Սեբաստացիական պատումներ՝ Արմինե Հովհաննիսյան

Ես Արմինե Հովհաննիսյանն եմ, վեբ դիզայն բաժնի 2-րդ կուրսի ուսանող: Առաջին կուրսում սովորել եմ հագուստի մոդելավորման բաժնում, որը նույնպես ինձ դուր էր գալիս, սակայն այդ մասնագիտությամբ չէի ցանկանա աշխատել: Ուստի այս տարվանից փոխեցի մասնագիտությունս և ընտրեցի վեբ դիզայնը: Այս տարի դեռ նոր եմ սկսել ծանոթանալ ծրագրավորման լեզուներին, Adobe Ph, Adobe Il ծրագրերին: Հիմնականում աշխատում եմ Adobe Illustrator-ով, քանի որ այն հնարավորություն է տալիս ավելի շատ ստեղծագործել և իրականացնել իմ նոր մտահաղացումները: Կատարածս աշխատանքներից կառանձնացնեմ ներքևում տեղադրված նախագիծը:

Արևմտահայերենից փոխադրի՛ր արևելահայերենի։

Այս ձորում շատ օձեր կան, մանավանդ՝ ցերեկվա ժամերին։ Երբ արևը հրդեհու է այս երկաթագույն լեռները, սեվ քարերը, սպիտակ ավազները, իրենց բներից դուս են սողում։ Գրգռվում են, պատրաստ վրադ նետվելուն։ Բնությունը իր բոլոր գույերը շաղ էր տվել նրանց վրա։ Կան դեղին գույնի, քրքումի գույնի։ Կան սև, եռացող կուպրի գույնով։ Կան ոսկու, շողակի պես վառվող։ Կարմիր բծերով։ Կան խայտաբղետ՝ կանաչ ու կապույտ օղակներով, երկճյուղ բերաններով, դաժան աչքերով, որոնք քեզ կնայեն, սուր ատամներով, ասեղի պես վերջացող լեզուներով։ Կվախենաս երբ հանկարծ մի թփի տակից կհայտնվի, մի քարի տակից։ Կամ մինչև ծնկներդ մերկանում ես ու գետն անցնում։ Եղեգնուտների մեջ քեզ հետ միասին ցատկում են, գալիս քո երևից։ Պարծենկոտներին չհավատաք, որվքեր ասում են որ չեն վախենում։ Ստում են։ Որոշ ժամանակ սառած կմնաս, կհանգստացնես ինքդ քեզ, երբ նախապես կնկատես և կպատրաստվես։ Բոլոր սողունները վախենում են նրանցից։ Ես տեսնում էի, թե ինպես մի ջորի, մի ձի նրան տեսնելուն պես վախենում իր կերը ուտելու կամ արածելու ժամանակ։ Եզներն ու կովերը ցնցվում են, ֆշում են, ետ են քաշվում ճանապարհ տալով, որ գնա։ Այծերի, մաքիների ամբողջ հոտը ահաբեկված ձորերն ու դաշտերն են փախնում։ Ոզնին ու կրիա չեին ազդվում։ Չէին փախնում։ Ապահով էին։ Ոզնին իր փշերն է ցցում։ Կրիան իր ոսկրե պատյանի մեջ էր մտնում։ Օձը ի՞նչ կարող էր անել։

Գառ-ախպերիկ։ Վանո Սիրադեղյան

Ցերեկը՝ էլի ոչինչ, ցերեկը իրենն առնում էր։ Թեև տունը կարեկցանքով մեկուսացված էր գյուղի գործնական անցուդարձից, կյանքի աղմուկն իր գործն անում էր. աքլորները բացում էին վերահաս օրվա ձայների դուռը, շները զարթնում էին վաղորդայնի անչար հաչոցով, նախիր քշվող անասունը մռնգում էր քնատ ձագերին ականջալուր, հայրիկը ամեն օրվա պես հայհոյում էր անհասկացող անասունին, հաշտի դուռը ճռնչում էր առօրեական, քույրիկները ինչքան էլ հուշիկ քայլեին՝ աման֊չամանը զրնգում էր, դաշտից դարձած հոտի ու նախրի բերածը կաթից շատ իրարանցում էր…

Բայց գիշերը անտանելի էր։ Տունը սուզված էր վշտի հատակը, և քնելն ինչ է՝ շնչել չէր լինում։ Տղան գիշերը արթնանում էր զարհուրելի լռությունից։ Տատը չէր տնքում քնածի սրտանց տնքոցով, հայրիկը չէր խռմփացնում ուրախ օրերի խռմփոցով, քույրիկները չէին բլբլացնում երազի մեջ, մայրիկը անակնկալ հեծկլտոցը կանխել էր՝ վերմակը գլխին քաշելով,— ամեն մեկը խնայում էր մյուսների քունը, բայց հարկի տակից քունը փախել էր։ Իսկ ընդամենը մի շաբաթ առաջ գիշերը տունը շնչում էր կյանքով։

