Եղիշե Չարենց

Ինչ որ լավ է՝ վառվում է ու վառում,
Ինչ որ լավ է՝ միշտ վառ կմնա.
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։
Մոխրացի՛ր արևի հրում,
Արևից թող ոչինչ չմնա, —
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։

Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի.Թե ուզում ես չսուզվել ճահճուտները անհունի –Պիտի աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս:Այնպե՜ս արա, որ կյանքում ո՜չ մի գանգատ չիմանաս,Խմի՜ր թախիծը հոգու, որպես հրճվանք ու գինի.Որքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս –Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *