Հայաստանի Հանրապետության ամուսնության և ընտանիքի օրենսդրության Հոդված 1․

Սույն օրենսգիրքը, ԽՍՀ Միության և միութենական հանրապետությունների ամուսնության և ընտանիքի օրենսդրության հիմունքներին համապատասխան սահմանում է ամուսնանալու կարգն ու պայմանները, կարգավորում է ընտանիքում ամուսինների միջև, ծնողների ու զավակների միջև, ընտանիքի մյուս անդամների միջև առաջացող անձնական և գույքային հարաբերությունները, որդեգրման, խնամակալության ու հոգաբարձության, երեխաներին դաստիարակության վերցնելու կապակցությամբ առաջացող հարաբերությունները, ամուսնության դադարման կարգն ու պայմանները, քաղաքացիական կացության ակտերի գրանցման կարգը: 

Հոդված 3.Կնոջ և տղամարդու իրավահավասարությունը ընտանեկան հարաբերություններում

ԽՍՀՄ սահմանադրությամբ և ՀՀ սահմանադրությամբ ամրապնդված` ՀՀ-ում կնոջ և տղամարդու իրավունքների հավասարությանը համապատասխան, ընտանեկան հարաբերություններում նրանք ունեն անձնական և գույքային հավասար իրավունքներ: 

(14.04.80 խմբագրությամբ) 

Հոդված 4.Քաղաքացիների իրավահավասարությունը ընտանեկան հարաբերություններում 

Բոլոր քաղաքացիները հավասար իրավունքներ ունեն ընտանեկան հարաբերություններում: 

Ամուսնանալիս և ընտանեկան հարաբերություններում չի թույլատրվում իրավունքների որևէ ուղղակի կամ անուղղակի սահմանափակում, ուղղակի կամ անուղղակի առավելությունների սահմանում` ելնելով ծագումից, սոցիալական և գույքային դրությունից, ռասայական և ազգային պատկանելությունից, սեռից, կրթությունից, լեզվից, կրոնի նկատմամբ վերաբերմունքից, զբաղմունքի տեսակից ու բնույթից, բնակության վայրից և այլ հանգամանքներից: 

Հոդված 5.Ընտանիքի պաշտպանությունը պետության կողմից: 

ԽՍՀՄ սահմանադրությանը և ՀՀ սահմանադրությանը համապատասխան ՀՀ-ում ընտանիքը գտնվում է պետության պաշտպանության ներքո: 

Պետությունը ընտանիքի մասին հոգ է տանում ծննդատների, մանկամսուրների և մանկապարտեզների, գիշերօթիկ դպրոցների և մանկական այլ հիմնարկների լայն ցանցի ստեղծման ու զարգացման, կենցաղի ծառայության և հասարակական սննդի կազմակերպման ու կատարելագործման, երեխայի ծննդյան նպաստներ վճարելու, միայնակ մայրերին և բազմազավակ ընտանիքներին նպաստներ և արտոնություններ, ինչպես նաև ընտանիքին այլ տեսակի նպաստներ տրամադրելու և օգնություն ցույց տալու միջոցով: 

Հոդված 11.Ամուսնության կնքմանն արգելք հանդիսացող հանգամանքները

Արգելվում է ամուսնություն կնքել՝

ա) այն անձանց միջև, որոնցից թեկուզև մեկը գտնվում է օրենքով սահմանված կարգով գրանցված մեկ այլ ամուսնության մեջ.

բ) մերձավոր ազգականների (ուղիղ վերընթաց ու վայրընթաց ազգականների՝ ծնողների ու զավակների, պապի, տատի ու թոռների, ինչպես նաև հարազատ և համահայր կամ համամայր եղբայրների ու քույրերի, մորաքրոջ, հորաքրոջ, հորեղբոր և մորեղբոր զավակների) միջև.

գ) որդեգրողների և որդեգրվածների միջև.

դ) այն անձանց միջև, որոնցից թեկուզև մեկին դատարանը ճանաչել է անգործունակ:

(14.04.80 խմբագրությամբ)

Ամուսնության գաղափարը կրոնի մեջ

«Ամուսնությունը տղամարդու եւ կնոջ միություն է, ողջ կյանքի համար, աստվածային եւ մարդկային ճշմարտության միություն»

Ի տարբերություն բոլոր այլ պայմանագրային միությունների այս միության մեջ կա հոգեւոր ու մարմնական լիարժեք միավորման մեծագույն գաղտնիք1: Ամուսնությունը համարելով «լիարժեք եւ անբաժան կյանքի» համար տղամարդուն եւ կնոջը միավորող խորհուրդ, օժտելով այն Աստծո օրհնանքով քրիստոնեական եկեղեցին, այնուամենայնիվ, այդ գաղափարը միատեսակ չի զարգացրել Արեւելքում եւ Արեւմուտ- քում: Ըստ կաթոլիկ եկեղեցու տեսության ամուսնության խորհրդի հիմքը կազմում է «տարասեռ երկու անձանց միմյանց հանձնելը», իսկ ձեւը«այն բառերը, գործողությունները եւ նշանները, որոնք արտահայտում են ամուսնության մեջ մտնելու փոխադարձ համաձայնությունը»: Այս իմաստով հոգեւորականի ձեւական մասնակցությունը ամուսնության կնքմանը էական չէ, քանի որ «խորհուրդն իրականացնողները ամուսիններն իրենք են», իսկ հոգեւորականները վկաների հետ միասին հավաստում են կամարտահայտությունը2:

Աղբյուրներ՝ arlis.am, ysu.am

Մայրենիի ֆլեշմոբ

1․ Փակագծերում տրված բառերից ընտրի՛ր նախադասությանն իմաստով համապատասխանողը։ ա․ Վիճակն (օրավուր, օրավար) փոխվում էր։ բ․ Բերքահավաքի (եռուն, եռանդուն) շրջանն էր։

Օրավուր, եռուն:

2․ Գրի՛ր արևմտահայերեն բառերի արևելահայերեն տարբերակները՝ հեռատեսիլ, մանչ, ձեռնադաշնակ, ընթերցավարտ ։ Կարող ես օգտվել արևմտահայերեն-արևելահայերեն բառարանից։

Հեռուստացույց ,երեխա, ակորդեոն, շրջանավարտ:

3․ Ժողովրդական ո՞ր տոնի ծիսական նկարագրությամբ է սկսվում Խ․ Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպի 1-ին գլուխը։ Ի՞նչ գիտես այդ տոնի մասին։

<<Վերք Հայաստանի>> վեպը սկսվում է Բարեկենդան տոնով:Բարեկենդանy Հայ Առաքելական Եկեղեցու շարժական տոներից, նշվում է Սուրբ Սարգսի տոնից մինչև Մեծ պաս ընկած ժամանակաշրջանը։ Այդ օրը գցվում է ճոխ սեղան և տիրում է զվարթություն՝ հաջորդող պահքը ուրախ սրտով մտնելու և երկարատև պահոց օրերին դիմակայելու համար։

4․ Գրիր՝ ո՞ր ժողովուրդների էպոսներն են․«Սիդի երգը», «Ռոլանի երգը», «Մահաբհարաթա»,«Սասնա ծռեր», «Գիլգամեշ»։

Սիդի երգը- Իսպանական էպոս
Ռոլանի երգը- Ֆրանսիական էպոս
Մահաբհարաթա- Հնդկական էպոս
Սասնա ծռեր- Հայկական էպոս
Գիլգամեշ- Շումերաբաբելական էպոս

5․ Հայկական դիցարանում նա համարվել է պտղաբերության, արգասավորության, ծննդաբերության, առավել վաղ շրջանում` ռազմի աստվածություն: Արամազդի դուստրն է: Հնում նրան անվանել են «սնուցող մայր», «ոսկեմայր», «ոսկեհատ», «ոսկեծղի»:Ո՞ր աստվածուհին է: Ու՞մ հետ է նույնացվել հելլենիստական ժամանակաշրջանում:

Աստղիկ- Աֆրոդիտե

6․ Ծերության արտոնությունների մասին  չինական մի հին գրքում ասվում է. «Հիսնամյա տղամարդը տանը կարող է քայլել միայն փայտով, վաթսունամյա տղամարդը՝ միայն իր քաղաքում, 70 տարեկանը՝ որտեղ ուզում է, 80 տարեկանը նույնիսկ գավազանով կարող է գալ կայսեր պալատ»։ Իսկ ի՞նչ է ասում հին չինական գիրքը 90-ամյա տղամարդու մասին։

7․ Իր, որից ունեն շատերը։ Առաջին անգամ գծագրել է Լեոնարդո դա Վինչին 1495 թվականին: 1817 թվականին անտառապահ Դրայսը այն վերստեղծեց Գերմանիայում: Այն անվանեցին «ոսկոր թափահարող», իսկ ավելի ուշ՝ «սարդ»: Ի՞նչ է առարկա է դա:

Դա մկրատ է:

8․ Բացատրի՛ր դարձվածքները։ 1․ Ոտքի տակը քանդել 2․ Քար կտրել  3․ Խելքը հացի հետ ուտել 4․ Լեզուն կապ ընկնել  5․ Կուժն ու կուլան գլխին ջարդել 6․ Փշերի վրա նստել 7․ Ձայն բարբառո հանապատի։

Ոտքի տակը քանդել- ձգտել տապալել
Քար կտրել- անշարժանալ
Խելքը հացի հետ ուտել- հիմարանալ
Լեզուն կապ ընկնել – պապանձվել
Կուժն ու կուլան գլխին ջարդել- Հանցանքը մեկի վրա բարդել
Փշերի վրա նստել- անհանգիստ լինել
Ձայն բարբառո հանապատի- անարձագանք մնացած կոչ

9. Կազմի՛ր տրված կաղապարներին համապատասխան բարդություններ։ ա) Արմատ-հոդակապ-արմատ-վերջածանց, բ) նախածանց-արմատ-վերջածանց, գ) նախածանց-արմատ-հոդակապ-արմատ։

Մայրաքաղաքային,
տգետություն
շարադրություն:

10. Պատկերացրու՝ ճամբարում ջոկատավարի պարտականությունները քեզ են տրված։ Ներկայացրո՛ւ ջոկատի տասնօրյա ուսումնական գործունեությանն ուղղված առաջարկներ։

Ուսումնական գործունեությունը կսկսեի տարածքի ուսումնասիրմամբ՝ նրանց հետ կզբոսնեի և կծանոթացնեի տեղայնքի առանձնահատկություններին: Ապա անպայման կկզամակերպեի տարածքի մաքրման միջոցռումներ: Իսկ վերջում կկազմակերպեի զանազան խաղեր, մրցումեր, դրանով իսկ ճամբարի մասնակիցներին կսովորեցնեի ինչպես կատարել թիմային աշխատանք :

Հեքիաթի փոխադրություն Արցախի բարբառից/ «Կտակը»

Ղարաբաղի գյուղերից մեկում, մի գյուղացի՝ անունը Ծատուր, մեռնելու ժամանակ քահանային է կանչում և կտակ է անում.
-Գրի՛ր, հինգ հազար ռուբլի ՝ Մանուշակ անունով աղջկանս, երեք հազար ռուբլի՝ Գևորգ անունով տղայիս, վեց հազար ռուբլի՝ Զառ անունով կնոջս, երկու-երկու հազար ռուբլի էլ՝ մնացած փոքր երեխաներիս, հազար ռուբլի էլ՝ քեզ։

Քահանան մտածում է, մտածում ասում է.
– Բա, ես քեզ բոլորից շատ եմ սիրում, դու ինձ հազար ռուբլի ե՞ս տալիս, բա այդպիսի բան կլինի՞։

Ծատուրը մտածում է, ասում.
– Լավ քահանա, քեզ էլ եմ երկու հազար ռուբլի կտակում։
Քահանան ուռած, փքված գնում է տուն, կնոջն ասում.
– Այ կնիկ, չիմացար՝ ի՞նչ եղավ, Ծատուրը ինձ երկու հազար ռուբլի է կտակել, էլ ի՞նչ ունենք մտածելու։
Կինն ասում է.
– Բա, Ծատուրը այդքան փողը որտեղի՞ց է տալիս։
Քահանան մատը տանում է քունքին ու ասում.
– Ճիշտ ես ասում, որտեղի՞ց կտա, գնամ հարցնեմ, տեսնեմ որտեղի՞ց կտա։

Գնում է Ծատուրի տուն, ասում.
– Այ, Ծատուր։
Ասում է .
– Ի՞նչ։
– Այ, Ծատուր, բա երկու հազար ռուբլի որտեղի՞ց կտաս։
Ծատուրը վերմակի տակից ոտքերը հանում է և ասում.
– Ոտքերիս տակից, ոտքերիս տակիս։

Քննական հարցաշար

Բակալավրիատի հեռակա ուսուցման համակարգի 2020-2021 ուստարվա անգլերեն  քննության արդյունքները
  1. Բնութագրել Տավուշի մարզի աշխարհագրական դիրքի առանձնահատկությունները։։
  2. Նկարագրել Տավուշի մարզի բնակչությունը։
  3. Բնութագրել Տավուշի մարզի տնտեսության զարգացման նախադրյալները։
  4. Նկարագրել Տավուշի մարզի որևէ լքված գյուղ։
  5. Բնութագրելկ Լոռու մարզի աշխարհագրական դիրքի առանձնահատկությունները։
  6. Նկարագրել Լոռու մարզի բնակչությունը։
  7. Բնութագրել Լոռու մարզի տնտեսության զարգացման նախադրյալները։
  8. Նկարագրել Լոռու մարզի որևէ լքված գյուղ։
  9. Առանձնացնել Լոռու մարզի հիմնախնդիրնեը։
  10. Արագածոտնի մարզի աշխարհագրական դիրքի առանձնահատկությունները։
  11. Նկարագրել Արագածոտնի մարզի մարզի բնակչությունը։
  12. Բնութագրել Արագածոտնի մարզի տնտեսության զարգացման նախադրյալները։
  13. Նկարագրել Արագածոտնի մարզի որևէ լքված գյուղ։
  14. Առանձնացնել Արագածոտնի մարզի հիմնախնդիրնեը։
  15. Կոտայքի մարզի աշխարհագրական դիրքի առանձնահատկությունները։
  16. Նկարագրել Կոտայքի մարզի մարզի բնակչությունը։
  17. Բնութագրել Կոտայքի մարզի տնտեսության զարգացման նախադրյալները։
  18. Նկարագրել Կոտայքի մարզի որևէ լքված գյուղ։
  19. Առանձնացնել Կոտայքի մարզի հիմնախնդիրնեը։
  20. Գեղարքունիքի մարզի աշխարհագրական դիրքի առանձնահատկությունները։
  21. Նկարագրել Գեղարքունիքի մարզի մարզի բնակչությունը։
  22. Բնութագրել Գեղարքունիքի մարզի տնտեսության զարգացման նախադրյալները։
  23. Նկարագրել Գեղարքունիքի մարզի որևէ լքված գյուղ։
  24. Առանձնացնել Գեղարքունիքի մարզի հիմնախնդիրնեը։
  25. Արաարտի մարզի աշխարհագրական դիրքի առանձնահատկությունները։
  26. Նկարագրել Արարատի մարզի մարզի բնակչությունը։
  27. Բնութագրել Արարատի մարզի տնտեսության զարգացման նախադրյալները։
  28. Նկարագրել Արարատի մարզի որևէ լքված գյուղ։
  29. Առանձնացնել Արարատի մարզի հիմնախնդիրնեը։
  30. Արմավիրի մարզի աշխարհագրական դիրքի առանձնահատկությունները։
  31. Նկարագրել Արմավիրի մարզի մարզի բնակչությունը։
  32. Բնութագրել Արմավիրի մարզի տնտեսության զարգացման նախադրյալները։
  33. Նկարագրել Արմավիրի մարզի որևէ լքված գյուղ։
  34. Առանձնացնել Արմավիրի մարզի հիմնախնդիրնեը։
  35. Վայոց ձորի մարզի աշխարհագրական դիրքի առանձնահատկությունները։
  36. Նկարագրել Վայոց ձորի մարզի տնտեսության զարգացման նախադրյալները։
  37. Նկարագրել Վայոց ձորի մարզի որևէ լքված գյուղ։
  38. Առանձնացնել Վայոց ձորի մարզի հիմնախնդիրնեը։
  39. Բնութագրել Սյունիքի մարզի աշխարհագրական դիրքի առանձնահատկությունները։
  40. Նկարագրել Սյունիքի մարզի մարզի բնակչությունը։
  41. Բնութագրել Սյունիքի մարզի տնտեսության զարգացման նախադրյալները։
  42. Նկարագրել Սյունիքի մարզի որևէ լքված գյուղ։
  43. Առանձնացնել Սյունիքի մարզի հիմնախնդիրնեը։

Աշխարհագրության հաշվետվություն

Այս ուսումնական տարվա ընթացքը հիմնականում նվիրված էր ՀՀ մարզերին, մարզկենտրոններին և ջրագրությանը: Մարզերն ուսումնասիրելուց հետո կատարել ենք ինքնաստուգում, գրել ենք գրավոր աշխատանք: Եվ վերջապես մեր անցածն ամփոփել ենք Ապրիլ ամսվա ամփոփիչ գրավորի մեջ: Նաև կատարել ենք մի շարք գործնական աշխատանքներ:

Սեպտեմբեր ամսվա- Գործնական աշխատանք

Նոյեմբեր ամսվա- Գործնական աշխատանք

Փետրվարյան- Գրավոր աշխատանք

Ապրիլյան- Գրավոր աշխատանք

Ֆիզիկա և Էկոլոգիա առարկաների հաշվետվություն

Ֆիզիկա

Այս տարի ֆիզիկայից ուսումնասիրեցինք 7-9րդ դասարանների ֆիզիկայի նյութը, լուծեծինք խնդիրներ թեմաների վերաբերյալ: Նաև կատարել ենք հետազոտական աշխատանքներ, որոնք էլ ավելի են հետաքրքրացրել դասապրոցեսը: Ուսումնասիրեցինք ռադիոֆիզիկոս Պարիս Հերունու կյանքը և այցելեցինք նրա ստեղծած ռադիոօպտիկական աստղադիտակը:

էկոլոգիա

Էկոլոգիան մեզ համար նոր առարկա էր, սակայն ինձ համար այն այդքան էլ նոր չէր: Էկոլոգիական հիմնախնդիրներն ու դրա պահպանման միջոցառումներն ինձ վաղուց էին հետաքրքրել և ես լրատվական էջերից, դոկումենտալ ֆիլմերից խորապես տեղեկացել եմ դրանց մասին: Չնայած իմ ունեցած գիտելիքների այս տարի ես ավելի լավ պատկերացում կազմեցի թունավոր ուտելիքների, ջրի աղտոտվածության և այլ հիմնախնդիրների մասին : Այս ուս տարվա ընթացքում կատարել ենք մի շարք նախագծեր այդ թեմաներով, որոնց կարող եք ծանոթանալ ներքևում դրված հղումներով:

Այցելություն Սերգեյ Փարաջանովի թանգարան

Sergei Paradjanov museum | Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարան - Museum in  Yerevan

Հունիսի 3-ին պատվելի Թամարի հետ այցելեցինք Սերգեյ Փարաջանովի թանգարան: Սկզբում շրջեցինք թանգարանի գողտրիկ բակում, որն իր Թիֆլիսյան տան բակի կրկնօրինակն կարծես լիներ: Այնտեղ շատ հետաքրքիր նկարի հանդիպեցի՝ դա Փարաջանովի լուսանկարն էր, որը փոքր ինչ հեռվից նայելիս թվում էր, թե շարժվում է:

Թանգարանի ներսում տեսանք նրա գործերը: Բացահայտեցինք Փարաջանովի ոչ միայն ռեժիսորական հմտությունները, այլև նկարիչական, քանդակագործական, կար ու ձևի հմտությունները: Իր գործերում արվեստագետը անպայման պատմություն կամ իմաստ էր դնում: Նույնիսկ աղբից ստեղծել էր գլուծգործոցներ, օրինակ՝ կոտրված շշի ապակիներից ձկնատեսակներ, կոտրված սպասքից նոր սպասքի ապլիկացիա և այլն: : Սերգեյ Փարաջանովի գործերում ինձ հատկապես դուր եկավ այն, որ արվեստագետը արտահայտում էր իր հումորով մոտեցումը այն անարդարություններին, որոնք կատարվում էին իր կյանքում:

Ջրի օգտագործումը

Նախագիծ՝ Էկոտուր 2022 նախագծի շրջանակներում ջրի բնօգտագործման վերաբերյալ աշխատանք

Նպատակը՝ Ուսումնասիրել աշխարհում ջրային ռեսուրսների օգտագործման վերաբերյալ տեղելությունները։ Գիտելիքներ ձեռք բերել Հայաստանում ջրի բնօգտագործաման վերաբերյալ։ Կատարել ուսումնասիրություն սեփական տան կամ շենքի վերաբերյալ։

Ընթացքը՝

1․ Ուսումնասիրել ջրի օգտագործման համաշխարհային փորձը, ներկայացնել տեղեկություններ (կարճ՝ բերելով մի քանի հետաքրքիր դրական և բացասական մեկական օրինակներ)

2․ ՀՀ ջրի օգտագործման օրինակներ, ինչ վիճակում է։

3․ Ուսումնասիրել ձեր սեփական տանը, բնակարանում ջրի օգտագործման եղանակները։ Ինչպես է ջրվում բակը, ինչ ջրով։ Տեսանյութը կամ լուսանկարների շարքը պարտադիր է։

Խմելու ջրի պաշարները աշխարհում անսպառ չեն: Մոլորակի բնակչությունը ավելանում է, դրա հետ մեկտեղ մեծանում է պահանջարկը խմելու եւ ոռոգման ջրի նկատմամբ: Գլոբալ մասշտաբով ջրի 70 տոկոսը մարդկությունն օգտագործում է ոռոգման նպատակով, այնինչ կենցաղային եւարդյունաբերական նպատակնեով ջրի սպառումը շատ արագ աճում է: Շատ տեղերում ստորերկրյա ջրային շերտերն այն աստիճան արագ են չորանում, որ NASA-ի արբանյակները գրանցում են երկրային գրավիտացիայի ուժի փոփոխություն:

Water Resources Group-ի տվյալներով` Հնդկաստանին 2030 թ. սպասում է ջրի առաջարկի 50 տոկոս անբավարարություն պահանջարկի նկատմամբ, իսկ համաշխարհային մասշտաբով դա կկազմի 40 տոկոս:

2050 թ. աշխարհի բնակչությունը կկազմի 9 մլրդ, որից 4 մլրդ-ը կապրի ջրի խրոնիկ դեֆիցիտի շրջաններում: Այսինքն` ջուրը կդառնա աշխարհում ամենաարժեքավոր հումքը:

Հայաստանի ջրային պաշարների վերաբերյալ գնահատակնները դեռեւս վերջնական չեն: Ենթադրվում է, որ ստորերկրյա ջրային պաշարները կազմում են մոտ 3 մլրդ խոր. մետր, որի մեծ մասը` Արարատյան արտեզյան համակարգում: Իսկ լճերում կուտակված ջուրը (առանց Սեւանի)` մոտ 300 մլն խոր. մետր է, ջրամբարներում` մոտ 1 մլրդ խոր. մետր: Սեւանի ջրային պաշարը մոտ 35 մլրդ խոր մետր է, սա Հայաստանի ամենամեծ ջրային ավազանն է:

Հետաքրքիր է, որ Հայաստանի ջրային ռեսուրսների մի մասը գոյանում է Թուրքիայից եկեղ ստորերկրյա ջրերի հաշվին: Ամեն տարի ստորերկրյա ճանապարհով Թուրքիայից Արարարտյան դաշտի արտեզյան ջրային համակարգ է լցվում է մոտ 1.2 մլրդ խոր. մետր ջուր, սակայն նաեւ մոտ 0.8 մլրդ խոր. մետր էլ հոսում է դեպի Նախիջեւան:

Ջրի ներկայիս սպառման պայմաններում Հայաստանի ջրային ռեսուրսները բավարար են ներքին կարիքների համար, թեեւ դա չի նշանակում, որ ջրի խնայողական ծրագրեր չպետք է իրականացվեն:

 Ըստ որոշ փորձագիտական գնահատականների` 2030-40 թվականներին Հայաստանի ջրային պաշարները կնվազեն 20-25 տոկոսով` կապված կլիմայի տաքացման եւ տեղումների նվազման հետ: Նկատենք, որ այդ ընթացքում տեղի կունենա նաեւ ջրի սպառման ծավալների ավելացում:

Ընդհանրապես` վերջին տասնամյակում ջրի օգտագործումը Հայաստանում կտրուկ աճել է: Այսպես` եթե ջրառը 2000 թ. 1.8 մլրդ խոր. մետր էր, ապա ներկայում մոտենում է տարեկան 3 մլրդ խոր. մետրին: Ընդ որում` ջրառի աճը հիմնականում տեղի է ունեցել ջրի տրանզիտային կորուստների հաշվին, որ 2008 թ. պաշտոնական տվյալներով կազմել է մոտ 32 տոկոս, 2002 թ. 25 տոկոսի համեմատ: Ստացվում է` տարեկան մոտ 1 մլրդ խոր. մետր ջուր ենք կորցնում ճանապարհներին, որը չափազանց մեծ ծավալ է: Եթե ջրի փոխադրման համակարգում առաջիկա տասնամյակին լուրջ ներդրումներ չարվեն, ապա ջրի խնդիրը Հայաստանում կսրվի:

Նկատենք, որ օգտագործվող ջրի մոտ 80 տոկոսից ավելին ուղղվում է ոռոգմանը, եւ միայն 5-6 տոկոսն է օգտագործվում խմելու եւ կենցաղային նպատակներով: Այս առումով հատկապես կարեւորվում է ոռոգման համակարգի արդիականացումը, թեեւ խմելու ջրի փոխադրման համակարգը նույնպես ֆիզիկապես մաշված է: Որոշ խնդիրներ կան նաեւ Արարատյան դաշտի արտեզյան ջրերի ոլորտում` կապված արհեստական ձկնաբուծության բուռն զարգացման հետ:

Հայաստանի ջրային ռեսուրսների ներկա հաշվեկշռի պարագայում, (խնայողական միջոցառումների պարտադիր իրականացմամբ) Հայաստանը 1-2 տասնամյակ անց կարող է դառնալ ջրի խոշորագույն արտահանողներից մեկը: Հայաստանում վերջին տարիներին ամենարարագ աճող արտադրութւյուններից մեկն էլ խմելու ջրի շշալցումն է: Այսպես` 2010 թ. շշալցվել է 11.5 մլն լիտր խմելու ջուր` 35 տոկոսով ավելի, քան նախորդ տարում: 2011 թ. աճի բարձր տեմպերը նույնպես պահպանվում են: Առայժմ խմելու ջրի արտահանման ծավալները մեծ չեն, սակայն չմոռանանք, որ հարեւոն երկրներում (արաբական աշխարհում եւ Հնդկաստանում) բնակչության շատ բարձր աճ է, եւ ջրի նկատմամբ պահանջարկն անշեղ աճում է: Ուստի այն մի քանի միլիարդ դոլարը, որ կներդրվի Հայաստանի ջրային համակարգում, վաղ թե ուշ իրեն կարդարացնի: 

Առակների թագմանություն

Зарытый талант

Библейская притча

Человек, который, отправляясь в чужую страну, призвал рабов своих и поручил им имение своё. И одному дал он пять талантов, другому два, иному один, каждому по его силе; и тотчас отправился.

Получивший пять талантов пошёл, употребил их в дело и приобрёл другие пять талантов. Точно так же и получивший два таланта приобрёл другие два. Получивший же один талант пошёл и закопал его в землю и скрыл серебро господина своего.

По долгом времени, приходит господин рабов тех и требует у них отчёта. И, подойдя, получивший пять талантов принёс другие пять талантов и говорит:

— Господин! Пять талантов ты дал мне; вот, другие пять талантов я приобрёл на них.

Господин его сказал ему:

— Хорошо, добрый и верный раб! В малом ты был верен, над многим тебя поставлю; войди в радость господина твоего.

Подошёл также и получивший два таланта и сказал:

— Господин! Два таланта ты дал мне; вот, другие два таланта я приобрёл на них.

Господин его сказал ему:

— Хорошо, добрый и верный раб! В малом ты был верен, над многим тебя поставлю; войди в радость господина твоего.

Подошёл и получивший один талант и сказал:

— Господин! Я знал тебя, что ты человек жестокий, жнёшь, где не сеял, и собираешь, где не рассыпал, и, убоявшись, пошёл и скрыл талант твой в земле; вот тебе твоё.

Господин же его сказал ему в ответ:

— Лукавый раб и ленивый! Ты знал, что я жну, где не сеял, и собираю, где не рассыпал; посему надлежало тебе отдать серебро моё торгующим, и я, придя, получил бы моё с прибылью. Итак, возьмите у него талант и дайте имеющему десять талантов, ибо всякому имеющему дастся и приумножится, а у не имеющего отнимется и то, что имеет. А негодного раба выбросьте во тьму внешнюю: там будет плач и скрежет зубов.
Источник: https://pritchi.ru/id_2360

Մարդ, ով ուղևորվելով օտար երկիր՝ կանչել է իր ծառաներին ու նրանց վստահել իր ունեցվածքը։ Մեկին հինգ տաղանդ տվեց, մյուսին՝ երկու, մեկին՝ մեկին, յուրաքանչյուրին՝ ըստ իր կարողության։ ԵՎ անմիջապես ճամփա ընկավ։
Հինգ տաղանդ ստացողը գնաց, օգտագործեց այդ տաղանդները, և ևս հինգ տաղանդ ձեռք բերեց։ Նույն կերպ նա, ով ստացել է երկու տաղանդ, ձեռք է բերել մյուս երկուսը։ Մեկ տաղանդ ստացողը գնաց, փորեց գետնին ու թաքցրեց իր տիրոջ տաղանդը։

Երկար ժամանակ հետո գալիս է այդ ծառաների տերը և նրանցից հաշիվ է պահանջում։ Եվ նա, ով ստացել էր հինգ տաղանդը, եկավ, ևս հինգ տաղանդ բերեց և ասաց.

-Պարոն, ինձ հինգ տաղանդ տվեցիր։ Ահա ես նրանց շնորհիվ ձեռք բերեցի ևս հինգ տաղանդ։

Տերն ասաց նրան.
– Շատ լավ, բարի և հավատարիմ ծառա: Քչում հավատարիմ եղար, ես քեզ շատ բանի կարժանացնեմ, դու կարժանանաս քո տիրոջ ուրախությանը։

Նա, ով երկու տաղանդ ստացավ, նույնպես մոտեցավ և ասաց.
-Պարոն: Դու ինձ երկու տաղանդ տվեցիր. ահա, ես նրանց հետ ձեռք բերեցի մյուս երկու տաղանդները։

Տերն ասաց նրան.
-Բարի, բարի, հավատարիմ ծառա: Քչում հավատարիմ եղար, ես քեզ շատ բանի կարժանացնեմ, դու կարժանանաս քո տիրոջ ուրախությանը։

Մեկ տաղանդ ստացողը մոտեցավ և ասաց.

-Պարոն: Ես քեզ գիտեի, որ դու դաժան մարդ ես, հնձում ես այնտեղ, որտեղ չես ցանել, և հավաքում ես այնտեղ, որտեղ չես ցրել, և վախենալով` գնացել ու քո տաղանդը թաքցրել ես հողի մեջ, ահա քոնը։

Եվ տերն ասաց նրան
Խորամանկ և ծույլ ստրուկ։ Դու գիտեիր, որ ես հնձում եմ այնտեղ, որտեղ չեմ ցանել, և հավաքում եմ այնտեղ, որտեղ չեմ ցանել. դրա համար դու պետք է իմ փողը տայիր վաճառականներին, և երբ ես գայի, իմը շահույթով ստանայի։ Ուրեմն, վերցրու նրանից տաղանդը և տուր նրան, ով ունի տասը տաղանդ, որովհետև բոլորին, ով ունի, կտրվի և կբազմապատկվի, իսկ չունեցողից կվերցվի այն, ինչ ունի։ Եվ անպիտան ստրուկին նետեք արտաքին խավարը, այնտեղ կլինի լաց և ատամների կրճտացում: