Համակարգչային գրաֆիկա- Նոյեմբեր ամսվա հաշվետվություն

Նոյեմբեր ամսին աշխատել եմ իմ վեբ կայքի լոգոբուքի, բրենդբուքի վրա, նաև ուսումնասիրել եմ վեբկայքեր, կայքերի կոդեր: Տեսական մասում անդրադարձել եմ նրան, թե ինչ է բրենդը և բրենդավորումը:

Ապրանքային նշանի արտաքին տեսքը շատ կարևոր է . այն պետք է իր մեջ կրի թե ապրանքի, թե արտադրողի, թե վերջինիս ուղղվածության մասին տեղեկություն: Բրենդավորումը կազմակերպությունների կողմից մշակված ռազմավարություն է՝ օգնելու մարդկանց արագ բացահայտել և ճանաչել տվյալ ապրանքանիշը, և հիմք տալ սպառողներին ընտրել իրենց ապրանքները մրցակցային ապրանքների փոխարեն՝ պարզաբանելով, թե տվյալ ապրանքանիշը ինչ է իրենից ներկայացնում։ Բրենդավորումը կազմված է բրենդբուքից, գայդլայնից և լոգոբուքից, որտեղ գայդլայնը հիմնականում ընդգրկված է բրենդբուքի մեջ:

Համակարգչային գրաֆիկա- Հոկտեմբեր ամսվա հաշվետվություն

Այս ամսվա աշխատանքները շատ ստեղծագործական էին, ինչն էլ պատճառ հանդիսացավ ավելի մեծ սիրով ուսումնասիրել և աշխատել դրանց վրա: Հոկտեմբեր ամսին աշխատել եմ լոգոյի ստեղծման և ընտրության վրա՝ թե՛ էսքիզների տետրում, թե՛ Adobe Illustratrում և վերջապես ավարտել եմ վեբ կայքի տարբերանշանը: Ընտրել եմ կայքի գունային գամման՝ առաջնային, երկրորդային գույները, աշխատել եմ տեսական նյութերի վրա: Իմ կատարած աշխատանքներին մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ:

Տարբերանշանի փուլերով ստացումը