Մայրենիի ֆլեշմոբ

1․ Փակագծերում տրված բառերից ընտրի՛ր նախադասությանն իմաստով համապատասխանողը։ ա․ Վիճակն (օրավուր, օրավար) փոխվում էր։ բ․ Բերքահավաքի (եռուն, եռանդուն) շրջանն էր։

Օրավուր, եռուն:

2․ Գրի՛ր արևմտահայերեն բառերի արևելահայերեն տարբերակները՝ հեռատեսիլ, մանչ, ձեռնադաշնակ, ընթերցավարտ ։ Կարող ես օգտվել արևմտահայերեն-արևելահայերեն բառարանից։

Հեռուստացույց ,երեխա, ակորդեոն, շրջանավարտ:

3․ Ժողովրդական ո՞ր տոնի ծիսական նկարագրությամբ է սկսվում Խ․ Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպի 1-ին գլուխը։ Ի՞նչ գիտես այդ տոնի մասին։

<<Վերք Հայաստանի>> վեպը սկսվում է Բարեկենդան տոնով:Բարեկենդանy Հայ Առաքելական Եկեղեցու շարժական տոներից, նշվում է Սուրբ Սարգսի տոնից մինչև Մեծ պաս ընկած ժամանակաշրջանը։ Այդ օրը գցվում է ճոխ սեղան և տիրում է զվարթություն՝ հաջորդող պահքը ուրախ սրտով մտնելու և երկարատև պահոց օրերին դիմակայելու համար։

4․ Գրիր՝ ո՞ր ժողովուրդների էպոսներն են․«Սիդի երգը», «Ռոլանի երգը», «Մահաբհարաթա»,«Սասնա ծռեր», «Գիլգամեշ»։

Սիդի երգը- Իսպանական էպոս
Ռոլանի երգը- Ֆրանսիական էպոս
Մահաբհարաթա- Հնդկական էպոս
Սասնա ծռեր- Հայկական էպոս
Գիլգամեշ- Շումերաբաբելական էպոս

5․ Հայկական դիցարանում նա համարվել է պտղաբերության, արգասավորության, ծննդաբերության, առավել վաղ շրջանում` ռազմի աստվածություն: Արամազդի դուստրն է: Հնում նրան անվանել են «սնուցող մայր», «ոսկեմայր», «ոսկեհատ», «ոսկեծղի»:Ո՞ր աստվածուհին է: Ու՞մ հետ է նույնացվել հելլենիստական ժամանակաշրջանում:

Աստղիկ- Աֆրոդիտե

6․ Ծերության արտոնությունների մասին  չինական մի հին գրքում ասվում է. «Հիսնամյա տղամարդը տանը կարող է քայլել միայն փայտով, վաթսունամյա տղամարդը՝ միայն իր քաղաքում, 70 տարեկանը՝ որտեղ ուզում է, 80 տարեկանը նույնիսկ գավազանով կարող է գալ կայսեր պալատ»։ Իսկ ի՞նչ է ասում հին չինական գիրքը 90-ամյա տղամարդու մասին։

7․ Իր, որից ունեն շատերը։ Առաջին անգամ գծագրել է Լեոնարդո դա Վինչին 1495 թվականին: 1817 թվականին անտառապահ Դրայսը այն վերստեղծեց Գերմանիայում: Այն անվանեցին «ոսկոր թափահարող», իսկ ավելի ուշ՝ «սարդ»: Ի՞նչ է առարկա է դա:

Դա մկրատ է:

8․ Բացատրի՛ր դարձվածքները։ 1․ Ոտքի տակը քանդել 2․ Քար կտրել  3․ Խելքը հացի հետ ուտել 4․ Լեզուն կապ ընկնել  5․ Կուժն ու կուլան գլխին ջարդել 6․ Փշերի վրա նստել 7․ Ձայն բարբառո հանապատի։

Ոտքի տակը քանդել- ձգտել տապալել
Քար կտրել- անշարժանալ
Խելքը հացի հետ ուտել- հիմարանալ
Լեզուն կապ ընկնել – պապանձվել
Կուժն ու կուլան գլխին ջարդել- Հանցանքը մեկի վրա բարդել
Փշերի վրա նստել- անհանգիստ լինել
Ձայն բարբառո հանապատի- անարձագանք մնացած կոչ

9. Կազմի՛ր տրված կաղապարներին համապատասխան բարդություններ։ ա) Արմատ-հոդակապ-արմատ-վերջածանց, բ) նախածանց-արմատ-վերջածանց, գ) նախածանց-արմատ-հոդակապ-արմատ։

Մայրաքաղաքային,
տգետություն
շարադրություն:

10. Պատկերացրու՝ ճամբարում ջոկատավարի պարտականությունները քեզ են տրված։ Ներկայացրո՛ւ ջոկատի տասնօրյա ուսումնական գործունեությանն ուղղված առաջարկներ։

Ուսումնական գործունեությունը կսկսեի տարածքի ուսումնասիրմամբ՝ նրանց հետ կզբոսնեի և կծանոթացնեի տեղայնքի առանձնահատկություններին: Ապա անպայման կկզամակերպեի տարածքի մաքրման միջոցռումներ: Իսկ վերջում կկազմակերպեի զանազան խաղեր, մրցումեր, դրանով իսկ ճամբարի մասնակիցներին կսովորեցնեի ինչպես կատարել թիմային աշխատանք :

Բնագիտության ֆլեշմոբ

1. Այդ երևույթների ընթացքում նյութը, որից կազմված կամ պատրաստված է տվյալ մարմինը, չի փոխակերպվում այլ նյութի: Այդպիսի երևույթները կոչվում են …
Ֆիզիկական երեւույթներ:

2. Այդ երևույթների ընթացքում նյութերը (մարմինները) փոխում են իրենց …:
Ձեւը:

3. Նշված երևույթի ինչպիսի՞ տարատեսակներ գիտեք, օրինակներ բերեք:
1) Ջրի եռալը,
2) Ցողի գոլորշիանալը,
3) Կերակրի աղի փոշու վերածվելը:

4.Կատարիր նշված երևույթներին առընչվող բնագիտական փորձեր, նկարագրի՛ր և մեկնաբանի՛ր: Վերցրե՛ք կերակրի խոշոր աղ, մանրացրե՛ք, լուծե՛ք ջրում, ապա զտե՛ք ստացված լուծույթը և ջուրը գոլորշացնելով՝ կրկին ստացե՛ք աղ: Կատարե՛ք և մեկնաբանե՛ք:
Փորձի միջոցով ջուրը զտվում է եւ աղը մնում է տարայի հատակին։

5. Բերել առօրյա կյանքում, կենցաղում հանդիպած այդպիսի երևույթների օրինակներ:
Երկաթի խարտելը: