Այցելություն Սերգեյ Փարաջանովի թանգարան

Sergei Paradjanov museum | Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարան - Museum in  Yerevan

Հունիսի 3-ին պատվելի Թամարի հետ այցելեցինք Սերգեյ Փարաջանովի թանգարան: Սկզբում շրջեցինք թանգարանի գողտրիկ բակում, որն իր Թիֆլիսյան տան բակի կրկնօրինակն կարծես լիներ: Այնտեղ շատ հետաքրքիր նկարի հանդիպեցի՝ դա Փարաջանովի լուսանկարն էր, որը փոքր ինչ հեռվից նայելիս թվում էր, թե շարժվում է:

Թանգարանի ներսում տեսանք նրա գործերը: Բացահայտեցինք Փարաջանովի ոչ միայն ռեժիսորական հմտությունները, այլև նկարիչական, քանդակագործական, կար ու ձևի հմտությունները: Իր գործերում արվեստագետը անպայման պատմություն կամ իմաստ էր դնում: Նույնիսկ աղբից ստեղծել էր գլուծգործոցներ, օրինակ՝ կոտրված շշի ապակիներից ձկնատեսակներ, կոտրված սպասքից նոր սպասքի ապլիկացիա և այլն: : Սերգեյ Փարաջանովի գործերում ինձ հատկապես դուր եկավ այն, որ արվեստագետը արտահայտում էր իր հումորով մոտեցումը այն անարդարություններին, որոնք կատարվում էին իր կյանքում:

Այցելություն Երվանդ Քոչարի թանգարան

Բնութագրությունը հասանալի չէ
Բնութագրությունը հասանալի չէ

Վեբ- դիզահնի խմբով այցելեցինք Երվանդ Քոչարի թանգարան: Այն հիմնադրվել է 1984թ-ին՝ Քոչարի մահից հետո, անցյալում եղել է արվեստագետի արվեստանոցը և բնակավայրը:

Երվանդ Քոչարը ԽՍՀՄ տարիների նկարիչ-արձանագործ է, ով նկարել է Թիֆլիսյան, Երևանյան, Փարիզյան մոտիվներով: Այդ շունչը կարելի է զգալ իր նկարներից և քանդակներից: Քոչարի նկարները գունային գամմայով շատ նմանեցրի Պիկասոյի գործերին: Գիդը պատմում էր, որ Պաբլո Պիկասոն և Երվանդ Քոչարը եղել են ընկերներ, սակայն հայ նկարիչը Պիկասոյին երբեք չի հյուրընկալել իր արվեստանոց, քանի որ Պաբլոն ուներ նկարներ գողանալու վատ սովորություն:

Իմ վրա մեծ տպավորություն թողեցին նկարչի գրաֆիկական և 4D աշխատանքները, դրանք իսկապես բոլոր ժամանակների գլուխգործոցներ են: Քոչարի հայտնի գլուխգործոցներից են նաև  Սասուցնցի Դավթի և Վարդան Մամիկոնյաննի արձանները, որոնք համարվում են Երևանյան սիմվոլներ:

Ճամփորդություն դեպի Սևաբերդ

Սևաբերդը գյուղ է Կոտայքի մարզում: Այն իր աշխարհագրական դիրքի շնորհիվ ունի զբոսաշրջային մեծ ներուժ: Այնտեղ էլ մենք անցկացրեցինք մեր առաջին ձմեռային մարզական ստուգատեսը: Շատ ուրախ եմ, որ մասնակցեցի: Ճիշտ է, եղանակը ցուրտ էր, բայց մեզ տաքացրեց ձնագնդի խաղալը, սահակների և դահուկների վրա սահելը: Ճամփորդությունը դեպի Սևաբերդ շատ հետաքրքիր էր և կարելի է ասել հիանալի տարվա սկիզբ է:

Այց Պտղունք գյուղ, Մուսալեռ

Գյուղից-գյուղ ծրագրով այցելեցինք Պտղունք գյուղ ծանոթանալու մեր կուրսեցու և ընկեր Ելենայի կենցաղին, ապրելակերպին: Սկզբում քայլեցինք դաշտերով, այգիներով, շրջեցինք կենդանիների մոտով, ապա սկսվեց աշխատանքը: Բոլորը զբաղված էին՝ աղջիկները կարտոֆիլներն էին լվանում, տղաները կրակը վառում, մի քանի աղջիկ էլ օգնում էին տան կանանց խոհանոցային հարցերում: Շատ տպավորիչ էր մեր միասնական աշխատանքը: Հետո էլ համախմբվեցինք սեղանի շուրջ համտեսելու կարտոֆիլը: Հետո շարժվեցինք դեպի Մուսալեռի հերոսամարտի հուշարձան: Այնտեղ ընկեր Ելենան ծանոթացրեց Մուսալեռի պատմության հետ և դրանով էլ ավարատվեց մեր ճամփորդությունը:

Շատ հետաքրքիր էր ծանոթանալ գյուղի կենցաղի հետ, ես այն շատ սիրեցի:

Ճամփորդություն, Թռչկանի ջրվեժ

Շատ տպավորված եմ այս ճամփորդությամբ: Դեպի ջրվեժ ճանապարհը հեշտ չէր, բայց մենք այն հաղթահարեցինք միասին: Բարձրունքն հաղթահարելուց հետո մեր առջև բացվեց հիանալի տեսարան… կցանկանայի որ այդ պահը տևեր մի ամբողջ հավերժություն: