Համակարգչային գրաֆիկա- Սեպտեմբեր ամսվա հաշվետվություն

Սեպտեմբեր ամսվա սկզբից մենք սկսեցինք Դիպլոմային նախագծերի շուրջ աշխատել: Մինչ աշխատանքները կսկսվեին ամեն մեկն ընտրեց թեմա, որի շուրջ այս կիսամյակ աշխատելու է: Ես որոշեցի ռետրո իրերի վաճառքի համար վեբ կայք պատրաստել: Սկզբում ուսումնասիրեցի շուկան, հետո ավելի լավ հասկանալով, թե ինչպես եմ տեսնում իմ ապագա վեբ կայքը սկսեցի աշխատել դրա նախատիպի վրա: Զուգահեռ ուսումնասիրեցի և առանձնացրեցի ինձ դուր եկած տարբերանշանները, կատարեցի տարբերանշանի մշակում, ավարտեցի տրամադրության տախտակը՝ ընտրեցի գունային գամմա և ապրանքներ, որոնք կվաճառվեն իմ վեբ կայքում:

Այս աշխատանքներից զատ նաև հարստացրել եմ Գրաֆիկական դիզայնի վերաբերյալ տեսական գիտելիքներս: Ուսումնասիրել եմ հետևյալ թեմաները՝ <<Քարանձավային արվեստ>>, <<19-20-րդ դարեր>>, <<Գրաֆիկական դիզայնի տարրերը և հիմունքները>>,<< Գրաֆիկական դիզայնի տեսակները >> , և պատասխանել նյութերի ստորև բերված հարցերին:

Իմ կատարած աշխատանքներին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ: