Համաշխարհային տնտեսվարության տեսակները

Շուկայական տնտեսություն

Բնութագիրներ

Մասնավոր սեփականություն. ձեռնարկությունները և արդյունաբերությունները պատկանում և շահագործվում են մասնավոր անձանց կամ ընկերությունների կողմից, այլ ոչ թե կառավարության:
Մրցակցություն. ձեռնարկությունները մրցում են միմյանց հետ հաճախորդների համար, ինչը խթանում է նորարարությունն ու արդյունավետությունը:
Ազատ առևտուր. երկրները զբաղվում են միջազգային առևտրով, ապրանքներ և ծառայություններ փոխանակելով այլ երկրների հետ:
Կառավարության սահմանափակ միջամտություն. կառավարությունը սահմանափակ դեր է խաղում տնտեսության մեջ՝ քաղաքականությամբ, որը կենտրոնացած է բարենպաստ բիզնես միջավայրի ստեղծման վրա, այլ ոչ թե ուղղակիորեն վերահսկելու տնտեսական գործունեությունը:
Գների մեխանիզմ. գները որոշվում են շուկայում առաջարկի և պահանջարկի փոխազդեցությամբ, այլ ոչ թե կառավարության որոշմամբ:
Խրախուսված նորարարություն. շահույթի ձգտումը դրդում է անհատներին և ձեռնարկություններին նորամուծել և բարելավել իրենց ապրանքներն ու ծառայությունները:
Շուկայական տնտեսություն ունեցող երկրների օրինակներ են.

  • Միացյալ Նահանգները
  • Միացյալ թագավորությունը
  • Գերմանիան
  • Կանադան
  • Ճապոնիան
  • Շվեդիան
  • Շվեյցարիան
  • Նոր Զելանդիան

Այս երկրները հակված են ունենալ տնտեսական ազատության բարձր մակարդակ՝ տնտեսության մեջ կառավարության միջամտության ցածր մակարդակով: Նրանք նաև հակված են ունենալ ուժեղ տնտեսական աճ, նորարարության բարձր մակարդակ և բարձր կենսամակարդակ:

Գյուղատնտեսական տնտեսություն.

Գյուղատնտեսությունը զգալի ներդրում ունի այս երկրների տնտեսության մեջ, որտեղ բնակչության մեծ մասը զբաղվում է հողագործությամբ, անասնապահությամբ և հարակից այլ գործունեությամբ: Այս երկրները հաճախ ապավինում են այնպիսի մշակաբույսերի մշակմանը, ինչպիսիք են հացահատիկները, մրգերը, բանջարեղենը և ընկույզը, ինչպես նաև անասունների արտադրությունը, ինչպիսիք են խոշոր եղջերավոր անասունները, խոզերը և թռչնաբուծությունը:

Բնութագրեր

  1. Աշխատուժի զգալի մասը զբաղված է գյուղատնտեսության մեջ
  2. Գյուղատնտեսությունը երկրի ՀՆԱ-ի հիմնական ներդրումն է
  3. Երկրի տնտեսության վրա հաճախ ազդում են ապրանքների համաշխարհային գների տատանումները
  4. Առևտրային համաձայնագրերը և արտահանման քաղաքականությունը վճռորոշ դեր են խաղում երկրի գյուղատնտեսության ոլորտի ձևավորման գործում
  5. Կառավարությունները կարող են իրականացնել ֆերմերներին աջակցելու քաղաքականություն, ինչպիսիք են սուբսիդիաները և սակագները, խթանելու հայրենական արտադրությունը և պաշտպանելու տեղական արդյունաբերությունը:
  6. Այս երկրները հաճախ ունեն ուժեղ գյուղատնտեսական ավանդույթներ և մշակութային պրակտիկա՝ կապված գյուղատնտեսության հետ

Գյուղատնտեսական տնտեսություն երկրների օրինակներ են.

  • Բրազիլիան
  • Հնդկաստանը
  • Ռուսաստանը
  • Քենիան
  • Տանզանիան
  • Մալավին
  • Զիմբաբվեն:

Խառը տնտեսություն.

Բնութագիրներ

Ռեսուրսների արդյունավետ բաշխում. խառը տնտեսությունը թույլ է տալիս ռեսուրսների արդյունավետ բաշխում պետական ​​և մասնավոր հատվածների միջև:
Նորարարություն. մասնավոր հատվածի` նորարարությունների և նոր ապրանքներ և ծառայություններ ստեղծելու կարողությունը խթանում է տնտեսական աճը:
Սոցիալական բարեկեցություն. Կառավարության կողմից սոցիալական ծառայությունների մատուցումն ապահովում է քաղաքացիների մուտքը հիմնական ապրանքներ և ծառայություններ:
Կայունություն. խառը տնտեսությունն ապահովում է

Խառը տնտեսություններ ունեցող երկրների օրինակները ներառում են.

  • Գերմանիան
  • Ֆրանսիան
  • Ճապոնիան
  • Հարավային Կորեան
  • Կանադան
  • Ավստրալիան
  • Միացյալ թագավորությունը

ՀՆԱ/ ՀՆԱ-ի հաշվման մեթոդները

Համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) որոշակի ժամանակահատվածում, որպես կանոն 1 տարում, տվյալ երկրի տարածքում արտադրված վերջնական ապրանքների և ծառայությունների դրամական կամ շուկայական արժեքների հանրագումարն է: Վերջնական են համարվում այն ապրանքները և ծառայությունները, որոնք նախատեսված են վերջնական սպառման նպատակով: Չնայած ՀՆԱ-ն սովորաբար հաշվարկվում է տարեկան կտրվածքով՝ այն կարող է հաշվարկվել նաև եռամսյակային կտրվածքով:

ՀՆԱ-ի տեսակները

Անվանական ՀՆԱ. տվյալ տարում տվյալ երկրի տարածքում արտադրված վերջնական ապրանքների և ծառայությունների շուկայական արժեքն է՝ արտահայտված ընթացիկ տարվա գներով:

Իրական ՀՆԱ. տվյալ տարում արտադրված ապրանքների և ծառայությունների ընդհանուր արժեքն է՝ արտահայտված բազիսային տարվա (համեմատության համար հիմք ընդունված տարի) գներով:

Իրական ՀՆԱ = Անվանական ՀՆԱ/ ՀՆԱ դեֆլյատոր

ՀՆԱ-ի հաշվարկման մեթոդները

Ծախսային մեթոդ. ՀՆԱ-ն հաշվարկվում է որպես տվյալ երկրում կատարված բոլոր ծախսերի հանրագումար (սպառում (C), ներդրումներ (I), պետական գնումներ (G), զուտ արտահանում (NX)):

Ավելացված արժեքի կամ արտադրական մեթոդ. հաշվարկվում է որպես տնտեսվարող սուբյեկտների կողմից ստեղծված ավելացված արժեքների գումար: Ավելացված արժեքը պատրաստի արտադրանքի գնի և մատակարարներից ստացած հումքի, նյութերի, կոմպլեկտավորման իրերի արժեքների տարբերությունն է:

Եկամտային մեթոդ. այս մեթոդով ՀՆԱ-ն հաշվարկելու համար գումարվում են եկամուտների 4 տեսակները և եկամուտների վճարման հետ չառնչվող ևս 2 հատված` աշխատավարձ, շահույթ, ռենտա, տոկոս, բիզնեսի անուղղակի հարկեր, ամորտիզացիա:

ՀՀ ՀՆԱ և տնտեսական ցուցանիշ

2023 թ. ՀՀ ՀՆԱ–ն կազմել է 9 տրլն 502,8 մլրդ դրամ` աճելով 8,7 տոկոսով։ Տվյալները հրապարակվել են ՀՀ վիճակագրական կոմիտեի` 2023 թ. համախառն ներքին արդյունքի եռամսյակային և տարեկան նախնական ցուցանիշների մեջ։

Նշենք, որ տնտեսական ակտիվության ցուցանիշը 2023 թ. ընթացքում աճել է 9,4 %–ով, սակայն այն փոքր–ինչ տարբերվում է ՀՆԱ–ից, քանի որ չի ներառում անուղղակի հարկերը` ԱԱՀ և ակցիզ, ինչպես նաև ֆինանսաբանկային հատվածի ծառայությունները:

Տնտեսական հարաբերությունների համակարգը

  1. Տնտեսական հարաբերությունների համակարգը
  2. Հասարակական արտադրության կառուցվածքը
  3. Մարդկանց մոտ տնտեսական հարաբերությունների առաջացման մղումներն ու հիմքերը
  4. Բարիք
  5. Տնտեսական արդյունավետություն
  6. Տնտեսական 3 հիմնահարցերը և դրանց սահմանման հիմքերը

Տնտեսական համակարգ

Տնտեսական համակարգը նյութական և ոչ նյութական բարիքներ արտադրողների, սպառողների միջև կարգավորված փոխհարաբերությունների, որոշումներ ընդունելու և իրագործելու մեխանիզմների ու ինստիտուտների ամբողջություն։ Յուրաքանչյուր երկրի տնտեսությունը մի մեծ համակարգ է, որում առկա են գործունեության բազում տեսակներ, և գործունեության յուրաքանչյուր ձև կարող է գոյատևել միայն այլ գործունեությունների հետ կապի և փոխհարաբերության պայմաններում։ Տնտեսական համակարգը բարիքների արտադրությունը և սպառումը յուրահատուկ ձևերով կանոնակարգելու գործողությունների ամբողջություն է։

Հասարակական արտադրության կառուցվածքը

Արտադրությունը մարդու և հասարակության գոյության ու զարգացացման համար անհրաժեշտ բարիքների (ապրանքներ և ծառայություններ) ստեղծման գործընթացն է:

Հասարակական արտադրության փուլերն են՝ արտադրությունբաշխումփոխանակում և սպառում:

Արտադրության ընթացքում տեղի է ունենում տնտեսական բարիքների անմիջականորեն ստեղծումը:
Բաշխումը որոշում է յուրաքանչյուր մարդու փայաբաժինը արտադրված արդյունքի մեջ:
Փոխանակությունը ընդգրկում է կապերի և հարաբերությունների համակարգ որը թույլ է տալիս արտադրողներին միմյանց հետ փոխանակել իրենց աշխատանքի արդյունքները:
Սպառումը ստեղծված տնտեսական բարիքների օգտագործումն է մարդկանց և հասարակության տարրեր պահանջմունքների բավարարման համար:

Մարդկանց մոտ տնտեսական հարաբերությունների առաջացման մղումներն ու հիմքերը

Շուկայական, տնտեսական համակարգերում, որը կապիտալիստական տնտեսական համակարգ է, ինչ արտադրել և մյուս խնդիրները լուծվել են ինքնազատ կամ տարերային ձևով, այսինքն յուրաքանչյուր արտադրող ինքը որոշ էր, թե ինչ արտադրի, որքա՞ն, ինչպե՞ս, ու՞մ համար և ինչպե՞ս կազմակերպի ու կառավարի իր տնտեսությունը։

Բարիք

 Բարիքը բնության և մարդու կողմից ստեղծված նյութական և ոչ նյութական արդյունքների ամբողջությունն է, որը բավարարում է վերջինիս այս կամ այն պահանջմունքը:

Տնտեսական արդյունավետություն

Տնտեսական արդյունավետությունը՝ դա կենդանի և առարկայացած աշխատանքի ամենաքիչ ծախսումներով ամենամեծ արդյունքի ձեռք բերումն է և ժամանակի խնայության օրենքի գործողության կոնկրետ ձևի դրսևորումն է։

Արտադրության ձեռք բերված արդյունքներ ՏԱ=(արտադրանքի ու նյութական ծառայությունների ձևով) / Աշխատանքի ու արտադրության միջոցների ծախսումներ

Տնտեսական 3 հիմնահարցերը և դրանց սահմանման հիմքերը

Տնտեսական 3 հիմնահարցերը և դրանց սահմանման հիմքերն են՝

Ի՞նչ արտադրել

  • Հնարավոր ապրանքներից և ծառայություններից որո՞նք պետք է արտադրվեն տվյալ ժամանակահատվածում։

Ինչպե՞ս արտադրել

  • Արտադրական ռեսուրսների ինչպիսի՞ համակցությամբ, ի՞նչ տեխնոլոգիայի օգնությամբ պետք է արտադրվեն ապրանքների և ծառայությունների ընտրված տարբերակները։

Ու՞մ համար արտադրել

  • Ո՞վ պետք է գնի արտադրված ապրանքները և ծառայությունները։ Ինչպե՞ս պետք է բաշխվի հասարակության համախառն եկամուտը, որը ստեղծվել է տվյալ ապրանքների և ծառայությունների արտադրության արդյունքում

Հասարակական արտադրության կառուցվածքը

Արտադրությունը մարդու և հասարակության գոյության ու զարգացացման համար անհրաժեշտ բարիքների (ապրանքներ և ծառայություններ) ստեղծման գործընթացն է:Արտադրությունը մարդու և հասարակության գոյության ու զարգացացման համար անհրաժեշտ բարիքների (ապրանքներ և ծառայություններ) ստեղծման գործընթացն է:

Հասարակական արտադրության փուլերն են՝ արտադրություն, բաշխում, փոխանակում և սպառում:

Տնտեսագիտության էությունը

  1. Տնտեսագիտության  էությունը
    Տնտեսագիտությունը տնտեսական համակարգ է, որն ապահովում է մարդկանց և հասարակության պահանջմուքները՝ ստեղծելով անհրաժեշտ բարիքներ։ Այն տնտեսական հարաբերությունների ամբողջություն է, որը ստեղծվում է մարդկանց միջև նյութական բարիքների և ծառայությունների արտադրության, բաղխման, փոխանակման և սպառման ընթացքում։ Տնտեսագիտությունը գիտույուն է որն ուսումնասիրում է սահմանափակ տնտեսական ռեսուրսները մարդկանց անսահմանափակ պահանջմունքների բավարարմանառավել ռացիոնալ եղանակների նտրությունը։
  2. Ռեսուրսների բովանդակությունը և դրանց տեսակները
    Տնտեսական ռեսուրսները սովորաբար բաժանում են 4 հիմնական խմբի՝

    Բնական ռեսուրսներ պիտանի այն բոլոր տարրերն են, որոնք կան բնության մեջ՝ տնտեսական և արտադրական ռեսուրսների ձևով։ Բնական ռեսուրսները իրենց հերթին դասակարգվում են անսպառ և սպառվողների, իսկ սպառվողները՝ վերականգնվողների և չվերականգնվողների։
    Նյութական ռեսուրսներ մարդու ստեղծագործական աշխատանքի արդյունք հանդիսացող բոլոր կարգի արտադրության միջոցներն են, որոնք առկա են կամ նյութաիրային արժեքների, կամ կապիտալի ձևով։
    Աշխատանք կամ մարդկային ռեսուրսներ այս խմբին է պատկանում տնտեսապես ակտիվ աշխատունակ բնակչությունը։
    Ֆինանսական ռեսուրսներ- սա դրամական միջոցների, ֆինանսական ակտիվների բոլոր տեսակների համակցությունն է, որին տնօրինում է հասարակությունը, և կարող է դրանք տրամադրել արտադրություն կազմակերպելու համար։