Աշխատանքային պայմանագրի սահմանումը, բովանդակությունը և կնքման կարգը

ՄԱՐՏ 27-31

Դասանյութ՝ Իրավագիտություն /էջ 263-ից/

Աշխատանքային օրենսգիրք

Առաջադրանք՝

Աշխատանքային օրենսգրքից առանձնացնել՝

  1. Աշխատանքային պայմանագիր հասկացությունը
  2. Աշխատանքային պայմանագրի կնքաման կարգը
  3. Փորձաշրջանը աշխատանքային պայմանագիր կնքելիս
  4. Աշխատանքային պայմանագրի տեսակները
  5. Աշխատանքային պայմանագրի լուծման հիմքերը

1) Աշխատանքային պայմանագիրը համաձայնություն է աշխատողի և գործատուի միջև, ըստ որի աշխատողը պարտավորվում է գործատուի համար կատարել որոշակի աշխատանք ՝ պահպանելով աշխատավայրում սահմանված աշխտանքային կարգպահությունը, իսկ գործատուն պարտավորվում է աշխատողին տրամադրել պայմանագրով որոշված աշխատանքը, վճարել նրա կատարած աշխատանքի համար պայմանավորված աշխատավարձը և ապահովել ՀՀ օրենսդրությամբ, այլ նորմատիվ իրավական ակտերով, կոլեկտիվ պայմանագրով, կողմերի համաձայնությամբ նախատեսված աշխատանքային պայմաններ:

2) Աշխատանքի ընդունվելիս պետք է ուշադիր լինի ամեն ինչի, որպեսզի անուշադրության պատճառով խնդիրների չբախվել։ Դրանցից մեկն է աշխատանքային պայմանագրի կնքումը, որին պետք է մեծ ուշադրություն դարձնել։Ահա աշխատանքային պայմանագրի կնքման կարգը՝

  •  Աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր աշխատանքային պայմանագիրը կնքվում է երկու օրինակից` կողմերի ստորագրությամբ մեկ փաստաթուղթ կազմելու միջոցով:
  • Աշխատանքի անցնելիս առաջ գործատուն կամ նրա լիազորված անձը պարտավոր է աշխատանքի ընդունվող անձին պատշաճ ծանոթացնել աշխատանքի պայմաններին, կոլեկտիվ պայմանագրին (դրա առկայության դեպքում), ներքին կարգապահական կանոններին, աշխատավայրում նրա աշխատանքը կանոնակարգող գործատուի այլ իրավական ակտերին:
  • Աշխատանքի անցնելիս առաջ գործատուն կամ նրա լիազորված անձը պարտավոր է աշխատանքի ընդունվող անձին պատշաճ ծանոթացնել աշխատանքի պայմաններին, կոլեկտիվ պայմանագրին (դրա առկայության դեպքում), ներքին կարգապահական կանոններին, աշխատավայրում նրա աշխատանքը կանոնակարգող գործատու
  • Աշխատողը պարտավոր է աշխատանքային պայմանագրում նշված oրն անցնել աշխատանքի: Աշխատանքային պայմանագրում նշված օրն անհարգելի պատճառով աշխատանքի չներկայանալը հիմք է աշխատանքային պայմանագրի լուծման համար:

3) Փորձաշրջանի հետ կապված անհրաժեշտ պայմանները միշտ պետք է քննարկվեն պայմանագրի կնքման ժամանակ և դրանց կապակցությամբ կողմերը պետք է գան համաձայնության: Եթե դրանց ժամանակ համձայնություն ձեռք չի բերվել, ապա չի կարելի խոսել աշխատանքային պայմանագրի կնքման մասին: Փորձաշրջան չի կարող նախատեսվել, եթե աշխատանքի են ընդունվում՝

  • տասնութ տարեկանը չլրացած անձիք,
  • ընտրովի պաշտոն զբաղեցնողները,
  • գործատոիների փոխադարձ համաձայնությամբ այլ աշխատանքի փոխդրվող,
  • օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում:

4) Աշխատանքային պայմանագրի տեսակներն են՝

  • անորոշ ժամկետով, եթե աշխատանքային պայմանագրում դրա գործողության ժամկետը նշված չէ.
  • որոշակի ժամկետով, եթե աշխատանքային պայմանագրում դրա գործողության ժամկետը նշված է:

5) Աշխատանքային պայմանագրի լուծում ասելով՝ պետք է հասկանալ աշխատանքի կատարման և դրանից բխող հանդիպակաց պարտավորությունների դադարեցումը՝ դրանք չվերականգնելու մտադրությամբ։ Դա նշանակում է, որ աշխատանքային պայմանագրի լուծումն ինքնին չի առաջացնում աշխատանքային իրավահարաբերությունների դադարում ։ Մի շարք դեպքերում աշխատանքային պայմանագիրը լուծվում է, սակայն աշխատանքային իրավահարաբերությունները դեռևս չեն դադարում, օրինակ՝ աշխատանքային պայմանագրի լուծումից հետո դեռևս գործատուն պարտավոր է կատարել վերջնահաշվարկ, աշխատողը պարտավոր է վերադարձնել աշխատանքի կատարման կապակցությամբ գործատուի կողմից իրեն հանձնված գործիքները և նյութերը։ Աշխատանքային պայմանագրի լուծումը կարող է տեղի ունենալ միայն աշխատանքային օրենսդրությամբ նախատեսված հիմքերի առկայության դեպքում։

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ աշխատանքային պայմանագիրը լուծվում է`

  • կողմերի համաձայնությամբ.
  • պայմանագրի գործողության ժամկետը լրանալու դեպքում.
  • աշխատողի նախաձեռնությամբ.
  • գործատուի նախաձեռնությամբ.
  • աշխատողի պարտադիր ժամկետային զինվորական ծառայության զորակոչվելու դեպքում.
  • դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռի առկայության դեպքում, որին համապատասխան` աշխատողը ենթարկվել է այնպիսի պատասխանատվության, որը հնարավորություն չի տալիս շարունակելու աշխատանքը.
  • եթե օրենսդրությամբ սահմանված կարգով աշխատողը զրկվել է որոշակի աշխատանքներ կատարելու իրավունքներից.
  • եթե աշխատողը մինչև տասնվեց տարեկան է, և ծնողներից մեկը, որդեգրողը կամ հոգաբարձուն կամ խնամակալը, նրա առողջության նկատմամբ հսկողություն իրականացնող բժիշկը կամ աշխատանքի անվտանգության ապահովման հարցերով Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի ծառայողը պահանջում է աշխատանքային պայմանագրի լուծում.
  • աշխատանքի էական պայմանները փոփոխվելու դեպքում.
  • ֆիզիկական անձ գործատուի մահվան դեպքում.
  • աշխատողի մահվան դեպքում.
  • աշխատանքի ընդունվելիս սույն օրենսգրքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և (կամ) 4-րդ կետերի համաձայն` աշխատողի ներկայացրած տեղեկատվությունը կեղծ լինելու դեպքում.
  • աշխատողի և գործատուի համաձայնությամբ սահմանված փորձաշրջանի արդյունքներով.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *