Առաջադրանք

Դուրս գրիր բոլոր բայերը և որոշիր՝ ինչ խոնարհման են պատկանում։ 
Ասում են, որ գրտնակը սկզբում եղել է հացահատիկի հայոց աստվածուհի Աշորայի ձեռնափայտը: Բայց դա սովորական գավազան չէր: Հենց որ հայոց աշխարհում մեկը հացի մնացորդը կամ նույնիսկ փշուրը դեն էր նետում` աղբին խառնելով, աստվածուհու ձեռքից ձեռնափայտը դուրս էր թռչում` հասնում և հարվածում հացն անարգողի ճակատին ու ետ գալիս աստվածուհու մոտ: Գրտնակն այդպես կլորիկ ու թմբլիկ է դարձել սրա-նրա ճակատին թմփացնելով: Հետո այնպես եղավ, որ մարդիկ սովորեցին հացի ոչ մի փշուր դեն չնետել և աստվածուհին իր ձեռնաձայտը նվիրեց մարդկանց:

Գրիր 5 ե խոնարհման և 5 ա խոնարհման բառեր

Ե-երգել, պարել, նվագել, ստորագրել, բացել,

Ա-գողանալ, լվանալ, գոհանալ, լուսանալ, հպարտանալ

Հունվարյան հաշվետվություն

Հունվար ամիսը շատ ուսուցողական էր: Այս ամսվա ընթացքում մենք ունեցանք հանդիպում/քննարկում, մասնակցեցինք ազգագրական փառատոնի, դիջիթեգի, բնագիտատեխնիկական և ձմեռային մարզական ստուգատեսի:

4 ԱՄԵՆԱԳԵՂԵՑԻԿ ՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԵՐԸ

Ազգագրական փառատոնի ընթացքում ուսումնասիրեցինք մեր արմատները, ծանոթացանք մշո բարբառին՝ կատարեցինք թարգմանություններ մշո բարբառից, հասարակագիտությունից ուսումնասրեցինք հայկական տարազը և նրա պատմությունը, սովորեցինք ազգագրկան պարեր :

Как и где учить HTML и CSS бесплатно - ProgNote.ru

Դիջիթեգի շրջանակում 2-րդ կուրսի ուսանողները մեզ սովորեցրեցին օգտվել HTML,CSS և Canva ծրագրից, իմացանք շատ հետաքրքիր փաստեր արհեստական բանականության մասին և ծանոթացանք շուկայական մարքեթինգի հետ:

Открыть фото

Բնագիտատեխնիկական ստուգատեսի համար պատրաստեցինք puncake և կոմպոտ: Դրա նպատակն էր  կազմակերպել սովորողի տեխնիկական ստեղծագործությունը և ներկայացնել, տարածել հեղինակային փորձը:

Բնութագրությունը հասանալի չէ
Բնութագրությունը հասանալի չէ

Մեր առաջին ձմեռային ստուգատեսն անցկացրեցինք Սևաբերդում: Այնտեղ խաղացինք ձնագնդի, սահեցինք դահուկներով և սահնակների վրա: Այնտեղ մենք զգացինք ձմեռայն առանձնահատուկ գեղեցկությունը:

Հանդիպում/ քննարկում

Հունվարի 18-ին մայր դպրոցում մասնակցեցի վերջին 30 տարվա ընթացքում տեղի ունեցած Արցախյան իրադարցությունների մասին քննարկմանը: Սկզբում ուսանողները կիսվեցին իրենց գիտելիքներով այդ հարցի շուրջ, ապա սեմինարավարը պատմեց Արցախյան շարժման նախապատմության, Ղարաբայան ազատագրական շարժման, և Ինքնորոշման մասին: Քանի որ ինքս արմատներով Արցախից եմ՝ խորացված գիտեմ Արցախի պատմությունը: Այդ պատճառով ակտիվ մասնակցեցի քննարկմանը և իմացա շատ լրացուցիչ տեղեկություններ , որոնց մասին մամուլը լռել է այսքան տարի կամ սխալ է ներկայացրել: Նաև տիար Բլեյանը պատմեց այդ տարիներին իր գործունեության և ազգանվեր աշխատանքի մասին, որոնք նույնպես սխալ էին հասկացվել ազատագրական շարժման տարիներին:

Մարքեթինգ

Մարքեթինգը գործողությունների ամբողջություն է, որի շնորհիվ հնարավոր է բացահայտել հաճախորդների կարիքները և բավարարել դրանք՝ բարձրացնելով ապրանքի կամ ծառայության պահանջարկը:

Ձեր մարքեթինգային գործունեությունը սկսելու համար պետք է՝

  • կազմել մարքեթինգային պլան
  • կատարել հետազոտություն պոտենցիալ հաճախորդների վերաբերյալ բավարար տեղեկատվություն ունենալու համար
  • սահմանել Ձեր մարքեթինգային քաղաքականության նպատակները՝ բիզնեսի հետագա զարգացմանը համապատասխան
  • ուսումնասիրել մարքեթինգմիքսիկոմպոնենտները 4P-երիմիջոցով

Դիջիթեգի ընթացքում սովորեցինք Մարքեթինգային գաղտնիքներ,ծանոթացանք մարքեթինգմիքսիկոմպոնենտների  4P-երին:Ուսումնասիրեցինք ապրանքի պահանջարկը և վաճառքը:

Ազգագրական փառատոն

Ամբողջ հունվար ամսին գրականության ուսուցչուհու հետ կարդում էինք մշո բարբառով գրված հեքիաթներ, քննարկում, վերափոխում հայերեն և սովորում մշո բարբառը: Այն հայերենի կը ճյուղին պատկանող խոշորագույն բարբառներից մեկն է։ Արմատներով Արցախից եմ, դրա համար քիչ թե շատ գաղափար ունեմ բարբառների մասին, բայց հասկանում եմ ոչ ամբողջությամբ: Մշո բարբառը տարածված է Արագածոտնի, Գեղարքունիքի , Շիրակի, Արմավիրի մարզերում, ինչպես նաև Վրաստանի մի շարք շրջաններում։ Հասարակագիտության դասերի ժամին ուսումնասիրում էինք հայկական տարազները, նշանակությունը, ինչպես նաև կարարել ենք նախագիծ՝ որի նպատակը հայ թագուհիներից որևէ մեկի մասին նյութ պատրաստել, սովորելն ու հրապարակելն էր: Ընդհանուր պարապմունքների ժամերին էլ ազգային երգ ու պար ենք սովորել:

Домашняя работа

Армения, Армянин, Армянка, Ереван
Россия, Русский, Русская, Москва
Грузия, Грузины, Грузинки, Тбилиси
Китай, Китайцы, Китаянки, Пекин
Польша, Поляки, Полячки, Варшава
Казахстан, Казахи, Казашки, Нур-Султан
Греция, Греки, Гречки, Афины
Франция, Французы, Француженки, Париж
Италия, Итальянец, Итальянка, Ром
Азербайджан, Азербайджанец, Азербайджанка, Баку
Турция, Турок, Турчанка, Акара
Чечня, Чеченец, Чеченка, Грозный
Украина, Украинец, Украинка, Киев
Латвия, Латвиец, Латвийцы, Рига
Эстония, Эстонцы, Эстонки, Таллин

Տավուշի մարզ

Մարզկենտրոնը՝ Իջևան քաղաք:

Տարածքը 2 704 քառ. կմ է:
Բնակչությունը` 124.5 հազար (2017-ի հունվարի 1-ի դրությամբշ

Տավուշի մարզը կազմավորվել է 1995 թվականի ապրիլին: Անվանումն ստացել է Տավուշ բերդի անունից: Տավուշի մարզը իր մեջ ներառում է Մեծ Հայքի 3 աշխարհների գավառներ ու գավառամասեր։

Մարզի տարածքի հյուսիսային մասը (Նոյեմբերյանի տարածաշրջան) հիմնականում համապատասխանում է Գուգարքի Կողբափոր, կենտրոնական և արևմտյան մասերը՝ (Իջևանի տարածաշրջան)՝ Կայեն և Կանգարք գավառներին։ Հարավային մասը՝ (Դիլիջանի տարածաշրջան) մտել է Այրարատ աշխարհի Վարաժնունիք գավառի մեջ, իսկ արևելյան մասերի՝ (Բերդի տարածաշրջան) բնակավայրերն ու հնավայրերը հիշատակվում են Ուտիք աշխարհի Աղվե և Տուչքատակ գավառներում։ Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո կազմել է Ելիզավետպոլի նահանգի, 1920-30-ին’ Հայաստանի Լոռի-Փամբակի ու Դիլիջանի գավառների մաս: 1930-ին տարածքում կազմավորվորվել են Իջևանի և Շամշադինի, 1937-ին’ Նոյեմբերյանի վարչական. շրջանները:

Մարզը ներառված է Հայաստանյաց առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի կազմում, աթոռանիստը Վանաձորի Սբ Աստվա­ծածին եկեղեցին է:

 Մարզը հարավում սահմանակից է ՀՀ Գեղարքունիքի և Կոտայքի մարզերին, արևմուտքում՝ ՀՀ Լոռիի մարզին, հյուսիսում պետական սահմանով` Վրաստանին, և արևելքում՝ Ադրբեջանին։

Բնական պայմանները և հարստությունը

Մարզը տարածվում է Փոքր Կովկասի լեռնաշղթաների արտաքին շարի վրա (Վիրահայոց, Գուգարաց և Միափորի լեռներ):

Տավուշ

 Ծովի մակարդակին ամենամոտ կետը (ՀՀ ռելիեֆի ամենացածր կետը) գտնվում է Դեբեդավան գյուղի մոտ` 390մ, ամենաբարձր կետը Միափորի լեռնաշղթայի Մուրղուզ լեռն է` 2 993 մ: Մարզի տարածքը մի մասը գնվում է ցածրադիր գոտում (հիմնականում Բագրատաշենի տարածաշրջան), իսկ մյուս մասը միջին և բարձրադիր գոտիներում, 2000 մ բարձրությունից ավել են գտնվում մարզի ընդհանուր տարածքի5-10%, իսկ ցածրադիր գոտին կազմում է մարզիտարածքի մոտ 15%-ը:

Տավուշի տարածքով հոսում են բազմաթիվ մեծ և փոքր գետեր.Աղստևը’ Բլդան, Հաղարծին, Գետիկ, Սառնաջուր վտակնե­րով, Դեբեդը, Բաղանիսը, Ոսկեպարը, Կողբը ևն: Բնական լիճը` Դիլիջանի մոտ գտնվող Պարզ լիճն է: Այստեղ են գտնվում Ջողազի, Հախումի, Տավուշի, Այգեձորի և Իջևանի արհեստական ջրամբարները: Ջողազի ջրամբարը չի օգտագործվում սահմանային լինելու պատճառով, մնացած ջրամբարները ևս սահմանային են և մասամբ են օգտագործվում:

 Մարզում արդյունաբերական նշանակություն ունեն բենտոնիտային կավը, կրաքարերը, վիմագրական քարը, դոլոմիտը, բազալտը, ֆելզիտը, ցեոլիտը,ոսկին, ածուխը և այլն, որոնցից հիմնականում արդյունահանվում է Նոյեմբերյանի ֆելզիտը, ցեոլիտը, բազալտը, բենտոնիտային փոշին այն էլ ոչ մեծ ծավալներով: Աղստև գետի հովիտը հարուստ է հանքային ջրերով, որտեղ կազմակերպված է դրանց արտադրությունը:

Տավուշ


 Մարզում գոյություն ունեն օգտակար հանածոների պաշարներ, որոնք դեռևս վերջնական ուսումնասիրված չէն, դրանցից են ոսկին, պղինձը, քարածուխը:

 Մարզը գտնվում է ՀՀ չափավոր խոնավ տարածաշրջանում։ Տեղումների քանակը տարեկան հասնում է 500-600 մմ-ի: Արևափայլքի տարեկան տևողությունը 1900-2000 ժամ է: Ամառները լինում են տաք, ձմեռները՝ մեղմ։

Տավուշ

 Մարզի ընդհանուր մակերեսի 40.3%-ը զբաղեցնում են խառն անտառները, որոնք աչքի են ընկնում բուսական և կենդանական աշխարհի բազմազանությամբ: Մարզի անտառները կազմում են հանրապետության անտառային տարածքների 38%-ը: Բնության պահպանության, հարստացման և տեղ. պայմաններում նոր տեսակների ներդրման նպատակով Աղստևի ավազանում ստեղծվել են հատուկ պահպանվող տարածքներ [Դիլիջանի ազգային պարկը, Իջևանի անտառ-պուրակը (դենդրոպարկ), Արջատխլենու, Գանձաքարի, Ախնաբաթի արգելավայրերը]:

 Տավուշը գտնվում է սեյսմիկ ռիսկային գոտում: Այստեղ առկա են մի շարք սողանքային գոտիներ/Հաղարծին, Գոշ, Հովքում, Վազաշենում, Աչաջուր, Գետահովիտ, Ակնաղբյուր, Այրում, Գանձաքար/, որոնք ազդում են ինչպես մարզի զարգացման, այնպես էլ միջպետական, մարզային ու տեղական նշանակության ավտոճանապարհների բնականոն աշխատանքի վրա։

Բնակչությունը

Տավուշի մարզը հանդիսանում է Հայաստանի ոչ խիտ բնակեցված մարզերից մեկը, բնակչության խտությունը կազմում է 46 մարդ/1 ք.կմ: Մարզում բնակվում է շուրջ 124.5 հազար մարդ /01.01.2017թ./, կամ ՀՀ բնակչության 4.2 %-ը: Մարզի քաղաքային բնակչությունը՝ 5 քաղաքներով, կազմում է 52.5 հ հազար մարդ կամ 42.2%: Գյուղական բնակչությունը  կազմում է 72.0 հազար մարդ կամ 57.8%: Բնակչության թվաքանակում տղամարդիկ կազմում են  ընդհանուր բնակչության նկատմամբ` 48.9%, իսկ կանայք` 51.1%-ը:

Տավուշ

 Բնակչության տարիքային կազմի տեսանկյունից մարզի բնակչությունը հարաբերականորեն ավելի երիտասարդ է հանրապետական ցուցանիշից՝ մինչև 15 տարեկան բնակիչները 19% են կազմում: 63ից ավել տարիք ունեցողները կազմում են բնակչության 13%-ը:Մարզի բնակչության շուրջ 58% գյուղական բնակչություն է, միևնույն ժամանակ մարզի բնակչության շուրջ 30% կուտակված է 2 բնակավայրերում՝ Իջևան և Դիլիջան քաղաքներում։

Տավուշ

 Ազգաբնակչության 99,4%-ը հայ են, մեծագույն մասը՝ Հայաստանյան առաքելական եկեղեցու հետևորդ: Մարզում բնակվում են նաև ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ` հիմնականում ռուսներ (0.4%),  որոնք բնակվում են ինչպես խառը’ հայերի հետ, այնպես էլ առանձին գյուղերում: Նրանց մեծ մասը տիրապետությմ է նաև հայերենի: Ոուս բնակչության գրեթը կեսը մոլոկան է: Բացի ռուսներից մարզում բնակվում են նաև ուկրաինացիներ, հույներ և այլ ազգերի ներկայացուցչիներ (0,1%): 

Հայազգի բնակչության զգալի մասը բնիկ տավուշցիներ են. կան կաև Արցախից և Գարդմանքից տեղափոխվածների (տարահանվածների) սերունդներ, որոնք եկել են այստեղ դեռ XVII-XIX դարերում: Տեղափոխվածները կամ հիմնում էին նոր գյուղեր կամ էլ վերականգնում նախկինում լքված կամ ավերված հայկական բնակավայրերը:

 Քաղաքային համայնքների թիվը`   5 համայնք /Իջևան, Այրում, Բերդ, Դիլիջան և Նոյեմբերյան / 
Գյուղական համայնքների թիվը` 35 համայնք
Գյուղական բնակավայրերի թիվը`   61 բնակավայր

Մարզի տնտեսությունը և հասարակական կյանքը

 ՀՀ Տավուշի մարզը հանրապետության գյուղատնտեսական մարզերից է: Անասնաբուծության մեջ առաջատար ճյուղեր են համարվում խոշոր եղջերավոր անասնաբուծությունն ու խոզաբուծությունը, իսկ բուսաբուծության մեջ` հացահատիկային մշակաբույսերի մշակությունն ու խաղողագործությունը: Վերջին տարիներին զարգացում է ապրում նաև մեղվաբուծությունը:

Տավուշ

 Մարզի տնտեսության առաջատար ճյուղը մշակող արդյունաբերությունն է: Առավել գերակշռող են սննդի արդյունաբերությունը և փայտամշակումը: Մարզում արտադրվող արդյունաբերական արտադրանքից արտաքին շուկա են հանվում գինիներ, պահածոներ, հանքային ջուր, քարե և փայտե, վերջերս նաև տեքստիլ արտադրատեսակներ:

 Մարզի համար կարևոր ոլորտ է հանդիսանում նաև զբոսաշրջությունը: Մարզի և հատկապես Աղստևի հովտի բնակլիմայական պայմանները չափազանց նպաստավոր են բնակչության հանգստի կազմակերպման, առողջության վերականգնման և միջազգային տուրիզմի զարգացման համար: Իջևան քաղաքից 7 կմ հեռավորության վրա գտնվող Ենոքավան գյուղում գործում է Հայաստանում նախադեպը չունեցող էքսթրիմի և զվարճանքների պարկը՝ աշխարհի ամենաերկար ճոպանագծով (զիփլայն):

Տավուշ

 Մարզի զարգացվածությունը անհամաչափ է, մասնավորապես աչքի է ընկնում Դիլիջան քաղաքի զարգացման տեմպերը, որտեղ են կենտրոնացված մարզի հիմնական հյուրանոցային հզորությունները, որը կապված զբոսաշրջության, ֆինանսական կառույցների մասնաճյուղերի բացման և նոր ուսումնական հաստատությունների հիմնադրման հետ։

 Մարզի 47 բնակավայրեր սահմանամերձ են Ադրբեջանին և ունեն ռազմավարական կարևոր նշանակություն՝ մշտապես կրելով պատերազմական իրադարձությունների հետևանքներ: Դրանով է պայմանավորված նաև այդ բնակավայրերի քիչ բնակեցվածությունն ու տնտեսապես թույլ զարգացվածությունը:

2017թ. մարզի տնտեսապես ակտիվ բնակչության թվաքանակը կազմել է ընդհանուր բնակչության 65,3 %-ը: Մարզում գործազրկության մակարդակը զգալիորեն ավելի ցածր է քան միջին հանրապետական ցուցանիշը, սակայն այդ ցուցանիշը երիտասարդության համար զգալիորեն ավելի բարձր է քան միջին հանրապետական և հարակից մարզերի ցուցանիշը։ Աղքատության մակարդակը մարզի բնակչության 35,3 % է:

Տրանսպորտ և կապ

 Տավուշի մարզով են  անցնում 152.6կմ միջպետական նշանակության ավտոճանապարհները կամ Հանրապետության միջպետական ավտոճանապարհային ցանցի 10 %-ը, որը ավտոտրանսպորտային կապ է ապահովում թե հարևան Վրաստանի, թե հարակից մարզերի հետ: Միջպետական փոխադրումներն իրականացվում են Երևան – Սևան – Իջևան – Նոյեմբերյան – Բագրատաշեն ավտոճանապարհով և ակտիվորեն օգտագործվում է մարզում գտնվող Բագրատաշենի մաքսակետը:

Տավուշ

  Հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների երկարությունը մարզում 148.0 կմ է,  մարզային (տեղական) նշանակության ավտոմոբիլային ճանապարհների՝ 389.4 կմ:

 Աղստևի ձորով է անցնում Իջևան – Հրազդան երկաթուղու 70 կմ-ոց հատվածը (ներկայումս չի գործում): Հյուսիսային սահմանի երկայնքով, Դեբեդի ափով անցնում է Երևան –Թբիլիսի երկաթուղու 7 կմ-ոց հատվածը, որը շահագործվում է: Մարզում է գտնվում Այրումի երկաթուղային կայարանը:

 Մարզում առկա է Այգեպարի և Բագրատաշենի օդանավակայանները, որոնք չեն գործում:

Տավուշի  տեսարժան վայրեր
Տավուշ

 ՀՀ Տավուշի մարզը հարուստ է ինչպես բնական մեծ ժառանգությամբ՝ գեղատեսիլ ձորեր, ջրվեժներ, քարափներ, սարավանդներ, բացատներ, բնական ջրամբարներ, քարայրներ, եզակի ծառատեսակների պուրակներ, տարաշխարհիկ ծառեր և թփեր, այնպես էլ մարզին մի ուրույն գեղեցկություն և գրավչություն հաղորդող անձեռակերտ բնության հրաշալիքներին համահունչ բնակիչների կողմից կերտված պատմաճարտարապետական հուշարձաններով:

Մարզի տարածքում հաշվառված է 1996 պատմամշակութային հուշարձան: Այստեղ հայտնաբերված են տարբեր ժամանակաշրջանների կիկլոպյան ամրոցներ, մասնավորապես մ.թ.ա. V –  I  հազարամյակների հնավայրեր, կոթողներ (Նոյեմբերյան, Բաղանիս, Ենոքավան, Գանձաքար), միջնադարյան քարանձավային բնակավայր Լաստիվերում, ինչպես նաև վաղ, միջին և ուշ միջնադարյան վանական համալիրներ, փոքրիկ մատուռներ, խաչքարեր և գերեզմանաքարեր:

Սյունիքի և Արցախի տարազ

Հայկական ավանդութային տարազախմբում կնոջ Սյունիք-արցախյան տարազը միակն է, որը պահպանվել է մինչև մեր օրերը։ Արցախի, Սյունիքի, Սիսիանի, Գորիսի բնակավայրերում (Սյունիք-արցախյան տարազախմբի ընդգրկման շրջանը բավականին լայն է) մինչև վերջերս կարելի էր տեսնել հայկական ավանդական տարազով տատիկների․ Արցախ աշխարհում նրանց կոչում են «այա» մայրիկ, կամ` «խըլեղով» (արխալուղ, երեքփեշկանի պարեգոտ հագած) կին:

Հարուստ կանանց վերարկուի վրա 2 սմ նեղ ժապավենով արվում էր ոսկեթել ասեղնագործություն և օգտագործվում էր որպես զարդարանք: Կարմիր թավիշե վերարկուի եզրերին կարում էին աղվեսի մորթի և կանաչ գույնի կտորե նեղ ժապավեն: Թևքերը կարճ էր արվում: Թևաբերանում նույնպես կարվում էին մորթի և կանաչ գույնի ժապավեն: Այն երեք փեղկանի էր, այսինքն առաջամասը բաց էր, կողքերից` նույնպես, և ժողովրդական լեզվով կոչվում երեքփեշկանի: Հագնում էին կարմիր սատինե հագուստ (հալավը) , կանաչ վերնազգեստ` վրան քուրք:

 Սյունիքում և Արցախում կանացի զարդերը արծաթից էին, ինչը շատ էր շքեղացնում զգեստը: Գլխի հարդարանքը ճոխ էր արծաթյա ճակտնոցով, քունքերին արծաթյա գինդերի շարանով: Գլխաշորը ամրացնելու համար գլխին օգտագործում էին քորոց-չանգալը, որը շատ ճոխ և գեղեցիկ զարդ էր: Այն ուներ բազմաթիվ կախիկներ, շղթաներ և բոժոժներ: Հագուստի թևերը և թևի բերանները զարդարված էին լինում բոժօժներով և արծաթէ սրմայով: Գոտին` սև կաշվի վրա ամրացված արծաթյա կոճակներով է և Արցախին բնորոշ գեղեցիկ ու արտահայտիչ ճարմանդով: Գուլպաները գործում էին բրդյա թելերով, իսկ ոտնամանների ծայրերը սոլերի նման բարձրացած և ոլորած էին:

Արցախի տարազի մի տարատեսակը Մեղրու տարազն է: Մեղրու կանացի տարազի գլխի հարդարանքի մեջ ականջակալ-քունքազարդի շարանը ունի արծաթե շատ նուրբ կախիկներ, որի ծայրերի մարջանի ուլունքները հիշեցնում են հոնի հատիկներին: Վերջինս շատ հարուստ տեսք է տալիս գլխի հարդարանքին:

Զանգեզուրի և Մեղրիի տարազների մեջ կան որոշակի նմանություններ: Զանգեզուրի կանայք հագնում էին կարմրագույն Հալավ (զգեստ) և վրայից մինչև ծնկները կանաչագույն Արխալուղ (զգեստ մինչև ծնկներ), հատուկ են արխալուղի թևերը, նշանավոր են իրենց երկարությամբ, երիզներով և արծաթե զարդերով զարդարված աշխատանքներով:     Գլխահարդարը բավականին բարդ է, նա կրում է Մետակը՝ միայն մի կտորից բաղկացած, որը կապվում է ծոծրակին և վրայից Պալտին (կանանց գլխին դնելու և վրան գլխակապի մյուս մասերը սարքելու կտորից շրջանակ), որի վրայից կապվում է երկրորդ Մետակը:

Եզրակացություն

Ժողովրդական տարազը, սերտորեն կապված լինելով ժողովրդի պատմության ու մշակույթի, ազգային ինքնատիպ խառնվածքի, գեղագիտական նախասիրությունների ու ընկալումների հետ, էթնիկ ցուցիչի կարևորագույն դեր է կատարում․ հայկական տարազը բացառություն չէ, այն լավագույնս բնորոշում է հայ մարդու բնավորությունը, վերջինիս կապն իր պատմության, ավանդույթների, մշակույթի, բնության հետ։

Աղղբյուրներ՝ 1) հղում, 2) հղում, 3) հղում:

Что означает «горько»

Крик «Горько!» является старой традицией, которая есть на всех русских свадьбах. Под эти возгласы молодожены целуются, а гости выпивают за здоровье молодых. Многие считают, что это исключительно русская особенность, которая позже перешла в культуры остальных славянских народов.

«Горка!»

Первая связана со свадебными развлечениями, которые обычно устраивались зимой или поздней осенью. В эту пору рядом с домом девушки сооружали ледяную горку. На её вершине стояла невеста со своими подругами. Жениху со своей командой нужно было забраться по скользкой круче. Присутствующие гости кричали «Горка!», пока молодой человек пытался достигнуть цели.

Добравшись до избранницы, парень целовал свою суженную перед гостями, а его друзья целовали подружек. После этого все со смехом катились вниз. Сегодняшние свадьбы обходятся без горок, но возглас «Горка!» остался, изменившись в «Горько!».

Перехитрить нечисть

Ещё одна версия связана с другим свадебным обрядом, когда невесте предстояло обойти гостей с подносом. Гостям нужно было бросать на него деньги, а затем брать стопку с водкой и со словом «Горько!» выпивать спиртное и целовать невесту. Женихи не одобряли эту традицию, поэтому сегодня с таким возгласом целуются исключительно молодожёны.

Другая история связана со старыми суевериями. Наши предки верили в существование тёмных сил и всяческих духов, которые любили устраивать пакости. Потусторонним существам крайне не нравилось, когда люди громко выражали свою радость. Гости кричали «Горько!», чтобы обхитрить нечисть и отвести сглаз от супругов

Существуют романтичная теория, которая гласит, что целование под крики «Горько!» подслащает вино, которое кому-то могло показаться пресным.

Есть интересная байка о том, что крик «Горько!» — это напоминание жениху и невесте о тех днях, которые они прожили вдали друг от друга. Гости призывают их целоваться чаще, чтобы все плохое оставались в прошлом, а в супружеской жизни оставалось место лишь сладкому.