոմսերը: Ընկերությունն իրավունք ունի իրականացնել իր թողարկած բաժնետոմսերի ազատ վաճառք: ԲԲԸ-ի դեպքում հնարավոր չէ վերահսկել երրորդ անձանց կողմից բաժնետոմսերի գնումը և վաճառքը՝ հաշվի առնելով, որ չկա որևէ սահմանափակում բաժնետոմսերի ձեռքբերման և օտարման հարցում:

Փակ բաժնետիրական է համարվում այնպիսի ընկերությունը, որի բաժնետոմսերը բախշվում են միայն նրա հիմնադիրի կամ նախապես որոշված այլ անձանց միջև: Նման ընկերությունն իրավունք չունի անցկացնելու իր թողարկած բաժնետոմսերի բաց բաժանորդագրություն կամ սահմանափակ թվով անձանց առաջարկել այլ կերպ ձեռք բերելու դրանք: ՓԲԸ-ն պետք է ունենա 49-ից ոչ ավել բաժնետեր, այլապես՝ պետք է վերակազմակերպվի ԲԲԸ-ի: Փակ բաժնետիրական ընկերության բաժնետերերն այդ ընկերության այլ բաժնետերերի կողմից վաճառվող բաժնետոմսերը ձեռք բերելու նախապատվության իրավունք ունեն:

Լիակատար ընկերակցություն

Լիակատար է համարվում այն ընկերակցությունը, որի մասնակիցները /լիակատար ընկերներ/, կանոնադրությանը համապատասխան, ընկերակցության անունից զբաղվում են ձեռնարկատիրական գործունեությամբ և իրենց պատկանող գույքով պատասխանատվություն են կրում նրա պարտավորությունների համար: Լիակատար ընկերներ կարող են լինել միայն անհատ ձեռնարկատերերը և/կամ իրավաբանական անձինք, ինչը դժվարացնում է այս իրավաբանական անձի ստեղծումը:

Լիակատար ընկերակցության կառավարումն իրականացվում է բոլոր մասնակիցների ընդհանուր համաձայնությամբ: Լիակատար ընկերակցության մասնակիցներն իրենց գույքով համապարտ պատասխանատվություն են կրում ընկերակցության պարտավորությունների համար:

Ընկերակցության վնասները և շահույթը բախշվում են մասնակիցների միջև բաժնեհավաք կապիտալում նրանց բաժնեմասերին համամասնորեն, եթե այլ բան նախատեսված չէ կանոնադրությամբ կամ մասնակիցների համաձայնությամբ:

Վստահության վրա հիմնված ընկերակցություն

Ի տարբերության լիակատար ընկերակցության, այս դեպքում լիակատար ընկերակցությանը, լիակատար ընկերներից բացի, մասնակցում են նաև մեկ կամ մի քանի ավանդատուներ /կոմենդատներ/, որոնք իրենց ներդրած ավանդների գումարների սահմաններում կրում են ընկերակցության գործունեության հետ կապված վնասների ռիսկը չեն մասնակցում ընկերակցության ձեռնարկատիրական գործունեությանը: Վստահության վրա հիմնված ընկերության անվան մեջ ավանդատուների անունները չեն նշվում, հակառակ դեպքում ավանդատուն դառնում է լիակատար ընկեր:

Ոչ առևտրային կազմակերություններ

ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գոյություն ունեն ոչ առևտրային կազմակերպությունների մի շարք կազմակերպա-իրավական ձևեր, ինչպիսիք են հասարակական կազմակերպություններ (ՀԿ), հիմնադրամներ, կրոնական կազմակերպություններ, իրավաբանական անձանց միություններ, պետական ոչ առևտրային կազմակերպություններ (ՊՈԱԿ), համայնքային ոչ առևտրային կազմակերպություններ և այլն: Յուրաքանչյուր կազմակերպա-իրավական տեսակ ունի ընդհանուր և հատուկ կանոնադրություններն ու կանոնակարգերը՝ պայմանավորված իր հիմնադրման և գործունեության առանձնահատկություններով:

Նյութը վերցված է՝ Փոքր և Միջին Ձեռնարկության զարգացման ազգային կենտրոնի կայքից

Դիմում-խնդրանք

Դիմում եմ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Դավթյանին

Թիվ 62224715  քրեական գործով մեղադրյալ Արաքս Հրաչյայի Վարդանյանի շահերի պաշտպան՝ Հովհաննիսյան Արմինե

Նյութական և դատավարական  իրավունքի նորմերի խախտման հիմքով

Խնդրում ենք

Բողոքը ճանաչել հիմնավոր և պարտավորեցնել վարույթն իրականացնող մարմին հանդիսացող ՀՀ գլխավոր դատախազին՝  վերացնելու  քննվող թիվ 62224715  մեղադրյալ Արաքս Հրաչյայի Վարդանյանի իրավունքների և օրինական շահերի  խախտումը: Բեկանել  վերաքննիչ քաղաքացիական դատարանի 2019թ․ թվականի հոկտեմբերի 16-ի  որոշումը և հայցը բավարարել։

Բնութագիր

Հռիփսիմեն իմ երկար տարիների ընկերուհին է: Մենք միասին ենք մեծացել, ամեն դժվարության և ուրախության միջով իրար հետ ենք անցել: Հռիփսիմեն իմ վրա հիանալի ազդեցություն է ունենում, օգնում է սխալներ չգործել կամ կատարած սխալները հասկանալ և ուղղել: Ամեն անգամ, երբ ես որևէ խնդրի մեջ եմ լինում, իմ լավագույն ընկերն օգնում է ինձ դուրս գալ խնդրից՝ տալով լավագույն լուծումները ։ Նա բարկանում է, երբ ինչ-որ բան սխալ եմ անում և ոգևորում է ինձ, երբ ինչ-որ բանի եմ հասնում: Հռիփսիմեն այն մարդն է, ով ինձ երջանկացնում է և արժանի է իմ ողջ սիրուն և ուշադրությանը: Կարծում եմ իմ կյանքում ոչ ոք չի կարող զբաղեցնել նրա տեղը։ Նա ունի այնպիսի հատկություններ, որոնք պարզապես ստիպում են ինձ անդադար սիրել նրան:

Պայմանագրերի տեսակներ

Ուսումնական պայմանագրի օրինակ։

Բոլոր ուսումնական հիմնարկները իրենց ուսանողների հետ կնքում են ուսումնական պայմանագրեր, որի շնորհիվ և միայն աշակերտը կամ ուսանողը կարող է սկսել ուսուցումը տվյալ հաստատությունում։ Վերը նշված պայմանագիրը Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի ուսանողների ընդունման պայմանագրի օրինակն է, բոլոր ուսանողները ովքեր սովորում են այս հաստատությունում ստորագրել են այն։

Պայմանագրերը բացի ուսումնականից լինում են նաև աշխատանքային՝անժամկետ, կարճաժամկետ, քաղ-իրավական, երկարաժամկետ, բանկային, հաշտության, և այլն։

Իմ նախընտրած մասնագիտական ոլորտը: Ուսումնասիրություն:

«Հաղորդակցման հմտություններ և աշխատանքային գործունեության հիմունքներ» առարկայի շրջանակներում իրականացվող նախագիծ:

Թեմա
Մասնագիտական ոլորտի գործունեության ուսումնասիրություն:
Աշխատանքային ընթացք: Ուսումնասիրե՛ք Ձեզ հետաքրքրության մասնագիտական ոլորտը, գրեք նկարագրական- վերլուծական նյութ, որը իր մեջ կներառի ստորև նշված կետրերը: Նախագծի արդյունքնները հրապարակեք բլոգի համապատասխան բաժնում:

  • Իմ նախընտրած մասնագիտական ոլորտը: Ինչո՞ւ եք ընտրել այդ մասնագիտությունը, ի՞նչն է ինձ մոտիվացրել:
  • Ո՞ր հաստատություններն են այս ոլորտի համար մասնագետներ պատրաստում:
  • Որտե՞ղ կարելի է գտնել աշխատանք (էլեկտրոնային ցանկը պետք է կազմված լինի 7 և ավելի գործող գործակալություննրի էլեկտրոնային հղումներից):
  • Այս ոլորտի հայտնի կազմակերպությունները:
  • Տվյալ մասնագիտության պահանջարկը աշխատաշուկայում: Վճարվող աշխատավարձի չափը (առավելագույն և նվազագուն):
  • Այս ոլորտում հաջողությունների հասած հայտնի մարդիկ:
  • Ձեր նախընտրած ոլորտի որևէ մասնագետի հետ անցկացրեք հարցազրույց, տեսագրեք, ձայնագրեք և արդյունքները հրապարակեք:
  • Նշեք, թե ինչ աղբյուրներից եք օգտվել նախագիծը իրականացնելիս:

Նախագծի նպատակն է սովորողներին հնարավորություն տալու ավելի մանրամասն ուսումնասիրելու մասնագիտական ոլորտը, նրա առավելություններն ու թերությունները: Կատարած աշխատանքը օգտակար է նաև այլ սովորողների համար՝ մասնագիտական կողմնորոշման տեսանկյունից:

Reasons To Choose Web Development - Staccato Communications
  1. Իմ նախընտրած մասնագիտությունը վեբ դիզայնն է: Գրաֆիկ և վեբ դիզայնով հետաքրքրված եմ եղել դեռ 8-րդ դասարանից: Զբաղվելով դրանով ավելի ու ավելի եմ սիրում իմ ապագա մասնագիտությունը: Ընտրել եմ այս մասնագիտությունը, քանի որ սիրում եմ և՛ նկարել և՛ համակարգչով զբաղվել, իսկ այս մասնագիտության մեջ իմ երկու նախասիրությունները միավորված են: Նաև ինձ դուր է գալիս այն, որ այս մասնագիտության շրջանակներում կարող եմ աշխատել աշխարհի տարբեր ծայրերի գործատուների հետ: Ինձ մոտիվացրել է պրեզենտացիաներ պատրաստելը, որի ընթացքում շատ ժամանակ էի տրամադրում էջերի, նկարների, դասավորվածության ձևավորմանը:
  2. Վեբ դիզայն ոլորտի համար մասնագետներ են պատրաստում հետևյալ հաստատություննները՝ Պոլիտեխնիկական քոլեջը, Ինֆորմատիկայի պեական քոլեջը/համալսարանը, <<Մխիթար Սեբաստացի կրթահամալիր>>, քոլեջը: Պոլիտեխնիկի պետական քոլեջում գործում են հետևյալ բաժինները՝<< Հաշվողական տեծնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում>>, <<Հահշվողական մեքենաներ, համալիրներ, համակարգեր և ցանցեր>>, <<Համակարգչային գեղարվեստական ծրագրավորում>> (վեբ դիզայն), <<Մեխատրոնիկա>>: Ինֆորմատիկայի պետական քոլեջը պատրաստում է հետևյալ մասնագիտույունների մասնագետներ՝ <<Մեխատրոնիկա>>,<<Համակարգչային գեղարվեստական ծրագրավորում>> և այլն: Մխիթար Սեբաստացու անվան քոլեջում գործում են հետևյալ բաժինները՝ <<Շուկայաբանություն>>, <<Համակարգչային գեղարվեստական ծրագրավորում>>, <<Հագուստի մոդելավորում>>, <<Հաշվողական տեխնիկայի միջոցների և համակարգչային ցանցերի տեխնիկական սպասարկում>>, <<Զբոսաշրջության ծառայությունների կազմակերպում>> և այլ բաժիններ:
  3. Այս ոլորտի համար կարելի է աշխատանք գտնել հետևյալ կազմակերպություններում brandon.am, sparsis.am, doping.am, indigobrandagency.com,:
  4. Ոլորտի հայտնի կազմաերպություններից են PicsArt, Gat Soft, The Project, UpSpace Media ընկերությունները:
  5. Այժմ ամեն ինչ փոխվում է առցանցի: Սկսած բիզնեսներից և պետական հաստատություններից մինչև մեր անձնական և սոցիալական փոխազդեցությունները, մենք ամեն ինչ տեղափոխում ենք համացանց: 2000 թվականից ի վեր կայքերի ընդհանուր թիվը դարձել է պայթունային: Ընդամենը 18 տարվա ընթացքում վեբ կայքերը 2018 թվականին 17 միլիոնից հասել են ավելի քան 1,6 միլիարդի՝ ավելանալով ավելի քան 100 անգամ: Զարմանալի չէ, որ սա վեբ դիզայներների մեծ պահանջարկ է ստեղծել: Ըստ ԱՄՆ Աշխատանքի վիճակագրության բյուրոյի, վեբ մշակումը միայն ԱՄՆ-ում աշխատանք է ապահովել 174,300 ծրագրավորողների համար:
  6. Վեբ դիզայնի վառ ներկայացուցիչներից են Tobias Ahlin-ը, Yaron Schoen-ը,  Dan Cederholm-ը, Jan Cavan Boulas-ը, Shantell Martin-ը և այլոք:

Աղբյուրներ՝ it-college.am, college.mskh.am, polytech.am, creativebloq.com:

Մոտիվացիոն նամակ

Ողջույն<<Սպարսիս հոլդինգ>> ընկերության մենեջեր/ղեկավար: Ես Արմինե Հովհաննիսյանն եմ, ձեզ դիմում եմ վեբ դիզայների աշխատանքի համար: Սովորում եմ <<Մխիթար ՍԵբաստացի>> կրթահամալիրի 2րդ կուրսի վեբ դիզայն բաժնում: Օրվա մեծ մասը սիրով նվիրում եմ այդ առարկային, որը նաև հոբբի է դարձել: Ձեր ընկերության մասին տեղեկացել եմ համաացանցից: Նայելով ձեր դիզայներների կատարած աշխատանքները ինքս շատ եմ մոտիվացվում և ցանկանում եմ ինձ փորձել այդ աշխատանքի մեջ:

Հարգանքով՝ Արմինե Հովհաննիսյան: