Թումանյանական թևավոր խոսքեր

Ձախերդ փանոս– այսպես են անվանում այն մարդկանց, որոնց մոտ ձախոխվում է ամեն գործ և մեծ մասամբ՝ իրենց խելքից: Ձախերդ փանոսը հայկական ժողովրդական հեքիաթի հերոս է, հեքիաթը մշակել է Հովհաննես Թումանյանը 1914թ-ին:

Նեսսոյի քարաբաղնիս– Հովհաննես Թումանանի հանրահայտ պտմվածքի վերնագիրն է: Թումանյանը պատմել է նախասովետական շրջանի հայ գյուղի հետամնաց գյուղացիների մի սովորություն՝ քարաբաղնիսով բուժելու մասին: Այժմ <<Նեսսոյի քաաբաղնիս>> ասելով հասկանում ենք, ոչ ճիշտ ու հակաբժշկկան մեթոդներով բուժում:

Ոչ ամոթ ունի ուժեղը ոչ էլ վախ– այսարտահաըտությունըԹումանյանի հայտնի <<Հառաչանք>> պոեմից է, որը գրել է 1890թ-ին: Այսօր այս արտահայտությունն օգտագործվում է բռնություն կամ անարդարություն բնութագրելիս:

Մի կաթիլ մեղր– Թումանյանի հայտնի լեգենդի վերնագիրն է, որի սյուժեն Թումանյանը վերցրել է Վարդան Այգեկցու առակից: Աըս արտահայտությունը օգտագործվում է չնչին բանից մեծ աղմուկ բարձրացնելըծաղրելու համար

Բալը թանկ է– Այս արտահայտությունը օգտագործվում է կատակի ձևով, երբ ցանկանում են ընդգծել միամտությունը: Հաճախ ասվում է հեգնանքով այն մարդկանց մասին, որոնք ցանկանում են խորամանկել,բայց անհաջող, և ընկնում են ծիծաղելի դրության մեջ: Այս թևավոր խոսքը առաջացել է Թումանյանի <<Գիքորը>> պատմվածքից:

Քաջ Նազար– Հայ ժողորդական հեքիաթի հերոսն է, որը մշակել է Հովհաննես Թումանյանը: Նազարը հայտնի է իր վախկոտությամբ, բայց հանգամանքների բերումով դառնում է թագավոր:<< Քաջ Նազար>> են անվանում այն մարդկանց, որոնք վախկոտ են, պարծենկոտ, բայց հասնում են բարձր պաշտոնների ոչ թե իրենց ընդունակությունների շնորհիվ, այլ պատահականորեն: Նման դեպքում ասում են. <<Քաջ Նազարի բախտ ունի>>:

Մի գակ է, հո մի քուրք չի– Այս թևավոր խոսքը վերցված է Թումանյանի հայտնի Շունն ու կատուն լեգենդից: Ուստա Փիսոյի խոսքերն են՝ ուղղված Քեռի Քուչիին:

– Աչքի վրա Քեռի Քուչի, մի գդակ է, հո մի քուրք չի:

Օգտագործվում է, երբ ցանկանում ենք նշել, թե ձեռնարկված գործը մեծջանքեր չի պահանջում: Հաճախ հեգնանքով ծաղրվում է պարծենկոտությունը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *