ՀՀ տարածքում օգտագործվող և բուծվող խոտաբույսերը

Նախագիծ

ՀՀ բուժիչ խոտաբույսեր և սննդի մեջ օգտագործվող խոտաբույսեր:

Նպատակը՝ ճանաչել մեր հայրենիքի տարածքում առկա բոլոր տեսակի օգտակար խոտաբույսերը, ուսումնասիրել բուճիչ բույսերի հատկությունները, ծանոթանալ ազգային խոհանոցի բաղադրատոմսերի հետ:

ժամկետը՝ 01.02-28.02

Ընթացքը

  1. Համացանցից գտնել թե ինչ խոտաբույսեր են հատկապես տարածված մեր շրջանում Չառնվազն 10 խոտաբույս),
  2. Տեղադրել լուսանկար և տեղեկություն խոտաբույսի մասին, այդ խոտաբույսի բուժիչ հատկության մասին և այլ օգտակար հատկությունների մասին,
  3. Զրուցել ըննտանիքի անդամների հետև պարզել, թեինչ խտաբուսէօգտագործվում սննդի համար, ձերբնակության շրջանում,
  4. Տեղադրել բաղադրատոմսը բլոգում:

Արդյունքներ

1,2. Դեղաբույսերը մարդկանց և կենդանիների տարբեր հիվանդությունների բուժման ու կանխարգելման համար օգտագործվող բույսերի խումբ են: Համաշխարհային բուսական աշխարհի մոտ 21000 տեսակ օգտագործվում է բուժիչ նպատակներով: ՀՀ-ում բուժիչ հատկություններով օժտված է մոտ 1500 բուսատեսակ (օգտագործվող դեղապատրաստուկների մոտ 40%-ն ունի բուսական ծագում): Դեղաբույսերի բուժիչ հատկությունները պայմանավորված են դրանցում պարունակվող քիմիական տարբեր բաղադրության նյութերով՝ ալկալոիդներով, գլիկոզիդներով, սապոնիններով, եթերայուղերով, ֆլավոնիդներով, աղաղանյութերով, վիտամիններով, որոնք ֆիզիոլոգիական ներգործություն են ունենում մարդկանց կամ կենդանիների օրգանիզմների վրա: 

ՀՀ-ում առավել տարածված դեղաբույսերից են.

Ազնվամորու օգտակար հատկությունները
Ազնվամորի

ազնվամորի (անտառամորի, մոռենի). վայրի կիսաթուփ է, աճում է  անտառների բացատներում, ձորեզրերին: Մշակվում է պարտեզներում, պուրակներում: Բուժիչ նպատակով օգտագործում են պտուղները, մասամբ՝ տերևներն ու ծաղիկները: Ունի քրտնաբեր, ջերմիջեցնող, կենտրոնական նյարդային համակարգը դրդող հատկություններ:

Անանուխ - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան
Անանուխ

Անանուխ (դաղձ). բազմամյա, կոճղարմատավոր վայրի կամ մշակովի խոտաբույս է: Աճում է ամենուրեք: Տերևները և ծաղիկները պարունակում են եթերայուղ, կարոտին, մենթոլ և այլն: Մենթոլն ունի անոթալայնիչ, հանգստացնող և տեղային ցավամոքիչ ներգործություն: Մտնում է վալիդոլի, Զելենինի կաթիլների և այլ պատրաստուկների բաղադրության մեջ: Տերևների թուրմն օգտագործվում է մարսողության կանոնավորման, լնդերի բորբոքման, սրտխառնոցի և այլ դեպքերում:

Դեղաբույսեր - օգտակար խորհուրդներ - Անթառամ Անթառամ հայկական (անմեռ ծաղիկ,  խնկածաղիկ, արևոսկի հայկական, ոսկարեգ, անմահական ծաղիկ, ապրիմ ...
Անթառամ

Անթառամ. բազմամյա խոտաբույս է: Աճում է տափաստանային գոտիներում, ավազային հողերում, սարալանջերում: Թուրմը և եփուկն ունեն լեղամուղ, հակամանրէային հատկություններ:

Առյուծագի` սրտի բալասան
Առյուծագի

Առյուծագի. բազմամյա խոտաբույս է: Աճում է ամենուրեք, նաև մշակվում է: Բուժման նպատակով օգտագործում են տերևները և ընձյուղների գագաթները: Պատրաստուկներն ունեն կենտրոնական նյարդային համակարգը հանգստացնող, սրտի աշխատանքը կարգավորող, զարկերակային ճնշումն իջեցնող և քնաբեր հատկություններ:

Արյունխմիկ դեղատու - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան
Արյունխմիկ դեղատու

Արյունխմիկ դեղատու. բազմամյա խոտաբույս է: Աճում է խոնավ մարգագետիններում, գետափերին, անտառների բացատներում: Բուժիչ նշանակություն ունեն արմատներն ու կոճղարմատները, որոնցից ստացվող պատրաստուկները տտիպ են և օժտված են հակաբորբոքային և արյունահոսությունը դադարեցնող հատկություններով:

Բռնչի սովորական - Калина обыкновенная – Viburnum opulus
Բռնչի սովորական

Բռնչի սովորական. վայրի թուփ է, աճում է ջրամբարների ափերին, թփերի մացառուտներում, անտառներում: Բուժիչ հատկություն ունեն կեղևը և պտուղները: Կեղևից ստացվող պատրաստուկներն ունեն արյունահոսությունը դադարեցնող ազդեցություն: Պտուղները պարունակում են  C վիտամին ու կիրառվում են ստամոքսի խոցի դեպքում և որպես միզամուղ միջոց:

ԵԶԱՆ ԼԵԶՈՒ... - Artemisia clinic բուսաբուժության կենտրոն | Facebook
Եզան լեզու

Եզան լեզու մեծ. բազմամյա խոտաբույս է, տարածված մոլախոտ է: Աճում է ամենուրեք: Թարմ տերևների հյութն ունի մանրէասպան, արյունահոսությունը դադարեցնող և խորխաբեր հատկություններ, օգտագործվում է հաստ աղիքի քրոնիկական բորբոքումների, խոցային հիվանդության, ստամոքսաբորբերի ժամանակ: Հայկական ժողովրդական բժշկության մեջ թարմ տերևները եռացող ջրում լվանալուց հետո կապում են վերքերին, և այն մաքրում է թարախը:

Artemisia phytotherapy centre - ԵՂԵՍՊԱԿ. ШАЛФЕЙ Դեռ Հիպոկրատը եղեսպակը  անվանում էր սուրբ բույս: Հայտնի է ասացվածք « Եթե այգում ծաղկում է եղեսպակը,  չի կարելի ...
Եղեսպակ դեղատու

Եղեսպակ դեղատու. մշակովի բույս է: Տերևները հավաքում են ծաղկումից անմիջապես հետո, որոնցից ստացված պատրաստուկներն օգտագործվում են որպես հակաբորբոքային, ախտահանող միջոց բերանի խոռոչի և վերին շնչուղիների լորձաթաղանթի հիվանդությունների ժամանակ: Թարմ տերևներն ունեն մանրէասպան հատկություն:

Цикорий (цветы Cichorium, Петров батог) - YouTube
Եղերդակ

Եղերդակ (ճարճատուկ). երկամյա կամ միամյա խոտաբույս է: Բոլոր օրգանները պարունակում են կաթնահյութ: Անջրդի հովիտներում, անտառեզրերին, ճամփեզրերին և առուների եզրերին աճում է եղերդակի 2 տեսակ: Արմատների թուրմն ունի ախորժաբեր և մարսողությունը կարգավորող, իսկ տերևների թուրմը՝ հակամանրէային ազդեցություն:

Դեղատնային երիցուկ - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան
Երիցուկ

Երիցուկ դեղատնային. միամյա կամ բազմամյա խոտաբույս է: Աճում է դաշտերում, մարգագետիններում, նաև մշակվում է: Ծաղկազամբյուղների թուրմն ու եփուկը, որպես հակաբորբոքային, քրտնաբեր, վարակազերծող միջոց, օգտագործվում են լուծի դեպքում, կոկորդի և լնդերի բորբոքումների, բերանաբորբի ժամանակ:

3,4 .Ժենգյալով հաց, դրա մեջ օգտագործվող խոտաբույսերը

 Ժենգյալով հացում օգտագործվող կանաչիներից են կանաչ սոխը՝ , կանաչ սխտորը , գինձը , կարմանտյուկը կամ կնձմնձուկը , ճռճռուկը , թրթնջուկը կամ թթվաշը , ծտապաշարը , դաղձ , եղինջըմանուշակի ծաղիկները , գառնականջըխազազը կամ վայրի անսովոր սոխը , անանուխը , մշակովի դաղձը , բաղբակը (արաբերեն՝ սամիթ, լատ.՝ Anethum graveolens), մոխրաթալ (վայրի սպանախի տեսակ) , սինձը , պտուտկունը, պուտը կամ կակաչը , կտավատի երիտասարդ տերևները , տեսնը կամ հասկադաղձը , ծիթենուկ , խաղողի երիտասարդ տերևները, տոպը կամ ալպիական կակաչըսիմսիմոկը , ուտիմ տիտիմը, ճռմռուկ, պառավապորտը ։ 

Անանուխ
Անանուխ

Urtica dioica (Blüten).jpg
Եղինջ
Ճռճռուկ - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան
Ճռմռուկ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *