ԳՄՕ-ից առաջացած հիվանդությունները

ԳՄՕ- գենետիկորեն մոդիֆիկացված  օրգանիզմներ (բույսեր, կենդանիներ, միկրոօրգանիզմներ), որոնց փոխպատվաստել են այլ օրգանիզմների գեներ և նրանց գենոտիպն արհեստականորեն փոփոխվել է։

Գենային փոփոխությունները, որպես կանոն, կատարվում են գիտական և տնտեսական նպատակներով։ Այնուամենայնիվ Գենետիկորեն մոդիֆիկացված սնունդն ունի սովորականի տեսք, նույնիսկ ավելի գեղեցիկ է, սակայն այստեղ կա  հսկայական տարբերություն. ԳՄՕ-ներում ԴՆԹ-ն փոփոխված է, ինչն օրգանիզմում բազմաթիվ մուտացիաներ կարող է առաջացնել:

ԳՄՕ-ի աջակիցները մոլորեցնում են, թե ԳՄՕ-ները անհրաժեշտ են աշխարհի աճող բնակչությունը կերակրելու համար: Բայց սա սուտ է ոչ միայն Հայաստանի համար (ուր ցավոք բնակչությունը նվազում է), այլ նաև ողջ աշխարհի համար, ուր մարդու օգտագործման համար տարեկան արտադրված սննդի մեկ երրորդը՝ մոտ 1.3 միլիարդ տոնա, կորում է կամ վատնվում է: Արդյունքում սննդի կորուստը կամ վատնումը արժենում է մոտ 680 միլիարդ ամերիկյան դոլար արդյունաբերական երկրների և 310 միլիարդ ամերիկյան դոլար զարգացող երկրների համար (տվյալները UN FAO-ից): Ավելին՝ ԳՄՕ-բույսերը բերքատվությամբ չեն գերազանցում ճիշտ վայրում ու ճիշտ ձևով աճեցված օրգանականին, իսկ միջատների համար ուտելու համար անպիտան և մոլախոտերի համար թունավոր հողում աճած բույսը վնասում է այն ուտողին՝ օգնելով մի խումբ մարդկաց ավելի հարստանալ և կախվածության մեջ պահել իրենց ԳՄՕ արտադրանքը սպառող երկրներին:

Ձեզ ենք ներկայացնում՝ ինչ հիվանդություններ կարող են առաջացնել  ԳՄՕ-ները և ինչպես են դրանք վնասում մեր օրգանիզմին.

1. ԳՄՕ-ներն առաջացնում են ալերգիաների նոր տեսակներ: Պատճառն այն է, որ նման սնունդը պարունակում է շատ արհեստածին ալերգեններ: Որպես օրինակ՝ կարելի է հիշել  2000-ական թվականներին ԱՄՆ-ում եգիպտացորեն արտադրող ընկերության դեպքը, երբ հարյուրավոր մարդիկ տուժել էին ալերգիայից:

2. ԳՄՕ-ներն օրգանիզմում առաջացնում են բակտերիաներ, որոնք հակազդում են հակաբիոտիկներին: Այսինքն՝ շատ հավանական է, որ շատ դեղահաբեր մեր օրգանիզմի վրա պարզապես չազդեն:

3. Մոդիֆիկացիան մեծացնում է քիմիական բաղադրիչը սննդում, որը շատ վատ հետևանքներ է ունենում օրգանիզմում: Ստամոքսի հետ կապված խնդիրներից՝  մինչև քաղցկեղ:

4. Ամերիկյան մի հետազոտության մեջ ասվում է, որ նման սնունդը նվազեցնում է մարդկային վերարտադրությունը: Այս տեսակետն ապացուցվել է փորձարկմամբ: Մկները, որոնց կերակրել են ԳՄՕ-ով հարուստ սննդով, թե՛ իրենց ակտիվությամբ, թե՛ վերարտադրությամբ զգալիորեն զիջել են նորմալ սննդով կերակրված մկներին:

Գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմները միայն մեզ չէ, որ վնասում են: Դրանք կարող են վնասել նաև մեր կյանքի տարբեր ոլորտներին: Նման վնասների մասին շատ են խոսում տարբեր գերտերություների ղեկավարները, ու այս թեման միջազգային կազմակերպությունների գլխավոր խնդիրներից մեկն է:

ԳՄՕ-ները շատ վտանգավոր են, օրինակ, գյուղատնտեսության ոլորտում: Անգամ հեռավորություն  պահպանելու դեպքում ԳՄՕ-ի բազմացումը փչացնում է մրգերի և բանջարեղենի նորմալ աճեցումը, փչացնում է   բերքը: Այդ պատճառով մի քանի երկրներում գյուղատնտեսները ցանում են միայն մոդիֆիկացված սերմեր՝ հրաժարվելով նորմալ ու բնական բերքից:

ԳՄՕ-ները բացասաբար են ազդում նաև տնտեսության վրա: Դրանք գտնվում են մի քանի ընկերությունների ձեռքում, ովքեր գրավում են ամբողջ շուկան: Իրենց լավ տեսքով ու թվացյալ ախորժելիությամբ դրանք գրավում են գնորդներին ու վաճառվում են շատ արագ: Այսինքն՝ շուկայից դուրս են մնում բնական բերք վաճառողները, ինչը կարող է հանգեցնել տնտեսական մեծ կորուստների:

Աղբյուրներ՝ hetq.am, 168.am

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *