Ապրիլ ամսվա ամփոփում

1.Ներկայացնել մարդու տնտեսական գործունեության հետևանքով առաջացած բնապահպանական հիմնախնդիրները։

Մարդու տնտեսական գործունեության և որսի հետևանքով հարստահարվել են բնական պաշարները, անվերադարձ ձևով ոչնչացել են խոշոր կենդանիները, ինչպիսիք են ռնգեղջյուրները, ձիերը, մամոնտները, զուբրերը, ցուլերը, բազմաթիվ բույսեր: Հողում,օդում, ջրում, բույսերի և կենդանիների օրգանիզմներում կուտակվել են չշրջանառվող թափոններ՝ ածխածնի օքսիդ,մեթան, ազոտի օքսիդ, ֆրեոն, այլ թունավոր և մուտագեն
նյութեր: Մարդու գործունեության ազդեցությունն այսօր ընդունել է մոլորակային և միջմոլորակային մակարդակ:

2. Գաղափար կենսոլորտի մասին։ Կենսոլորտի բաղադրիչները և կենդանի նյութ։

Կենսոլորտը երկրի մակերեսի ամբողջ գազային, պինդ և հեղուկ տարածքն է, որը զբաղեցնում է կենդանի էակները: Դրանք բաղկացած են ինչպես լիտոսֆերայի, այնպես էլ հիդրոսֆերայի և մթնոլորտի այն տարածքներից, որտեղ հնարավոր է կյանք:

Կենսոլորտը կազմված է անկանոն չափսերի բարակ շերտից: Քանի որ դա համակարգ է, որը հավաքում է մոլորակի այն տարածքները, որտեղ գոյություն ունի կյանքը ավելի դժվար է սահմանափակումներ դնել որտեղ սկսվում և ավարտվում է կենսոլորտը:

3.Մուտացիաներ, դասակարգում, քրոմոսոմային և գենային մուտացիաներ։Ուռուցքներ և ուռուցքածին բջիջներ։

Գենոտիպի կայուն փոփոխությունը անվանում են մուտացիա, որն իրականանում է միջավայրի ազդեցության տակ։Մուտացիաներն առաջանում են հիմանկանում ԴՆԹ-ների կրկնապատկման և վերականգնման խախտումների արդյունքում:

Քրոմոսոմային մուտացիաները տեղի են ունենում առանձին քրոմոսոմների կառուցվածքի խոշոր փոփոխություներ։ Այդ դեպքում դիտվում է մեկ կամ մի քանի քրոմոսոմների գենետիկական նյութի կորուստ  կամ կրկնապատկում, ինչպես նաև առանձին քրոմոսոմների հատվածների կողմնորոշման փոփոխություն, և գենետիկական նյութի տեղափոխություն մեկ քրոմոսոմից մյուսի վրա: 

Գենային մուտացիաների արդյունքում տեղի են ունենում մեկ կամ մի քանի նուկլեոտիդների փոփոխություններ, դելեցիաներ, ներդրումներ և տրանսլոկացիաներ, դուպլիկացիաներ և ինվերսիաներ՝ գեների տարբեր հատվածներում, այն դեպքում, երբ մուտացիայի ազդեցության տակ փոփոխվում է միայն մեկ նուկլեոտիդ:

4.Բույսերի և կենդանիների սելեկցիա, դերը մարդու կյանքում և բնության մեջ։

Սելեկցիան այն գիտություն է, որը  զբաղվում է տարբեր օրգանիզմների, բնության մեջ գոյություն ունեցող տեսակների բարելավմամբ, կենդանիների նոր ցեղատեսակների, բույսերի նոր սորտերի և բակտերիաների նոր շտամների ստեղծմամբ։

Սելեկցիան մշակում է բույսերի և կենդանիների ժառանգական հատկանիշների վրա ներգործելու եղանակներ՝ մարդու համար այն անհրաժեշտ ուղղությամբ փոփոխելու նպատակով։ Այլ կերպ ասած ՝ հենց սելեկցիայի շնորհիվ է, որ մարդիկ կարողացել են դարեր շարունակ ստանալ բույսերի նոր ՝ ավելի բերքատու տեսակներ եւ կենդանիների նոր ՝ ավելի մսատու, կաթնատու կամ այլ տեսակներ, որոնք մարդիկ ավելի նպատակահարմար են համարում իրենց  կենսագործունեության համար:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *