Տնտեսական հարաբերությունների համակարգը

  1. Տնտեսական հարաբերությունների համակարգը
  2. Հասարակական արտադրության կառուցվածքը
  3. Մարդկանց մոտ տնտեսական հարաբերությունների առաջացման մղումներն ու հիմքերը
  4. Բարիք
  5. Տնտեսական արդյունավետություն
  6. Տնտեսական 3 հիմնահարցերը և դրանց սահմանման հիմքերը

Տնտեսական համակարգ

Տնտեսական համակարգը նյութական և ոչ նյութական բարիքներ արտադրողների, սպառողների միջև կարգավորված փոխհարաբերությունների, որոշումներ ընդունելու և իրագործելու մեխանիզմների ու ինստիտուտների ամբողջություն։ Յուրաքանչյուր երկրի տնտեսությունը մի մեծ համակարգ է, որում առկա են գործունեության բազում տեսակներ, և գործունեության յուրաքանչյուր ձև կարող է գոյատևել միայն այլ գործունեությունների հետ կապի և փոխհարաբերության պայմաններում։ Տնտեսական համակարգը բարիքների արտադրությունը և սպառումը յուրահատուկ ձևերով կանոնակարգելու գործողությունների ամբողջություն է։

Հասարակական արտադրության կառուցվածքը

Արտադրությունը մարդու և հասարակության գոյության ու զարգացացման համար անհրաժեշտ բարիքների (ապրանքներ և ծառայություններ) ստեղծման գործընթացն է:

Հասարակական արտադրության փուլերն են՝ արտադրությունբաշխումփոխանակում և սպառում:

Արտադրության ընթացքում տեղի է ունենում տնտեսական բարիքների անմիջականորեն ստեղծումը:
Բաշխումը որոշում է յուրաքանչյուր մարդու փայաբաժինը արտադրված արդյունքի մեջ:
Փոխանակությունը ընդգրկում է կապերի և հարաբերությունների համակարգ որը թույլ է տալիս արտադրողներին միմյանց հետ փոխանակել իրենց աշխատանքի արդյունքները:
Սպառումը ստեղծված տնտեսական բարիքների օգտագործումն է մարդկանց և հասարակության տարրեր պահանջմունքների բավարարման համար:

Մարդկանց մոտ տնտեսական հարաբերությունների առաջացման մղումներն ու հիմքերը

Շուկայական, տնտեսական համակարգերում, որը կապիտալիստական տնտեսական համակարգ է, ինչ արտադրել և մյուս խնդիրները լուծվել են ինքնազատ կամ տարերային ձևով, այսինքն յուրաքանչյուր արտադրող ինքը որոշ էր, թե ինչ արտադրի, որքա՞ն, ինչպե՞ս, ու՞մ համար և ինչպե՞ս կազմակերպի ու կառավարի իր տնտեսությունը։

Բարիք

 Բարիքը բնության և մարդու կողմից ստեղծված նյութական և ոչ նյութական արդյունքների ամբողջությունն է, որը բավարարում է վերջինիս այս կամ այն պահանջմունքը:

Տնտեսական արդյունավետություն

Տնտեսական արդյունավետությունը՝ դա կենդանի և առարկայացած աշխատանքի ամենաքիչ ծախսումներով ամենամեծ արդյունքի ձեռք բերումն է և ժամանակի խնայության օրենքի գործողության կոնկրետ ձևի դրսևորումն է։

Արտադրության ձեռք բերված արդյունքներ ՏԱ=(արտադրանքի ու նյութական ծառայությունների ձևով) / Աշխատանքի ու արտադրության միջոցների ծախսումներ

Տնտեսական 3 հիմնահարցերը և դրանց սահմանման հիմքերը

Տնտեսական 3 հիմնահարցերը և դրանց սահմանման հիմքերն են՝

Ի՞նչ արտադրել

  • Հնարավոր ապրանքներից և ծառայություններից որո՞նք պետք է արտադրվեն տվյալ ժամանակահատվածում։

Ինչպե՞ս արտադրել

  • Արտադրական ռեսուրսների ինչպիսի՞ համակցությամբ, ի՞նչ տեխնոլոգիայի օգնությամբ պետք է արտադրվեն ապրանքների և ծառայությունների ընտրված տարբերակները։

Ու՞մ համար արտադրել

  • Ո՞վ պետք է գնի արտադրված ապրանքները և ծառայությունները։ Ինչպե՞ս պետք է բաշխվի հասարակության համախառն եկամուտը, որը ստեղծվել է տվյալ ապրանքների և ծառայությունների արտադրության արդյունքում

Հասարակական արտադրության կառուցվածքը

Արտադրությունը մարդու և հասարակության գոյության ու զարգացացման համար անհրաժեշտ բարիքների (ապրանքներ և ծառայություններ) ստեղծման գործընթացն է:Արտադրությունը մարդու և հասարակության գոյության ու զարգացացման համար անհրաժեշտ բարիքների (ապրանքներ և ծառայություններ) ստեղծման գործընթացն է:

Հասարակական արտադրության փուլերն են՝ արտադրություն, բաշխում, փոխանակում և սպառում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *