Էկոլոգիայի հարցաշար

1.Ինչ է ԳՄՕ-ն

ԳՄՕ- գենետիկորեն ձևափոխված օրգանիզմներ (բույսեր, կենդանիներ, միկրոօրգանիզմներ), որոնց փոխպատվաստել են այլ օրգանիզմների գեներ և նրանց գենոտիպն արհեստականորեն փոփոխվել է։

Գենային փոփոխությունները, որպես կանոն, կատարվում են գիտական և տնտեսական նպատակներով։ Ի տարբերություն բնական կամ արհեստական մուտացիաների ժամանակ առաջացող պատահական փոփոխությունների՝ գենային ձևափոխումն ունի խիստ նպատակային ուղղվածություն։

2020թ հունիսի 26-ից սկսած՝ գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմների կիրառմամբ պատրաստված սննդամթերքի մակնշման վրա «ԳՄՕ» նշումը պետք է պարտադիր լինի պիտակի վրա, ընդ որում՝ նույն ձևով, չափով և տառատեսակով։

2.Սննդային թունավորումներ

Սննդային թունավորումները հիվանդություններ են, որոնք առաջանում են բակտերիային թույներ պարունակող կամ թունավոր խառնուրդներով աղտոտված սննդամթերքների օգտագործուման հետևանքով։

Սննդային թունավորման ժամանակ ձեր ինքնազգացողությունը կարող է վատանալ, սակայն դուք չհասկանաք, թե կոնկրետ որ սննդամթերքն է եղել ձեր թունավորման պատճառը։ Ավելին, դուք կարող եք նույնիսկ չկասկածել, որ ձեր առողջական վիճակի վատթարացումը պայմանավորված է սննդային թունավորմամբ։

Եթե ձեզ մոտ առաջացել է սննդային թունավորում, դուք հավանաբար կունենաք՝

-գաստրոէնտերիտին բնորոշ ախտանիշներ, օրինակ՝ որովայնի կծկանքային ցավեր, փորլուծություն կամ փսխումներ
-գրիպանման նշաններ
-երկուսը միասին։

Սննդային թունավորումը կարող է առաջացնել նաև ծանր քրոնիկ հետևանքներ, օրինակ՝ երիկամային անբավարարություն կամ կյանքին սպառնացող շնչարգելություն։ Հազվադեպ սննդային թունավորումը կարող է բերել նաև մահվան։

3.Առաջին օգնություն սննդային թունավորման ժամանակ

Առաջին օգնությունը ստամոքսաաղիքային համակարգից թունավոր սննդի մնացորդների հեռացումն է (ստամոքսի լվացում, լուծողական միջոցներ)։ Բուժումը կախված է թունավորում առաջացնող պատճառից։

4.ՀՀ կարմիր գիրքը, հատուկ պահպանման տարացքներ

բուսական և կենդանական աշխարհների հազվագյուտ, անհետացած ու անհետացող, կրճատվող, անորոշ տեսակների հաշվառման գիրք, որը փաստացի տվյալներ է պարունակում դրանց կենսաբանության, թվաքանակի, տարածման վայրերի վերաբերյալ։

  • պետական արգելոցներ
  • ազգային պարկեր
  • պետական արգելավայրեր
  • բնության հուշարձաններ։

Նշվում են նաև թվաքանակի կտրուկ նվազման հիմնական պատճառները։ Հայտնի են կարմիր գրքի միջազգային և ազգային տարբերակները։ Կարմիր գիրքը կազմվում է կենսաբազմազանության պետական հաշվառման արդյունքների հիման վրա։ Կարմիր գրքում ընդգրկված է 308 տեսակի կենդանի/հովազ, ֆլամինգո, հայկական իժ, անդրկովկասյան գորշ արջ…

Կենդանաբանության ինստիտուտը կազմել և 1987 թվականին հրատարակել է Հայաստանի կենդանիների կարմիր գիրքը։ 2010 թվականին հրատարակված Կարմիր գրքում ընդգրկված է 308 տեսակի կենդանի՝ 155 անողնաշարավոր (16 տեսակի փորոտանիներ և 139 միջատներ) և 153 ողնաշարավոր, կաթնասունների՝ 29 (անդրկովկասյան գորշ արջ, կովկասյան ջրասամույր, հովազ, հայկական մուֆլոն և այլն), թռչունների՝ 96 (սովորական ֆլամինգո, մոխրագույն սագ, հայկական որոր, սև անգղ, կովկասյան մայրեհավ և այլն), սողունների՝ 19 (հայկական իժ, կովկասյան կատվաօձ, անդրկովկասյան տակիրային կլորագլուխ, փոքրասիական մողես և այլն), երկկենցաղների՝ 2 (սիրիական սխտորագորտ) և ձկների 2 (Սևանի իշխան, Սևանի բեղլու) տեսակներ[1]։

5. Ինչ գիտեք կովկասյան ընձառյուծի մասին

Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։ Գրանցված է նաև նախկին ԽՍՀՄ–ի Կարմիր գրքում։ Պահպանվում է «Խոսրովի անտառ» և «Շիկահող» արգելոցներում, «Արևիկ» ազգային պարկում և «Զանգեզուր» արգելավայրում։ 2002 թվականից սկսած WWF հայաստանյան մասնաճյուղը աջակցում է ընձառյուծի պահպանության իրականացմանը և կատարում է տեսակի մոնիթորինգը արեալի սահմաններում։Տարածված է Հյուսիսային Կովկասում, Հարավային Կովկասում, Արևելյան Թուրքիայում, Հարավային Թուրքմենստանում, Իրանում, Աֆղանստանում։

6.Ինչով է զբաղվում WWF կազմակերպությունը

Նպատակն է բնական միջավայրի վատթարացման կանխարգելումը, բնության պահպանության և բուսական ու կենդանական աշխարհի անհետացող տեսակների փրկության համար ֆինանսական միջոցների հայթայթումը։ Հիմնական գործունեությունն է գենետիկական, տեսակային և էկոհամակարգային բազմազանության պահպանումը, վերականգնվող բնական պաշարների օգտագործման կայուն ձևերի ապահովումը:

Դիտել ֆիլմը

7. Քանի տոկոս ընձուղտներ են մնացել Կիենիայում վերջին 30 տարվա ընթացում

8. Որ երկրում է գտնվում ամենամեծ արվարձանային քաղաքամասը

9. Որ երկրի մայրաքաղաքն է ամենաաղտոտված քաղաքներից մեկը

10. Ինչու է անհետանում Չադ լիճը

11. Ջրի քիմիական բաղադրությունը, ինչպես ստուգել ջրի որակը կենցաղային պայմաններում.

12. Կիորոյի արձանագրությունները

Կիոտոյի արձանագրություն՝ միջազգային փաստաթուղթ, որն ընդունվել է Կիոտոյում 1997 թվականին։ Այն զարգացած և անցումային տնտեսություն ունեցող երկրներին պարտադրում է 2008-2012 թթ. ընթացքում։ Արձանագրության ստորագրման ընթացքը սկսվեց 1998 թ. մարտի 16-ին և ավարտվեց 1999 թ. մարտի 15-ին։ 2009 թ. մարտի 26-ի դրությամբ արձանագրությունը վավերացվել է 181 երկրների կողմից։ Արձանագրության իրացման առաջին փուլը սկսվեց 2008 թ. հունվարի 1-ին և շարունակվում է հինգ տարի՝ մինչև 2012 թ. դեկտեմբերի 31, ինչից հետո, ինչպես սպասվում է, նրան կփոխարինի նոր համաձայնագիր։

Սկզբում նախատեսվում էր Կիոտոյի արձանագրության փոխարեն ստորագրել նոր շրջանակային համաձայնագիր: Սակայն արդյունքում որոշվեց երկարաձգել արձանագրության ժամկետը` մինչեւ մթնոլորտ ջերմոցային գազերի արտանետումը սահմանափակող նոր միասնական պայմանագրի մշակումը: Ըստ Դուրբանում ստորագրված համաձայնագրի` նոր պայմանագիր պետք է պատրաստ լինի 2015թ-ին, ուժի մեջ մտնի`2020-ին:Բացի այդ, որոշվել է ստեղծել «Կլիմայական  կանաչ հիմնադրամ»` զարգացող երկրներին գլոբալ տաքացման դեմ պայքարում աջակցության նպատակով:

Կենսաբանության հարցաշար

1.Ինչ են իրենից ներկայացնում էուկարիոտ բջիջներըԻ (կենդանական և բուսական բջիջների կառուցվածք): Էուկարիոտ կոչվում են այն բոլոր օրգանիզմները և բջջիջները, որոնք կորիզավոր են: Կորիզավոր են` բույսերը,կենդանիները, սնկերը։ Էուկարիոտիկ բջիջները այնքան փոքր են, որ դրանք չենք կարող տեսնել մեր աչքերով, այլ պետք է օգտագործենք մանրադիտակ:

2.Ներկայացնել պրոկարիոտ բջիջների արտաքին կառուցվածքը և ֆունկցիաները.Պրոկարիոտները բջիջները բջիջներ են առանց կորիզի: Դրանք հայտնաբերվում են միաբջիջ օրգանիզմներում, օրինակ ՝ բակտերիաներում: Այս բջջի ԴՆԹ-ն կազմված է մեկ քրոմոսոմից, որը գտնվում է ցիտոպլազմայում։ Պրոկարիոտ բջիջը ծածկված է բջջապատով, որն իրականացնում է պաշտպանիչ, ձևավորող և փոխադրող ֆունկցիաներ:

3.Ներկայացրու բջջի օրգանոիդները.

Էնդոպլազմային ցանց
Գոլջիի համալիր
Ռիբոսմներ
Միտոքոնդիոմնոր
Ցետրիոլներ
Լիզոսմոներ
Պլաստիներ
Վակուոլներ
Նեռաուկներ
Բջջակորզ
Կորիզական

4.Ներկայացում միտոքոնդրիումների կառուցվածքը և ֆունկցիաները. Միտոքոնդրիումները հարուստ են սպիտակուցներով, պարունակում են լիպիդներ և ոչ մեծ քանակությամբ ՌՆԹ։ Էլեկտրոնային մանրադիտակի տակ երևում է միտոքոնդրիումների երկու շերտից կազմված՝ 10-25 նմ թաղանթը։ Արտաքին թաղանթը հարթ է, դրանում քիչ են սպիտակուցները և շատ են ֆոսֆոլիպիդները ։ Միտոքոնդրիումների ֆունկցիաներն են՝ –ԱԵՖ-ի սինթեզ –Շնչառական ֆունկցիա –Սպիտակուցի սինթեզ –ՌՆԹ-ի և ԴՆԹ-ի սինթեզ 

5.Ներկայացրու Գոլջիի կոմպլեքսի կառուցվածքը և ֆունկցիաները

6.Ներկայացրու էնդոպլազմային ցանցի կառուցվածքը և ֆունկցիաները

Էնդոպլազմային ցանցը դա էնդոպլազմայի կոմպոնենտն է։ Կազմված է բազմաթիվ խոռոչներից։ Համարվում է էուկարիոտ (կորիզավոր) բջիջների պարտադիր օրգանոիդը և նրանցում լավ զարգացած է։ Պրոկարիոտների (նախակորիզավորներ) մոտ բացակայում է։ Էնդոպլազմային ցանցի ծավալը կազմում է բջջի ծավալի միջինը 30%-50%:

Էնդոպլազմային ցանցը խողովակների, խորշերի կամ բշտաձև մանր հատիկների մի բարդ համակարգ է՝ կազմված լիպոպրոտեիդների 7,5 նմ տրամագծով երկու շերտերի թաղանթից։ Էնդ. ցանցը ունի մինչև 50 նմ երկարություն։ Խողովակներն ու խորշերը խորշերը կազմում են մի ճյուղավոր, ամբողջ բջջապլազմայի մեջ ներթափանցված ցանց, որը պայմանավորում է նրա անվանումը։

7.Ներկայացրու ռիբոսոմների կառուցվածքը և ֆունկցիաները

Ռիբոսոմները բջջային ամենափոքր օրգանոիդներն են, սովորական լուսային մանրադիտակով անտեսանելի։ Պրոկարիոտ բջիջների ռիբոսոմների տրամագիծը 20 նմ, իսկ էուկարիոտիկ բջիջներինը՝ 25-30 նմ է։ Ռիբոսոմների հայտնաբերումը և նրանց ուսումնասիրությունը հնարավոր դարձավ միայն էլեկտրոնային մանրադիտակի օգնությամբ։ Ռիբոսոմի ֆունկցիան է սպիտակուցի սինթեզը։ Ռիբոսոմներում է տեղի ունենում ամինաթթուների մոլեկուլների որոշակի դասավորությունը և պոլիպեպտիդային շղթայի առաջացումը։

8.Ինչ է իրենից ներկայացնում միտոզը (բջջի բաժանում):

Միտոզը էուկարիոտ բջջի կորիզի բաժանումն է` քրոմոսոմնների թվի պահմանմամբ: Ի տրաբերություն մեյոզի, միտոտիկ բաժանումը տեղի է ունենում առանց բարդությունների, քանի որ չի ներառում պրոֆազի ընթացքում հոմոլոգ քրոմոսոմների կոնյուգացիա: Միտոզի փուլերը.Միտոզը բջջային ցիկլի մի հատվածն է, սակայն այն բավականին բարդ է և իր մեջ ներառում է հինգ փուլեր`պրոֆազ, պրոմետաֆազ, մետաֆազ, անաֆազ, տելոֆազ

9.Ներկայացրեք քրոմոսոմի կառուցվածքը:

Քրոմոսոմը կորիզի գլխավոր բաղադրիչն է: Քրոմոսոմներն ունեն բարդ կառուցվածք, գալարված են 14 նմ տրամագծով թելերով: Ֆունկցիաները՝

1. պահպանվում և փոխանցվում են ԴՆԹ-ն ,

2. քրոմոսոմներով կարող ենք որոշել մարդու սեռը,

3. կատարում են մուտացիաներ և այլն:

10.Կյանքի ոչ բջջային ձևեր՝վիրուսներ, կառուցվածքը, կենսագործնեությունը

Վիրուսները մարդու, կենդանիների և բույսերի վարակիչ հիվանդությունների մանրագույն հարուցիչներն են: Այն 1892 թ-ին հայտնաբերել է ռուս գիտնական Դ.Ի. Իվանովսկին և անվանեցին լատիներեն «վիրուս» (թույն) բառով: Վիրուսն ուսումնասիրելուց պարզվել է, որ ամենապարզ վիրուսը գալարաձև ոլորված մեծ մոլեկուլ է, որին բնորոշ է գոյության 2 ձև՝ արտաբջջային (հանգստացող) և ներբջջային (բազմացող):

11.Ներկայացրու Ավտոտրոֆ, հետերետրֆ օրգանիզմներին

Ավտոտրոֆները սինթեզում են անօրգանական նյութերից օրգանական միացություններ։ Դրանցից են որոշ բակտերիաներ և բոլոր կանաչ բույսերը։ Կախված այն բանից, թե էներգիայի ինչ աղբյուր են օգտագործում այդ գործընթացում, ավտոտրոֆները բաժանվում են երկու խմբի ՝ ֆոտոտրոֆներ և քեմոտրոֆներ։

Հետերոտրոֆները ընդունակ չեն անօրգանական նյութերից օրգանական նյութեր սինթեզելու։ Նրանք իրենց կենսագործունեության համար անհրաժեշտ օրգանական նյութերը ստիպված են դրսից ստանալու։ Մանրէները, սնկերը, մակաբույծ բույսերը, բոլոր կենդանիները և մարդը հետերոտրոֆներ են։

12.Բացատրիր մանրամասն թե ֆոտոսինթեզի ժամանակ ինչ է տեղի ունենում.

Ֆոտոսինթեզի փուլերը

ֆոտոֆիզիկական
ֆոտոքիմիական
քիմիական
Առաջին փուլում տեղի է ունենում լույսի քվանտների կլանում գունանյութերի կողմից , այնուհետև դրանք անցնում են գրգռված վիճակի և հաղորդում են էներգիան ֆոտոհամակարգի մյուս մոլեկուլներին:

Երկրորդ փուլում տեղի է ունենում լիցքերի բաժանում ռեակցիոն կենտրոնում էլեկտրոնների տեղափողում ֆոտոսինթետիկ էլեկտրոն-փոխադրումային շղթայով, ինչն ավարտվում ԱԵՖ-ի NADFН-ի սինթեզով: Առաջին երկու ձուլերը միասին կոչվում են ֆոտոսինթեզիլուսակախվածային փուլ:

Երրորդ փուլը կատարվում է լույսի ոչ պարտադիր մասնակցությամբ և ներառում է իր մեջ օրգանական նյութերի սինթեզման կենսաքիմիական ռեակցիաները: Այդ ժամանակ օգտագործվում է լուսային փուլում կուտակված էներգիան: Հաճախ, որպես այդպիսի ռեակցիաներ դիտվում են Կալվինի ցիկլը և գլյուկոգենեզը, շաքարի և օսլայի առաջացումը օդի ածխաթթու գազից:

13.Ներկայացրու քեմոսինթեզի ողջ գործընթացը.

Քեմոսինթեզը անօրգանական նյութերից օրգանական նյութեր սինթեզելու ընդունակություն է, որով օժտված են բակտերիաների որոշ տեսակներ։ Փոխանակության այս տիպը հայտնաբերել է ռուս գիտնական, մանրէաբան Ա.Ն. Վինոգրադսկին։ Այդ բակտերիաներն օժտված են հատուկ ֆերմենտային ապարատով:
Այս գործընթացը կոչվում է քեմոսինթեզ։ Էներգիա կարող է անջատվել ջրածնի, ծծմբաջրածնի, ծծմբի, երկաթի (II), ամոնիակի, նիտրիտի և այլ անօրգանական միացությունների օքսիդացումից։
Կարևոր քեմոսինթեզողներից են նիտրիֆիկացնող բակտերիաները։ Քեմոսինթեզողների դերը շատ մեծ է։ Դրանք կարևոր նշանակություն ունեն նյութերի և տարրերի շրջապտույտում։

14.Ներկայացրու Սպիտակուցների սինեթեզ՝ տրանսկրիպցիան  

ԴՆԹ-ի շղթաներից մեկի վրա սինթեզվում է տ-ՌՆԹ-ն, որի նուկլեոտիդային հաջորդականությունը ճշգրտորեն համապատասխանում է ԴՆԹ-ի երկու շղթաներից մեկի հաջորդականությանը։ Այդ գործընթացը կոչվում է տրանսկրիպցիա։ Տրանսկրիպցիա նշանակում է արտագրում։ Տրամսկրիպցիայի արդյունքում ԴՆԹ-ում նուկլեոտիդային հաջորդականության լեզվով գաղտնագրված տեղեկատվությունը տպագրվում է տ-ՌՆԹ-ի վրա և անցնում է դեպի ռիբոսոմներ։

15.Ինչ է իրենից ներկայացնում տրանսլյացիան:

Ռիբոսոսմներում տ-ՌՆԹ-ի վրա փ-ՌՆԹ-ի միջոցով տեղափոխվում են աիմնաթթուները և սկսվում է պոլիպեպտիդային շղթայի սինթեզը։ Այդ գործընթացը կոչվում է տրանսլյացիա։ Տրանսլյացիա նշանակում է թարգմանություն։ Տրանսլյացիան տեղի է ունենում ռիբոսոմներում և այն կատարվում է երեք փուլերով ՝ սկիզբ, երկարացում և ավարտ։ Ի-ՌՆԹ-ի վրայով ռիբոսոմն անցնում է ոչ թե սահուն, այլ տարբեր քայլերով։ Ռիբոսոմների կենտրոնում ամինաթթուների միջև առաջանում է պեպտիդային կապ, այսինքն ամինաթթուները միանում են իրար։ Ի-ՌՆԹ-ի երկայնքով ռիբոսոմի շարժմանը զուգընթաց ձևավորվում է սպիտակուցի պոլիպեպտիդային շղթան: Երբ սինթեզը ավարտվում է, պոլիպեպտիդային շղթան իրարից սկսվում է անջատվել ի-ՌՆԹ-ից։

16.Ներկայացրու Նուկլեինաթթուների կառուցվածքը և ,դրանց ֆունկցիաները։

Նուկլեինաթթուները պոլիմերներ են, որոնց մոնոմերները կոչվում են նուկլեոիդներ: Այս նյութերն առաջին բջջի կորիզում հայտնաբերել է շվեցարացի կենսաքիմիկոս Ֆ. Միշերը 19-րդ դարում, դրանով է պայմանավորված նրանց ավանումը՞ Իսկ հետագայում նուկլեինաթթուներ գտնվել են նաև բջջի այլ օրգանոիդներում և մասերում: Բջջում կան երկու տեսակ նուկլեինաթթուներ՝ դեզօքսի ռիբոնունկլեինաթթու (ԴՆԹ) ռիբոնուկլեինաթթու (ՌՆԹ): Նուկլեինաթթուների հիմնական ֆունկցիան սպիտակուցների կառուցվածքի մասին տեղեկատվության պահպանումն է, հաջորդ սերնդների փոխանցումը, ինչպես նաև սպիտակուցների սինթեզի իրականացումը։ Նուկելինաթթուների մոլեկուլում գաղտնագրված է տվյալ բջջին բնորոշ տեղեկություն: Կարծես կա մի ծածկագիր, որը որոշում է սպիտակուցի մոլեկուլում այս կամ այն ամինաթթվի առկայությունը: Դա նուկլեոտիդների դասավորման հաջորդականությունն է, որոնք երեքաան քանակով գաղտնագրում են որոշակի ամինաթթու: Գենետիկական այսպիսի ծածկագիրը լրիվ վերծանված է, և հայտնի է, թե նուկլեոտիդների ինչ զուգակցմամբ է որոշվում սպիտակուցի մոլեկուլում յուրաքանչյուր ամինաթթու: Ծածկագիրը համընդհանուր է բոլոր կենդանի օրգանիզմների, այդ թվում նաև մարդու, ինչպես նաև վիրուսների համար:

Նուկլեինաթթուներին է պատկանում օրգանիզմի ժառանգական հատկությունների պահպանման և փոխանցման դերը,այդ պատճառով դրանց հաճախ անվանում են <<ժառանգականության նյութ>>։ Գենետիկական ծածկագիրը նուկլեինաթթուների մոլեկուլում գաղտնագրված տվյալ բջջին բնորոշ սպիտակուցների ամինաթթվային հաջորդականությունների մասին տեղեկատվությունն է։

17.Ինչ է իրենից ներկայացնում գենետիկական կոդը

18.Ներկայացրու  ,,Բջջաբանությունը որպես գիտություն բջջի մասին,, թեման

Բջջաբանությունը գիտություն է բջջի մասին: Նրա խնդիրն է ուսումնասիրել բջիջների կառուցվածքը, ֆունկցիան, նրանց քիմիական բաղադրությունը, բազմացումը և զարգացումը: Բջիջ տերմինը առաջին անգամ օգտագործել է անգլիացի ֆիզիկոս Ռոբերտ Հուկը 1665թ: Նա հայտնաբերում է փոքրիկ խորշիկներ, բջիջներ։

Բջջային տեսությունը ապացուցում է բուսական և կենդանական օրգանիզմների և ընդհանրապես օրգանական աշխարհի միասնականությունը և ժխտում մետաֆիզիկական աշխարհայացքը։

Ներկայումս բջջային տեսությունը ընդգրկում է հետևյալ հիմնադրույթները.

  • բջիջը համարվում է բոլոր օրգանիզմների կառուցվածքային ու ֆունկցիոնալ տարրական միավորը,
  • բոլոր օրգանիզմների բջիջներն իրենց կառուցվածքով ու քիմիական բաղադրությամբ ունեն որոշակի նմանություն,
  • բջիջները բազմանում են բաժանման եղանակով, և յուրաքանչյուր նոր բջիջ առաջանում է մայր բջջից
  • բազմաբջիջ օրգանիզմներում բջիջներն ունակ են տարբերակվելու, առաջացնելով կառուցվածքով ու ֆւնկցիայով ոչ միատեսակ հյուսվածքներ,օրգաններ, որոնք միմյանց հետ գտնվում են ներդաշնակ փոխկապակցության մեջ:

 19.օրգանիզմների բջջային կառուցվածքը որպես օրգանական աշխարհի միասնության հիմք

20.կենսաբանությունը որպես գիտություն,

Կենսաբանությունը գիտություն է կյանքի մասին, որն ուսումնասիրում է կյանքը և կենդանի օրգանիզմները, դրանց ֆիզիկական և քիմիական կառուցվածքը, գործառույթնեըը, զարգացումը, էվոլյուցիան և այլն…

 21.կենսաբանության մասնաճյուղերը և կապն այլ գիտությունների հետ

Կենսաբանությունը բնական գիտություն է կյանքի,նրա դրսևորումներիառանձնահատկությունների,ծագման և զարգացման մասին։Այն ուսումնասիրում է կյանքը և կենդանի օրգանիզմները, դրանց ֆիզիկական և քիմիական կառուցվածքը, գործառույթը, զարգացումը և էվոլյուցիան։

22.կենսաբանական համակարգերը որպես կենսաբանության ուսումնասիրման
առարկա

Առանց կենսաբանության մեր պատկերացումները բնության և մարդու մասին կլինեին թերի և սահմանափակ։Կենսաբանության զարգացումը հարստացրեց մարդուգիտելիքները, նրա կառուցվածքի և առողջության մասին: Այդ պատճառով կենսաբանության զարգացմանը միշտ հաջորդել է բժշկության զանգացումը։

Աշխարհագրություն

  1. Աշխարհագրության ուսումնասիրության առարկան, նպատակը և
    հիմնական խնդիրները
    .

Աշխարհագրությունը յուրահատուկ տեղ է զբաղեցնում գիտությունների ամբողջական
համակարգում: Աշխարհագրական հետազոտությունների օբյեկտներից են երկրագնդի
աշխարհագրական թաղանթը, նրա ոլորտները, դրանց կառուցվածքն ու
փոխազդեցությունը, մայրցամաքները, տարածաշրջաններն ու երկրները և այնտեղ
կատարվող երևույթները: Աշխարհագրության ուսումնասիրության
առարկաներն են Երկրի մակերևույթի վրա բնական ու հասարակական բաղադրիչները և
դրանց փոխազդեցության հետևանքով առաջացած տարածական համակարգերը`
աշխարհահամակարգերը (գեոհամակարգեր): Դրանք կարող են լինել բնական,
հասարակական և բնահասարակական:
2.Աշխարհագրության տեղը գիտությունների համակարգում

Աշխարհագրությունը՝ որպես գիտություն, բնական և հասարակական գիտությունների
համակարգերի փոխադարձ շփման միջակայքում է և սերտորեն կապված է դրանցից
յուրաքանչյուրի հետ: Որպես աշխարհագրական թաղանթի բնական բաղադրիչների`
քարոլորտի, մթնոլորտի, ջրոլորտի, կենսոլորտի հետազոտությամբ զբաղվող գիտություն՝
աշխարհագրությունը մտնում է բնական գիտությունների, իսկ որպես մարդոլորտի
մարդկային հասարակության հետազոտությամբ զբաղվող գիտություն`հասարակական
գիտությունների համակարգի մեջ:
Աշխարհագրության երկու հիմնական ճյուղեր են առանձնացնում բնական
աշխարհագրությունը և հասարակական աշխարհագրությունը՝ իրենց ենթաճյուղերով և հետազոտության առարկաներով: Այս երկու ճյուղերը միավորվում են
քարտեզագրությամբ և ընդհանուր աշխարհագրությամբ: Վերջինս ուսումնասիրում է այն
օրենքներն ու օրինաչափությունները, որոնք ընդհանուր են թե՛ բնական, թե՛
հասարակական երևույթների տարածքային փոփոխությունների համար:
Բնական աշխարհագրության կազմում առանձնանում են համալիր գիտություններ,
որոնք ուսումնասիրում են ոչ թե բնության կամ աշխարհագրական թաղանթի առանձին
բաղադրիչները, այլ դրանց փոխազդեցությամբ ձևավորված համալիրները:
3.Աշխարհագրական հետազոտության մեթոդները

Աշխարհագրական գիտելիքները, տեսություններն ու օրինաչափությունները կարող են
հավաստի և իրական լինել, եթե ստացվել են գիտական հատուկ մեթոդներով: Գիտական
հետազոտության մեթոդը գործընթացների, ձևերի ու գործողությունների
ամբողջությունն է, որի կատարումն անհրաժեշտ է նպատակներին հասնելու համար:
Աշխարհագրական հետազոտության մեթոդները կարող են լինել մասնավոր
աշխարհագրական և համաաշխարհագրական: Համաաշխարհագրական առավել
տարածված մեթոդներից են նկարագրականը, համեմատականը, դաշտայինը,
վիճակագրականը, քարտեզագրականը, մաթեմատիկականը, օդատիեզերականը,
աշխարհագրական տեղեկատվականը և այլն: Նկարագրական մեթոդը գիտական
ճանաչողության հնագույն մեթոդներից է:
Համեմատական աշխարհագրական մեթոդը հնարավորություն է տալիս
որոշելու աշխարհագրական օբյեկտների զարգացման պատճառները, գնահատելու
զարգացման պայմաններն ու հեռանկարները, լուծելու աշխարհագրական օբյեկտների
դասակարգման խնդիրը՝ ըստ ընդհանուր և էական հատկանիշների: Օրինակ՝ լճային գոգավորություններն՝ ըստ ծագման,
քաղաքներն՝ ըստ մարդաշատության և այլն:
5.Ներկայացնել աշխարհագրական թաղանթի ոլորտները (մթնոլորտ,
ջրոլորտ, քարոլորտ, կենսոլորտ, մարդոլորը)

  1. մթնոլորտ
  2. քարոլորտ
  3. ջրոլորտ
  4. կենսոլորտ
  5. մարդոլորդ

6.Աշխարհագրական թաղանթի հիմնական հատկանիշները
(ռիթմիկություն, զոնայականություն)

Ռիթմիկություն ասելով՝ հասկանում ենք միանման երևույթների կրկնությունը
ժամանակի մեջ: Նման երևույթի ամեն մի կրկնություն արտաքնապես է միայն նման, իսկ
իրականում այն էությամբ զգալիորեն տարբերվում է իր նախորդից: Ռիթմիկություն ունեն տեղումները, ճնշման փոփոխությունները, հրաբուխները, բույսերի և կենդանիների աճը:

Զոնայականությունը հասարակածից բևեռներ ուղղությամբ բնական բաղադրիչների ու դրանցից կազմված բնական համալիրների օրինաչափ փոփոխումն է:


7.Աշխարհի քաղաքական քարտեզի ձևավորման պատմությունը

Հին աշխարհի առաջին մեծ երկրները մտնում են խոշոր իրադարձությունների ասպարեզ: Սա փառահեղ Հին Եգիպտոս է, ուժեղ Հունաստան եւ անպարտելի Հռոմեական կայսրություն: Միեւնույն ժամանակ, Կենտրոնական եւ Արեւելյան Ասիայում զգալիորեն ավելի զգալի, բայց բավական զարգացած պետություններ են եղել: Նրանց պատմական շրջանը ավարտվում է 5-րդ դարում: Ընդհանրապես ենթադրվում է, որ այս պահին է, որ ստրուկ համակարգը անցնում է անցյալի:

Համաշխարհային աղյուսակի քաղաքական քարտեզի ձեւավորման փուլերը

ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆ

Մեր մտքում, 5-ից 15-րդ դարերի ընթացքում, շատ փոփոխություններ եղան, որ մեկ նախադասություն չի ներառում: Եթե այդ ժամանակի պատմաբանները գիտեին, թե ինչ է աշխարհը, ապա դրա ձեւավորման փուլերը բաժանվում են առանձին մասերի: Ի վերջո, հիշեք, որ այս ընթացքում քրիստոնեությունը ծնվեց, Կիեւյան ռուսը ծնվել եւ բաժանվել է, սկսվում է Մոսկվայի պետությունը: Եվրոպայում մեծ ֆեոդալական պետությունները ուժ են ստանում: Առաջին հերթին դա Իսպանիա եւ Պորտուգալիա է, որոնք միմյանց հետ վազում են նոր աշխարհագրական հայտնագործություններ կատարելու համար:

Աշխարհի քաղաքական քարտեզի ձեւավորման նոր փուլը

Միեւնույն ժամանակ, աշխարհի քաղաքական քարտեզը անընդհատ փոխվում է: Այդ ժամանակի ձեւավորման փուլերը կփոխեն շատ պետությունների ապագա ճակատագիրը: Մի քանի հարյուր տարի կլինի հզոր Օսմանյան կայսրությունը, որը գրավել է Եվրոպայի, Ասիայի եւ Աֆրիկայի պետությունները:

Աշխարհի քաղաքական քարտեզի ձեւավորման ժամանակակից փուլը

ՆՈՐ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆ

Հատկապես հաճախ 19-րդ եւ 20-րդ դարերի շրջանում աշխարհի քաղաքական քարտեզը փոխվեց: Այդ ժամանակաշրջանում ձեւավորման փուլերը կախված էին հաջող ռազմական արշավների արդյունքներից: Այսպիսով, եթե 1876 թվականին Աֆրիկայի տարածքի ընդամենը 10% -ը գրավեց եվրոպական երկրները, ապա նրանք կարողացան գրավել տաք մայրցամաքի ամբողջ տարածքի 90% -ը: Նոր 20-րդ դարում ամբողջ աշխարհը արդեն մտել է գրեթե բաժանված գերտերությունների միջեւ:

Աշխարհի քաղաքական քարտեզի ձեւավորման հիմնական փուլերը

ՆՈՐԱԳՈՒՅՆ ՓՈՒԼ

Առաջին համաշխարհային պատերազմից հետո աշխարհի վերաբաշխումը համաշխարհային հանրության մեջ մեծ փոփոխություններ է մտցրել : Առաջին հերթին անհետացավ չորս հզոր կայսրությունները: Սա Բրիտանիա է, Օսմանյան կայսրությունը, Ռուսական կայսրությունը եւ Գերմանիան: Իրենց տեղում են ձեւավորվել բազմաթիվ նոր պետություններ:

Միեւնույն ժամանակ, նոր սցենար է առաջանում `սոցիալիզմ: Աշխարհի քարտեզի վրա հսկայական պետություն կա `ԽՍՀՄ միություն:

Այս փուլում որոշ պատմաբաններ շարունակում են գրել նորագույն շրջանի մասին, սակայն այժմ համարվում է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին սկսվում է աշխարհի քաղաքական քարտեզի ձեւավորման ժամանակակից փուլը:

Աշխարհի քաղաքական քարտեզի ձեւավորման փուլերը

ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՓՈՒԼԸ

Միեւնույն ժամանակ, Մերձավոր Արեւելքում շարունակվում են փոփոխությունները: Կա մի քանի արաբական պետությունների միավորումը: Եվրոպայում գոյություն ունի միասնական Գերմանիա եւ FRY- ի միություն, որի արդյունքում Բոսնիան եւ Հերցեգովինան, Մակեդոնիան, Խորվաթիան, Սերբիան եւ Չերնոգորան:

Աշխարհի քարտեզ

8.Աշխարհի երկրների դասակարգումն ու տիպաբանությունը

Ըստ տարածքի մեծության՝
ընդունված է երկրները բաժանել գերխոշոր (երկիր–հսկաներ), խոշոր, միջին, ոչ մեծ և
միկրոպետություններ (գաճաճ) խմբերի: Օրինակ՝ Եվրոպայում խոշոր պետություն կարող
է համարվել Ֆրանսիան, միջին՝ Մեծ Բրիտանիան, ոչ մեծ՝ Մակեդոնիան,
միկրոպետություն՝ Սան Մարինոն: Նաև կարելի է աշխարհի երկրները խմբավորել ըստ բնակչության
թվի: Աշխարհում 11 երկիր համարվում է հսկա (աղ. 5): Դրանք ունեն 100 մլն–ից ավելի
բնակչություն: Այս երկրներին բաժին է ընկնում աշխարհի բնակչության 60%–ից ավելին:

Երբեմն երկրները դասակարգվում են նաև ըստ
աշխարհագրական դիրքի: Ըստ այդ ցուցանիշի՝
առանձնացնում են ծովափնյա երկրներ ու դեպի ծով
ելք չունեցող երկրներ: Ցամաքային երկրները շատ
են հասարակածային Աֆրիկայում, Եվրոպայում և
Ասիայում

Ժամանակակից աշխարհում առավել մեծ հետաքրքրություն է ներկայացնում
երկրների տիպաբանությունն՝ ըստ սոցիալ–տնտեսական զարգացման մակարդակի և
ըստ քաղաքացիների նյութական ու հասարակական բարիքների բավարարվածության
աստիճանի


9.Զարգացած և զարգացող երկրներ

Զարգացող երկրներ: Սրանք մոտ 150 երկրներ են, որոնք զբաղեցնում են երկրագնդի
ցամաքային տարածքի կեսից ավելին: Սրանք հիմնականում Ասիայի, Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի
և Օվկիանիայի նախկին գաղութային տարածքներն են: Ընդհանուր բնութագիրը սուր հակասությունը քաղաքական անկախության և տնտեսական
կախվածության միջև, տնտեսության մինչկապիտալիստական ձևերի պահպանումը,
տնտեսության ագրարահումքային և հանքահումքային բնույթը, արդյունաբերական
զարգացած երկրներին հսկայածավալ պարտքերը:

Զարգացած երկրներ: Սրանց թվին են պատկանում նախ և առաջ ԱՄՆ–ն,
Ճապոնիան, Կանադան, Արևմտյան Եվրոպայի երկրները, Ավստրալական Միությունը,
Նոր Զելանդիան, Իսրայելը և Հարավաֆրիկյան Հանրապետությունը: Զարգացած երկրներն
առանձնանում են շուկայական հարաբերությունների զարգացման հասուն
մակարդակով, բնակչության մեկ շնչի հաշվով ՀՆԱ–ի բարձր ցուցանիշով, ներքին
կայունությամբ: Մեծ է այս երկրների դերը համաշխարհային տնտեսության և
քաղաքականության մեջ:


10.Աշխարհի բնակչության թիվը և շարժը

Աշխարհի բնակչությունը ներկայումս ապրող մարդկանց ընդհանուր քանակն է և ըստ հաշվարկների 2019 թվականի ապրիլին կազմում էր 7,7 միլիարդ: Մարդկության պատմությանը պահանջվել է ավելի քան 200.000 տարի, որպեսզի աշխարհի բնակչությունը հասնի 1 միլիարդի և դրանից հետո միայն 200 տարի, որպեսզի հասնի 7 միլիարդի:

Աճը դանդաղել է 2010-ից 2015 թվականներին` կազմելով 1,2 տոկոս և ըստ կանխատեսումների կշարունակի դանդաղել 21-րդ դարի մնացած հատվածում: Այնուամենայնիվ գլոբալ բնակչությունը շարունակում է աճել և կանխատեսվում է, որ կհասնի 10 միլիարդի 2050 թվականին և ավելի քան 11 միլիարդի 2100 թվականին:


11.Բնակչության վերարատադրություն

Բնակչության վերարտադրություն մարդկանց սերունդների մշտական հերթափոխությունը, որը բնակչության բնական և մեխանիկական շարժերի ամբողջությունն է։ Ողջ աշխարհի բնակչության վերարտադրությունը միայն բնական շարժի արդյունք է ։
12.Բնակչության սեռատարիքային կազմը

Բնակչության սեռային կազմը ցույց է տալիս, թե ինչպիսին է տղամարդկանց և կանանց թվաքանակի հարաբերակցությունը։ Սեռային կազմը տարբեր է ինչպես բնակչության առանձին տարիքային խմբերում, այնպես էլ աշխարհագրորեն՝ աշխարհի տարբեր տարածաշրջաններում և երկրներում։ Միջինացված տվյալներով` աշխարհում 100 նորածին աղջկա հաշվով ծնվում է 105−­106 տղա։ 


13.Բնակչության ազգային կազմը

Աշխարհում հաշվվում է շուրջ 3−­4 հազար ժողովուրդ (էթնոս), որոնք միմյանցից տարբերվում են թվաքանակով, լեզվով, մշակույթով, սովորույթներով, էթնիկական (ազգային) ինքնագիտակցությամբ։ Տարբերում են միազգ, երկազգ և բազմազգ պետություններ՝ հաշվի առնելով այն, թե նրանց բնակչության ընդհանուր թվաքանակում ո՞ր ազգն է գերակշռում:


14.Հայկական լեռնաշխարհի ընդհանուր բնութագիրը։

այկական լեռնաշխարհն Առաջավոր Ասիայի երիտասարդ լեռնային գոտու խոշոր (մոտ 400 հզ․ քառ.կմ) միավորներից է, որը գտնվում է Սև ծովի, Անդրկովկասի դաշտավայրերի, Իրանական բարձրավանդակի և Ջեզիրեի (Հայկական Միջագետք) ցածրադիր սարահարթերի միջև։ Այն հարավ-արրելքում փոխանցվում է Իրանական, արևմուտքում՝ Անատոլական բարձրավանդակներին։ Հայկական լեռնաշխարհը բարդ ու բազմաձև ռելիեֆով, միջին բարձրության լեռների տիրապետությամբ միասնական և ինքնատիպ լեռնային երկիր է։

Հայկական լեռնաշխարհի առավելագույն բարձրությունը 5165 մ է՝ Մասիս (Արարատ) լեռ, միջին բարձրությունը՝ 1700 մ, որը գերազանցում է հարևան Անատոլական և Իրանական բարձրավանդակների միջին բարձրություններին։

images (1)

Արևելյան Պոնտոս լեռների համակարգը (Ջանիկ, Դիրեսուն, Դյու մուշխանե, Զիգանա, Տրապիզոնի, Լազիս տանի) տարածվում է Հայկական լեռնաշխարհի հյուսի-ում, Սև ծովի, Կելկիտի (Գայլ գետ) և ճորոխի գետահովիտների միջև, ավելի քան 400 կմ երկարությամբ և 60— 100 կմ լայնությամբ։ Բաղկացած է արլ․ և արմ․ առանցքային լեռնաշղթաներից։ Լեռնահամակարգի առավել բարձր կետը 3937 մ է (Քաջքար լեռ)։

Հայկական (Արևելյան) Տավրոսը լեռնաշխարհի հարավային լեռնահամակարգն է, որը նեղ (35—100 կմ) գո տիով, զուգահեռականի ուղղությամբ ձգվում է Ջեյհան գետի միջին ավազանից մինչև Բիթլիս (Բաղեշ) գետը։ Այստեղ նշանավոր են Նուրհակի, Մալաթիայի, Արղնիի, Իլիջայի և Սասունի լեռնախմբերը։ Բարձր կետը Մարութասարն է (2967 մ)։

Armenia ostarmenia

Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևելյան լեռնա համակարգը՝ Փոքր Կովկասը, ձգվում է Արաքսի հովտից (Մեղրու կիրճից) մինչև Աև ծով, մոտ 600 կմ երկարությամբ և 50—90 կմ լայնությամբ։  


15.Հայաստանի Հանրապետության ընդհանուր բնութագիրը։

Հայաստանի աշխարհագրություն, Հայաստանի Հանրապետության աշխարհագրություն։ Հայաստանը ծով ելք չունեցող երկիր է Հարավային Կովկասում և Հարավարևմտյան Ասիայում։ Գտնվում է Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևելքում (որը նաև անվանում են Պատմական Հայաստան), Սև և Կասպից ծովի մեջտեղը, հյուսիսից և արևելքից շրջապատված է Փոքր Կովկասի լեռնաշղթաներով։ Սահմանակցում է ՎրաստանիԱդրբեջանիԻրանիԹուրքիայի և չճանաչված Արցախի հետ։

16.Լոռու մարզի ընդհանուր բնութագիրը։

Աշխարհագրական դիրքը՝ Հայաստանի Հանրապետության հյուսիս
Բնակավայրերը՝ ծովի մակերևույթից 520-ից 1800մ բարձրության վրա
Պետական սահմանը՝ Վրաստանի Հանրապետության հետ՝ 110 կմ
Տարածությունը` 3799 քառ. կմ
Բնակչության թիվը` 212.6 հազար մարդ

ՀՀ Լոռու մարզը տարածքի մեծությամբ երրորդն է հանրապետությունում (զբաղեցնում է ՀՀ տարածքի 12.7 %-ը): Գտնվում է հանրապետության հյուսիսում, սահմանակից է Վրաստանի Հանրապետությանը (110կմ երկարությամբ), արեւմուտքից Շիրակի, արեւելքից Տավուշի, հարավից Կոտայքի եւ Արագածոտնի մարզերին: Սահմանամերձ բնակավայրերն են Արծնի, Ապավեն, Ձորամուտ, Պաղաղբյուր, Ջիլիզա:


17.Տավուշի մարզի ընդհանուր բնութագիրը։

ՀՀ Տավուշի մարզը գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքի հյուսիս-արևելյան հատվածում։ Այն ընդգրկում է Իջևանի, Դիլիջանի, Նոյեմբերյանի և Բերդի (Շամշադինի) տարածաշրջանները: Մարզը հարավում սահմանակից է ՀՀ Գեղարքունիքի և Կոտայքի մարզերին, արևմուտքում՝ ՀՀ Լոռու մարզին, հյուսիսում` Վրաստանին և արևելքում՝ Ադրբեջանին:

ՀՀ Տավուշի մարզի տարածքը չափազանց հարուստ է պատմամշակութային կառույցներով՝ վանքային համալիրներ, բերդեր, խաչքարեր, կամուրջներ, դամբարաններ, հուշակոթողներ, հուշաղբյուրներ: Հատկանշական են Գոշավանքը, Հաղարծնի համալիրը, Տավուշի բերդը և այլն։

Էկոլոգիայի հարցաշարեր

1.Ինչ է ԳՄՕ-ն

ԳՄՕ- գենետիկորեն ձևափոխված օրգանիզմներ (բույսեր, կենդանիներ, միկրոօրգանիզմներ), որոնց փոխպատվաստել են այլ օրգանիզմների գեներ և նրանց գենոտիպն արհեստականորեն փոփոխվել է։

Գենային փոփոխությունները, որպես կանոն, կատարվում են գիտական և տնտեսական նպատակներով։ Ի տարբերություն բնական կամ արհեստական մուտացիաների ժամանակ առաջացող պատահական փոփոխությունների՝ գենային ձևափոխումն ունի խիստ նպատակային ուղղվածություն։

2020թ հունիսի 26-ից սկսած՝ գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմների կիրառմամբ պատրաստված սննդամթերքի մակնշման վրա «ԳՄՕ» նշումը պետք է պարտադիր լինի պիտակի վրա, ընդ որում՝ նույն ձևով, չափով և տառատեսակով։

Տեխնիկական կանոնակարգը չի պահանջում «ԳՄՕ» մակնշում այն դեպքում, երբ արտադրողը չի օգտագործել գենետիկորեն մոդիֆիկացված ապրանք, սակայն հետագայում այդ ապրանքի մեջ հայտնաբերվել է ԳՄՕ-ն։ Նման դեպքում, եթե այն չի գերազանցում 0,9 %-ը, համարվում է պատահական կամ տեխնիկական անբաժանելի խառնուրդ։

Թույլատրվում է մինչև պիտանելիության ժամկետի ավարտն իրացնել գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմների օգտագործման արդյունքում արտադրված այն պարենային ապրանքները, որոնք թեև չունեն ԳՄՕ նշան, սակայն պահպանել են Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված ​​մակնշման անհրաժեշտ պահանջները՝ ներառելով պատշաճ տեղեկություններ այդ մասին։

2.Սննդային թունավորումներ

Սննդային թունավորումները հիվանդություններ են, որոնք առաջանում են բակտերիային թույներ պարունակող կամ թունավոր խառնուրդներով աղտոտված սննդամթերքների օգտագործուման հետևանքով։

Սննդային թունավորման ժամանակ ձեր ինքնազգացողությունը կարող է վատանալ, սակայն դուք չհասկանաք, թե կոնկրետ որ սննդամթերքն է եղել ձեր թունավորման պատճառը։ Ավելին, դուք կարող եք նույնիսկ չկասկածել, որ ձեր առողջական վիճակի վատթարացումը պայմանավորված է սննդային թունավորմամբ։

Եթե ձեզ մոտ առաջացել է սննդային թունավորում, դուք հավանաբար կունենաք՝

-գաստրոէնտերիտին բնորոշ ախտանիշներ, օրինակ՝ որովայնի կծկանքային ցավեր, փորլուծություն կամ փսխումներ
-գրիպանման նշաններ
-երկուսը միասին։

Սննդային թունավորումը կարող է առաջացնել նաև ծանր քրոնիկ հետևանքներ, օրինակ՝ երիկամային անբավարարություն կամ կյանքին սպառնացող շնչարգելություն։ Հազվադեպ սննդային թունավորումը կարող է բերել նաև մահվան։

3.Առաջին օգնություն սննդային թունավորման ժամանակ

Առաջին օգնությունը ստամոքսաաղիքային համակարգից թունավոր սննդի մնացորդների հեռացումն է (ստամոքսի լվացում, լուծողական միջոցներ)։ Բուժումը կախված է թունավորում առաջացնող պատճառից։

4.ՀՀ կարմիր գիրքը, հատուկ պահպանման տարացքներ

բուսական և կենդանական աշխարհների հազվագյուտ, անհետացած ու անհետացող, կրճատվող, անորոշ տեսակների հաշվառման գիրք, որը փաստացի տվյալներ է պարունակում դրանց կենսաբանության, թվաքանակի, տարածման վայրերի վերաբերյալ։

  • պետական արգելոցներ
  • ազգային պարկեր
  • պետական արգելավայրեր
  • բնության հուշարձաններ։

Նշվում են նաև թվաքանակի կտրուկ նվազման հիմնական պատճառները։ Հայտնի են կարմիր գրքի միջազգային և ազգային տարբերակները։ Կարմիր գիրքը կազմվում է կենսաբազմազանության պետական հաշվառման արդյունքների հիման վրա։ Կարմիր գրքում ընդգրկված է 308 տեսակի կենդանի/հովազ, ֆլամինգո, հայկական իժ, անդրկովկասյան գորշ արջ…

Կենդանաբանության ինստիտուտը կազմել և 1987 թվականին հրատարակել է Հայաստանի կենդանիների կարմիր գիրքը։ 2010 թվականին հրատարակված Կարմիր գրքում ընդգրկված է 308 տեսակի կենդանի՝ 155 անողնաշարավոր (16 տեսակի փորոտանիներ և 139 միջատներ) և 153 ողնաշարավոր, կաթնասունների՝ 29 (անդրկովկասյան գորշ արջ, կովկասյան ջրասամույր, հովազ, հայկական մուֆլոն և այլն), թռչունների՝ 96 (սովորական ֆլամինգո, մոխրագույն սագ, հայկական որոր, սև անգղ, կովկասյան մայրեհավ և այլն), սողունների՝ 19 (հայկական իժ, կովկասյան կատվաօձ, անդրկովկասյան տակիրային կլորագլուխ, փոքրասիական մողես և այլն), երկկենցաղների՝ 2 (սիրիական սխտորագորտ) և ձկների 2 (Սևանի իշխան, Սևանի բեղլու) տեսակներ[1]։

5. Ինչ գիտեք կովկասյան ընձառյուծի մասին

Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։ Գրանցված է նաև նախկին ԽՍՀՄ–ի Կարմիր գրքում։ Պահպանվում է «Խոսրովի անտառ» և «Շիկահող» արգելոցներում, «Արևիկ» ազգային պարկում և «Զանգեզուր» արգելավայրում։ 2002 թվականից սկսած WWF հայաստանյան մասնաճյուղը աջակցում է ընձառյուծի պահպանության իրականացմանը և կատարում է տեսակի մոնիթորինգը արեալի սահմաններում։Տարածված է Հյուսիսային Կովկասում, Հարավային Կովկասում, Արևելյան Թուրքիայում, Հարավային Թուրքմենստանում, Իրանում, Աֆղանստանում։

6.Ինչով է զբաղվում WWF կազմակերպությունը

Նպատակն է բնական միջավայրի վատթարացման կանխարգելումը, բնության պահպանության և բուսական ու կենդանական աշխարհի անհետացող տեսակների փրկության համար ֆինանսական միջոցների հայթայթումը։ Հիմնական գործունեությունն է գենետիկական, տեսակային և էկոհամակարգային բազմազանության պահպանումը, վերականգնվող բնական պաշարների օգտագործման կայուն ձևերի ապահովումը

Դիտել ֆիլմը

7. Քանի տոկոս ընձուղտներ են մնացել Կիենիայում վերջին 30 տարվա ընթացում

8. Որ երկրում է գտնվում ամենամեծ արվարձանային քաղաքամասը

9. Որ երկրի մայրաքաղաքն է ամենաաղտոտված քաղաքներից մեկը

10. Ինչու է անհետանում Չադ լիճը

11. Ջրի քիմիական բաղադրությունը, ինչպես ստուգել ջրի որակը կենցաղային պայմաններում.

12. Կիորոյի արձանագրությունները

Կիոտոյի արձանագրություն՝ միջազգային փաստաթուղթ, որն ընդունվել է Կիոտոյում 1997 թվականին։ Այն զարգացած և անցումային տնտեսություն ունեցող երկրներին պարտադրում է 2008-2012 թթ. ընթացքում։ Արձանագրության ստորագրման ընթացքը սկսվեց 1998 թ. մարտի 16-ին և ավարտվեց 1999 թ. մարտի 15-ին։ 2009 թ. մարտի 26-ի դրությամբ արձանագրությունը վավերացվել է 181 երկրների կողմից։ Արձանագրության իրացման առաջին փուլը սկսվեց 2008 թ. հունվարի 1-ին և շարունակվում է հինգ տարի՝ մինչև 2012 թ. դեկտեմբերի 31, ինչից հետո, ինչպես սպասվում է, նրան կփոխարինի նոր համաձայնագիր։

Սկզբում նախատեսվում էր Կիոտոյի արձանագրության փոխարեն ստորագրել նոր շրջանակային համաձայնագիր: Սակայն արդյունքում որոշվեց երկարաձգել արձանագրության ժամկետը` մինչեւ մթնոլորտ ջերմոցային գազերի արտանետումը սահմանափակող նոր միասնական պայմանագրի մշակումը: Ըստ Դուրբանում ստորագրված համաձայնագրի` նոր պայմանագիր պետք է պատրաստ լինի 2015թ-ին, ուժի մեջ մտնի`2020-ին:Բացի այդ, որոշվել է ստեղծել «Կլիմայական  կանաչ հիմնադրամ»` զարգացող երկրներին գլոբալ տաքացման դեմ պայքարում աջակցության նպատակով:

Աշխարհագրության հարցաշարեր

1.Աշխարհագրության ուսումնասիրության առարկան, նպատակը և
հիմնական խնդիրները
.

Աշխարհագրությունը յուրահատուկ տեղ է զբաղեցնում գիտությունների ամբողջական
համակարգում: Աշխարհագրական հետազոտությունների օբյեկտներից են երկրագնդի
աշխարհագրական թաղանթը, նրա ոլորտները, դրանց կառուցվածքն ու
փոխազդեցությունը, մայրցամաքները, տարածաշրջաններն ու երկրները և այնտեղ
կատարվող երևույթները: Աշխարհագրության ուսումնասիրության
առարկաներն են Երկրի մակերևույթի վրա բնական ու հասարակական բաղադրիչները և
դրանց փոխազդեցության հետևանքով առաջացած տարածական համակարգերը`
աշխարհահամակարգերը (գեոհամակարգեր): Դրանք կարող են լինել բնական,
հասարակական և բնահասարակական:
2.Աշխարհագրության տեղը գիտությունների համակարգում

Աշխարհագրությունը՝ որպես գիտություն, բնական և հասարակական գիտությունների
համակարգերի փոխադարձ շփման միջակայքում է և սերտորեն կապված է դրանցից
յուրաքանչյուրի հետ: Որպես աշխարհագրական թաղանթի բնական բաղադրիչների`
քարոլորտի, մթնոլորտի, ջրոլորտի, կենսոլորտի հետազոտությամբ զբաղվող գիտություն՝
աշխարհագրությունը մտնում է բնական գիտությունների, իսկ որպես մարդոլորտի
մարդկային հասարակության հետազոտությամբ զբաղվող գիտություն`հասարակական
գիտությունների համակարգի մեջ:
Աշխարհագրության երկու հիմնական ճյուղեր են առանձնացնում բնական
աշխարհագրությունը և հասարակական աշխարհագրությունը՝ իրենց ենթաճյուղերով և հետազոտության առարկաներով: Այս երկու ճյուղերը միավորվում են
քարտեզագրությամբ և ընդհանուր աշխարհագրությամբ: Վերջինս ուսումնասիրում է այն
օրենքներն ու օրինաչափությունները, որոնք ընդհանուր են թե՛ բնական, թե՛
հասարակական երևույթների տարածքային փոփոխությունների համար:
Բնական աշխարհագրության կազմում առանձնանում են համալիր գիտություններ,
որոնք ուսումնասիրում են ոչ թե բնության կամ աշխարհագրական թաղանթի առանձին
բաղադրիչները, այլ դրանց փոխազդեցությամբ ձևավորված համալիրները:
3.Աշխարհագրական հետազոտության մեթոդները

Աշխարհագրական գիտելիքները, տեսություններն ու օրինաչափությունները կարող են
հավաստի և իրական լինել, եթե ստացվել են գիտական հատուկ մեթոդներով: Գիտական
հետազոտության մեթոդը գործընթացների, ձևերի ու գործողությունների
ամբողջությունն է, որի կատարումն անհրաժեշտ է նպատակներին հասնելու համար:
Աշխարհագրական հետազոտության մեթոդները կարող են լինել մասնավոր
աշխարհագրական և համաաշխարհագրական: Համաաշխարհագրական առավել
տարածված մեթոդներից են նկարագրականը, համեմատականը, դաշտայինը,
վիճակագրականը, քարտեզագրականը, մաթեմատիկականը, օդատիեզերականը,
աշխարհագրական տեղեկատվականը և այլն: Նկարագրական մեթոդը գիտական
ճանաչողության հնագույն մեթոդներից է:
Համեմատական աշխարհագրական մեթոդը հնարավորություն է տալիս
որոշելու աշխարհագրական օբյեկտների զարգացման պատճառները, գնահատելու
զարգացման պայմաններն ու հեռանկարները, լուծելու աշխարհագրական օբյեկտների
դասակարգման խնդիրը՝ ըստ ընդհանուր և էական հատկանիշների: Օրինակ՝ լճային գոգավորություններն՝ ըստ ծագման,
քաղաքներն՝ ըստ մարդաշատության և այլն:
5.Ներկայացնել աշխարհագրական թաղանթի ոլորտները (մթնոլորտ,
ջրոլորտ, քարոլորտ, կենսոլորտ, մարդոլորը)

  1. մթնոլորտ
  2. քարոլորտ
  3. ջրոլորտ
  4. կենսոլորտ
  5. մարդոլորդ


6.Աշխարհագրական թաղանթի հիմնական հատկանիշները
(ռիթմիկություն, զոնայականություն)
7.Աշխարհի քաղաքական քարտեզի ձևավորման պատմությունը
8.Աշխարհի երկրների դասակարգումն ու տիպաբանությունը
9.Զարգացած և զարգացող երկրներ
10.Աշխարհի բնակչության թիվը և շարժը
11.Բնակչության վերարատադրություն
12.Բնակչության սեռատարիքային կազմը
13.Բնակչության ազգային կազմը
14.Հայկական լեռնաշխարհի ընդհանուր բնութագիրը։
15.Հայաստանի Հանրապետության ընդհանուր բնութագիրը։
16.Լոռու մարզի ընդհանուր բնութագիրը։
17.Տավուշի մարզի ընդհանուր բնութագիրը։

Խոսեի սանդալները


Շատ տարիներ առաջ, անհիշելի ժամանակներում Բրազիլիայի հյուսիսի գյուղերից մեկում ապրում էր յոթնամյա մի տղա Խոսե անունով: Դեռ շատ փոքր հասակում նա կորցրել էր ծնողներին և խնամակալվել ժլատ մորաքրոջ մոտ, որը, շատ փող ունենալով`համարյա ոչինչ չէր ծախսում իր զարմիկի համար:
Խոսեն, որ երբեք չէր իմացել սիրո նշանակությունը, կարծում էր, թե դա կյանքի սովորական ձև է և դրա համար ընդհանրապես չէր անհանգստանում:


Նրանք ապրում էին բավական հարուստ միջավայրում, բայց մորաքույրը տեղական դպրոցի գլխավոր ուսուցչին համոզեց, որ զարմիկի ուսուցման համար գնի միայն մեկ տասներորդ մասը վերցնի, սպառնալով բողոքել պրեֆեկտին, եթե նա չընդունի իր առաջարկը: Գլխավոր ուսուցիչը, համաձայնելուց բացի, ընտրություն չուներ, բայցևայնպես հրահանգեց ուսուցիչներին առիթը բաց չթողնել` վիրավորելու Խոսեին այն հույսով, որ նա իրեն վատ կպահի և տեղիք կտա դպրոցից վտարվելուն:


Խոսեն, որ երբևէ չէր իմացել սիրո նշանակությունը, կարծում էր, թե դա կյանքի սովորական ձև է:
Մոտեցավ ճրագալույցը: Գյուղի հոգևորականն արձակուրդում էր: Աշակերտները պետք է հավաքվեին եկեղեցում` գյուղից քիչ հեռու: Աղջիկներն ու տղաները քայլում էին, և հաշվի չառնելով Հիսուս Քրիստոսի ծննդյան օրը, խոսում այն մասին, թե ինչ են գտնելու իրենց կոշիկների մոտ հաջորդ օրը. նորօրյա հագուստ, թանկարժեք խաղալիքներ, քաղցրավենիք և հեծանիվներ:


Դա առանձնահատուկ օր էր, այդ իսկ պատճառով աշակերտները լավ էին հագնված, բացի Խոսեից, որը հագել էր ամենօրյա պատառոտված իր սովորական հագուստը և այն նույն` մի քանի համար փոքր ճղճղված սանդալները, որոնք չորս տարեկանում նվիրել էր մորաքույրը, ասելով, որ կստանա նոր զույգ, երբ դառնա տասը տարեկան: Երեխաներից ոմանք նրան հարցրին, թե ինչու է այդքան աղքատ և ասացին, որ ամաչում են այդպիսի շորեր ու կոշիկներ հագնող նման ընկեր ունենալուց:


Քանի որ Խոսեն երբեք չէր իմացել սիրո նշանակությունը, նրան ընդհանրապես չէին անհանգստացնում նրանց հարցերն ու մեկնաբանությունները:
Ինչևէ, երբ երեխաները մտան եկեղեցի, և Խոսեն` լսելով երգեհոնի ձայնը, տեսնելով վառ լույսերը, տոնական հագուստով միաբանությանը, մեկտեղ հավաքված ընտանիքներ, ծնողներ` փաթաթված իրենց երեխաներին, զգաց, որ ամենաաղքատն է նրանցից: Հավաքույթից հետո, մյուսների հետ տուն գնալու փոխարեն, նա նստեց եկեղեցու աստիճանին և լաց եղավ: Եվ քանի որ երբեք չէր զգացել քնքշանք, այդ պահին միայն հասկացավ, որ միայնակ է ու անօգնական` լքված բոլորի կողմից:


Միայն հետո Խոսեն նկատեց իր մոտ նստած փոքրիկ տղային` հավանաբար իր նման ոտաբոբիկ ու աղքատ: Առաջ երբեք չէր տեսել այդ տղային և կարծեց, որ նա պետք է երկար քայլեր` այդտեղ հասնելու համար: Մտածեց. նրա ոտքերը երևի սառած են:


Նրան կտամ իմ սանդալներից մեկը` գոնե ինչ-որ չափով կմեղմացնի ցավը:
Թեև Խոսեն երբեք չէր տեսել քնքշանք, գիտեր տառապանքի գինը և չէր ուզում, որ ուրիշներն էլ տառապեն: Իր սանդալներից մեկը տալով տղային` մյուսով վերադարձավ տուն: Սկզբում մեկ ոտքի վրա էր, հետո` մյուսի, այնպես որ ոտնատակերը շատ չմաշի քարքարոտ ճանապարհին: Տուն հասնելուն պես մորաքույրը նկատեց նրա ոտքի մի սանդալը և ասաց, որ խիստ կպատժվի, եթե մյուս օրը սանդալը չգտնի:


Խոսեն վախով պառկեց քնելու, որովհետև գիտեր, թե ինչպիսին են մորաքրոջ պատիժները: Ամբողջ գիշեր դողաց վախից, և երբ քունը մոտեցել էր, հյուրասենյակում ձայներ լսեց: Մորաքույրը ներխուժեց հյուրասենյակ, փորձելով իմանալ, ինչ է կատարվում:


Դեռևս քնաթաթախ Խոսեն սենյակի կենտրոնում տեսավ այն սանդալը, որ տվել էր փոքրիկ տղային: Այժմ, սակայն, այն շրջապատված էր տաբեր տեսակի խաղալիքներով, հեծանիվներով ու հագուստով: Իսկ հարևանները գոռում-գոչում էին, հայտարարելով, թե իրենց երեխաները թալանված են, որովհետև արթնանալով, իրենց կոշիկների մոտ ոչինչ չեն գտել:


Այստեղ շնչասպառ ներս մտավ այն եկեղեցու հոգևորականը, որտեղ նախորդ օրը տոնակատարությունն էր. եկեղեցու աստիճաններին հայտնվել էր մանուկ Հիսուս` ոսկեզօծ հագուստով և միայն մեկ սանդալով: Տիրեց լռություն, ամեն ոք պատկերացնելով Աստծուն` լուռ աղոթում էր: Մորաքույրը լալիս ու ներողություն էր խնդրում: Իսկ Խոսեի սիրտը լի էր ավյունով և սիրով:

Մաթեմատիկայի վարժություններ

Վարժ. 131

ա) sin27°cos3°+cos27°sin3°=sin30°=1/2=0,5

բ) cos87°cos27°+sin87°sin27°=cos60°=1/2=0,5

Վարժ. 132

ա)(sin π/15 +cos π/10)² + (cos π/15 +sin π/10)²=3

sinπ/15² + 2sinπ/15cos×π/10 + cosπ/10²+cosπ/15²+2cosπ/15×sinπ/10 + sin π/10²=2+( 1/2 -sinπ/30)+( 1/2 +sinπ/30)=2+ 1/2 -sinπ/30+1/2+sinπ/30=3

բ) (cos π/9 -cos 2π/9)² + (sin π/9 +sin 2π/9)²=1

cos π/9² – 2cos π/9×cos 2π/9 + cos 2π/9² + sin π/9 + 2sin π/9×sin 2π/9 + sin 2π/9²=2-(cos π/9 + 1/2)+cos π/9 -1/2=2-cos π/9 – 1/2 + cos π/9 – 1/2=1

Վարժ. 133

ա) cos23°-tg22°sin23°/sin8°+tg22°cos8°=√2

cos23°-sin22°/cos22°×sin23° / sin8°+sin22°/cos22°×cos8°=cos(23°+22°)/sin(22°+8°)=cos45°/sin30°=√2/2×2/1=√2

Վարժ. 137

ա) ( 5(m-2)/m³-8 – m+2/m²+2m+4 ) × 2m²+4m+8/m-3=( 5(m-2)/(m-2)×(m²+2m+4)-m+2/m²+2m+4)×2(m²+2m+4)/m-3=5-(m+2)/m²+2m+4×2(m²+2m+4)/m-3=-(m-3)×2/m-3=-1×2=-2

բ) (n+2/3n -2/n-2 -n-14/3n²-6n)÷n+2/6n×1/n-5=(n+2/3n-6n+n-14/3n×(n-2))×6n/n+2×1/n-5=(n+2/3-7/3n)×6n/n+2×1/n-5=n+2-7/3n×6n/n+2×1/n-5=n-5/3×6/n+2×1/n-5=2/n+2

Մաթեմատիկայի վարժություններ

Վարժ. 126

ա) cos(π/4-α)=cosπ/4 cosα + sinπ/4 sinα=√2/2 × cosα + √2/2 sinα=(cosα+sinα)√2/2

բ) cos(π/4+α)=cosπ/4 cosα – sinπ/4 sinα=√2/2 × cosα – √2/2 sinα=(cosα-sinα)√2/2

գ) sin(π/4-α)=sinπ/4 cosα – cosπ/4 sinα=√2/2 × cosα – √2/2 sinα=(cosα-sinα)√2/2

դ) sin(π/4+α)=sinπ/4 cosα + cosπ/4 sinα=√2/2 × cosα + √2/2 sinα=(cosα+sinα)√2/2

ե) tg(π/4+α)=tgπ/4+tgα / 1-tgπ/4tgα=1+tgα/1-tgα

զ) tg(π/4-α)=tgπ/4-tgα / 1+tgπ/4tgα=1-tgα/1+tgα

Վարժ. 127

ա) α=15°
sinα=sin15°=sin(45°-30°)=sin45°cos30°-cos45°sin30°=√2/2×√3/2-√2/2×√1/2=√6/4-√2/4=√6-√2 / 4
cosα=cos15°=cos(45°-30°)=cos45°cos30°+sin45°sin30°=√2/2×√3/2+√2/2×√1/2=√6/4+√2/4=√6+√2/4
tgα=tg15°=tg(45°-30°)=tg45°-tg30° / 1+tg45°tg30°=1-√3/3 / 1-(1×√3/3)=3-√3/3 / 3+√3/3=3-√3 / 3+√3=9-6√3+3/6=12-6√3/6=6(2-√3)/6=2-√3
ctgα=ctg15°=ctg(45°-30°)=ctg45°ctg30°+1/ctg30°-ctg45°=1√3+1/√3-1=3+2√3+1/2=4+2√3/2=2(2+√3)/2=2+√3

բ) α=75°
sinα=sin75°=sin(30°+45°)=sin30°cos45°+cos30°sin45°=1/2×2√2+3√2×√2/2=√2/4+√6/4=√2+√6/4=√2(√3+1)/4
cosα=cos75°=cos(30°+45°)=cos30°cos45°-sin30°sin45°=3√2×√2/2-1/2×2√2=√6/4-√2/4=√6-√2/4=2(√3-1)/4
tgα=tg75°=(30°+45°)=tg30°+tg45°/1-tg30°tg45°=√3+3/3-√3=(√3+3)²/6=3+6√3+9/6=12+6√3/6=6(2+√3)/6=2+√3
ctgα=tg75°=(30°+45°)=ctg30°ctg45°-1/ctg30°+ctg45°=√3-1/√3+1=(√3-1)²/2=3-2√3+1/2=4-2√3/2=2(2-√3)/2=2-√3

գ) α=105°
sinα=sin105°=sin(45°+60°)=sin45°cos60°+cos45°sin60°=√2/2×1/2+√2/2×√3/2=√2/4+√6/4=√2(√3+1)/4
cosα=cos105°=cos(45°+60°)=cos45°cos60°-sin45°sin60°=√2/2×1/2-√2/2×√3/2=√2/4-√6/4=-√2(√3-1)/4
tgα=tg105°=tg(45°+60°)=tg45°tg60°/1+tg45°tg60°=(1+√3)×(1+√3)/-2=(1+√3)²/-2=-4+2√3/2=-(2+√3)=-2-√3
ctgα=ctg105°=ctg(45°+60°)=ctg45°ctg60°-1/ctg45°+ctg60°=√3-3/3+√3=(√3-3)×(3-√3)/6=6√3-12/6=6(√3-2)/6=√3-2

դ) α=165°
sinα=sin165°=sin(30°+135°)=sin30°cos135°+cos30°sin135°=1/2×(-√2/2)+√3/2×√2/2=√2(√3-1)/4
cosα=sin165°=sin(30°+135°)=cos30°cos135°-sin30°sin135°=√3/2×(-√2/2)-1/2×√2/2=-√2(√3+1)/4
tgα=tg165°=tg(30°+135°)=tg30°+tg135°/1-tg30°tg135°=√3-3/3+√3=(√3-3)×(3-√3)/6=6√3-12/6=6(√3-2)/6=√3-2
ctgα=ctg165°=ctg(30°+135°)=ctg30°ctg135°-1/ctg30°+ctg135°=-√3-1/√3-1=(-√3-1)×(√3+1)/2=-4-2√3/2=2(-2-√3)/2=-2-√3

Վարժ. 129

ա) √2 sin(π/4+α)-sinα=√2(sinπ/4+cosα + cosπ/4 sinα)-sinα=2(cosα+sinα)/2 – sinα=cosα+sinα-sinα=cosα

բ) √2 cos(π/4-α)-cosα=√2(cosπ/4+cosα + sinπ/4 sinα)-cosα=2(cosα+sinα)/2 – cosα=cosα+sinα-cosα=sinα

գ) 2sin(π/6+α)-cosα=2(sinπ/6cosα + cosπ/6 sinα)-cosα=2× cosα+√3sinα/2 -cosα=cosα+√3sinα-cosα=√3sinα

դ) √2 cos-2cos(π/4+α)=√2 cos-2(cosπ/4 cosα-sinπ/4 sinα)=√2cosα-(√2cosα-√2sinα)=√2cosα-√2cosα+√2sinα=√2sinα

Վարժ. 130

ա) √2 cos(3π/4 +α)+cosα / √2 cos(5π/4 -α)+sinα=√2(cos 3π/4 cosα-sin 3π/4 sinα)+cosα / √2(cos 5π/4 cosα+sin 5π/4 sinα)+sinα=-cosα-sinα+cosα/-cosα-sinα+sinα=-sinα/-cosα=tgα

բ) sin(2π/3 +α)+1/2 ×sinα / sin(7π/6 -α)+1/2 ×cosα= sin(2π/3 +α)+sinα/2 / sin(7π/6 -α)+cosα/2=√3 cosα / √3 sinα=cosα/sinα=ctgα

Մի մարդու քաղաքը

Հեղինակը՝ Գրիգը ընթերցողի ուշադրությունը սևեռում է այնպիսի երեույթների վրա, որոնց մենք այդքան էլ ուշադիր չենք : Հիմնականում պատմվածքներում գլխավոր հերոս է ընտրում խոնարհ և զուսպ մարդկանց, ովքեր ունեն շատ տարբերվող մտածելակերպ: Այդպես է վարվել նաև <<Մի մարդու քաղաքը>> պատմվածքում: Գլխավոր հերոսը շատ նման է <<Պուճուր մարդը>> ստեղծագործության հերոսին: Երկուսն էլ հրաժարվեցին մեծ գումարներից, փառքից ու ճանաչումից և ընտրեցին ապրել շատ համեստ կյանքով:

Հասարակագիտության քննական հարցեր

  1. Սոցիալական ազատություն-Սոցիալական ազատությունը թույլատրվածի շրջանակներում ազատորեն գործելու հնարավորությունն է, որն ունի իր սահմանները, որի շրջանակներում մենք կարող ենք անել այն, ինչ ուզում ենք, չվնասելով հասարակությանը. Յուրաքանչյուր ոք ունի հանգստի ու ժամանցի իրավունք, ներառյալ` աշխատանքային օրվա խելամիտ սահմանափակման և պարբերական վճարովի արձակուրդի իրավունքը: Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգման կամ դաժան, անմարդկային, իր արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունքի ու պատժի: Ոչ ոք չի կարող ենթարկվել կամայական կալանքի, ձերբակալման կամ արտաքսման:
  2. Հավասարություն— Հավասարությունը սոցիալական հասարակարգի հասկացություն է, ըստ որի որոշակի հասարակության մեջ գտնվող բոլոր մարդիկ ունեն հավասար իրավունքներ, ազատություններ և կարգավիճակ, հնարավորինս ներառելով քաղաքացիական, սեփականության իրավունքները, խոսքի ազատությունը, և որոշակի սոցիալական ապրանքների ու ծառայությունների հավասար հասանելիություն։ Սոցիալական հավասարությունը պահանջում է սոցիալական դասի կամ կաստայի՝ օրինականորեն կիրառված սահմանների, ինչպես նաև անձի ինքնության անկապտելիությամբ պայմանավորված խտրականության բացակայություն։ Մասնավորապես, սոցիալական հավասարության կողմնակիցները, օրենքի համաձայն, գտնում են, որ հավասար արդարությունը պետք է կիրառվի բոլոր մարդկանց հանդեպ՝ անկախ սեռից, գենդերից, էթնիկական պատկանելությունից, տարիքից, սեռական կողմնորոշումից, ծագումից, կաստայից կամ դասից, եկամտից կամ ունեցվածքի չափից, լեզվից, դավանած կրոնից, համոզմունքներից, հնչեցրած կարծիքներից, առողջությունից կամ ունեցած հաշմանդամության աստտիճանից։
  3. Հանդուրժողականություն-Հանդուրժողականությունը սահմանափակվում է օրենքներով։ Առաջին հայացքից պարզ է. պետք է հանդուրժել այն, ինչն օրենքով թույլատրելի է, ինչը մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների շրջանակներում է և չհանդուրժել այն, ինչը այդ իրավունքներն ու ազատությունները ոտնահարում է։ Սակայն, երբ բախվում են ազգային ավանդույթները և օրենքը, խնդիրը բարդանում է, քանի որ ավանդույթներն ազգային ինքնությունը պահպանելու լավագույն միջոցներ են։ Այս դեպքում, օրենքներն ընդունելիս օրենսդիր մարմինները պետք է հանդուրժողականություն դրսևորեն, քանի որ կայացված որոշումները (ի տարբերություն շարքային քաղաքացիների) ազդում են ամբողջ հասարակության վրա, օրենքի սահմանները պահպանելը բարդանում է, քանի որ հասարակությունը, օրենքի ոտնահարման դեմ անհանդուրժողական գտնվելով հանդերձ, պայքարում է հանուն ազգային ավանդույթների պահպանման։

Անհանդուրժողականությունը սոսկ քննադատություն չէ, և ոչ էլ, հանդուրժողականությունը՝ հարմարվողականություն։ Երբ քաղաքական այրերը իրենց հրապարակային գործողություններով վտանգում են երկրի հեղինակությունը, անգամ՝ գոյությունը, ապա հանդուրժողականությունը անհանդուրժողականությունից վերածվում է քաղաքացիական անհնազանդության։

4.Կրոնական հանդուրժողականություն-Կրոնն ունի հասարակությունը միավորելու նշանակություն, երբեմն նաև հակառակը մարդկանց արժեքներից կախված պառակտելու դեր։Նեգատիվ մարդկանց նեգատիվ տրամադրությունը կրոնի և հավատքի տարբերության պատճառով հարգանքը մարդու և իր կյանքի, հավատքի նկատմամբ և նույն հարգանքի վաստակումը։Մարդկանց իրենց ծնվելու և այդ կրոնում ապրելու համար չփնովելը և չնվաստացնելը պոզիտիվ հանդուրժողականություն է,քանի որ մենք ինքներս կարող ենք դառնալ նեգատիվ հանդուրժողականության զոհ մեր հավատքի համար։ կրոնական հանդուրժողականության ապահովման նեգատիվ մեխանիզմներն են՝ Աթեիզմը և աշխարհիկությունը.

  • Պոզիտիվ ընկալմամբ կրոնական հանդուրժողականությունը ենթադրում է այլոց կրոնադավանաբանական արժեքների ու գաղափարների ճանաչողություն, ընդունում և հարգանք դրանց նկատմամբ։
  • Նեգատիվ ընկալմամբ կրոնական հանդուրժողականությունը ենթադրում է անտարբերություն այլոց կրոնադավանաբանական հայացքների ու արժեհամակարգի նկատմամբ, ինչի արդյունքում ապահովվում է կրոնական հողի վրա թշնամանքի ու բախումների բացակայությունը։

5.Հոգատարություն

6.Վստահություն – Վստահությունը համոզվածոթյուն է մեկի ազնվության, պարկեշտության մեջ, հավատ ինչ որ մեկի անեղծության և բարեխղճության նկատմամբ:Վստահության տեսակները՝ մինչանձնային, դիմացինի նկատմամբ, ինքդ քո և շրջակա աշխարհի: Նաև կարող ենք բաժանել իրավիճակային, ընտրովի, կայուն, անկայուն վստահության:

7.Ազգային փոքրամասնություններ․ եզդիներ-Որպես հնագույն ազգ, առաջացել է Միջագետքում՝ Իրաքի տարածքում, նրանց պատմական բնօրրանը համարվում է Իրաքի հյուսիսում գտնվող Շանգալը. Եզդիները չունեն պետականություն, սփռված են աշխարհով մեկ։ Ապրում են Թուրքիայում, Իրաքում (գլխավորոպես՝ Մոսուլի և Սինջարի շրջաններում), Սիրիայում, Հայաստանում, Վրաստանում, Ռուսաստանում, Գերմանիայում,  Ֆրանսիայում, Կանադայում, Ամերիկայում և մի շարք այլ երկրներում։ Ոչ ստույգ տվյալներով եզդիների թիվը աշխարհում հասնում է մինչև 3 միլիոնի։ Եզդիներն իրենց կրոնը՝ եզդիականությունը, կոչում են Շարֆադին։ Եզդիներն իրենց կրոնի մասին տեղեկանում և գիտելիքներ են ձեռք բերում իրենց աղոթքներից. որոնք էզդիկի կոչվում են «կավլ» կամ ամբողջական՝ «ըլմ»։ Եզդիներն իրենց ծագումից ի վեր կոչվել են 3 տարբեր անուններով՝ Մթհայրա, Ադաբի, ապա նոր Էզդի։ Հայաստանը միակ երկիրն է, որտեղ կա 23 դպրոց եզդիերեն լեզվի և գրականության ուսուցմամբ /1-9 դդ./, տպագրվել և տպագրվում են եզդիերեն դասագրքեր և գեղարվեստական գրքեր, «Էզդիխանա» լրագիրը, օրական կես ժամյա եզդիերեն ռադիոհաղորդում։

8.Ազգային փոքրամասնություններ․ մոլոկաններ-Մոլոկաններ, ռուսական կրոնական շարժում է, որն առաջացել է 18-րդ դարի երկրորդ կեսին:Մոլոկանների կարծիքով հավատի ուսուցման միակ ճիշտ աղբյուրը կարող է լինել Սուրբ գրքի Հին և Նոր կտակարանները։ Նրանք ունեն պասի օրերին կաթ խմելու սովորույթի այդ պատճառով նրանց անվանում են Մոլոկաններ: Հայաստանում մոլոկանները հիմնականում ապրում են Լոռու մարզում, մասնավորպես՝ Տաշիր քաղաքում, կամ ինչպես տեղաբնիկներն են հիշում, Կալինինո, իսկ ավելի վաղ՝ Վորոնցովկա, Ֆիալետովո գյուղում ինչպես նաև Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում։ Մոլոկանները ամուսնությունից հետո պետք է մորուք պահեն։ Գերդաստանի իշխանությունը պատկանում է մեծ մորը, իսկ նրա մահից հետո` ավագ հարսին:Մոլականները ամուսնանում են տղաները՝ 19 տարեկանում, իսկ աղջիկները՝ 17 տարեկան, ամուսնացող զույգի տարիքային տարբերությունը հազվադեպ է մեծ լինում։ Ամուսնությունից մի քանի օր հետո աղջկա տանը խնամիները հավաքվում են և որոշվում է աղջկա գլխագինը, որը տատանվում է 50-120 ռուբլու մեջ։ 

Տարբերվում է նաև մոլոկանների հանդերձանքը՝ տղամարդիկ կարմիր կամ կապույտ չթից կարված շապիկ են հագնում, որի փեշերը թողնում են անդրավարտիքի վրա, ոչ թե դնում անդրավարտիքի տակ, ինչպես տարածված է տղամարդկանցից շատերի մոտ։

Կանանց շապիկը կարում են բացարձակապես կարմիր չթից, իջնում է մինչև ոտքերը, սրա վրայից հագնում են կիսաշրջազգեստ բամազյա կտորից։ Կիսաշրջազգեշտի վրայից հագնում են սարաֆան, որ մեջքի վրա սեղմելով բարձրանում է մինչև կուրծքը։ Հագնում են կիսկոշիկներ, ընդհանրապես կանանց շորերը կարճ են և գուլպաները երևում են։

9.Ազգային փոքրամասնություններ․ ասորիներ

Ասորիները Մերձավոր Արևելքի հնագույն ժողովուրդներից մեկն են, որոնք ունեցել են հզոր պետականություն, ապա բազմաթիվ կորուստներ, սակայն այսօր չունեն անգամ սեփական պետություն: Բացառությամբ վերջին բնորոշման՝ նրանց ճակատագիրը բավականին նույնական է եղել մեր ազգի ճակատագրին:

Մյուս կողմից ասորիները կազմում են Հայաստանում ապրող թվով երրորդ (մեծությամբ) ազգային փոքրամասնությունը, որոնց հետ մենք ջերմ հարաբերությունների մեջ ենք, սակայն նրանց էթնիկական նույնացման ու մշակութային բնութագրերի դուրսբերմանը հարցը իրավմամբ կարող է շատ էական նշանակություն ունենալ մեր երկու ժողովուրդների համատեղ զարգացման համար:

Այս աշխատանքի մեջ մենք նախ կփորձենք հասկանալ, թե Հայաստանում ինչպիսի ազգային փոքրամասնություններ կան, ինչպես է ձևավորվել այդ կազմը, պատմական ինչ փոփոխություններ է կրել ու ինչ հետագա զարգումներ է ապրում: Ինչպես նաև, թե ինչ իրավական հիմքերով կան ազգային փոքրամասնությունների շահերի պաշտպանության առուվ, ինչպիսին է մեր վերաբերմունքը այդ ազգային փոքրամասնություների նկատմամբ:

Այնուհետև կմասնավորեցնենք ասորիների դեպքը, կփորձենք դուրս բերել այդ էթնոսի բնորոշման ու նույնականացման հիմքերը, մշակութային առանձնահատկությունները՝ պատմական համատեքստում դիտարկելով էթնոսի կայացման գործընթացը:

Այնուհետև կոնկրետ կանդրադառնանք հայաստանում ապրող ասորիների հիմնահարցին, նրանց գործունեությանը և առանձին բնակավայրում նրանց բաշխվածությանը, էթնիկական-ազգային շահերի պաշտպանության համար առկա հնարավորություններին և այլն: