Կոտայքի մարզ

Կոտայքի մարզը գտնվում է հանրապետության կենտրոնում: Այն հարավ-արևմուտքից սահմանակից է
մայրաքաղաքին, արևմուտքից Արագածոտնի, հյուսիսից Լոռու, հյուսիս-արևելքից Տավուշի, արևելքից Գեղարքունիքի և հարավից`Արարատի մարզերին:

Կոտայքի մարզի տարածքով են հոսում Հրազդան և Ազատ գետերը: Հրազդան գետի համակարգում կա 340 վտակ, որոնցից 25-ն ունեն 10 կմ-ից ավելի երկարություն: Գետի խոշոր վտակներից են Մարմարիկը, Ծաղկաձորը, Արայի գետը, Գետառը: Ազատ գետը նույնպես Արաքսի ձախ վտակներից է (երկարությունը` 55 կմ): Սկիզբ է առնում Գեղամա լեռնաշղթայից (հիմնականում սնվում է ստորերկրյա ջրերով): Գետի ջրերն օգտագործվում են հիմնականում ոռոգման նպատակով:

Մարզը հարուստ է հանքային ջրերով, դրա վկայությունն են ,Բջնիե և ,Արզնիե հանքային ջրերը: Մարզի տարածքում են գտնվում Գեղամա լեռների փեշերը, Ծաղկունյաց լեռնաշղթան, Հատիս և Արայի լեռները: Հատիս լեռը (նախկին անվանումը` Շամիրամի) կոնաձև հրաբխային զանգված է (բարձրությունը` 2 528 մ): Լեռը ծածկված է մարգագետնատափաստանային բուսականությամբ:

Արայի լեռը (բարձրությունը` 2 577 մ)` հանգած հրաբխային զանգված է, գտնվում է Արագած լեռից արևելք` Քասախ և Հրազդան գետերի միջև: Մարզի հարթավայրերն են` Եղվարդի հարթավայրը (գտնվում է ծովի մակերևույթից 1 200 – 1 300 մ բարձրության վրա) և Հրազդանի սարահարթը (ծովի մակերևույթից` 1 700 – 1 800 մ բարձրության վրա):

Մարզի տարածքի կենտրոնական մասով անցնում են երկրի համար առանցքային նշանակություն ունեցող Երևան–Հրազդան-Սևան ավտոմայրուղին և Երևան-Հրազդան-Իջևան երկաթգիծը:

2019թ.-ին մարզի տնտեսության հիմնական ճյուղերի տեսակարար կշիռները Հայաստանի Հանրապետության համապատասխան ճյուղերի ընդհանուր ծավալում կազմել են.

  • արդյունաբերություն` 10.5 %,
  • գյուղատնտեսություն` 8.3%,
  • շինարարություն` 5.9%,
  • մանրածախ առևտուր` 4.6%,
  • ծառայություններ` 6.1%:

Կոտայքի մարզը համեմատաբար զարգացած ու բազմաճյուղ տնտեսություն ունեցող մարզերից է:

Մարզի տնտեսության ընդհանուր ծավալում գերակշռողն արդյունաբերությունն է: Մարզը մեծ դեր ունի էներգետիկայի ոլորտում: Այստեղ են գտնվում էլեկտրաէներգիայի արտադրության 2 խոշոր կազմակերպություն: Մարզի արդյունաբերության մյուս հիմնական ուղղությունը մշակող արդյունաբերությունն է, որի մեջ առավել զարգացած են հետևյալ ոլորտները.

  • սննդամթերքի և խմիչքների արտադրություն (մսի և մսամթերքի մշակում և պահածոյացում, մրգերի և բանջարեղենի մշակում և պահածոյացում, կաթնամթերքի, ալյուրի, ըմպելիքի արտադրություն),
  • ոչ մետաղական հանքային այլ արտադրանքի արտադրություն (ապակու և դրանից պատրաստվող իրերի արտադրություն, ցեմենտի արտադրություն),
  • մետաղագործական արդյունաբերություն և մետաղյա արտադրատեսակների արտադրություն (պողպատի և թուջի ձուլում),
  • կահույքի արտադրություն, ոսկերչական արտադրատեսակների արտադրություն Մարզի գյուղատնտեսությունը մասնագիտացած է թռչնաբուծության մեջ:

Մարզի տարածքում են գործում հանրապետության 3 խոշոր թռչնաֆաբրիկաներ: Բեռնաուղևորափոխադրումները մարզում իրականացվում են ավտոմոբիլային, երկաթուղային տրանսպորտով և էլեկտրատրանսպորտով (ճոպանուղի):

ՀՀ Մարզեր և համայնքեր:Կոտայքի մարզ: | tamlime

Աբովյան քաղաքը (2020թ. տարեսկզբին` 44.9 հազ. բնակիչ) գտնվում է Երևանից 18 կմ հեռավորության վրա: Հանրապետության ամենաարագ աճող քաղաքներից է, արդյունաբերական խոշոր կենտրոններից մեկը: Քաղաքի արդյունաբերության հիմնական ուղղությունը մշակող արդյունաբերությունն է, որի մեջ գերակշիռ տեղ է զբաղեցնում գարեջրի արտադրությունը: Բյուրեղավան քաղաքի (2020թ. տարեսկզբին` 9.1 հազ. բնակիչ, գտնվում է Երևանից 24 կմ հեռավորության վրա) արդյունաբերության հիմնական ուղղությունը մշակող արդյունաբերությունն է, որի մեջ գերակշիռ տեղ է զբաղեցնում ոչ մետաղական հանքային և այլ արտադրանքի արտադրությունը (ապակե տարայի, ճենապակուց և հախճապակուց տնտեսական կենցաղային արտադրատեսակների արտադրություններ): Եղվարդ քաղաքը (2020թ. տարեսկզբին` 11.9 հազ. բնակիչ) գտնվում է Արայի լեռան հարավային ստորոտում, հեռավորությունը Երևանից 18 կմ է: Քաղաքի արդյունաբերության հիմնական ուղղությունը մշակող արդյունաբերությունն է, որի մեջ հատկապես առանձնանում է սննդամթերքի և խմիչքների արտադրությունը (թորած ալկոհոլային խմիչքների (կոնյակի), կաթնամթերքի), կաշվե արտադրատեսակների և կոշկեղենի արտադրությունը: Քաղաքի տնտեսական կյանքում էական դեր ունի նաև գյուղատնտեսությունը, որի մեջ հիմնական ուղղությունը հացահատիկի մշակությունն է:
Նոր Հաճն քաղաքի (2020թ. տարեսկզբին 9․3 հազ․բնակիչ, հեռավորությունը Երևանից 30կմ է) արդյունաբերության հիմնական ուղությունը մշակող արդյունաբերություն է, որի մեջ գերակշիռ տեղն ունի կահույքի և ոսկերչական արտադրանքների արտադրությունը։

Հրազդան քաղաքի (2020թ․ տարեսկզբի 40․0 հազ․) բնակիչ) հեռավորությունը Երևանից 50 կմ է: Գտնվում
է Հրազդան գետի վերին հոսանքի ձախ ափին: Հայտնի է որպես արդյունաբերական կենտրոն: Այստեղ է
գտնվում Հրազդանի ՋԷԿ-ը, որը հզորագույնն է Հայաստանի Հանրապետությանում: Արդյունաբերության մյուս ուղղությունը մշակող արդյունաբերությունն է, որի մեջ գերակշիռ տեղ ունի ոչ մետաղական հանքային և այլ արտադրանքի արտադրությունը (մասնավորապես ցեմենտի արտադրություն)։

Չարենցավան քաղաքը (2020թ․ տարեսկզբին 20․4 հազ․բնակիչ) գտնվում է Երևանից 36 կմ հեռավորության վրա, Հրազդան գետի ձախ ափին: 1953թ. ՀԷԿ-ի շինարարության ավարտից հետո քաղաքում կառուցվեցին մի շարք խոշոր արդյունաբերական կազմակերպություններ և Չարենցավանը դարձավ հանրապետության կարևոր արդյունաբերական կենտրոն: Քաղաքի արդյունաբերության հիմնական ուղղությունը մշակող արդյունաբերությունն է, որի մեջ գերակշիռ տեղ ունի մետաղագործական արդյունաբերությունը և պատրաստի մետաղե արտադրատեսակների արտադրությունը (պողպատի և թուջի ձուլում):
Ծաղկաձոր քաղաքի (2020թ. տարեսկզբին`1.2 հազ. բնակիչ, գտնվում է Երևանից 55 կմ հեռավորության վրա) կլիման մեղմ է և առողջարար: Առողջարանային քաղաք է:

Գրավոր աշխատանք

  1. Ընտրել «հանքավայրեր – հանքաքար» համապատասխանությունների ճիշտ

շարքը.
ա. Մեղրաձոր, Սոթք 1. պղնձահրաքար
բ. Սվարանց, Դաշքեսան 2. տուֆ
գ. Ալավերդի,Կապան 3. ոսկի
դ. Արագած, Շիրակ 4. երկաթաքար
1) ա–3, բ–4, գ–1, դ–2
2) ա–3, բ–2, գ–4, դ–1
3) ա–1, բ–3, գ–2, դ–4
4) ա–4, բ–1, գ–2, դ–3

  1. Հայկական լեռնաշխարհի վերաբերյալ ո՞ր պնդումն է սխալ.
    1) Շատ կան հանքային բուժիչ աղբյուրներ:
    2) Ընդերքը հարուստ է վառելիքային օգտակար հանածոներով:
    3) Ոսկու պաշարներ հայտնաբերվել են Սոթքում և Մեղրաձորում:
    4) Պղնձահրաքարի խոշոր պաշարներ կան Ալավերդիում և Կապանում:
  2. Հայկական լեռնաշխարհի վերաբերյալ ո՞ր պնդումն է սխալ.
    1) Արևելքից եզրավորվում է Փոքր Կովկասի լեռնային համակարգը կազմող
    լեռնաշղթաներով:
    2) Հյուսիսային ծալքաբեկորավոր լեռնաշղթաների մարզը շուրջ 500 կմ ձգվում է
    Սև ծովի հարավային ափերի երկայնքով:
    3) Եզրային ծալքաբեկորավոր լեռներից ամենաբարձրը Կորդվաց լեռնաշղթան է:
    4) Միջնաշխարհի կենտրոնական մասով զուգահեռականի ուղղությամբ
    ձգվում է Արևելյան (Հայկական) Տավրոսի լեռնաշղթան:
  3. Ընտրել «գետ — վտակ» համապատասխանությունների ճիշտ շարքը.
    ա. Քասաղ 1. Եղեգիս
    բ. Արփա 2. Գետիկ
    գ. Հրազդան 3. Գեղարոտ
    դ. Աղստև 4. Մարմարիկ
    1) ա–4, բ–1, գ–2, դ–3­
    2) ա–3, բ–4, գ–1, դ–2
    3) ա–3, բ–1, գ–4, դ–2
    4) ա–4, բ–3, գ–2, դ–1
  4. Ո՞ր պնդումն է սխալ.
    1) Մեծամորը (Սևջուր) ՀՀ միակ հարթավայրային գետն է:
    2) Որոտան գետն Արփայից երկար է:
    3) Ախուրյանը ՀՀ ամենաջրառատ գետն է:
    4) Աղստևը պատկանում է Կուրի ավազանի
  5. Ընտրել «քաղաք — այդ քաղաքով հոսող գետ» համապատասխանությունների ճիշտ շարքը.
    ա. Կապան 1. Ձորագետ
    բ. Աշտարակ 2. Արփա
    գ. Եղեգնաձոր 3. Ողջի
    դ. Ստեփանավան 4. Քասաղ
    1) ա–2, բ–3, գ–1, դ–4­
    2) ա–2, բ–1, գ–4, դ–3­
    3) ա–3, բ–1, գ–2, դ–4
    4) ա–3, բ-4, գ-2, դ-1
  6. Ո՞ր շարքում են գետերը դասավորված ըստ երկարությունների աճման կարգով.
    1) Որոտան, Ախուրյան, Աղստև, Հրազդան
    2) Ախուրյան, Հրազդան, Աղստև, Որոտան
    3) Աղստև, Հրազդան, Որոտան, Ախուրյան
    4) Ախուրյան, Որոտան, Հրազդան, Աղստև
  7. Ո՞ր շարքում են գետերը դասավորված ըստ երկարությունների նվազման.
    1) Արփա, Աղստև, Հրազդան, Դեբեդ 3) Հրազդան, Դեբեդ, Արփա, Աղստև
    2) Դեբեդ, Հրազդան, Աղստև, Արփա 4) Դեբեդ, Աղստև, Հրազդան, Արփա
  8. Ո՞ր շարքում են լճերը դասավորված արևմուտքից արևելք ճիշտ հերթականությամբ.
    1) Ակնա, Կապույտ, Պարզ, Այղր 2) Այղր, Կապույտ, Պարզ, Ակնա
    3) Ակնա, Պարզ, Այղր,Կապույտ
    4) Այղր, Ակնա, Պարզ, Կապույտ
  9. Ո՞ր շարքում են լճերը դասավորված հարավից հյուսիս ճիշտ հերթականությամբ.
    1) Այղր, Ակնա, Քարի, Պարզ­ 3) Ակնա, Քարի, Այղր, Պարզ
    2) Այղր, Քարի, Ակնա, Պարզ­ 4) Ակնա, Այղր, Քարի, Պարզ
  10. Ո՞ր արտեզյան ավազանն է ՀՀ–ում ամենամեծը.
    1) Սիսիանի­ 3) Շիրակի
    2) Փամբակի­ 4) Արարատյան
  11. Ո՞ր ջրամբարն է ամենախոշորը.
    1) Մանթաշի ­ 3) Սպանդարյանի
    2) Ապարանի 4) Արփի լճի
  12. «ՀՀ գետ — երկարություն» զույգերից ընտրել սխալը.
    1) Ախուրյան — 186 կմ 3) Որոտան — 178 կմ
    2) Հրազդան — 141 կմ 4) Ողջի — 133 կմ
  13. «Գետ — հոսքի ավազան» զույգերից ընտրել ճիշտը.
    1) Դեբեդ — Արաքս 3) Գետիկ — Կուր
    2) Թարթառ — Արաքս 4) Ողջի — Կուր
  14. Ընտրել «քաղաք — այդ քաղաքով հոսող գետ» համապատասխանությունների ճիշտ շարքը.

Սիսիան ա. Աղստև
Աշտարակ բ. Փամբակ

  1. Վանաձոր գ. Որոտան
    Իջևան դ. Քասաղ
    1) 1–դ, 2–գ, 3–բ, 4–ա
    2) 1–գ, 2–բ, 3–դ, 4–ա
    3) 1–գ, 2–դ, 3–բ, 4–ա
    4) 1–բ, 2–ա, 3–գ, 4–դ
  2. Ընտրել «գետ — վտակ» համապատասխանությունների ճիշտ շարքը.

Դեբեդ ա. Գետիկ
Հրազդան բ. Շաքի
Աղստև գ. Ձորագետ
Որոտան դ. Գետառ
1) 1–գ, 2–բ, 3–դ, 4–ա
2) 1–դ, 2–ա, 3–գ, 4–բ
3) 1–ա, 2–բ, 3–դ, 4–գ
4) 1–գ, 2–դ, 3–ա, 4–բ

  1. Ընտրել «գետ — վտակ» համապատասխանությունների ճիշտ շարքը.
  2. Դեբեդ ա. Գետիկ
  3. Աղստև բ. Քասաղ
  4. Արփա գ. Փամբակ
  5. Մեծամոր դ. Եղեգիս
    1) 1–գ, 2–ա, 3–դ, 4–բ
    2) 1–բ, 2–գ, 3–դ, 4–ա
    3) 1–բ, 2–դ, 3–ա, 4–գ
    4) 1–դ, 2–բ, 3–ա, 4–գ
  6. Ընտրել «գետ-էլեկտրակայան» համապատասխանությունների ճիշտ շարքը.

1.Որոտան. ա. Վայքի

  1. Հրազդան բ. Արզնու
  2. Աղստև գ. Տաթևի
  3. Արփա դ. Իջևանի

1) 1–ա, 2–բ, 3–գ, 4–դ
2) 1–բ, 2–ա, 3–գ, 4–դ
3) 1–գ, 2–բ, 3–դ, 4–ա
4) 1–դ, 2–գ, 3–ա, 4–բ

ՀՀ մարզերը և մարզկենտրոնները

Հյուսիսային – Շիրակ- Գյումի,Մարալիկ, Արթիկ,

Լոռի- Վանաձոր, Սպտակ, Ալավերդի, Տաշիր

Տավուշ- Իջևան, Դիլիջան, Նոյեմբերյան

Կենտրոնական– Արագածոտն- Աշտարակ, Ապարան, Թալին

Կոտայք- Հրազդան, Աբովյան, Եղվարդ, Ծաղկաձոր

Գեղարքունիք- Գավառ, Մարտունի, Սևան, Վարդենիս

Հարավային– Արարատ- Արտաշատ, Մասիս, Վեդի

Արմավիր- Արմավիր, Էջմիածին, Մեծամոր

Վայոց ձոր- Վայք, Եղեգնաձոր

Սյունիք- Կապան,Սիսիան, Գորիս, Մեղրի, Քաջարան

Գեղարքունիքի մարզ

Gegharkunik

Area: 5,349 km2

Population: 235,075

Գեղարքունիքը Հայաստանի ամենամեծ մարզն է: Շրջանի ամենամեծ քաղաքը և մարզկենտրոնը Գավառ քաղաքն է: Մարզի տարածքի մեծ մասը (1,278 կմ2) ծածկված է Սևանա լճով, որն Անդրկովկասի ամենամեծ լիճն է և հայտնի է մեծ զբոսաշրջային գրավչությամբ: 

Գեղարքունիքի անվանումը կապվում է Գեղամի անվան հետ, ով Հայկազունիների տոհմի 5-րդ թագավորն էր և հայ ազգի լեգենդար նախահայր Հայկի ժառանգներից մեկը: Գեղամի անունով են կոչվել նաև Գեղամա լեռները և Գեղամա լիճը, որը ներկայումս հայտնի է որպես Սևանա լիճ:

Գեղարքունիքի տեսարժան վայրերը

Սևանա լիճ

Չունենալով մուտք դեպի ծով, Հայաստանն այնուամենայնիվ ունի իր  կապույտ մարգարիտը՝ Սևանա լիճը: Սևանը հայ ժողովրդի պարծանքն է և հպարտությունը: Լճի մակերեսը 1,242 կմ2 է, ջրի ծավալը՝ 32,8 մլրդ. մ3:  Սևանը Կովկասի ամենամեծ լիճն է և երկրագնդի քաղցրահամ ջուր ունեցող բարձրադիր ամենամեծ լճերից մեկը:

Սևանա լճի գույներն ու երանգները փոխվում են ջինջ երկնագույնից մուգ կապույտ և այլ հազարավոր երանգների՝ կախված եղանակից և լճի ներքին անհայտ գործընթացներից:  Լիճն ապահովում է ձկան մեծ պոպուլյացիա, այդ թվում նաև լճի վտանգված էնդեմիկ` Սևանի իշխան ձկնատեսակի պոպուլյացիա:

Ձկնատեսակն անվանել են «իշխան» ձկան գլխի՝ պսակ հիշեցնող կետերի պատճառով: Լճում շատ է նաև խեցգետինը և սիգ ձկնատեսակը (սպիտակ ձուկ):

Լիճը և հարակից լեռնային շրջակայքն առաջարկում են ակտիվ և պասիվ ժամանցի բազում հնարավորություններ: Լճի ափին կազմակերպվում են պառապլանով թռիչքներ, դայվինգ և վինդսյորֆինգ, ինչպես նաև ճամբարային հանգիստ: Այնպես որ, կարող եք ընտրել ըստ ձեր նախասիրությունների: 

Իհարկե, նկատի ունելալով ստորջրյա կյանքի բազմազանությունն և գունագեղ ջրավազանները, դժվար է համեմատել դայվինգը լճում և ծովում կամ օվկիանոսում: Սակայն սուզվելու կրքոտ սիրահարները, բաց չեն թողնում այս յուրահատուկ լեռնային լճի ստորջրյա գաղտնիքներն ուսումնասիրելու առիթը: 

Լճի ափամերձ ստորջրյա աշխարհը բավականին հետաքրքիր և բազմազան է: Այստեղ դուք կարող եք տեսնել ստորջրյա ժայռեր, ձկների վտառներ, ջրիմուռներ, խորտակված նավակներ և այլն: Սևանա լճում սուզվելու սեզոնը սկսվում է հուլիս ամսից և ավարտվում է սեպտեմբերին:

Եվ իհարկե, ձեր ուղևորությունը դեպի Սևան չի լինի լիարժեք առանց Սևանի թերակղզու եւ նրա շրջակայքի պատմամշակութային տեսարժան վայրերի այցելության:

Սևանավանք

Սևանավանքի միջնադարյան վանքը, որը հանդիսանում է Հայաստանում ամենաշատ այցելվող տեսարժան վայրերից մեկը, գտնվում է Սևանա լճի թերակղզում: Սևանավանքը կարևոր դեր է ունեցել հայոց պատմության մեջ՝ հատկապես մարտերի ժամանակ: Վանքի գտնվելու վայրը և այն փաստը, որ այն ամբողջովին շրջապատված էր ջրով, դարձնում էր վանքը անառիկ ռազմավարական ապաստարան: 924-925 թվականներին հայոց արքա Աշոտ Երկրորդը (Աշոտ Երկաթ) Սևանի ճակատամարտում վճռական հաղթանակ է տանում արաբական զորքի դեմ՝ վերականգնելով Բագրատունյաց թագավորության սահմանները։

Վանական համալիրը բաղկացած է երկու եկեղեցիներից՝ Սուրբ Առաքելոց և Սուրբ Աստվածածին, որոնք հանդիսանում են վաղ միջնադարյան հայկական ճարտարապետության վառ կոթողներ: Ըստ եկեղեցիներից մեկում հայտնաբերված արձանագրության՝ այն կառուցվել է հայ արքայադուստր Մարիամի՝ Բագրատունիների տոհմի հիմնադիր Աշոտ I թագավորի դստեր կողմից:

Սևանավանքը մեկն է այն 30 եկեղեցիներից, որ արքայադուստր Մարիամը խոստացել էր կառուցել ի հիշատակ իր վաղամեռիկ ամուսնու: Այնուամենայնիվ, թերակղզին կրոնական և կրթական կենտրոն էր դեռևս Սևանավանքի վանական եկեղեցիների կառուցումից դարեր առաջ: Թերակղզու Սուրբ Հարություն եկեղեցին կառուցվել է Հայ առաքելական եկեղեցու հիմնադիր Գրիգոր Լուսավորչի կողմից: Ենթադրվում է, որ եկեղեցին ավերվել է երկրաշարժից՝ 995 թվականին:

Վազգենյան աստվածաբանական դպրանոց

Վազգենյան աստվածաբանական ակադեմիան նույնպես գտնվում է թերակղզում, Սևանավանքից ոչ շատ հեռու: Ակադեմիան հիմնադրվել է 1990 թ.-ին և կոչվել է Վազգեն Ա Վեհափառի անունով: Այն գործում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անմիջական հսկողության ներքո և պատկանում է Հայ Առաքելական եկեղեցուն: 

Դուք չեք կարող մտնել դպրանոց, սակայն Սևանավանք տանող ճանապարհից կարելի է տեսնել այս հոգևոր ուսումնական հաստատության սև շենքը:

Մարզի բնակչությունը

Ըստ 2011 թվականի հաշվեհամարի, Գեղարքունիքի մարզի բնակչությունը 235 075 մարդ է: Բացի հայերից, այստեղ բնակվում են նաև եզդիներ, քրդեր և ռուսներ:

Գեղարքունիքի մարզի կլիման

Գեղարքունիքի կլիման ավելի զով է, քան Հայաստանի մյուս մարզերինը: Տարեկան միջին ջերմաստիճանը կազմում է 5 աստիճան: Հունվարին ջերմաստիճանը կարող է հասնել մինուս 6-ի, իսկ հուլիսին բարձրանալ մինչև 16 աստիճան: Ընդհանրապես, եղանակը քամոտ է: Քամիները հատկապես ուժգին են ձմռանը: 

Տավուշի մարզ

Մարզկենտրոնը՝ Իջևան քաղաք:

Տարածքը 2 704 քառ. կմ է:
Բնակչությունը` 124.5 հազար (2017-ի հունվարի 1-ի դրությամբշ

Տավուշի մարզը կազմավորվել է 1995 թվականի ապրիլին: Անվանումն ստացել է Տավուշ բերդի անունից: Տավուշի մարզը իր մեջ ներառում է Մեծ Հայքի 3 աշխարհների գավառներ ու գավառամասեր։

Մարզի տարածքի հյուսիսային մասը (Նոյեմբերյանի տարածաշրջան) հիմնականում համապատասխանում է Գուգարքի Կողբափոր, կենտրոնական և արևմտյան մասերը՝ (Իջևանի տարածաշրջան)՝ Կայեն և Կանգարք գավառներին։ Հարավային մասը՝ (Դիլիջանի տարածաշրջան) մտել է Այրարատ աշխարհի Վարաժնունիք գավառի մեջ, իսկ արևելյան մասերի՝ (Բերդի տարածաշրջան) բնակավայրերն ու հնավայրերը հիշատակվում են Ուտիք աշխարհի Աղվե և Տուչքատակ գավառներում։ Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո կազմել է Ելիզավետպոլի նահանգի, 1920-30-ին’ Հայաստանի Լոռի-Փամբակի ու Դիլիջանի գավառների մաս: 1930-ին տարածքում կազմավորվորվել են Իջևանի և Շամշադինի, 1937-ին’ Նոյեմբերյանի վարչական. շրջանները:

Մարզը ներառված է Հայաստանյաց առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի կազմում, աթոռանիստը Վանաձորի Սբ Աստվա­ծածին եկեղեցին է:

 Մարզը հարավում սահմանակից է ՀՀ Գեղարքունիքի և Կոտայքի մարզերին, արևմուտքում՝ ՀՀ Լոռիի մարզին, հյուսիսում պետական սահմանով` Վրաստանին, և արևելքում՝ Ադրբեջանին։

Բնական պայմանները և հարստությունը

Մարզը տարածվում է Փոքր Կովկասի լեռնաշղթաների արտաքին շարի վրա (Վիրահայոց, Գուգարաց և Միափորի լեռներ):

Տավուշ

 Ծովի մակարդակին ամենամոտ կետը (ՀՀ ռելիեֆի ամենացածր կետը) գտնվում է Դեբեդավան գյուղի մոտ` 390մ, ամենաբարձր կետը Միափորի լեռնաշղթայի Մուրղուզ լեռն է` 2 993 մ: Մարզի տարածքը մի մասը գնվում է ցածրադիր գոտում (հիմնականում Բագրատաշենի տարածաշրջան), իսկ մյուս մասը միջին և բարձրադիր գոտիներում, 2000 մ բարձրությունից ավել են գտնվում մարզի ընդհանուր տարածքի5-10%, իսկ ցածրադիր գոտին կազմում է մարզիտարածքի մոտ 15%-ը:

Տավուշի տարածքով հոսում են բազմաթիվ մեծ և փոքր գետեր.Աղստևը’ Բլդան, Հաղարծին, Գետիկ, Սառնաջուր վտակնե­րով, Դեբեդը, Բաղանիսը, Ոսկեպարը, Կողբը ևն: Բնական լիճը` Դիլիջանի մոտ գտնվող Պարզ լիճն է: Այստեղ են գտնվում Ջողազի, Հախումի, Տավուշի, Այգեձորի և Իջևանի արհեստական ջրամբարները: Ջողազի ջրամբարը չի օգտագործվում սահմանային լինելու պատճառով, մնացած ջրամբարները ևս սահմանային են և մասամբ են օգտագործվում:

 Մարզում արդյունաբերական նշանակություն ունեն բենտոնիտային կավը, կրաքարերը, վիմագրական քարը, դոլոմիտը, բազալտը, ֆելզիտը, ցեոլիտը,ոսկին, ածուխը և այլն, որոնցից հիմնականում արդյունահանվում է Նոյեմբերյանի ֆելզիտը, ցեոլիտը, բազալտը, բենտոնիտային փոշին այն էլ ոչ մեծ ծավալներով: Աղստև գետի հովիտը հարուստ է հանքային ջրերով, որտեղ կազմակերպված է դրանց արտադրությունը:

Տավուշ


 Մարզում գոյություն ունեն օգտակար հանածոների պաշարներ, որոնք դեռևս վերջնական ուսումնասիրված չէն, դրանցից են ոսկին, պղինձը, քարածուխը:

 Մարզը գտնվում է ՀՀ չափավոր խոնավ տարածաշրջանում։ Տեղումների քանակը տարեկան հասնում է 500-600 մմ-ի: Արևափայլքի տարեկան տևողությունը 1900-2000 ժամ է: Ամառները լինում են տաք, ձմեռները՝ մեղմ։

Տավուշ

 Մարզի ընդհանուր մակերեսի 40.3%-ը զբաղեցնում են խառն անտառները, որոնք աչքի են ընկնում բուսական և կենդանական աշխարհի բազմազանությամբ: Մարզի անտառները կազմում են հանրապետության անտառային տարածքների 38%-ը: Բնության պահպանության, հարստացման և տեղ. պայմաններում նոր տեսակների ներդրման նպատակով Աղստևի ավազանում ստեղծվել են հատուկ պահպանվող տարածքներ [Դիլիջանի ազգային պարկը, Իջևանի անտառ-պուրակը (դենդրոպարկ), Արջատխլենու, Գանձաքարի, Ախնաբաթի արգելավայրերը]:

 Տավուշը գտնվում է սեյսմիկ ռիսկային գոտում: Այստեղ առկա են մի շարք սողանքային գոտիներ/Հաղարծին, Գոշ, Հովքում, Վազաշենում, Աչաջուր, Գետահովիտ, Ակնաղբյուր, Այրում, Գանձաքար/, որոնք ազդում են ինչպես մարզի զարգացման, այնպես էլ միջպետական, մարզային ու տեղական նշանակության ավտոճանապարհների բնականոն աշխատանքի վրա։

Բնակչությունը

Տավուշի մարզը հանդիսանում է Հայաստանի ոչ խիտ բնակեցված մարզերից մեկը, բնակչության խտությունը կազմում է 46 մարդ/1 ք.կմ: Մարզում բնակվում է շուրջ 124.5 հազար մարդ /01.01.2017թ./, կամ ՀՀ բնակչության 4.2 %-ը: Մարզի քաղաքային բնակչությունը՝ 5 քաղաքներով, կազմում է 52.5 հ հազար մարդ կամ 42.2%: Գյուղական բնակչությունը  կազմում է 72.0 հազար մարդ կամ 57.8%: Բնակչության թվաքանակում տղամարդիկ կազմում են  ընդհանուր բնակչության նկատմամբ` 48.9%, իսկ կանայք` 51.1%-ը:

Տավուշ

 Բնակչության տարիքային կազմի տեսանկյունից մարզի բնակչությունը հարաբերականորեն ավելի երիտասարդ է հանրապետական ցուցանիշից՝ մինչև 15 տարեկան բնակիչները 19% են կազմում: 63ից ավել տարիք ունեցողները կազմում են բնակչության 13%-ը:Մարզի բնակչության շուրջ 58% գյուղական բնակչություն է, միևնույն ժամանակ մարզի բնակչության շուրջ 30% կուտակված է 2 բնակավայրերում՝ Իջևան և Դիլիջան քաղաքներում։

Տավուշ

 Ազգաբնակչության 99,4%-ը հայ են, մեծագույն մասը՝ Հայաստանյան առաքելական եկեղեցու հետևորդ: Մարզում բնակվում են նաև ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ` հիմնականում ռուսներ (0.4%),  որոնք բնակվում են ինչպես խառը’ հայերի հետ, այնպես էլ առանձին գյուղերում: Նրանց մեծ մասը տիրապետությմ է նաև հայերենի: Ոուս բնակչության գրեթը կեսը մոլոկան է: Բացի ռուսներից մարզում բնակվում են նաև ուկրաինացիներ, հույներ և այլ ազգերի ներկայացուցչիներ (0,1%): 

Հայազգի բնակչության զգալի մասը բնիկ տավուշցիներ են. կան կաև Արցախից և Գարդմանքից տեղափոխվածների (տարահանվածների) սերունդներ, որոնք եկել են այստեղ դեռ XVII-XIX դարերում: Տեղափոխվածները կամ հիմնում էին նոր գյուղեր կամ էլ վերականգնում նախկինում լքված կամ ավերված հայկական բնակավայրերը:

 Քաղաքային համայնքների թիվը`   5 համայնք /Իջևան, Այրում, Բերդ, Դիլիջան և Նոյեմբերյան / 
Գյուղական համայնքների թիվը` 35 համայնք
Գյուղական բնակավայրերի թիվը`   61 բնակավայր

Մարզի տնտեսությունը և հասարակական կյանքը

 ՀՀ Տավուշի մարզը հանրապետության գյուղատնտեսական մարզերից է: Անասնաբուծության մեջ առաջատար ճյուղեր են համարվում խոշոր եղջերավոր անասնաբուծությունն ու խոզաբուծությունը, իսկ բուսաբուծության մեջ` հացահատիկային մշակաբույսերի մշակությունն ու խաղողագործությունը: Վերջին տարիներին զարգացում է ապրում նաև մեղվաբուծությունը:

Տավուշ

 Մարզի տնտեսության առաջատար ճյուղը մշակող արդյունաբերությունն է: Առավել գերակշռող են սննդի արդյունաբերությունը և փայտամշակումը: Մարզում արտադրվող արդյունաբերական արտադրանքից արտաքին շուկա են հանվում գինիներ, պահածոներ, հանքային ջուր, քարե և փայտե, վերջերս նաև տեքստիլ արտադրատեսակներ:

 Մարզի համար կարևոր ոլորտ է հանդիսանում նաև զբոսաշրջությունը: Մարզի և հատկապես Աղստևի հովտի բնակլիմայական պայմանները չափազանց նպաստավոր են բնակչության հանգստի կազմակերպման, առողջության վերականգնման և միջազգային տուրիզմի զարգացման համար: Իջևան քաղաքից 7 կմ հեռավորության վրա գտնվող Ենոքավան գյուղում գործում է Հայաստանում նախադեպը չունեցող էքսթրիմի և զվարճանքների պարկը՝ աշխարհի ամենաերկար ճոպանագծով (զիփլայն):

Տավուշ

 Մարզի զարգացվածությունը անհամաչափ է, մասնավորապես աչքի է ընկնում Դիլիջան քաղաքի զարգացման տեմպերը, որտեղ են կենտրոնացված մարզի հիմնական հյուրանոցային հզորությունները, որը կապված զբոսաշրջության, ֆինանսական կառույցների մասնաճյուղերի բացման և նոր ուսումնական հաստատությունների հիմնադրման հետ։

 Մարզի 47 բնակավայրեր սահմանամերձ են Ադրբեջանին և ունեն ռազմավարական կարևոր նշանակություն՝ մշտապես կրելով պատերազմական իրադարձությունների հետևանքներ: Դրանով է պայմանավորված նաև այդ բնակավայրերի քիչ բնակեցվածությունն ու տնտեսապես թույլ զարգացվածությունը:

2017թ. մարզի տնտեսապես ակտիվ բնակչության թվաքանակը կազմել է ընդհանուր բնակչության 65,3 %-ը: Մարզում գործազրկության մակարդակը զգալիորեն ավելի ցածր է քան միջին հանրապետական ցուցանիշը, սակայն այդ ցուցանիշը երիտասարդության համար զգալիորեն ավելի բարձր է քան միջին հանրապետական և հարակից մարզերի ցուցանիշը։ Աղքատության մակարդակը մարզի բնակչության 35,3 % է:

Տրանսպորտ և կապ

 Տավուշի մարզով են  անցնում 152.6կմ միջպետական նշանակության ավտոճանապարհները կամ Հանրապետության միջպետական ավտոճանապարհային ցանցի 10 %-ը, որը ավտոտրանսպորտային կապ է ապահովում թե հարևան Վրաստանի, թե հարակից մարզերի հետ: Միջպետական փոխադրումներն իրականացվում են Երևան – Սևան – Իջևան – Նոյեմբերյան – Բագրատաշեն ավտոճանապարհով և ակտիվորեն օգտագործվում է մարզում գտնվող Բագրատաշենի մաքսակետը:

Տավուշ

  Հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների երկարությունը մարզում 148.0 կմ է,  մարզային (տեղական) նշանակության ավտոմոբիլային ճանապարհների՝ 389.4 կմ:

 Աղստևի ձորով է անցնում Իջևան – Հրազդան երկաթուղու 70 կմ-ոց հատվածը (ներկայումս չի գործում): Հյուսիսային սահմանի երկայնքով, Դեբեդի ափով անցնում է Երևան –Թբիլիսի երկաթուղու 7 կմ-ոց հատվածը, որը շահագործվում է: Մարզում է գտնվում Այրումի երկաթուղային կայարանը:

 Մարզում առկա է Այգեպարի և Բագրատաշենի օդանավակայանները, որոնք չեն գործում:

Տավուշի  տեսարժան վայրեր
Տավուշ

 ՀՀ Տավուշի մարզը հարուստ է ինչպես բնական մեծ ժառանգությամբ՝ գեղատեսիլ ձորեր, ջրվեժներ, քարափներ, սարավանդներ, բացատներ, բնական ջրամբարներ, քարայրներ, եզակի ծառատեսակների պուրակներ, տարաշխարհիկ ծառեր և թփեր, այնպես էլ մարզին մի ուրույն գեղեցկություն և գրավչություն հաղորդող անձեռակերտ բնության հրաշալիքներին համահունչ բնակիչների կողմից կերտված պատմաճարտարապետական հուշարձաններով:

Մարզի տարածքում հաշվառված է 1996 պատմամշակութային հուշարձան: Այստեղ հայտնաբերված են տարբեր ժամանակաշրջանների կիկլոպյան ամրոցներ, մասնավորապես մ.թ.ա. V –  I  հազարամյակների հնավայրեր, կոթողներ (Նոյեմբերյան, Բաղանիս, Ենոքավան, Գանձաքար), միջնադարյան քարանձավային բնակավայր Լաստիվերում, ինչպես նաև վաղ, միջին և ուշ միջնադարյան վանական համալիրներ, փոքրիկ մատուռներ, խաչքարեր և գերեզմանաքարեր:

Աշխարհագրություն

  1. Աշխարհագրության ուսումնասիրության առարկան, նպատակը և
    հիմնական խնդիրները
    .

Աշխարհագրությունը յուրահատուկ տեղ է զբաղեցնում գիտությունների ամբողջական
համակարգում: Աշխարհագրական հետազոտությունների օբյեկտներից են երկրագնդի
աշխարհագրական թաղանթը, նրա ոլորտները, դրանց կառուցվածքն ու
փոխազդեցությունը, մայրցամաքները, տարածաշրջաններն ու երկրները և այնտեղ
կատարվող երևույթները: Աշխարհագրության ուսումնասիրության
առարկաներն են Երկրի մակերևույթի վրա բնական ու հասարակական բաղադրիչները և
դրանց փոխազդեցության հետևանքով առաջացած տարածական համակարգերը`
աշխարհահամակարգերը (գեոհամակարգեր): Դրանք կարող են լինել բնական,
հասարակական և բնահասարակական:
2.Աշխարհագրության տեղը գիտությունների համակարգում

Աշխարհագրությունը՝ որպես գիտություն, բնական և հասարակական գիտությունների
համակարգերի փոխադարձ շփման միջակայքում է և սերտորեն կապված է դրանցից
յուրաքանչյուրի հետ: Որպես աշխարհագրական թաղանթի բնական բաղադրիչների`
քարոլորտի, մթնոլորտի, ջրոլորտի, կենսոլորտի հետազոտությամբ զբաղվող գիտություն՝
աշխարհագրությունը մտնում է բնական գիտությունների, իսկ որպես մարդոլորտի
մարդկային հասարակության հետազոտությամբ զբաղվող գիտություն`հասարակական
գիտությունների համակարգի մեջ:
Աշխարհագրության երկու հիմնական ճյուղեր են առանձնացնում բնական
աշխարհագրությունը և հասարակական աշխարհագրությունը՝ իրենց ենթաճյուղերով և հետազոտության առարկաներով: Այս երկու ճյուղերը միավորվում են
քարտեզագրությամբ և ընդհանուր աշխարհագրությամբ: Վերջինս ուսումնասիրում է այն
օրենքներն ու օրինաչափությունները, որոնք ընդհանուր են թե՛ բնական, թե՛
հասարակական երևույթների տարածքային փոփոխությունների համար:
Բնական աշխարհագրության կազմում առանձնանում են համալիր գիտություններ,
որոնք ուսումնասիրում են ոչ թե բնության կամ աշխարհագրական թաղանթի առանձին
բաղադրիչները, այլ դրանց փոխազդեցությամբ ձևավորված համալիրները:
3.Աշխարհագրական հետազոտության մեթոդները

Աշխարհագրական գիտելիքները, տեսություններն ու օրինաչափությունները կարող են
հավաստի և իրական լինել, եթե ստացվել են գիտական հատուկ մեթոդներով: Գիտական
հետազոտության մեթոդը գործընթացների, ձևերի ու գործողությունների
ամբողջությունն է, որի կատարումն անհրաժեշտ է նպատակներին հասնելու համար:
Աշխարհագրական հետազոտության մեթոդները կարող են լինել մասնավոր
աշխարհագրական և համաաշխարհագրական: Համաաշխարհագրական առավել
տարածված մեթոդներից են նկարագրականը, համեմատականը, դաշտայինը,
վիճակագրականը, քարտեզագրականը, մաթեմատիկականը, օդատիեզերականը,
աշխարհագրական տեղեկատվականը և այլն: Նկարագրական մեթոդը գիտական
ճանաչողության հնագույն մեթոդներից է:
Համեմատական աշխարհագրական մեթոդը հնարավորություն է տալիս
որոշելու աշխարհագրական օբյեկտների զարգացման պատճառները, գնահատելու
զարգացման պայմաններն ու հեռանկարները, լուծելու աշխարհագրական օբյեկտների
դասակարգման խնդիրը՝ ըստ ընդհանուր և էական հատկանիշների: Օրինակ՝ լճային գոգավորություններն՝ ըստ ծագման,
քաղաքներն՝ ըստ մարդաշատության և այլն:
5.Ներկայացնել աշխարհագրական թաղանթի ոլորտները (մթնոլորտ,
ջրոլորտ, քարոլորտ, կենսոլորտ, մարդոլորը)

  1. մթնոլորտ
  2. քարոլորտ
  3. ջրոլորտ
  4. կենսոլորտ
  5. մարդոլորդ

6.Աշխարհագրական թաղանթի հիմնական հատկանիշները
(ռիթմիկություն, զոնայականություն)

Ռիթմիկություն ասելով՝ հասկանում ենք միանման երևույթների կրկնությունը
ժամանակի մեջ: Նման երևույթի ամեն մի կրկնություն արտաքնապես է միայն նման, իսկ
իրականում այն էությամբ զգալիորեն տարբերվում է իր նախորդից: Ռիթմիկություն ունեն տեղումները, ճնշման փոփոխությունները, հրաբուխները, բույսերի և կենդանիների աճը:

Զոնայականությունը հասարակածից բևեռներ ուղղությամբ բնական բաղադրիչների ու դրանցից կազմված բնական համալիրների օրինաչափ փոփոխումն է:


7.Աշխարհի քաղաքական քարտեզի ձևավորման պատմությունը

Հին աշխարհի առաջին մեծ երկրները մտնում են խոշոր իրադարձությունների ասպարեզ: Սա փառահեղ Հին Եգիպտոս է, ուժեղ Հունաստան եւ անպարտելի Հռոմեական կայսրություն: Միեւնույն ժամանակ, Կենտրոնական եւ Արեւելյան Ասիայում զգալիորեն ավելի զգալի, բայց բավական զարգացած պետություններ են եղել: Նրանց պատմական շրջանը ավարտվում է 5-րդ դարում: Ընդհանրապես ենթադրվում է, որ այս պահին է, որ ստրուկ համակարգը անցնում է անցյալի:

Համաշխարհային աղյուսակի քաղաքական քարտեզի ձեւավորման փուլերը

ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆ

Մեր մտքում, 5-ից 15-րդ դարերի ընթացքում, շատ փոփոխություններ եղան, որ մեկ նախադասություն չի ներառում: Եթե այդ ժամանակի պատմաբանները գիտեին, թե ինչ է աշխարհը, ապա դրա ձեւավորման փուլերը բաժանվում են առանձին մասերի: Ի վերջո, հիշեք, որ այս ընթացքում քրիստոնեությունը ծնվեց, Կիեւյան ռուսը ծնվել եւ բաժանվել է, սկսվում է Մոսկվայի պետությունը: Եվրոպայում մեծ ֆեոդալական պետությունները ուժ են ստանում: Առաջին հերթին դա Իսպանիա եւ Պորտուգալիա է, որոնք միմյանց հետ վազում են նոր աշխարհագրական հայտնագործություններ կատարելու համար:

Աշխարհի քաղաքական քարտեզի ձեւավորման նոր փուլը

Միեւնույն ժամանակ, աշխարհի քաղաքական քարտեզը անընդհատ փոխվում է: Այդ ժամանակի ձեւավորման փուլերը կփոխեն շատ պետությունների ապագա ճակատագիրը: Մի քանի հարյուր տարի կլինի հզոր Օսմանյան կայսրությունը, որը գրավել է Եվրոպայի, Ասիայի եւ Աֆրիկայի պետությունները:

Աշխարհի քաղաքական քարտեզի ձեւավորման ժամանակակից փուլը

ՆՈՐ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆ

Հատկապես հաճախ 19-րդ եւ 20-րդ դարերի շրջանում աշխարհի քաղաքական քարտեզը փոխվեց: Այդ ժամանակաշրջանում ձեւավորման փուլերը կախված էին հաջող ռազմական արշավների արդյունքներից: Այսպիսով, եթե 1876 թվականին Աֆրիկայի տարածքի ընդամենը 10% -ը գրավեց եվրոպական երկրները, ապա նրանք կարողացան գրավել տաք մայրցամաքի ամբողջ տարածքի 90% -ը: Նոր 20-րդ դարում ամբողջ աշխարհը արդեն մտել է գրեթե բաժանված գերտերությունների միջեւ:

Աշխարհի քաղաքական քարտեզի ձեւավորման հիմնական փուլերը

ՆՈՐԱԳՈՒՅՆ ՓՈՒԼ

Առաջին համաշխարհային պատերազմից հետո աշխարհի վերաբաշխումը համաշխարհային հանրության մեջ մեծ փոփոխություններ է մտցրել : Առաջին հերթին անհետացավ չորս հզոր կայսրությունները: Սա Բրիտանիա է, Օսմանյան կայսրությունը, Ռուսական կայսրությունը եւ Գերմանիան: Իրենց տեղում են ձեւավորվել բազմաթիվ նոր պետություններ:

Միեւնույն ժամանակ, նոր սցենար է առաջանում `սոցիալիզմ: Աշխարհի քարտեզի վրա հսկայական պետություն կա `ԽՍՀՄ միություն:

Այս փուլում որոշ պատմաբաններ շարունակում են գրել նորագույն շրջանի մասին, սակայն այժմ համարվում է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին սկսվում է աշխարհի քաղաքական քարտեզի ձեւավորման ժամանակակից փուլը:

Աշխարհի քաղաքական քարտեզի ձեւավորման փուլերը

ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՓՈՒԼԸ

Միեւնույն ժամանակ, Մերձավոր Արեւելքում շարունակվում են փոփոխությունները: Կա մի քանի արաբական պետությունների միավորումը: Եվրոպայում գոյություն ունի միասնական Գերմանիա եւ FRY- ի միություն, որի արդյունքում Բոսնիան եւ Հերցեգովինան, Մակեդոնիան, Խորվաթիան, Սերբիան եւ Չերնոգորան:

Աշխարհի քարտեզ

8.Աշխարհի երկրների դասակարգումն ու տիպաբանությունը

Ըստ տարածքի մեծության՝
ընդունված է երկրները բաժանել գերխոշոր (երկիր–հսկաներ), խոշոր, միջին, ոչ մեծ և
միկրոպետություններ (գաճաճ) խմբերի: Օրինակ՝ Եվրոպայում խոշոր պետություն կարող
է համարվել Ֆրանսիան, միջին՝ Մեծ Բրիտանիան, ոչ մեծ՝ Մակեդոնիան,
միկրոպետություն՝ Սան Մարինոն: Նաև կարելի է աշխարհի երկրները խմբավորել ըստ բնակչության
թվի: Աշխարհում 11 երկիր համարվում է հսկա (աղ. 5): Դրանք ունեն 100 մլն–ից ավելի
բնակչություն: Այս երկրներին բաժին է ընկնում աշխարհի բնակչության 60%–ից ավելին:

Երբեմն երկրները դասակարգվում են նաև ըստ
աշխարհագրական դիրքի: Ըստ այդ ցուցանիշի՝
առանձնացնում են ծովափնյա երկրներ ու դեպի ծով
ելք չունեցող երկրներ: Ցամաքային երկրները շատ
են հասարակածային Աֆրիկայում, Եվրոպայում և
Ասիայում

Ժամանակակից աշխարհում առավել մեծ հետաքրքրություն է ներկայացնում
երկրների տիպաբանությունն՝ ըստ սոցիալ–տնտեսական զարգացման մակարդակի և
ըստ քաղաքացիների նյութական ու հասարակական բարիքների բավարարվածության
աստիճանի


9.Զարգացած և զարգացող երկրներ

Զարգացող երկրներ: Սրանք մոտ 150 երկրներ են, որոնք զբաղեցնում են երկրագնդի
ցամաքային տարածքի կեսից ավելին: Սրանք հիմնականում Ասիայի, Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի
և Օվկիանիայի նախկին գաղութային տարածքներն են: Ընդհանուր բնութագիրը սուր հակասությունը քաղաքական անկախության և տնտեսական
կախվածության միջև, տնտեսության մինչկապիտալիստական ձևերի պահպանումը,
տնտեսության ագրարահումքային և հանքահումքային բնույթը, արդյունաբերական
զարգացած երկրներին հսկայածավալ պարտքերը:

Զարգացած երկրներ: Սրանց թվին են պատկանում նախ և առաջ ԱՄՆ–ն,
Ճապոնիան, Կանադան, Արևմտյան Եվրոպայի երկրները, Ավստրալական Միությունը,
Նոր Զելանդիան, Իսրայելը և Հարավաֆրիկյան Հանրապետությունը: Զարգացած երկրներն
առանձնանում են շուկայական հարաբերությունների զարգացման հասուն
մակարդակով, բնակչության մեկ շնչի հաշվով ՀՆԱ–ի բարձր ցուցանիշով, ներքին
կայունությամբ: Մեծ է այս երկրների դերը համաշխարհային տնտեսության և
քաղաքականության մեջ:


10.Աշխարհի բնակչության թիվը և շարժը

Աշխարհի բնակչությունը ներկայումս ապրող մարդկանց ընդհանուր քանակն է և ըստ հաշվարկների 2019 թվականի ապրիլին կազմում էր 7,7 միլիարդ: Մարդկության պատմությանը պահանջվել է ավելի քան 200.000 տարի, որպեսզի աշխարհի բնակչությունը հասնի 1 միլիարդի և դրանից հետո միայն 200 տարի, որպեսզի հասնի 7 միլիարդի:

Աճը դանդաղել է 2010-ից 2015 թվականներին` կազմելով 1,2 տոկոս և ըստ կանխատեսումների կշարունակի դանդաղել 21-րդ դարի մնացած հատվածում: Այնուամենայնիվ գլոբալ բնակչությունը շարունակում է աճել և կանխատեսվում է, որ կհասնի 10 միլիարդի 2050 թվականին և ավելի քան 11 միլիարդի 2100 թվականին:


11.Բնակչության վերարատադրություն

Բնակչության վերարտադրություն մարդկանց սերունդների մշտական հերթափոխությունը, որը բնակչության բնական և մեխանիկական շարժերի ամբողջությունն է։ Ողջ աշխարհի բնակչության վերարտադրությունը միայն բնական շարժի արդյունք է ։
12.Բնակչության սեռատարիքային կազմը

Բնակչության սեռային կազմը ցույց է տալիս, թե ինչպիսին է տղամարդկանց և կանանց թվաքանակի հարաբերակցությունը։ Սեռային կազմը տարբեր է ինչպես բնակչության առանձին տարիքային խմբերում, այնպես էլ աշխարհագրորեն՝ աշխարհի տարբեր տարածաշրջաններում և երկրներում։ Միջինացված տվյալներով` աշխարհում 100 նորածին աղջկա հաշվով ծնվում է 105−­106 տղա։ 


13.Բնակչության ազգային կազմը

Աշխարհում հաշվվում է շուրջ 3−­4 հազար ժողովուրդ (էթնոս), որոնք միմյանցից տարբերվում են թվաքանակով, լեզվով, մշակույթով, սովորույթներով, էթնիկական (ազգային) ինքնագիտակցությամբ։ Տարբերում են միազգ, երկազգ և բազմազգ պետություններ՝ հաշվի առնելով այն, թե նրանց բնակչության ընդհանուր թվաքանակում ո՞ր ազգն է գերակշռում:


14.Հայկական լեռնաշխարհի ընդհանուր բնութագիրը։

այկական լեռնաշխարհն Առաջավոր Ասիայի երիտասարդ լեռնային գոտու խոշոր (մոտ 400 հզ․ քառ.կմ) միավորներից է, որը գտնվում է Սև ծովի, Անդրկովկասի դաշտավայրերի, Իրանական բարձրավանդակի և Ջեզիրեի (Հայկական Միջագետք) ցածրադիր սարահարթերի միջև։ Այն հարավ-արրելքում փոխանցվում է Իրանական, արևմուտքում՝ Անատոլական բարձրավանդակներին։ Հայկական լեռնաշխարհը բարդ ու բազմաձև ռելիեֆով, միջին բարձրության լեռների տիրապետությամբ միասնական և ինքնատիպ լեռնային երկիր է։

Հայկական լեռնաշխարհի առավելագույն բարձրությունը 5165 մ է՝ Մասիս (Արարատ) լեռ, միջին բարձրությունը՝ 1700 մ, որը գերազանցում է հարևան Անատոլական և Իրանական բարձրավանդակների միջին բարձրություններին։

images (1)

Արևելյան Պոնտոս լեռների համակարգը (Ջանիկ, Դիրեսուն, Դյու մուշխանե, Զիգանա, Տրապիզոնի, Լազիս տանի) տարածվում է Հայկական լեռնաշխարհի հյուսի-ում, Սև ծովի, Կելկիտի (Գայլ գետ) և ճորոխի գետահովիտների միջև, ավելի քան 400 կմ երկարությամբ և 60— 100 կմ լայնությամբ։ Բաղկացած է արլ․ և արմ․ առանցքային լեռնաշղթաներից։ Լեռնահամակարգի առավել բարձր կետը 3937 մ է (Քաջքար լեռ)։

Հայկական (Արևելյան) Տավրոսը լեռնաշխարհի հարավային լեռնահամակարգն է, որը նեղ (35—100 կմ) գո տիով, զուգահեռականի ուղղությամբ ձգվում է Ջեյհան գետի միջին ավազանից մինչև Բիթլիս (Բաղեշ) գետը։ Այստեղ նշանավոր են Նուրհակի, Մալաթիայի, Արղնիի, Իլիջայի և Սասունի լեռնախմբերը։ Բարձր կետը Մարութասարն է (2967 մ)։

Armenia ostarmenia

Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևելյան լեռնա համակարգը՝ Փոքր Կովկասը, ձգվում է Արաքսի հովտից (Մեղրու կիրճից) մինչև Աև ծով, մոտ 600 կմ երկարությամբ և 50—90 կմ լայնությամբ։  


15.Հայաստանի Հանրապետության ընդհանուր բնութագիրը։

Հայաստանի աշխարհագրություն, Հայաստանի Հանրապետության աշխարհագրություն։ Հայաստանը ծով ելք չունեցող երկիր է Հարավային Կովկասում և Հարավարևմտյան Ասիայում։ Գտնվում է Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևելքում (որը նաև անվանում են Պատմական Հայաստան), Սև և Կասպից ծովի մեջտեղը, հյուսիսից և արևելքից շրջապատված է Փոքր Կովկասի լեռնաշղթաներով։ Սահմանակցում է ՎրաստանիԱդրբեջանիԻրանիԹուրքիայի և չճանաչված Արցախի հետ։

16.Լոռու մարզի ընդհանուր բնութագիրը։

Աշխարհագրական դիրքը՝ Հայաստանի Հանրապետության հյուսիս
Բնակավայրերը՝ ծովի մակերևույթից 520-ից 1800մ բարձրության վրա
Պետական սահմանը՝ Վրաստանի Հանրապետության հետ՝ 110 կմ
Տարածությունը` 3799 քառ. կմ
Բնակչության թիվը` 212.6 հազար մարդ

ՀՀ Լոռու մարզը տարածքի մեծությամբ երրորդն է հանրապետությունում (զբաղեցնում է ՀՀ տարածքի 12.7 %-ը): Գտնվում է հանրապետության հյուսիսում, սահմանակից է Վրաստանի Հանրապետությանը (110կմ երկարությամբ), արեւմուտքից Շիրակի, արեւելքից Տավուշի, հարավից Կոտայքի եւ Արագածոտնի մարզերին: Սահմանամերձ բնակավայրերն են Արծնի, Ապավեն, Ձորամուտ, Պաղաղբյուր, Ջիլիզա:


17.Տավուշի մարզի ընդհանուր բնութագիրը։

ՀՀ Տավուշի մարզը գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքի հյուսիս-արևելյան հատվածում։ Այն ընդգրկում է Իջևանի, Դիլիջանի, Նոյեմբերյանի և Բերդի (Շամշադինի) տարածաշրջանները: Մարզը հարավում սահմանակից է ՀՀ Գեղարքունիքի և Կոտայքի մարզերին, արևմուտքում՝ ՀՀ Լոռու մարզին, հյուսիսում` Վրաստանին և արևելքում՝ Ադրբեջանին:

ՀՀ Տավուշի մարզի տարածքը չափազանց հարուստ է պատմամշակութային կառույցներով՝ վանքային համալիրներ, բերդեր, խաչքարեր, կամուրջներ, դամբարաններ, հուշակոթողներ, հուշաղբյուրներ: Հատկանշական են Գոշավանքը, Հաղարծնի համալիրը, Տավուշի բերդը և այլն։

Աշխարհագրության հարցաշարեր

1.Աշխարհագրության ուսումնասիրության առարկան, նպատակը և
հիմնական խնդիրները
.

Աշխարհագրությունը յուրահատուկ տեղ է զբաղեցնում գիտությունների ամբողջական
համակարգում: Աշխարհագրական հետազոտությունների օբյեկտներից են երկրագնդի
աշխարհագրական թաղանթը, նրա ոլորտները, դրանց կառուցվածքն ու
փոխազդեցությունը, մայրցամաքները, տարածաշրջաններն ու երկրները և այնտեղ
կատարվող երևույթները: Աշխարհագրության ուսումնասիրության
առարկաներն են Երկրի մակերևույթի վրա բնական ու հասարակական բաղադրիչները և
դրանց փոխազդեցության հետևանքով առաջացած տարածական համակարգերը`
աշխարհահամակարգերը (գեոհամակարգեր): Դրանք կարող են լինել բնական,
հասարակական և բնահասարակական:
2.Աշխարհագրության տեղը գիտությունների համակարգում

Աշխարհագրությունը՝ որպես գիտություն, բնական և հասարակական գիտությունների
համակարգերի փոխադարձ շփման միջակայքում է և սերտորեն կապված է դրանցից
յուրաքանչյուրի հետ: Որպես աշխարհագրական թաղանթի բնական բաղադրիչների`
քարոլորտի, մթնոլորտի, ջրոլորտի, կենսոլորտի հետազոտությամբ զբաղվող գիտություն՝
աշխարհագրությունը մտնում է բնական գիտությունների, իսկ որպես մարդոլորտի
մարդկային հասարակության հետազոտությամբ զբաղվող գիտություն`հասարակական
գիտությունների համակարգի մեջ:
Աշխարհագրության երկու հիմնական ճյուղեր են առանձնացնում բնական
աշխարհագրությունը և հասարակական աշխարհագրությունը՝ իրենց ենթաճյուղերով և հետազոտության առարկաներով: Այս երկու ճյուղերը միավորվում են
քարտեզագրությամբ և ընդհանուր աշխարհագրությամբ: Վերջինս ուսումնասիրում է այն
օրենքներն ու օրինաչափությունները, որոնք ընդհանուր են թե՛ բնական, թե՛
հասարակական երևույթների տարածքային փոփոխությունների համար:
Բնական աշխարհագրության կազմում առանձնանում են համալիր գիտություններ,
որոնք ուսումնասիրում են ոչ թե բնության կամ աշխարհագրական թաղանթի առանձին
բաղադրիչները, այլ դրանց փոխազդեցությամբ ձևավորված համալիրները:
3.Աշխարհագրական հետազոտության մեթոդները

Աշխարհագրական գիտելիքները, տեսություններն ու օրինաչափությունները կարող են
հավաստի և իրական լինել, եթե ստացվել են գիտական հատուկ մեթոդներով: Գիտական
հետազոտության մեթոդը գործընթացների, ձևերի ու գործողությունների
ամբողջությունն է, որի կատարումն անհրաժեշտ է նպատակներին հասնելու համար:
Աշխարհագրական հետազոտության մեթոդները կարող են լինել մասնավոր
աշխարհագրական և համաաշխարհագրական: Համաաշխարհագրական առավել
տարածված մեթոդներից են նկարագրականը, համեմատականը, դաշտայինը,
վիճակագրականը, քարտեզագրականը, մաթեմատիկականը, օդատիեզերականը,
աշխարհագրական տեղեկատվականը և այլն: Նկարագրական մեթոդը գիտական
ճանաչողության հնագույն մեթոդներից է:
Համեմատական աշխարհագրական մեթոդը հնարավորություն է տալիս
որոշելու աշխարհագրական օբյեկտների զարգացման պատճառները, գնահատելու
զարգացման պայմաններն ու հեռանկարները, լուծելու աշխարհագրական օբյեկտների
դասակարգման խնդիրը՝ ըստ ընդհանուր և էական հատկանիշների: Օրինակ՝ լճային գոգավորություններն՝ ըստ ծագման,
քաղաքներն՝ ըստ մարդաշատության և այլն:
5.Ներկայացնել աշխարհագրական թաղանթի ոլորտները (մթնոլորտ,
ջրոլորտ, քարոլորտ, կենսոլորտ, մարդոլորը)

  1. մթնոլորտ
  2. քարոլորտ
  3. ջրոլորտ
  4. կենսոլորտ
  5. մարդոլորդ


6.Աշխարհագրական թաղանթի հիմնական հատկանիշները
(ռիթմիկություն, զոնայականություն)
7.Աշխարհի քաղաքական քարտեզի ձևավորման պատմությունը
8.Աշխարհի երկրների դասակարգումն ու տիպաբանությունը
9.Զարգացած և զարգացող երկրներ
10.Աշխարհի բնակչության թիվը և շարժը
11.Բնակչության վերարատադրություն
12.Բնակչության սեռատարիքային կազմը
13.Բնակչության ազգային կազմը
14.Հայկական լեռնաշխարհի ընդհանուր բնութագիրը։
15.Հայաստանի Հանրապետության ընդհանուր բնութագիրը։
16.Լոռու մարզի ընդհանուր բնութագիրը։
17.Տավուշի մարզի ընդհանուր բնութագիրը։

Գործնական աշխատանք

  1. Արևելապոնտական լեռներ
  2. Հյուսիսային Տավրոս
  3. Ներքին Տավրոս
  4. Հայկական կամ հարավային Տավրոս
  5. Հայկական պար
  6. Մեծ Կովկասյան լեռնաշղթա
  7. Միջագետքի դաշտավայր
  8. Կուր-Արաքսյան դաշտավայրը
  9. Մեսխեթի լեռներ
  10.  Թրիալեթի լեռնաշղթա
  11. Վիրահայոց լեռներ
  12. Արեգունու լեռներ
  13. Վարդենիսի լեռներ
  14. Վայքի լեռներ
  15. Սյունիքի բարձրավանդակ
  16.  Ջավախքի բարձրավանդակը (Վրաստան)
  17.  Բազումի
  18.  Փամբակի
  19. Ծաղկունյաց
  20. Գուգարանց
  21. Գեղամա
  22. Բարգուշատի
  23. Մեղրու լեռներ
  24. Սևանի լեռները (Հայաստան)
  25.  Արցախի լեռներ (ԼՂՀ)
  26. Զանգեզուրի լեռնաշղթա (Հայաստան)

Առաջադրանք 2․ Հայակական լեռնաշխարհի ջրագրություն․

Ուրվագծային քարտեզի վրա տեղադրել Հայկական լեռնաշխարհի ջրագրական առանձին միավորները․

Դասի հղումը։

ՀՀ ջրագրություն

  1. Արաքս
  2. Ճորոխ
  3. Տիգրիս
  4. Եփրատ
  5. Ախուրյան
  6. Կուր
  7. Քասախ
  8. Դեբեդ
  9. Հրազդան
  10. Արփա
  11. Վեդի
  12. Աղստև
  13. Ազատ
  14. Որոտան
  15. Ողջի
  16. Տավուշ
  17. Փամբակ
  18. Ձորագետ
  19. Գետիկ

Առաջադրանքների փաթեթ- Քոլեջ․ 22․11- 27․11․2021թ․

Դասի հղումը։

Առաջադրանք 1․ Հայակական լեռնաշխարհի լեռնագրություն

  • Վերլուծել Հայկական լեռնաշխարհի ֆիզիկաաշխարհագրական դիրքի առանձնահատկությունները:
    Ֆիզիկական քարտեզներում տեսնում ենք, որ Հարավարևմտյան Ասիայի բարձրավանդակների շարքում Հայաստան
  • աշխարհը պատկերված է որպես կենտրոնական դիրք գրավող տարածք, որը կրում է Հայկական լեռնաշխարհ անվանումը: Նրանից արևմուտք տարածվում է Փոքրասիական (կամ Անատոլիական) բարձրավանդակը, իսկ հարավարևելյան հարևանությամբ Իրանական բարձրավանդակն է: Հայաստանի ֆիզիկաաշխարհագրական դիրքի նկարագիրը դրանով չի սպառվում: Նրա հյուսիսում Կովկասյան Մեծ լեռնաշղթան է, հարավում` Միջագետքի դաշտավայրը, արևելքում` Կուր — Արաքսյան դաշտավայրը, որը հարում է Կասպից ծովին, հյուսիս -արևմուտքում` Սև
  • ծովը, իսկ հարավ -արևմուտքում` Միջերկրական ծովի ափամերձ լեռնաշղթաները:
  • Բնութագրել Հայկական լեռնաշխարհի վերաբերյալ աշխարհագրական հետազոտությունները տարբեր ժամանակներում:
    Հայոց պետականության հզորացման ու անկման ժամանակները հանգեցրել են երկրի քաղաքաաշխարհագրական ու տնտեսաաշխարհագրական դիրքի արմատական փոփոխությունների: Երբ Հայաստանը եղել է ծովային պետություն,
  • ունեցել է բարեկամ հզոր հարևաններ և, գտնվելով Արևելքն Արևմուտքին կապող միջազգային առևտրական ու տնտեսական կարևոր նշանակություն ունեցող Մետաքսի ճանապարհի վրա` հզորացել է ու բարգավաճել: Դրան հակառակ, շատ հաճախ քաղաքաաշխարհագրական դիրքի փոփոխությունը պետության ու ժողովրդի տառապանքների պատճառ է դարձել: Հայաստանը հայտնվել է թշնամական շրջապատման մեջ, զրկված է եղել ծովային սահմաններից, Արևելքի ու Արևմուտքի, Հյուսիսի ու Հարավի հարևանների համար դարձել է մրցակցության և տևական պատերազմների թատերաբեմ: Նվաճվել ու թալանվել է նրանց կողմից, զրկվել է պետական անկախությունից, իսկ ժողովուրդը ենթարկվել է ճնշման և բռնագաղթի: Այսօր, հարյուրամյակների ընդմիջումից հետո, հայ ժողովուրդը կարողացել է իր անկախությունը վերահաստատել որպես միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան պետություն ու
  • միջազգային հանրության լիիրավ անդամ և գոյություն ունենալ իր պատմական բնատարածքի շուրջ 10%-ն ընդգրկող սահմաններում:
  • Ուրվագծային քարտեզի վրա տեղադրել Հայկական լեռնաշխարհի լեռնագրական հետևյալ միավորները․
ноября 2012 ~ Բարի գալուստ
  • Արևելապոնտական լեռներ
  • Հյուսիսային Տավրոս
  • Ներքին Տավրոս
  • Հայկական կամ հարավային Տավրոս
  • Հայկական պար
  • Մեծ Կովկասյան լեռնաշղթա
  • Միջագետքի դաշտավայր
  • Կուր-Արաքսյան դաշտավայրը
  • Մեսխեթի լեռներ
  •  Թրիալեթի լեռնաշղթա
  • Վիրահայոց լեռներ
  • Արեգունու լեռներ
  • Վարդենիսի լեռներ
  • Վայքի լեռներ
  • Սյունիքի բարձրավանդակ
  •  Ջավախքի բարձրավանդակը (Վրաստան)
  •  Բազումի
  •  Փամբակի
  • Ծաղկունյաց
  • Գուգարանց
  • Գեղամա
  • Բարգուշատի
  • Մեղրու լեռներ
  • Սևանի լեռները (Հայաստան)
  •  Արցախի լեռներ (ԼՂՀ)
  • Զանգեզուրի լեռնաշղթա (Հայաստան)

Առաջադրանք 2․ Հայակական լեռնաշխարհի ջրագրություն․

Ուրվագծային քարտեզի վրա տեղադրել Հայկական լեռնաշխարհի ջրագրական առանձին միավորները․

Դասի հղումը։

ՀՀ ջրագրություն

  • Արաքս
  • Ճորոխ
  • Տիգրիս
  • Եփրատ
  • Ախուրյան
  • Կուր
  • Քասախ
  • Դեբեդ
  • Հրազդան
  • Արփա
  • Վեդի
  • Աղստև
  • Ազատ
  • Որոտան
  • Ողջի
  • Տավուշ
  • Փամբակ
  • Ձորագետ
  • Գետիկ

Տրանսպորտային միջազգային գլխավոր ուղիները

Դասի հղումը։

1․ 2․

  • Ի՞նչ դեր ունի տրնասպորտը համաշխարհային տնտեսության գործում:
  • Տրանսպորտի դերը համաշխարհային տնտեսության մեջ շատ մեծ է, քանի որ դրա միջոցով անգամ ամենահեռու պետությունները կարող են իրար հետ տնտեսական կապեր հաստատել:
  • Տնտեսության զարգացման ներկա փուլում տրանսպորտի, որ տեսակն է ամենաարագը զարգանում: Պատասխանը հիմնավորել՚: 
  • Ամենաարագը զարգանում են միջազգային ավտոմոբիլային ուղիները: Դա կապված է ավտոտրանսպորտի միջոցով բեռափոխադրումների միջին հեռավորությունների մեծացման և միջազգային չափանիշներով միջպետական մայրուղային ճանապարհաշինության զարգացման հետ:
  • Ուրվագծային քարտեզի վրա նշել հետևյալ ջրային ավազանների ամենախոշոր նավահանգիստները.

Ճապոնական ծով, Միջերկրական ծով, Հյուսիսային ծով, Կարիբյան ծով,Պարսից ծոց, Մեքիսկական ծոց, Արաբական ծով, Բենգալական ծոց, Ջիբրալթարի նեղուց, Բաբ-է-Մանդեբի նեղուց, Հարավ-չինական ծով, Արևելաչինական ծով, պանամայի ջրանցք, Սուեզի ջրանցք, Սև ծով, կարմիր ծով, Բալթիկ ծով, Բոտնիկական ծով, Լա մանշի նեղուց, Արաբական ծով, Բենգալական ծոց, դեղին ծով, Սև ծոց, Կասպից ծով(լիճ), Սպիտակ ծով, Օխոտի ծով, Բերինգի ծով, Բերինգի նեղուց: 

World_map_blank.png

Ճապոնական ծով՝Ճապոնիա-Շիմոնոսեկի;Սայգո,Ռուսաստան;Ֆունակավա-Ուգլիգորսկ;Վաստոչնի, Հարավային Կորեա-Տոնգաե:

Միջերկրական ծով՝Իսպանիա-Վալենսիա,Թուրքիա-Մարպորտ,Հունաստան-Պիրեուս, Իտալիա-Ջոյա Տաուրո:

Հյուսիսային ծով՝Նիդեռլանդներ-Ռոտերդամ,Բելգիա-Անտվերպեն,Գերմանիա-Համբուրգ:

Կարիբյան ծով՝Պանամա-Կոլոն;Պասիֆիկո,Կոլումբիա-Բահիադե Կարտակենա,Էկվադոր-Գույքիլ, Ջամայքա-Կինգստոն:

Պարսից ծոց՝Միացյալ Արաբական Էմիրություններ-Ջազիրաթ;Քուվեյթ; Մինա Ալ Ահմադի,Քաթառ-Ալ Ռայան Մարին, Իռան-Պոր ջազիրե;Ասալույե:

Մեքիսկական ծոց՝ԱՄՆ-Խյուստոն;Լուփ Տերմինալ;Լավակա,Մեկսիկա-Ալտամիրա:

Արաբական ծով՝Հնդկաստան-Մումբաի:

Բենգալական ծոց՝Հնդկաստան-Չենաի:

Ջիբրալթարի նեղուց՝Ջիբրալթար:

Բաբ-է-Մանդեբի նեղուց՝Բաբ էլ Մանդեբիլ:

Հարավ-չինական ծով՝Չինաստան-Գուանջո:

Արևելաչինական ծով՝Չինաստան-Նինգբո:

Պանամայի ջրանցք՝Պանամա-Պանամա Սիթի:

Սուեզի ջրանցք՝Եգիպտոս-Թոֆիկ:

Սև ծով՝Ռումինիա-Կոնստանտա:

Կարմիր ծով՝Եգիպտոս-Շարմել Շեիխ:

Բալթիկ ծով՝Ռուսաստան-Սանկտ Պետերբուրգ: