Կիսամյակային հաշվետվություն

Այս կիսամյակը մենք սկսեցինք դիջիթեգերով, բնագիտական և ձմեռային ստուգատեսներով: Համեմատած առաջին կիսամյակին այս կիսամյակ ծավալեցինք ավելի ակտիվ գործունեություն, ունեցանք բազում հանդիպումներ: Համարյա բոլոր առարկաներից կատարեցինք անհատական աշխատանքներ՝ ամեն ամիս ուսումնասիրելով մի նոր բան:

Հայոց լեզու/ Գրականություն

Հայոց լեզվից կատարել ենք բառարանական աշխատանքներ, առաջադրանքներ՝ կրավորական, ներգործական կառույցներով Մանրասն կարող եք ծանոթանալ այստեղ:

Գրականություն առարկայից կատարել եմ 3 անհատական աշխատանքներ, առաջինը՝ Մոնա Լիզա նկարի առեղծվածի մասին էր, երկրորդը՝ հայտնի լուսանկարիչ Զակ Վան Բիլջոնի, իսկ երրորդը՝ 90-ականների ոճի մասին էր: Կիսամյակի ընթացքում կրկին ուսումնասիրել ենք հայ մեծ գրողներին, անցել ենք դաստիրակչական բնույթ ունեցող պատվածքներ, կատարել ենք թևավոր խոսքերի բացատրություններ:

Ռուսաց լեզու

Ռուսերենից կատարեցի մի շարք անհատական նախագծեր: Այդ նախագծերը շատ գիտելիքներ և պատկերացումներ ինձ տվեցին պատմական տարբեր ժամանակաշրջանների զարգացումների մասին: Ինքս ամեն ամիս տարբեր նախասիրություններ եմ ունենում, այդ պատճառով այդ աշխատանքը ինձ համար հեշտ էր և հետաքրքիր:

Անգլերեն

Անգլերենը մեր օրերում շատ կարևոր դեր ունի, դա էլ հանդիսանում է մեծ մոտիվ այնակտիվորեն սովորելու համար: Այս ընթացքում բարելավեցի իմ խոսակցական անգլերենը՝ ես ավելի ազատ եմ խոսում, իմ մտքեր արտահայտոմ այս լեզվով: Կիսամյակի ընթացքում կատարել ենք մի շարք առաջադրանքներ որոնց կարող եք ծանոթանալ անգլերենի բաժնում:

Աշխարհագրություն

Աշխարհագրություն առարկայից մենք ուսումնասիրեցինք Հայաստանի մարզերը, նրանց ջրագրությունը, տուրիզմը, հիմնախնդիրները և մտածեցինք մարզերի զարգացման համար տեսլականներ: Այնքան մարամասն էինք ուսումնասիրում մարզերը, որ կարծես մտովի հայտնվեինք այտնեղ և կատարեինք փոքրիկ ճանապարհորդություն:

Ֆիզիկա

Ֆիզիկան այս կիսամյակ առավել հետաքրքիր դարձավ: Մենք կատարեցինք մի շարք աշխատանքներ անոմալ վայրերի հետ կապված, ինտերնետից դուրս բերեցինք տեղեկություններ ժամանակի մեքենայի մասին և այդ ամենի հետ մեկտեղ չանտեսեցինք դասագրքի պարագրաֆները և խնդիրները:

Էկոլոգիա

Էկոլոգիա առարկան կարևոր դեր ունի բոլորիս կյանքում : Ամեն անգամ ուսումնասիրելով այն հասկանում եմ, թե ինչ աղետների առաջ է այսօր կանգնած աշխարհը և ինչքան քիչ աշխատանք ենք տանում այն կանխելու համար: էկոլոգիայի դասերի ընթացքում սովորել ենք ազիմուտով կողմնորոշվել տեղայնքում, աղբի տեսակավել և մաքրել:

Կենսաբանություն

Կենսաբանության դասերի ընթացքում խորապես ծանոթացել ենք Դարվինի տեսություններին, մուտացիաներին, էվոլուցիոն գործընթացներինև այլն: Մայիսի 3-ին մասնակցեցինք NABU Armenia-յի սեմինարին, որը նվիրված էր Սպիտակ արագիլներին և նրանց պաշտպանությանը:

Հայոց պատմություն

2րդ կիսամյակում Հայոց պատմություն առարկայից կատարեցինք կերպարի քննարկում՝ քննարկեցինք Պապի, Արշակ ll-ի և Տրդատ Մեծի կերպարը: Պատմության անհատական նախագծերը վերաբերվում էին հայականավոր թագուհիներին՝ Զաբելին, Փառանձեմին և Նվարդ թագուհուն: Նաև քննարկել և համեմատել ենք Վահանանց, Վարդանանց պատերազմները:

Հասարակագիտություն

Հասարակագիտությունից ես և Միլենան կատարել ենք խմբակային նախագծեր իրավունքի հետ կապված: Ներկայացրելենք Կյանքի իրավունքը, Անձնական տվյալների պաշտպանության իրավունքը:

Մաթեմատիկա

Այս կիսամյակը հագեցած էր ֆունկցիաներով:  Բացի այդ հետաքրքիր տեղեկություններ իմացանք п թվի մասին և կատարեցինք անհատական նախագծեր:

Ընտրություն

Ես ընտրել եմ հագուստի մոդելավորում: Մոդելավորման դասերին նկարել ենք էսքիզներ, քննարկել ենք հայտնի բռենդերի գարուն- ամառ հավաքածուները:Ապրիլ ամսից սկսել ենք ուսումնասիրել հագուստի մասերը և արդեն փորձում ենք դրանք կարել:

Երգ

Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ երգն ու պարը մեր կրթահամալիրի անբաժան մասն են: Օրը սկսում ենք դրանով, ապա անցնում ենք դասերին: Երգի դասաժամերին մենք սովորել ենք բազմաթիվ ազգային պարեր և երգեր, հոգևորական երգեր և օտարալեզու երգեր:

Քոլեջն իսկապես շատ է ինձ փոխել: Հանդիպումների և այլ նախագծերի շնորհիվ դարձել եմ ավելի մարդամոտ, անկաշկանդ: Դրան նպաստել են նաև այն հանձնարարությունները, որտեղ կատարել ենք վերլուծական աշխատանքներ և արտահայտել ենք մեր միտքը: Շատ ուրախ եմ, որ քոլեջում ստեղծում են այնպիսի միջավայր, որ ոչ մի աշակերտ չկաշկանդվի, չկոմպլեքսավորվի. իրեն ընդունի այնպես՝ ինչպես որ կա:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *