Այս կիսամյակը բավականին հետաքրքիր և ուսուցողական էր: Ծրագրավորում առարկայից սովորել ենք <<Php>> սկրիպտային ծրագրավորման լեզվի կարևորագույն ֆունկցիաները, աշխատել ենք բոլորին հայտնի <<Cookie>> ֆայլերի հետ, մասնակի հավաքել մեր բրենդերի կայքերը: Համակարգչային գրաֆիկա առարկայի դասերին ստեղծել եմ բրենդի լոգո/ լոգոբուք, տրամադրության տախտակ, ընտրել եմ կայքի գունային գամման՝ առաջնային, երկրորդային գույները, աշխատել եմ բրենդբուքի և տեսական բոլոր նյութերի վրա: