Հայկական մետաղադրամների թվայնացում | Արտավազդ ||

Հայոց պատմության և մասնագիտական առարկայի <<հայոց դրամաշրջանառության պատմություն>> նախագծի շրջանակներում կատարեցի հին հայկական մետաղադրամների ուսումնասիրություն և ձեզ եմ ներկայացնում Արտավազդ ll-ի  հատած հունարեն մակագրությամբ դրամների թվային տարբերակը։

Հայոց Արտավազդ Բ թագավորը գահակալել է մ. թ. ա. 55–34 թթ-ին: Նա հմուտ դիվանագետ էր, ռազմական գործիչ, օտար լեզուների գիտակ:

Արտավազդ Բ-ն հոր՝ Տիգրան Բ Մեծի կառավարման վերջին տարիներին եղել է նրա գահակիցը: Թագավորել է միջազգային անբարենպաստ իրադրության՝ Հռոմի և Պարթևստանի միջև սրված հակամարտության պայմաններում: Այդուհանդերձ, կարողացել է պահպանել Հայաստանի անկախությունը: Միջագետք արշավող հռոմեացի զորավար Մարկոս Կրասոսին չի տրամադրել 1600-անոց հայկական հեծելազորը և դրանով նպաստել է Խառան քաղաքի մոտ վճռական ճակատամարտում (մ. թ. ա. 53 թ.) պարթևական բանակի հաղթանակին: 53 թ-ի հունիսին Արտաշատում հայտարարել է իր բարեկամությունը պարթևներին, սակայն չի խզել դաշնակցային հարաբերությունները Հռոմի հետ: Արտավազդի դաշնակից Պարթևաց արքա Որոդեսի սպանությունից (մ. թ. ա. 37 թ.) հետո նոր արքա Հրահատ IV-ը հակահայկական դաշինք է կնքել Ատրպատականի թագավորի հետ, և Արտավազդ Բ-ն հարկադրաբար անցել է Հռոմի կողմը: 36 թ-ին, երբ հռոմեական զորավար Մարկոս Անտոնիոսը Հայաստանի տարածքով արշավել է Ատրպատական, Արտավազդ Բ-ն խոստացել է օգնել նրան, սակայն, բախվելով նրա անխոհեմ ռազմավարությանը, գրավել է չեզոք դիրք: Պարտվելով Ատրպատականում՝ Անտոնիոսն իր արշավանքի ձախողման համար մեղադրել է Արտավազդ Բ-ին և քանիցս փորձել խաբեությամբ ձերբակալել նրան: 34 թ-ին Անտոնիոսը ներխուժել է Հայաստան: Արտավազդ Բ-ն փորձել է հաշտվել նրա հետ, սակայն Արտաշատի մոտ բանակցության ժամանակ գերվել և տարվել է Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքը: 31 թ-ին գլխատվել է Անտոնիոսի և Եգիպտոսի թագուհի Կլեոպատրա VII-ի հրամանով:Արտավազդ Բ-ն գրել է ողբերգություններ, ճառեր, պատմական երկեր (հունարեն), որոնց մի մասին ծանոթ է եղել հույն գրող Պլուտարքոսը: Նրա պատկերով հատվել է դրամ: Հայաստանի թատերական գործիչների միությունը Արտավազդ Բ-ի անունով սահմանել է «Արտավազդ» մրցանակը:

Հայոց թագուհիներ; Զաբել |

Գրականություն՝

Հայ ժողովրդի պատմություն, հ. III, Ե., 1976 /էջ 687-699

Տեսանյութ՝

Զաբել. Ուսյալ արքայուհի

Վարդգես Սուրենյանց
Զաբել թագուհու վերադարձը

Զաբել թագուհին ծնվել է 1215թ. Կիլիկիայի Սիս մայրաքաղաքում: Ժառանգել է հոր՝ Լևոն 2-րդ Մեծագործի գահը: Զաբելը Ա թագուհին գահ է բարձրացել 4 տարեկանում : Լևոն Բ-ի մահից հետո թագավորական գահի համար լուրջ պայքար էր ընթանում Երուսաղեմի թագավորի, ում կինը Լևոնի աղջիկն էր՝Ռիթան, և Ռուբեն-Ռայմոնդի միջև։ Սակայն լուրջ պայքարից հեո ի վերջո գահը և ամբողջ իշխանությունը մնաց մանկահասակ Զաբելի և նրա խնամակաքների ձեռքում։ Ժամանակն անցնում էր և առաջանու էին տարոեր խնդիրներ քանի որ թագուհուց բագի նաև պարտադիր էր թագավորի առկայությունը, դրա համար ժողովներ գումարվեցին և որոշեցին Զաբելին ամուսնացնել Ֆիլիպի հետ ով 16 տարեկան էր։ Այսպես իշխանությունը նորից մնաց Կոստանդինի ձեռքում։ Ֆիլիպի հետ ամուսնացրել էին միայն այն պայմանով, որ նա պետք է շարժվեր մի միայն հայկական ավանդույթներով։ Սակայն որոշ ժամանկ անց նա սկսեց օգտվել իր գերիշխանությունից և թալանել հայոց գանձարանը և ուղարկել իր երկիր։ Այդ ժամանակ նրան բանտարկեցին և նորից նոր թագավոր ընտրելու խմդիր առաջացավ։ Ի վերջո որոշեցին ամուսնացնել Զաբելին Կոստանդինի որդի Հեթումի հետ, որ սկիզբ դրեց Հեթումյաների դինաստիային։ Բայց սկզբից Զաբելին դուր չեկավ այդ փաստը դրա համար նա փախավ, որն էլ առաջացրեց արքունիքի զայրույթը։ Զորքով գնացին և հետ բերեցին Զաբելին:

Այն, որ հայոց թագուհին նաև հասարակական ակտիվ կյանքով էր ապրում, վկայում է հայ իրականության մեջ այն հանգամանքը, որ Հեթում Ա-ի  դրամներում պատկերված էր նաև հայոց թագուհին:Նա 1241 թ. մայրաքաղաք Սիսում կառուցեց բարեգործական հիվանդանոց: Դա աշխարհում առաջին նման հաստատությունն էր, որտեղ դեղորայքն ու բուժումն ամբողջովին անվճար էին: Հիվանդանոցում աշխատում և իր ձեռքով հիվանդներին խնամում էր անձամբ հայոց թագուհին: Այս հիվանդանոցը գործեց մինչև Կիլիկիայի հայկական թագավորության անկումը` 1375 թ.

Այսպիսով՝ Զաբել թագուհին ժողովրդի կողմից սիրելի, բարեգործ և ողջախոհ թագուհի էր: 

Սարդարապատի ճակատամարտ

Սարդարապատի ճակատամարտ 1918 թ., տեղի է ունեցել 1918 թ-ի մայիսի 21-27, հայկական կանոնավոր զորամասերի, աշխարհազորի և Արևելյան Հայաստան ներխուժած թուրքական զորաբանակի միջև: Սարդարապատի հերոսամարտը հաճախ անվանում են «,20-րդ դարի Ավարայր,,:

Թուրքական զորքերի ներխուժումը Հարավային Կովկաս1917 թ-ի հոկտեմբերին Ռուսաստանում կատարված հեղաշրջումից հետո երկրի նոր՝ խորհրդային իշխանությունը հայտարարեց, որ Ռուսաստանը դուրս է գալիս առաջին համաշխարհային պատերազմից։ Ռուսական զորքերը լքեցին Կովկասյան ռազմաճակատը, հեռացան Ռուսաստան։ Հայ ժողովրդի համար ստեղծվեց չափազանց վտանգավոր վիճակ. թուրքական զորքերի դեմ Կովկասյան ռազմաճակատում կանգնած էին միայն Հայկական կորպուսի զորամասերը։ Թուրքերն օգտվեցին նման վիճակից և 1918 թ-ի փետրվարին, խախտելով Երզնկայում կնքված զինադադարի պայմանագիրը, անցան հարձակման՝ նպատակ ունենալով գրավել ոչ միայն առաջին համաշխարհային պատրազմի ընթացքում ռուսական զորքերի կողմից նվաճված Արևմտյան Հայաստանի նահանգները, այլև Արևելյան Հայաստանը։ Թուրքերին հաջողվեց գրավել Էրզրում ու Կարս բերդաքաղաքները և մայիսի 15-ին մտնել Ալեքսանդրապոլ (այժմ՝ Գյումրի)։ Այստեղ թուրքական հրամանատարությունն իր զորքերը բաժանեց երկու խմբավորումների և դրանցից առաջինը Յաղուբ Շևքի փաշայի գլխավորությամբ շարժվեց դեպի Երևան, իսկ մյուսը Էսադ փաշայի գլխավորությամբ դեպի Վանաձոր) /հետագայում այս զորախումբը ևս բաժանվեց երկու մասի և դրա մի մասը նույն Էսադ փաշայի գլխավորությամբ շարժվեց Ապարանի ուղղությամբ, մյուս կեսը`   դեպի Վանաձոր/։ Հայաստանը հայտնվեց թուրքական աքցանի մեջ: Երկրամասի պաշտպանության գործը ստանձնեց Երևանի նահանգի փաստացի դիկտատոր Արամ Մանուկյանը: Նրա հրահանգով երևանյան /Սարդարապատի/ ուղղության հրամանատար նշանակվեց Հայկական կորպուսի Երևանյան դիվիզիայի հրամանատար, ռուսական բանակի գեներալ-մայոր Մովսես Սիլիկյանը, վանաձորյան ուղղության զորքերը ղեկավարելու էր Հայկական կորպուսի հրամանատար, ռուսական բանակի գեներալ-մայոր Թովմաս Նազարբեկյանը: Մայիսի 21-ին Ապարանի մոտ ձևավորված ռազմաճակատի հրամանատար նշանակվեց Հայկական կորպուսի ռազմական կոմիսար Դրաստամատ Կանայանը /Դրո/: Ըստ ռազմական պատմաբան, գնդապետ Խաչատրյանի, Ալեքսանդրապոլից մինչև Սարդարապատ թուրքական զորքերի հարձակման տեմպը ստեղծված իրադրությունում համեմատաբար փոքր էր`   օրական մինչև 15 կմ, ինչը բացատրվում է մեր զորքերի, մասնավորապես Ալեքսանդրապոլից նահանջող հայկական հատուկ հեծելազորային գնդի (հրամանատար`   Զոլոտարյով) և հատկապես`   2-րդ հետևակային բրիգադի (հրամանատար`   գնդապետ Մորել) կողմից ցուցաբերված համառ դիմադրությամբ: Դա թույլ տվեց Երևանյան զորախմբի հրամանատար, գեներալ-մայոր Մովսես Սիլիկյանին իր զորքերը լավագույնս նախապատրաստել հակառակորդի հետ վճռական բախմանը: Ճակատամարտի ընթացքը Առաջին խմբավորումը մայիսի 21-ին հարձակվեց Սարդարապատի ուղղությամբ՝ Երևան ներխուժելու նպատակով։ Թուրքական զորախմբի կազմում էին 36-րդ հետևակային դիվիզիան, հարվածային և սակրավորների մեկական գումարտակներ, հեծյալ գունդ, հրետանային մարտկոց (50 հրանոթ): Մայիսի 22-ի վաղ առավոտյան տագնապով ղողանջեցին Սուրբ Էջմիածին Մայր տաճարի կոչնակները, բոլոր գյուղերի եկեղեցիների զանգերը։ Ժողովուրդը զինվեց։ Ջոկատներ կազմած աշխարհազորայինները շտապում էին միանալ հայ ազգային զորամասերին: Մարտերը շարունակվեցին մինչև մայիսի 26-ը: Ծանր կորուստներ կրելով թուրքական բանակը նահանջեց դեպի Ալեքսանդրապոլ։ Սարդարապատի ճակատամարտն ավարտվեց թուրքական գերակշիռ ուժերի դեմ տարած լիակատար հաղթանակով: Ճակատամարտում իրենց քաջությամբ աչքի ընկան ռուսական բանակի գնդապետ, հետագայում Հայաստանի Առաջին Հանրապետության գեներալ-լեյտենանտ Դանիել Բեկ-Փիրումյանը, ռուսական բանակի գնդապետ, հետագայում Հայաստանի Առաջին Հանրապետության գեներալ-մայոր Պողոս Բեկ-Փիրումյանը, փոխգնդապետ Կարո Հասանփաշյանը, կապիտան /հետագայում Խորհրդային Միության մարշալ/ Հովհաննես Բաղրամյանը, եպիսկոպոս, հետագայում Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Գարեգին Ա Հովսեփյանցը, ապագա գրող Ակսել Բակունցը, բազմաթիվ ֆիդայիներ։ 1968 թ-ին ճակատամարտի վայրում կառուցվեց Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրը /հեղինակ Ռաֆայել Իսրայելյանը/: Մեծ է եղել եզդի ազգի և նրա զորահրամանատար Ջհանգիր աղայի ներդրումը: Եզդիները հայերի հետ ենթարկվել էին ցեղասպանության, և այժմ, թուրքերի հաղթանակի դեպքում, նրանց սպասում էր վերջնական ոչնչացում: 1918 թվականին, երբ թուրքերը սկսեցին լայնածավալ հարձակում, կային հայկական ձևավորված հզոր ուժեր`   Հայկական ազգային կորպուսը`   երկու դիվիզիայով և կորպուսային զորամասերով ու ստորաբաժանումներով: Ահա թե ինչու խիստ դժվար էր թուրքերի առաջխաղացումը Արևմտյան Հայաստանից մինչև Արևելյան Հայաստանի մերձկասպյան գավառները: Թուրքերի հարձակումը Երզնկայից մինչև Բաքու տևեց մոտ իննը ամիս: Հայերի կողքին կռվում էին նաև նրանց թեկուզ փոքրաթիվ, սակայն հավատարիմ դաշնակիցները: Այդ թվում`   եզդի նվիրված և քաջ մարտիկները: Ջհանգիր աղան առանց որևէ հրամանի և աջակցության հարձակվեց թուրքական զորքերի վրա և այդպիսով սատարելով բարեկամ և եղբայր հայերի բանակին: Սարդարապատի ճակատամարտում մասնակցել է մոտ 8.500 հայ և մոտ 500 եզիդի մարտիկ: Սարդարապատի ճակատամարտին գրեթե զուգահեռ ընթացող Բաշ-Ապարանի մարտերին ընդհանուր հաշվարկով մասնակցել է մոտ 5.500 հայ զինվոր, որոնց հետ ուս-ուսի թուրքերի դեմ կռվում էին մոտ 500 եզդիներ`   Ջհանգիր աղայի հրամանատարությամբ: Եզդի ժողովրդի դերը այս ճակատամարտերում շատ գնահատելի է եղել: Այդ դժվարին օրերին Ջհանգիր աղան նաև կարևոր դեր էր տանում ռազմաճակատում և թիկունքում`   իր շուրջ համախմբելով հայ և եզդի շատ ֆիդայինների: Սա ցույց էր տալիս, որ հայերը փոքր ազգերի նկատմամբ ունեցել են խիստ մարդկային, բարեկամական ու եղբայրական վերաբերմունք, որն էլ փոխհատուցվում էր փոքր դաշնակիցների`   հայերին ցուցաբերված անկեղծ ու նվիրյալ զինակցությամբ: Հայ ազգը հաղթեց նաև իր մարդկային ու լայնախոհ քաղաքականության շնորհիվ, որը հակադրվում էր թուրք ագրեսորների ռասիստական և անմարդկային քաղաքականությանը: Ճակատամարտի նշանակությունը Սարդարապատի ճակատամարտը հայ ուսումնասիրողների կողմից գնահատվում է որպես հայ ժողովրդի ազատագրական պայքարի փայլուն էջերից մեկը։ Տարած հաղթանակի շնորհիվ Արևելյան Հայաստանի զգալի մասը փրկվեց թուրքական զավթումից, և հնարավորություն ստեղծվեց պետականության վերականգնման համար:

Հայաստանը 1918 թվակաին; Հայաստանի առաջին հանրապետություն

Թուրքիան շարունակում է բռնակալել 1918-1920 թվականներին Հայաստանի  հանրապետության մաս հանդիսացող մի շարք տարածքներ. «Ազգային օրակարգ ...

Հանրապետության հռչակմանը նախորդել են Սարդարապատի, Բաշ Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերը, որոնց շնորհիվ հայ ժողովուրդը կարողացավ 543 տարի անց վերականգնել պետականությունը:1918 թ-ի մայիսի 26-ին՝ Անդրկովկասյան սեյմի լուծարման օրը, իր անկախությունն է հռչակել Վրաստանը, մայիսի 27-ին՝ Ադրբեջանը: Մայիսի 28-ին Թիֆլիսի Հայոց ազգային խորհուրդն ընդունել է հռչակագիր, որտեղ ասված էր. «Անդրկովկասի քաղաքական ամբողջության լուծումով և Վրաստանի ու Ադրբեջանի անկախության հռչակումով ստեղծված նոր դրության հանդեպ Հայոց ազգային խորհուրդն իրեն հայտարարում է հայկական գավառների գերագույն և միակ իշխանություն»: Հունիսի սկզբին հրապարակվել է հաղորդագրություն. «Հայոց ազգային խորհուրդը, այն իրավունքների հիման վրա, որով նրան լիազորել է հայ ժողովուրդը, մայիսի 28-ին որոշեց հռչակել Հայկական պետության անկախությունը, հիմնեց Հայաստանի Ժողովրդավարական Հանրապետությունը»:Մինչև Թիֆլիսից կառավարության ժամանումը Երևան՝ իշխանությունն իրականացրել է Երևանի ազգային խորհուրդը՝ Արամ Մանուկյանի գլխավորությամբ:Նորաստեղծ պետությունն առաջին պարտադրված պայմանագիրն ստորագրել է Թուրքիայի հետ՝ Բաթումում` 1918 թ-ի հունիսի 4-ին՝ Անդրկովկասի գերմանա-թուրքական նվաճման պայմաններում. հայկական կողմը ներկայացրել են Հովհաննես Քաջազնունին և Ալեքսանդր Խատիսյանը:Այդ պայմանագրով՝ Թուրքիան ճանաչել է Հայաստանի անկախությունը, Հայաստանը հրաժարվել է ոչ միայն Արևմտյան Հայաստանից ու Կարսի մարզից, այլև Արևելյան Հայաստանի մի շարք շրջաններից՝ Ալեքսանդրապոլի և Համամլուի (Սպիտակ) գավառներից, Երևանի ու Էջմիածնի գավառների մի մասից, Շարուր-Դարալագյազի գավառի 1/5-րդ մասից: Հայաստանի Հանրապետությանը մնացել է ընդամենը 12 հզ. կմ2 տարածք:Թուրքերն իրավունք էին ստանում Հայաստանի տարածքով զորք տեղափոխելու Բաքու, որտեղից պետք է դուրս բերվեին Բաքվի կոմունան պաշտպանող հայկական ուժերը: Սակայն Բաքվի Հայոց ազգային խորհուրդը մերժել է այն, քանի որ վտանգվում էր քաղաքի մոտ 100 հզ. հայության կյանքը:Հայաստանին նաև պարտադրվում էր իր տարածքում զինաթափել հակաթուրքական «ավազակային զորաջոկատները»՝ նկատի ունենալով հատկապես Զորավար Անդրանիկի հրամանատարությամբ գործող զինված ջոկատները: 1918 թ-ի հուլիսի 19-ին Ազգային խորհուրդը վերջապես ժամանել է Երևան. առաջատար քաղաքական կուսակցությունների և Թիֆլիսի ու Երևանի ազգային խորհուրդների համաձայնությամբ կազմվել է բարձրագույն օրենսդիր իշխանությունը՝ Հայաստանի խորհուրդը (հետագայում` խորհրդարան), որտեղ ընդգրկվել են տարբեր կուսակցությունների,  ազգային խորհուրդների անկուսակցական և ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ՝ 46 մարդ, որից 18-ը՝ դաշնակցական:Հուլիսի 24-ին հրապարակվել է գործադիր բարձրագույն իշխանության՝ Կառավարության կազմը. վարչապետ՝ Հովհաննես Քաջազնունի, ներքին գործերի նախարար՝ Արամ Մանուկյան, արտգործնախարար՝ Ալեքսանդր Խատիսյան:Օգոստոսի 1-ին Հայաստանի խորհուրդը Երևանում գումարել է իր առաջին նիստը, նախագահ է ընտրվել Ավետիք Սահակյանը (դաշնակցական): Նիստը որոշում է ընդունել քայլեր ձեռնարկել երկիրը ծանրագույն վիճակից դուրս բերելու համար: 1918 թ-ին Հայաստանը դիվանագիտական, ռազմական ու տնտեսական մեկուսացման մեջ էր: Վիճակը բարելավվել է, երբ Առաջին աշխարհամարտում (1914–18 թթ.) Թուրքիան պարտություն է կրել և սկսել հեռանալ Անդրկովկասի գրավված շրջաններից, այդ թվում՝ Լոռուց և Ախալքալաքի գավառներից: Սակայն այդ տարածքների պատկանելության շուրջ հակամարտություն է ծագել Հայաստանի և Վրաստանի միջև, որը 1918 թ-ի դեկտեմբերի կեսերին վերածվել է հայ-վրացական պատերազմի: Հայկական զինված ուժերը Դրոյի (Դրաստամատ Կանայան) գլխավորությամբ կարողացել են վրացիներին դուրս քշել Լոռուց և զգալի ռազմամթերք գրավել: Հայկական զորքերի առաջխաղացումը դեպի Թիֆլիս կանխել են անգլիացիները, որոնց միջամտությամբ 1919 թ-ի հունվարի 9–17-ը տեղի ունեցած խորհրդաժողովում կնքվել է հաշտություն:Լոռին հայտարարվել է չեզոք գոտի՝ անգլիական գեներալ-նահանգապետի իշխանության ներքո: Ախալքալաքի գավառը ժամանակավորապես մնալու էր Վրաստանի իշխանության տակ: Թեև այդ հիմնախնդրի վերջնական լուծման համար ստեղծվել էր հայ-վրացական հանձնախումբ, սակայն որևէ լուծում չի տրվել:Հարևան երկրներից միայն Իրանի հետ են հաստատվել բարիդրացիական հարաբերություններ: Ադրբեջանի ու Թուրքիայի դիրքորոշումը Հայաստանի նկատմամբ ի սկզբանե կոշտ ու թշնամական էր: Ադրբեջանը տարածքային հավակնություն ուներ Զանգեզուրի, Լեռնային Ղարաբաղի և Նախիջևանի նկատմամբ:

Հայաստանը 1917 թվականի ռուսական հեղափոխությունների շրջանում

1917 թվականի փետրվարի 27-ին Ռուսական կայսրության մայրաքաղաք Պետրոգրադում տեղի ունեցած իշխանափոխությունը մեծ փոփոխությունների հանգեցրեց ամբողջ կայսրության տարածքում։ Նիկոլայ II կայսրը իր և իր ժառանգների անունից հրաժարվեց իշխանությունից։ Ռուսական կայսրության հպատակների մեծ մասը, տասնամյակներ շարունակ այդ տապալմանը և ժողովրդավարական համակարգի անցմանը սպասած լինելով, խորը շունչ քաշեց։ Արդեն մարտի 2-ին այս փոփոխությունների շղթան հասավ Անդրկովկաս։ Ստեղծվեց նոր իշխանության մարմին՝ Անդրկովկասյան հատուկ կոմիտեն, որը միավորում էր տարբեր ժողովուրդների ներկայացուցիչների։ Հայերին ներկայացնում էր Միքայել Պապաջանյանը, որը Ռուսաստանի Պետական դումայի պատգամավոր էր։ 

Համառուսաստանյան ժամանակավոր կառավարության ամենանշանավոր ակտերից մեկը մամուլի մասին որոշումն էր, որը հրապարակվեց 1917 թվականի ապրիլի 27-ին։ Ըստ այս որոշման՝ անհատները կամ ընկերությունները իրավունք էին ստանում ազատորեն պարբերական հրատարակել, վերանում էր նախնական գրաքննությունը, ստեղծվում էին ազատական կարգեր նոր պարբերականների ի հայտ գալու համար։ Հատուկ որոշում ընդունվեց նաև արվեստի բնագավառի վերաբերյալ, որտեղ նույնպես հանվեց գրաքննությունը։ Արևելյան Հայաստանի տարածքում սկսեցին նորանոր քաղաքական, երգիծական ներկայացումներ ի հայտ գալ։

Այս փոփոխությունները բերեցին քաղաքական նոր տրանսֆորմացիաների․ ստեղծվեց Հայկական ժողովրդական կուսակցությունը, որի հիմնադիրներն էին Թիֆլիսի նշանավոր վաճառականներ, մտավորականներ, «Մշակ» թերթի շուրջ համախմբված ազատական գաղափարներ ունեցող մարդիկ։ Այս կուսակցությունը պետք է դառնար Հայ հեղափոխական դաշնակցության հիմնական ընդդիմությունը։

Ինչպես կայսրության այլ ծայրամասերում, Անդրկովկասում ևս կուտակված խնդիրներից ամենաառաջնայինն էր նոր վարչատարածքային բարեփոխման իրականացումը և տեղական ինքնակառավարման մարմինների տարածումը։ Առաջարկներից մեկը ենթադրում էր Անդրկովկասի բաժանում 3 մեծ վարչական միավորի՝ օկրուգի՝ ըստ ազգային սկզբունքի։ Սա ամենաիրատեսական հնարավորությունն էր Անդրկովկասում կուտակված սահմանային խնդիրները լուծելու, բայց, ցավոք, այս ծրագիրը հավանության չարժանացավ։

Հարցեր

  • Ի՞նչ վերաբերունք մենք՝ հայերս պետք է ունենանք ռուս-թուրքական հարաբերությունների նկատմամբ:
  • Մեր երկրի զարգացումն ու խաղաղությունը ավելի շատ կախված է ժողովրդից, իշխանությունից թե՞ երկուսից հավասարապես:
  • Հայ- ադրբեջանական հարցը ի՞նչ ավարտներ կարող է ունենալ:

Մեկ քայլ մոտ արմատներին -նախագիծ

Microsoft Apps

Արմատներով Արցախից, Սյունիքից, Վանից և Երևանից եմ: Ինքս ծնվել եմ Երևանում, սակայն ինչքան,որ երևանցի՝ այդքան էլ արցախցի եմ ինձ համարում: Հայրս, պապս և նրա նախնիները ծնունով Արցախից են: Հայրս և պապս Ստեփանակերտից, պապիս ծնողները՝ Մսմնայից, տատս և իր նախնիները Սյունիքի Բռնակոթ գյուղից են: Հետաքրքիր է իմանալ հորս մայրական կողմի արմատները, մելիքներ և բարձրաստիճան մարդիք են եղել: Նրանցից է Ներսես արքեպիսկոպոս Մելիք-Թանգյանը, ով գրել է «Հայ եկեղեցու իրավունքը» գիրքը: Թանգյանի աշխատությունը, թերեւս, միակ հրատարակված աշխատությունն է հայ կանոնական գրականության մեջ՝ նվիրված Հայ եկեղեցու կրթությանը որպես դասընթացի առարկա բարձրագույն ուսումնական հաստատություններում։ Մայրիկիս պապիկը( հորական կողմի) նունպես հոգևորական է եղել. նա Տեր Հակոբ քահանա Տեր-Սիմոնյանն է, ով ծառայել է Նոր Նորքի եկեղեցում: Իսկ մորական տատիկիս ծնողները 1915թ.-ի ջարդերին Վանից գաղթել են Երևան: Այսպիսով Երևանում են ծնվել տատիկս, պապիկս և մայրս: