Համակարգչային գրաֆիկա- Մարտ ամսվա հաշվետվություն

Այս ամիս շատ արդյունավետ եմ աշխատել վեբ կայքի վրա: Оգտվելով Figma, Adobe Photoshop և Adobe Illustrator կայքերից ստեղծել եմ իմ կայքի էջերի դիզայնը, օրինակ՝ վերևում ցուցադրված գլխավոր էջը GIF տարբերակով : Աշխատել եմ տեսական մասի առաջին և երկրորդ գլխերի վրա՝ ընկեր Լենայի ցուցումներով տեքստերի մեջ բավականին շտկումներ եմ կատարել: Ներքևում կարող եք տեսնել իմ տեսական նյութը։
Դիպլոմային տեսական աշխատանք

Համակարգչային գրաֆիկա- Հոկտեմբեր ամսվա հաշվետվություն

Այս ամսվա աշխատանքները շատ ստեղծագործական էին, ինչն էլ պատճառ հանդիսացավ ավելի մեծ սիրով ուսումնասիրել և աշխատել դրանց վրա: Հոկտեմբեր ամսին աշխատել եմ լոգոյի ստեղծման և ընտրության վրա՝ թե՛ էսքիզների տետրում, թե՛ Adobe Illustratrում և վերջապես ավարտել եմ վեբ կայքի տարբերանշանը: Ընտրել եմ կայքի գունային գամման՝ առաջնային, երկրորդային գույները, աշխատել եմ տեսական նյութերի վրա: Իմ կատարած աշխատանքներին մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ:

Տարբերանշանի փուլերով ստացումը

Ուսումնական երրորդ շրջանի հաշվետվություն

Ուսումնական այս շրջանում ինչպես բոլոր շրջաններում հասցրել եմ ահռելի գիտելիք ստանալ: Այս կիսամյակ շատ ավելի արդյունավետ եմ աշխատել իմ մասնագիտական նախագծերի վրա, որին կարծում եմ նպաստել է նախորդ կիսամյակից ձեռք բերված փորձը: Լեզուների իմացությունս նույնպես ամրապնդվել է՝ շնորհիվ ընթերցանությունների, թարգմանական և վերլուծական աշխատանքների ավելի ազատ և գրագետ եմ կարողանում մտքերս արտահայտել: Ահա այս կիսամյակ անցանք մի նոր և շատ կարևոր առարկա՝ <<Ձեռներեցություն>>: Այն դարձավ իմ ամենասիրելի առարկաներից մեկը, քանի որ ինքս բավականաչափ հետաքրքրված էի բիզնեսով և մարկետինգով:

Ներքևի հղումներով անցնելով կարող եք տեսնել հետևյալ առարկաներից կատարած իմ բոլոր աշխատանքները:

Ամփոփում

Այս 6 ամիսների ընթացքոմ մենք շատ հետաքրքիր դասեր անցկացրեցինք ընկեր Արփիի հետ: Ունեցանք քնարկումներ գլոբալ թեմաների շուրջ, կատարեցինք թարգմանություններ, բառարանական աշխատանքներ, առաջադրանքներ և ֆլեշմոբեր անգլերենի ժամանակաձևերի հետ կապված, գրեցինք շարադրություններ և այլ աշխատանքներ: Վստահաբար կարող եմ ասել, որ այս ընթացքում անգլերենի գիտելիքներս կրկնապատկվեցին: Իմ կատարած աշխատանքներին կարող եք ծանոթանալ այստեղ՝

Past Perfect

English Translation

Monthly Diagnostic Test

Essay- My Favourite Season

My Future Profession

About Basketball

Examination Test

Vocabulary

ADDITIONAL EXERCISES

PRESENT SIMPLE AND PRESENT CONTINUOUS EXERCISES

Կիսամյակային հաշվետվություն

Ես Արմինե Հովհաննիսյանն եմ։ Սովորում եմ <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրի հագուստի մոդելավորման բաժնում : Քոլեջ հաճախում եմ մեծ հաճույքով։ Հասցրել եմ ձեռք բերել շատ ընկերներ՝ ամենամտերիմ ընկերուհիներիցս մեկին հանդիպեցի այստեղ։ Ուսուցիչները նույնպես ընկերասեր են՝ դա ևս մեկ պատճառ է այս քոլեջը սիրելու համար։ Առարկաներից փոքր ինչ թերանում եմ մաթեմատիկայից, սակայն ինձ շատ է օգնում մաթեմատիկայի ուսուցչուհու տված մոտիվացիան։ Ինչևէ սիրում եմ բոլոր առարկաները և բոլոր ուսուցիչներին։
Նաև մեր քոլեջը հայտնի է ճամփորդական նախագծերով։ Ինքս շատ եմ սիրում ճամփորդել, բացահայտել Հայաստանի գողտրիկ անկյունները և աշխատում եմ հաճախակի մասնակցել։