Քույրիկները շարունակում էին ցերեկվա լեզվակռիվը, տատը թախտի չորության հետ էր կռիվ տալիս, հայրիկի զորեղ շնչառությունից մկները պապանձվում էին, օրորոցը թկթկում էր քնած մայրիկի արթուն ձեռքի տակ, հաշտում դրած գիշերանոթի մոտից անկողին դարձող տղան այդ ձայները լսում էր կարծես երազում և քուն էր մտնում` կոպերը երանելիորեն լրիվ չբացած։

Արթուն ժամանակ ավելի հեշտ էր․ գիտակցության մեջ չկան կար հաստատ, և կսկիծը անակնկալի չէր բերում նրան: Միգուցե տղան քնած ժամանակ զգոնությունը չկորցներ, եթե երազը չխաբեր նրան։ Բայց գիտակցության մեջ կորուստը այնքան տեղ չէր արել, որ երազում եթե տեսներ, ասեր` երազ է։ Կորուստը նոր էր և երազով միամտանում, արթնանալով դիվոտում էր։ Եվ քնելուց սարսափում էր։ Բայց հոգնությունը ծանր նստում էր կոպերի վրա, և երբ քնած լինելու վախից վեր էր թռչում, ուշ էր լինում։

Մայրիկը ընտանիքին խորթացել էր։ Կիթ էր անում, ճաշ էր եփում, սեղան էր դնում, անկողին գցում, բայց հարևանի կնոջ նման – արագ անի թողնի գնա։ Բայց քանի որ անում֊չէր գնում, տան շունչը տասնապատիկ ծանրանում էր։

Հետո մայրիկի կրծքերը ուռան։ Կաթը չէր կտրում։ Մայրիկի վիշտը կաթի ակունքին լուր չէր տանում, կաթը գալիս ու երեխային չէր գտնում կյանքում։ Պիտի որ այդպես չլիներ, եթե կաթին սպասող չկար, կաթը պիտի իր ակունքը ինքը կապեր։

Բայց մի մեծ անհամաձայնություն կար կյանքի ու մահվան միջև, կսկիծ բերող ընդվզում կար կաթի հոսքի մեջ, և մայրիկը ցավից մղկտում, վշտից մեռնում էր։

Քանի՞ օր էր մայրիկը ցավն իր ներսում պահել, ոչ ոք չգիտեր։ Ցավը վիշտը վարկաբեկում էր, նաև՝ սուրբ հիշատակի դեմ պղծություն էր տնեցիներին վշտից շեղելը, և մայրիկը ոտքի վրա ձեռից գնում էր։

Երեխաների դպրոցում եղած ժամանակ հայրիկը տուն էր բերել գյուղ հարս եկած բուժակուհուն։ Սրա ձեռքին նշտարը թպրտացել էր, հայրիկն ասում էր, գլխից բռնած ձկան նման։ Բուժակուհուն պաղ ջուր էին ավել, նա խնդրել էր ևս մի բաժակ, հետո յոդով ախտահանել էր հատելու դաշտը, խաչաձև երկու խազ քաշել` թողել փախել էր։

Նույն իրիկուն հայրիկը նստած էր վառարանի մոտ, կողքն էր դրել բամբակ ու օղի, սրոցաքարով հեսանում էր իր գրպանի սուրշեղբ դանակը և ծխախոտի թանձր ծուխը նրան պարուրել` զբաղմունքին չարագուշակ կախարդության տեսք էր տվել… Այստեղ ներս մտավ հորեղբայրը և բաճկոնի փեշի տակից սև տոտիկներով մի ճերմակ գառնուկ դուրս բերեց։ Ինքն էլ նստեց վառարանի մոտ, գառնուկին սրունքների արանքը առավ, ծխախոտ վառեց, երեխաները աշխուժացան, բայց հայրիկը ուշադրություն չէր դարձրել գառան վրա՝ նրանք սառան։ Գառը՝ նորածին, անհաստատ ոտիկները հավասարակշռության համար չռած՝ երերում էր, դունչը մեկնում էր վառարանին՝ տաքը ռունգերին դուր էր գալիս, բայց հորեղբոր ափն էր գտնում… Մայրիկը նորահարսի անմռունչությամբ ցավը քաշում էր ոտքի վրա, տատը դանթում էր՝ կարկատվող գուլպան ծնկներին դրած, հայրիկը ծխախոտը մոխրացնում էր այնպիսի ջանադրությամբ, ասես մայրիկի ցավի ճարը դրա վերջին էր:

Հայրիկը, հաստատ, դանակի վրա հույս չէր դնում։ Երկար-բարակ քսում էր սրոցաքարին, օղիով ախտահանում էր, փորձում էր բթի կոշտուկի վրա, նորից էր քսում… սպասում էր, ասես, հրաշքի: Ինչի՞, որ վերքը ներսի՞ց պայթի, որ բուժակուհու մակերեսային կտրվածքը խո՞րը գնա… Այնինչ հորեղբոր անհանգիստ մտքում վճռական բան կար: Նրա դեմքը իր իսկ մտքերից վառվում-մարում էր, թաքուն հայրիկի հայացքն էր փնտրում, բայց հայրիկը, իբր թե, տարված էր գործով։ Հետո, գառնուկի անօգնականությունը հիշեցնում էր… Ո՞վ սիրտ ուներ նրանով զբաղվելու: Հորեղբայրը այդ էլ էր զգում, բայց ի՞նչ աներ խեղճ հորեղբայրը: Եվ թողեց, որ գառան դնչիկը մի քիչ առնի վառարանին։ Առաջին ցավից գառնուկը շշմեց֊մայեց և հայրիկի սիրտը շարժվեց.

— Զգույշ, այ ախպեր…

Հորեղբայրը, գլուխը կախ, քրթմնջալով վրա բերեց. — Գառը թող… ծծի… մեր չունի…

Մայրիկը պահարանի մոտից շուռ եկավ, երեխաները ականջները խլշեցին, հայրիկը նայեց եղբորը՝ խոսքի իմաստը նրան չէր հասել:

— Համ գառը կապրի, համ… կլավանա, — այս անգամ հորեղբայրը նայեց հայրիկին:

Հասկանալով՝ հայրիկը նայեց մայրիկին, մայրիկը հեծկլտաց՝ կրծքերը բռնած, դանթող տատը շտկվեց տեղում… Երեխաները հիացմունքով նայում էին հորեղբորը, հայրիկին, գառանը, լացող մայրիկին…

Հետո մայրիկը շուռ էր եկել պատի կողմը, հայրիկը գառանն առել էր մի թևի տակ, մյուսով գրկել էր մայրիկի ուսը, խրախուսում էր մեկ գառանը, երկու` մայրիկին, մայրիկը անզուսպ լալիս էր, տատը վառարանին ջուր էր դնում համենայնդեպս, հորեղբայրը դրսում ծխում էր, երեխաները զմայլված էին հայրիկի անութի տակ խլրտացող գառան պոչով։ Հետո գործը առաջ գնաց առանց հայրիկի։ Երեխաները հավաքվում էին մայրիկի շուրջը և գառը կուրծքը առնում էր։

Մայրիկի արտասվելը կարծես ցավից էր։ Ցավը, ոնց որ, շատ երկարեց։ Ոնց որ՝ գառը փրկություն չէր: Բայց մայրիկը կամաց֊կամաց երեխաների ուրախությանը տեղի տվեց։ Պատահում էր, որ ժպտում էլ էր, երբ գառը կուրծքը դնչահարում էր։

Գառը մայրիկին սգից հանեց։ Մայրիկը՝ ջրի, գառը ետևվից կըտկըտ գնում էր, մայրիկը՝ խանութ, գառը վաճառասեղանի առաջ կանգնած էր, մայրիկը հաց էր թխում, գառը թոնրատան ծխից խեղդվում, բայց չէր հեռանում, երեկոյան հա՛ պտտվում էր մայրիկի շուրջը և քուն էր մտնում մայրիկի մահճակալի մոտ, գլխակողմը:

Մայրիկը տղայի հետ գառները բակից դուրս էր անում, հարմար մի տեղ ձեռնասունին խաբս էր տալիս, դառնում էր տուն,գառը դես ու դեն էր նետվում, խրտնչում էր խոտի սուր հոտից, վերջը՝ գառների օրինակով, արածում էր, բայց չմակեր երեխայի պես։ Համենայն դեպս, տղան տան ճանապարհը կտրած էր լինում։

«Ախպերիկ ջան, – տղան գառանը գիրկն էր առնում, պաչում էր դունչը, նայում էր աչքերի մեջ, – ախպերիկ ջան, չմեծանաս»։

Այնինչ գառան պստլիկ գլխին կոտոշ էր ծլում։ Վիզը պնդվում էր, ոտքերը ուժով էին լցվում, մայրիկը ժպտում էր թեև, բայց չէր դիմանում դնչահարելուն և որոշեցին կրծքից կտրեն փորձված միջոցով` աղուպղպեղով։ Երեք֊չորս օրից կրծքից կտրվեց, բայց մայրիկից չհեռացավ։ Պատահում էր, մոռանում դառը փորձը, դունչը մեկնում էր ակնկալիքով, մայրիկը մատների ծայրով դնչին խփում էր՝ գառը հիշում էր: Հետո փորձն էլ, կուրծքն էլ մոռացավ, բայց մեծանամ էր մայրիկի կողքին։ Արդեն խոյ էր՝ կպած էր մայրիկի փեշից։

Խոյը կամ մատաղացու է, կամ մսացու, եթե չի պահվել հոտի համար։ Բայց հայրիկի ձեռքը չէր գնա գառան վրա, մայրիկը դեմ էր մինչև անգամ վաճառելուն, իսկ ձեռնասունը աշնան վրա անհանգիստ էր, տակնուվրա էր անում տունը և հովիվը համաձայնեց երկու օրով թողնել աշնան արոտի ելած ոչխարի մեջ:

Մշուշը իջավ սահուն ու արագ, հոտը սեղմվեց, մեկ էլ պատռվեց մշուշի փեշը` ոհմակը խփեց։ Խոյը՝ ձեռնասուն, խոյը` ջահել, մեղկացել էր կիտված էգերի տաք շնչի մեջ, ուշքի չէր եկել, դիրք չէր բռնել՝ ոչխարը ցրվեց ոսպի նման և նա մնաց անակնկալ երախի դեմ։ — Էս էլ էսպե՜ս,— լուրը առնելով հառաչեց հայրիկը։

Մայրիկը լուռ էր: Նա իրեն այնպես էր պահում, ասես սկզբից վախճանը գիտեր։

Խոտանոցում տղան լալիս էր։ Այդ օրը նա վերջապես մտաբերել էր եղբոր դեմքը։ Երեք օրից մոռանալու էր հավիտյանս։

Առակի թարգմանություն

Крепость

Притча в изложении Ошо 

Создавая иллюзию безопасной жизни, мы утрачиваем саму нашу жизнь. Послушайте историю. 

Один император, желая защитить себя, построил крепость без дверей. Проход, через который он вошёл в крепость, за ним замуровали. В таком укрытии император мог больше не бояться нападения врагов. Его хорошо защищали толстые стены крепости. Но, оставшись наедине с самим собой, император понял, что безопасности почти нет, так как перед смертью преграду не поставишь. Сама крепость стала для него могилой. 

Точно так же наше стремление обрести безопасность вызывает рост замкнутого эгоизма, который в конечном итоге приводит к нашей смерти. Жизнь предполагает не отстранение от вселенной, а слияние с ней. Поэтому я говорю, что если вы хотите постичь жизнь и пережить блаженство освобождения, тогда вам следует отказаться от безумной гонки за безопасностью, потому что это и есть основа порочного круга, который в конце концов лишает нас жизни как раз под предлогом её защиты. Жизнь полна риска. Мы живём лишь среди опасностей. 

Источник: https://pritchi.ru/id_6819616 

Ամրոցը

Օշոյի պատմած առակը.

Անվտանգ կյանիքի մասին երակայելով, մենք կորցնում ենք մեր կյանքը։ Լսեք պատմությունը։

Մի կայսր ցանաալով պաշտպանել ինքն իրեն կառուցեց բերդ առանց դռների: Միջանցքը որի միջով նա մտավ բերդ, իրենից հետո փակեցին: Այդպիսի ապաստանում կայսրը կարող էր այլևս չվախենալ հակառակորդի հարձակումներից: Նրան լավ պաշտպանում էին բերդի հաստ պատերը: Սակայն մնալով մեն մենակ, կայսրը հասկացավ, որ ապահովություն համարյա չկա/գոյություն չունի/ , քանի որ մահից առաջ պատնեշ չես կանգնեցնի: Բերդն ինքնին դարձավ գերեզման իր համար:

Այդպես էլ ապահովություն ձեռք բերման մեր ձգտումը աճեցնում է էգոիզմ, որը վերջապես հանգեցնում է մեր մահվան: Կյանքը ենթադրում է ոչ թե աշխարհից մեկուսացում/հեռացում/, այլ միաձուլում նրա հետ: Այդ իսկ պատճառով էլ ասում եմ, որ եթե դուք ուզում եք զգալ ազատագրման երանությունը, ուրեմն դուք պետք է հրաժարվեք ապահովության համար խելագար մրցակցությունից, որովհետև դա է հենց արատավոր շրջանը, որը վերջի վերջո մեզ կյանքից զրկում է հենց այն պաշտպանելու պատրվակով։ Կյանքը լի է ռիսկերով. Մենք ապրում ենք միայն վտանգների մեջ։

Завоевание мира

Историческая притча

Говорят, что в тот день, когда Александр стал повелителем мира, он закрылся в комнате и плакал.

Его военачальники были обеспокоены. Что случилось? Они никогда не видели, чтобы он плакал. Не таким он был человеком. Они были с ним в разных ситуациях: когда жизнь подвергалась большой опасности, когда смерть была очень близка, но никто не замечал на его лице следов отчаянья и безнадёжности. Он был примером мужества. Что же теперь случилось с ним, теперь, когда он победил, когда мир завоёван?

Они постучали, вошли и спросили:

— Что случилось, почему ты плачешь?

Он ответил:

— Теперь, когда я победил, я понял, что проиграл. Сейчас я нахожусь в том же месте, где и был, когда затеял это бессмысленное завоевание мира. Это стало ясно мне только теперь, потому что раньше я был в пути, у меня была цель. Сейчас мне некуда двигаться, некого завоёвывать. Я чувствую внутри себя страшную пустоту. Я проиграл.

Александр умер в возрасте тридцати трёх лет. Когда его несли к месту погребения, его руки свободно болтались по сторонам носилок. Таково было его завещание: он хотел, чтобы все видели, что он уходит с пустыми руками.

Աշխարհի գրավումը

Պատմական առակ

Ասում են այն օրը, երբ Ալեքսանդրը դարձավ աշխարհի տիրակալը, նա փակվեց սենյակում և սկսեց լաց լինել։ Նրա զորավարները անհանգստացած էին։ Ի՞նչ էր պատահել։ Նրանք երբեք չէին տեսել, որ նա լաց լինի։ Նա այդպիսի մարդ չէր։ Նրանք իր հետ տարբեր իրավիճակներում են եղել, երբ կյանքը մեծ վտանգի մեջ էր,երբ մահը շատ մոտ էր, բայց որ ոք չէր նկատում հուսահատություն նրա դեմքին։ Նա արիության խորհրդանիշն էր։ Ի՞նչ էր հիմա պատահել նրան, երբ նա հաղթեց և աշխարհը գրավեց։

Նրանք թակեցին, մտան ներս և հարցրեցին.
– Ի՞նչ է պատահել ինչո՞ւ ես լաց լինում։

Նա պատասխանեց.
– Հիմա երբ ես հաղթեցի, ես հասկացա, որ ես պարտվել եմ։ Հիմա ես նույն տեղում եմ, որտեղ կայի, երբ սկսեցի աշխարհի այս անիմաստ նվաճումը։ Ինձ համար պարզ դարձավ միայն հիմա, քանի որ մինչ ճանապարհի վրա էի, ես նպատակ ունեի. Հիմա շարժվելու տեղ չունեմ, նվաճելու տեղ չունեմ։ Ներսումս սարսափելի դատարկություն եմ զգում։ Պարտվեցի։

Ալեքսանդրը մահացել է երեսուներեք տարեկանում։ Երբ նրան տեղափոխում էին թաղման վայր, նրա ձեռքերը ազատորեն կախված էին պատգարակի կողքերից: Սա նրա կտակն էր՝ նա ուզում էր, որ բոլորը տեսնեն, որ նա դատարկաձեռն է հեռանում։

Առաջադրանք

Կետադրի՚ր տրված նախադասությունները:

Մի դեղնափորիկ շարժում է ծառի ճյուղը և, դիրիժորի նման թևերը թափահարելով, ասես վարում թռչունների երգչախումբը, որն անհուն ոգևորությամբ կատարում է լուսաբացի հիմնը, նա ողջունում է արևի ծագումը։

Ես, ճիշտն ասած, երանի եմ տալիս Օնիկին. նա գոնե սիրտն ինձ մոտ բացում է, իսկ ես վառվում եմ առանց ծխի. ի՞նչ ասեմ, ինչպե՞ս բացեմ իմ սիրտը, երբ իմ սերը չունի որոշակի կերպարանք:

Ուռիների ոտքերը արծաթափայլ ջուրն էր լվանում,իսկ կատարները՝ լուսաբացի կապույտ, թափանցիկ մշուշը. դող կա ծառերի տերևներին, ցող՝ կանաչներին, արևի փնջեր՝ բլրի վրա:

Առաջադրանք

Տրված  հեռագիրը   փոխադրե՛ք   որպես  նամակ. 

«Տիկին  էդիթ  Անթոնի

1702  1-2  Վիլմինգտոն  փողոց,

Ջերսի  սի թի,  Նյու  Ջերսի

Սիրելի  մայրիկ,  ինչպե՞ս  ես,  ես  հրաշալի  եմ:  Ստացա  նակակդ  և   չոր  մրգերը: Շնորհակալություն:   Ոչ  մի  բանի  մասին  մի՛  մտածիր:  Ցտեսություն:  Սիրով`  Բեռնար»:

Ողջու՜յն սիրելի մայրիկ, ինչպե՞ս ես, ես հրաշալի եմ։ Ստացել եմ նամակդ և չոր մրգերը։ Շնորհակալություն դրանք իսկապես համեղ էին։ Գիտեմ անդադար մտածում ես իմ մասն, բայց ուզում եմ հանգստացենել, քանի որ ես շատ բախտավոր եմ։ Այստեղ կյանքն այդքան էլ բարդ չէ որքան որ դուք մտածում եք։ Ես լավ զորամասում եմ գտնվում, ունեմ շատ լավ հրամանատար և զինվորական ընկերներ։ Հիմա նրանք էլ ինձ հետ հավասար տնեցիներին նամակներ են գրում։ Մի խոսքով մի մտածիր շուտով կգամ։ Ի դեպ նամակումդ ասացիր, որ տեղափոխվոմ եք, հույս ունեմ, որ երբ գամ նոր տանը կտեսնեմ այն ամենը ինչի մասին այդքան երազում էիր։ Նամակումդ անընդհատ ինձնից էիր հարցնում և, քանի որ ես արդեն պատասխանեցի հարցերիդ ուզում եմ մի քիչ էլ քեզնից ու տանեցիներից պատմես հաջորդ նամակում։ Ինչպե՞ս ես, հույս ունեմ առողջ ես ու քեզ լավ ես նայում։ Ի դեպ հայրիկին էլ ասա, որ շատ չմտածի գիտեմ նա էլ է անհանգստանում։ Ոչ մի բանի մասին մի՛ մտածեք, շուտով կվերադառնամ, սիրով Բեռնար։

Մայրենիի ֆլեշմոբ

1․ Փակագծերում տրված բառերից ընտրի՛ր նախադասությանն իմաստով համապատասխանողը։ ա․ Վիճակն (օրավուր, օրավար) փոխվում էր։ բ․ Բերքահավաքի (եռուն, եռանդուն) շրջանն էր։

Օրավուր, եռուն:

2․ Գրի՛ր արևմտահայերեն բառերի արևելահայերեն տարբերակները՝ հեռատեսիլ, մանչ, ձեռնադաշնակ, ընթերցավարտ ։ Կարող ես օգտվել արևմտահայերեն-արևելահայերեն բառարանից։

Հեռուստացույց ,երեխա, ակորդեոն, շրջանավարտ:

3․ Ժողովրդական ո՞ր տոնի ծիսական նկարագրությամբ է սկսվում Խ․ Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպի 1-ին գլուխը։ Ի՞նչ գիտես այդ տոնի մասին։

<<Վերք Հայաստանի>> վեպը սկսվում է Բարեկենդան տոնով:Բարեկենդանy Հայ Առաքելական Եկեղեցու շարժական տոներից, նշվում է Սուրբ Սարգսի տոնից մինչև Մեծ պաս ընկած ժամանակաշրջանը։ Այդ օրը գցվում է ճոխ սեղան և տիրում է զվարթություն՝ հաջորդող պահքը ուրախ սրտով մտնելու և երկարատև պահոց օրերին դիմակայելու համար։

4․ Գրիր՝ ո՞ր ժողովուրդների էպոսներն են․«Սիդի երգը», «Ռոլանի երգը», «Մահաբհարաթա»,«Սասնա ծռեր», «Գիլգամեշ»։

Սիդի երգը- Իսպանական էպոս
Ռոլանի երգը- Ֆրանսիական էպոս
Մահաբհարաթա- Հնդկական էպոս
Սասնա ծռեր- Հայկական էպոս
Գիլգամեշ- Շումերաբաբելական էպոս

5․ Հայկական դիցարանում նա համարվել է պտղաբերության, արգասավորության, ծննդաբերության, առավել վաղ շրջանում` ռազմի աստվածություն: Արամազդի դուստրն է: Հնում նրան անվանել են «սնուցող մայր», «ոսկեմայր», «ոսկեհատ», «ոսկեծղի»:Ո՞ր աստվածուհին է: Ու՞մ հետ է նույնացվել հելլենիստական ժամանակաշրջանում:

Աստղիկ- Աֆրոդիտե

6․ Ծերության արտոնությունների մասին  չինական մի հին գրքում ասվում է. «Հիսնամյա տղամարդը տանը կարող է քայլել միայն փայտով, վաթսունամյա տղամարդը՝ միայն իր քաղաքում, 70 տարեկանը՝ որտեղ ուզում է, 80 տարեկանը նույնիսկ գավազանով կարող է գալ կայսեր պալատ»։ Իսկ ի՞նչ է ասում հին չինական գիրքը 90-ամյա տղամարդու մասին։

7․ Իր, որից ունեն շատերը։ Առաջին անգամ գծագրել է Լեոնարդո դա Վինչին 1495 թվականին: 1817 թվականին անտառապահ Դրայսը այն վերստեղծեց Գերմանիայում: Այն անվանեցին «ոսկոր թափահարող», իսկ ավելի ուշ՝ «սարդ»: Ի՞նչ է առարկա է դա:

Դա մկրատ է:

8․ Բացատրի՛ր դարձվածքները։ 1․ Ոտքի տակը քանդել 2․ Քար կտրել  3․ Խելքը հացի հետ ուտել 4․ Լեզուն կապ ընկնել  5․ Կուժն ու կուլան գլխին ջարդել 6․ Փշերի վրա նստել 7․ Ձայն բարբառո հանապատի։

Ոտքի տակը քանդել- ձգտել տապալել
Քար կտրել- անշարժանալ
Խելքը հացի հետ ուտել- հիմարանալ
Լեզուն կապ ընկնել – պապանձվել
Կուժն ու կուլան գլխին ջարդել- Հանցանքը մեկի վրա բարդել
Փշերի վրա նստել- անհանգիստ լինել
Ձայն բարբառո հանապատի- անարձագանք մնացած կոչ

9. Կազմի՛ր տրված կաղապարներին համապատասխան բարդություններ։ ա) Արմատ-հոդակապ-արմատ-վերջածանց, բ) նախածանց-արմատ-վերջածանց, գ) նախածանց-արմատ-հոդակապ-արմատ։

Մայրաքաղաքային,
տգետություն
շարադրություն:

10. Պատկերացրու՝ ճամբարում ջոկատավարի պարտականությունները քեզ են տրված։ Ներկայացրո՛ւ ջոկատի տասնօրյա ուսումնական գործունեությանն ուղղված առաջարկներ։

Ուսումնական գործունեությունը կսկսեի տարածքի ուսումնասիրմամբ՝ նրանց հետ կզբոսնեի և կծանոթացնեի տեղայնքի առանձնահատկություններին: Ապա անպայման կկզամակերպեի տարածքի մաքրման միջոցռումներ: Իսկ վերջում կկազմակերպեի զանազան խաղեր, մրցումեր, դրանով իսկ ճամբարի մասնակիցներին կսովորեցնեի ինչպես կատարել թիմային աշխատանք :

Հեքիաթի փոխադրություն Արցախի բարբառից/ «Կտակը»

Ղարաբաղի գյուղերից մեկում, մի գյուղացի՝ անունը Ծատուր, մեռնելու ժամանակ քահանային է կանչում և կտակ է անում.
-Գրի՛ր, հինգ հազար ռուբլի ՝ Մանուշակ անունով աղջկանս, երեք հազար ռուբլի՝ Գևորգ անունով տղայիս, վեց հազար ռուբլի՝ Զառ անունով կնոջս, երկու-երկու հազար ռուբլի էլ՝ մնացած փոքր երեխաներիս, հազար ռուբլի էլ՝ քեզ։

Քահանան մտածում է, մտածում ասում է.
– Բա, ես քեզ բոլորից շատ եմ սիրում, դու ինձ հազար ռուբլի ե՞ս տալիս, բա այդպիսի բան կլինի՞։

Ծատուրը մտածում է, ասում.
– Լավ քահանա, քեզ էլ եմ երկու հազար ռուբլի կտակում։
Քահանան ուռած, փքված գնում է տուն, կնոջն ասում.
– Այ կնիկ, չիմացար՝ ի՞նչ եղավ, Ծատուրը ինձ երկու հազար ռուբլի է կտակել, էլ ի՞նչ ունենք մտածելու։
Կինն ասում է.
– Բա, Ծատուրը այդքան փողը որտեղի՞ց է տալիս։
Քահանան մատը տանում է քունքին ու ասում.
– Ճիշտ ես ասում, որտեղի՞ց կտա, գնամ հարցնեմ, տեսնեմ որտեղի՞ց կտա։

Գնում է Ծատուրի տուն, ասում.
– Այ, Ծատուր։
Ասում է .
– Ի՞նչ։
– Այ, Ծատուր, բա երկու հազար ռուբլի որտեղի՞ց կտաս։
Ծատուրը վերմակի տակից ոտքերը հանում է և ասում.
– Ոտքերիս տակից, ոտքերիս տակիս։

Առակների թագմանություն

Зарытый талант

Библейская притча

Человек, который, отправляясь в чужую страну, призвал рабов своих и поручил им имение своё. И одному дал он пять талантов, другому два, иному один, каждому по его силе; и тотчас отправился.

Получивший пять талантов пошёл, употребил их в дело и приобрёл другие пять талантов. Точно так же и получивший два таланта приобрёл другие два. Получивший же один талант пошёл и закопал его в землю и скрыл серебро господина своего.

По долгом времени, приходит господин рабов тех и требует у них отчёта. И, подойдя, получивший пять талантов принёс другие пять талантов и говорит:

— Господин! Пять талантов ты дал мне; вот, другие пять талантов я приобрёл на них.

Господин его сказал ему:

— Хорошо, добрый и верный раб! В малом ты был верен, над многим тебя поставлю; войди в радость господина твоего.

Подошёл также и получивший два таланта и сказал:

— Господин! Два таланта ты дал мне; вот, другие два таланта я приобрёл на них.

Господин его сказал ему:

— Хорошо, добрый и верный раб! В малом ты был верен, над многим тебя поставлю; войди в радость господина твоего.

Подошёл и получивший один талант и сказал:

— Господин! Я знал тебя, что ты человек жестокий, жнёшь, где не сеял, и собираешь, где не рассыпал, и, убоявшись, пошёл и скрыл талант твой в земле; вот тебе твоё.

Господин же его сказал ему в ответ:

— Лукавый раб и ленивый! Ты знал, что я жну, где не сеял, и собираю, где не рассыпал; посему надлежало тебе отдать серебро моё торгующим, и я, придя, получил бы моё с прибылью. Итак, возьмите у него талант и дайте имеющему десять талантов, ибо всякому имеющему дастся и приумножится, а у не имеющего отнимется и то, что имеет. А негодного раба выбросьте во тьму внешнюю: там будет плач и скрежет зубов.
Источник: https://pritchi.ru/id_2360

Մարդ, ով ուղևորվելով օտար երկիր՝ կանչել է իր ծառաներին ու նրանց վստահել իր ունեցվածքը։ Մեկին հինգ տաղանդ տվեց, մյուսին՝ երկու, մեկին՝ մեկին, յուրաքանչյուրին՝ ըստ իր կարողության։ ԵՎ անմիջապես ճամփա ընկավ։
Հինգ տաղանդ ստացողը գնաց, օգտագործեց այդ տաղանդները, և ևս հինգ տաղանդ ձեռք բերեց։ Նույն կերպ նա, ով ստացել է երկու տաղանդ, ձեռք է բերել մյուս երկուսը։ Մեկ տաղանդ ստացողը գնաց, փորեց գետնին ու թաքցրեց իր տիրոջ տաղանդը։

Երկար ժամանակ հետո գալիս է այդ ծառաների տերը և նրանցից հաշիվ է պահանջում։ Եվ նա, ով ստացել էր հինգ տաղանդը, եկավ, ևս հինգ տաղանդ բերեց և ասաց.

-Պարոն, ինձ հինգ տաղանդ տվեցիր։ Ահա ես նրանց շնորհիվ ձեռք բերեցի ևս հինգ տաղանդ։

Տերն ասաց նրան.
– Շատ լավ, բարի և հավատարիմ ծառա: Քչում հավատարիմ եղար, ես քեզ շատ բանի կարժանացնեմ, դու կարժանանաս քո տիրոջ ուրախությանը։

Նա, ով երկու տաղանդ ստացավ, նույնպես մոտեցավ և ասաց.
-Պարոն: Դու ինձ երկու տաղանդ տվեցիր. ահա, ես նրանց հետ ձեռք բերեցի մյուս երկու տաղանդները։

Տերն ասաց նրան.
-Բարի, բարի, հավատարիմ ծառա: Քչում հավատարիմ եղար, ես քեզ շատ բանի կարժանացնեմ, դու կարժանանաս քո տիրոջ ուրախությանը։

Մեկ տաղանդ ստացողը մոտեցավ և ասաց.

-Պարոն: Ես քեզ գիտեի, որ դու դաժան մարդ ես, հնձում ես այնտեղ, որտեղ չես ցանել, և հավաքում ես այնտեղ, որտեղ չես ցրել, և վախենալով` գնացել ու քո տաղանդը թաքցրել ես հողի մեջ, ահա քոնը։

Եվ տերն ասաց նրան
Խորամանկ և ծույլ ստրուկ։ Դու գիտեիր, որ ես հնձում եմ այնտեղ, որտեղ չեմ ցանել, և հավաքում եմ այնտեղ, որտեղ չեմ ցանել. դրա համար դու պետք է իմ փողը տայիր վաճառականներին, և երբ ես գայի, իմը շահույթով ստանայի։ Ուրեմն, վերցրու նրանից տաղանդը և տուր նրան, ով ունի տասը տաղանդ, որովհետև բոլորին, ով ունի, կտրվի և կբազմապատկվի, իսկ չունեցողից կվերցվի այն, ինչ ունի։ Եվ անպիտան ստրուկին նետեք արտաքին խավարը, այնտեղ կլինի լաց և ատամների կրճտացում: