Ուսումնական այս շրջանում ինչպես բոլոր շրջաններում հասցրել եմ ահռելի գիտելիք ստանալ: Այս կիսամյակ շատ ավելի արդյունավետ եմ աշխատել իմ մասնագիտական նախագծի վրա, որին կարծում եմ նպաստել է նախորդ տարիների ձեռք բերված փորձը: Մենք շատ հետաքրքիր դասեր անցկացրեցինք ընկեր Լենայի և ընկեր Գեղամի հետ: Բացահայտեցինք մեր մասնագիտության աշխատանքի համար անհրածեշտ նոր գործիքներ, մեր աշխատելաոճը հասցրեցինք ավելի բարձր մակարդակի, աշխատանքների շուրջ գրեցինք հաշվետվություններ, ունեցանք քնարկումներ դիպլոմային աշխատանքների հետ կապված և այլ աշխատանքներ: Վստահաբար կարող եմ ասել, որ այս ընթացքում վեբ ծրագրավորման և համակարգչային գրաֆիկայի գիտնելիքներս կրկնապատկվեցին: Իմ կատարած աշխատանքներին կարող եք ծանոթանալ այստեղ՝
Retro
«Դիպլոմային նախագիծ 2023-2024»
Մասնագիտություն՝ Համակարգչային գեղարվեստական նախագծում
Թեմա՝ <<Retro Concept Store>> – Ռետրո իրերի օնլայն վաճառքի կայք
Ղեկավարներ՝ Գեղամ Խաչատրյան, Լենա Նալբանդյան
Ուսանող՝ Արմինե Հովհաննիսյան
Դիպլոմային նախագծի տեսական մաս
Դիպլոմային նախագծի գործնական մաս․ Retro Concept Store / brendbook
Համաշխարհային տնտեսվարության տեսակները
Շուկայական տնտեսություն
Բնութագիրներ
Մասնավոր սեփականություն. ձեռնարկությունները և արդյունաբերությունները պատկանում և շահագործվում են մասնավոր անձանց կամ ընկերությունների կողմից, այլ ոչ թե կառավարության:
Մրցակցություն. ձեռնարկությունները մրցում են միմյանց հետ հաճախորդների համար, ինչը խթանում է նորարարությունն ու արդյունավետությունը:
Ազատ առևտուր. երկրները զբաղվում են միջազգային առևտրով, ապրանքներ և ծառայություններ փոխանակելով այլ երկրների հետ:
Կառավարության սահմանափակ միջամտություն. կառավարությունը սահմանափակ դեր է խաղում տնտեսության մեջ՝ քաղաքականությամբ, որը կենտրոնացած է բարենպաստ բիզնես միջավայրի ստեղծման վրա, այլ ոչ թե ուղղակիորեն վերահսկելու տնտեսական գործունեությունը:
Գների մեխանիզմ. գները որոշվում են շուկայում առաջարկի և պահանջարկի փոխազդեցությամբ, այլ ոչ թե կառավարության որոշմամբ:
Խրախուսված նորարարություն. շահույթի ձգտումը դրդում է անհատներին և ձեռնարկություններին նորամուծել և բարելավել իրենց ապրանքներն ու ծառայությունները:
Շուկայական տնտեսություն ունեցող երկրների օրինակներ են.
- Միացյալ Նահանգները
- Միացյալ թագավորությունը
- Գերմանիան
- Կանադան
- Ճապոնիան
- Շվեդիան
- Շվեյցարիան
- Նոր Զելանդիան
Այս երկրները հակված են ունենալ տնտեսական ազատության բարձր մակարդակ՝ տնտեսության մեջ կառավարության միջամտության ցածր մակարդակով: Նրանք նաև հակված են ունենալ ուժեղ տնտեսական աճ, նորարարության բարձր մակարդակ և բարձր կենսամակարդակ:
Գյուղատնտեսական տնտեսություն.
Գյուղատնտեսությունը զգալի ներդրում ունի այս երկրների տնտեսության մեջ, որտեղ բնակչության մեծ մասը զբաղվում է հողագործությամբ, անասնապահությամբ և հարակից այլ գործունեությամբ: Այս երկրները հաճախ ապավինում են այնպիսի մշակաբույսերի մշակմանը, ինչպիսիք են հացահատիկները, մրգերը, բանջարեղենը և ընկույզը, ինչպես նաև անասունների արտադրությունը, ինչպիսիք են խոշոր եղջերավոր անասունները, խոզերը և թռչնաբուծությունը:
Բնութագրեր
- Աշխատուժի զգալի մասը զբաղված է գյուղատնտեսության մեջ
- Գյուղատնտեսությունը երկրի ՀՆԱ-ի հիմնական ներդրումն է
- Երկրի տնտեսության վրա հաճախ ազդում են ապրանքների համաշխարհային գների տատանումները
- Առևտրային համաձայնագրերը և արտահանման քաղաքականությունը վճռորոշ դեր են խաղում երկրի գյուղատնտեսության ոլորտի ձևավորման գործում
- Կառավարությունները կարող են իրականացնել ֆերմերներին աջակցելու քաղաքականություն, ինչպիսիք են սուբսիդիաները և սակագները, խթանելու հայրենական արտադրությունը և պաշտպանելու տեղական արդյունաբերությունը:
- Այս երկրները հաճախ ունեն ուժեղ գյուղատնտեսական ավանդույթներ և մշակութային պրակտիկա՝ կապված գյուղատնտեսության հետ
Գյուղատնտեսական տնտեսություն երկրների օրինակներ են.
- Բրազիլիան
- Հնդկաստանը
- Ռուսաստանը
- Քենիան
- Տանզանիան
- Մալավին
- Զիմբաբվեն:
Խառը տնտեսություն.
Բնութագիրներ
Ռեսուրսների արդյունավետ բաշխում. խառը տնտեսությունը թույլ է տալիս ռեսուրսների արդյունավետ բաշխում պետական և մասնավոր հատվածների միջև:
Նորարարություն. մասնավոր հատվածի` նորարարությունների և նոր ապրանքներ և ծառայություններ ստեղծելու կարողությունը խթանում է տնտեսական աճը:
Սոցիալական բարեկեցություն. Կառավարության կողմից սոցիալական ծառայությունների մատուցումն ապահովում է քաղաքացիների մուտքը հիմնական ապրանքներ և ծառայություններ:
Կայունություն. խառը տնտեսությունն ապահովում է
Խառը տնտեսություններ ունեցող երկրների օրինակները ներառում են.
- Գերմանիան
- Ֆրանսիան
- Ճապոնիան
- Հարավային Կորեան
- Կանադան
- Ավստրալիան
- Միացյալ թագավորությունը
ՀՆԱ/ ՀՆԱ-ի հաշվման մեթոդները
Համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) որոշակի ժամանակահատվածում, որպես կանոն 1 տարում, տվյալ երկրի տարածքում արտադրված վերջնական ապրանքների և ծառայությունների դրամական կամ շուկայական արժեքների հանրագումարն է: Վերջնական են համարվում այն ապրանքները և ծառայությունները, որոնք նախատեսված են վերջնական սպառման նպատակով: Չնայած ՀՆԱ-ն սովորաբար հաշվարկվում է տարեկան կտրվածքով՝ այն կարող է հաշվարկվել նաև եռամսյակային կտրվածքով:
ՀՆԱ-ի տեսակները
Անվանական ՀՆԱ. տվյալ տարում տվյալ երկրի տարածքում արտադրված վերջնական ապրանքների և ծառայությունների շուկայական արժեքն է՝ արտահայտված ընթացիկ տարվա գներով:
Իրական ՀՆԱ. տվյալ տարում արտադրված ապրանքների և ծառայությունների ընդհանուր արժեքն է՝ արտահայտված բազիսային տարվա (համեմատության համար հիմք ընդունված տարի) գներով:
Իրական ՀՆԱ = Անվանական ՀՆԱ/ ՀՆԱ դեֆլյատոր
ՀՆԱ-ի հաշվարկման մեթոդները
Ծախսային մեթոդ. ՀՆԱ-ն հաշվարկվում է որպես տվյալ երկրում կատարված բոլոր ծախսերի հանրագումար (սպառում (C), ներդրումներ (I), պետական գնումներ (G), զուտ արտահանում (NX)):
Ավելացված արժեքի կամ արտադրական մեթոդ. հաշվարկվում է որպես տնտեսվարող սուբյեկտների կողմից ստեղծված ավելացված արժեքների գումար: Ավելացված արժեքը պատրաստի արտադրանքի գնի և մատակարարներից ստացած հումքի, նյութերի, կոմպլեկտավորման իրերի արժեքների տարբերությունն է:
Եկամտային մեթոդ. այս մեթոդով ՀՆԱ-ն հաշվարկելու համար գումարվում են եկամուտների 4 տեսակները և եկամուտների վճարման հետ չառնչվող ևս 2 հատված` աշխատավարձ, շահույթ, ռենտա, տոկոս, բիզնեսի անուղղակի հարկեր, ամորտիզացիա:
ՀՀ ՀՆԱ և տնտեսական ցուցանիշ
2023 թ. ՀՀ ՀՆԱ–ն կազմել է 9 տրլն 502,8 մլրդ դրամ` աճելով 8,7 տոկոսով։ Տվյալները հրապարակվել են ՀՀ վիճակագրական կոմիտեի` 2023 թ. համախառն ներքին արդյունքի եռամսյակային և տարեկան նախնական ցուցանիշների մեջ։
Նշենք, որ տնտեսական ակտիվության ցուցանիշը 2023 թ. ընթացքում աճել է 9,4 %–ով, սակայն այն փոքր–ինչ տարբերվում է ՀՆԱ–ից, քանի որ չի ներառում անուղղակի հարկերը` ԱԱՀ և ակցիզ, ինչպես նաև ֆինանսաբանկային հատվածի ծառայությունները:
Ապրիլ ամսվա հաշվետվություն
Ապրիլ ամսվա ընթացքում կատարել եմ աշխատանքներ վերջնական տեսքի հետ կապված: Տեսական մասում փոփոխություններ և ավելացումներ եմ կատարել, վեբ կայքին վերջական տեսք եմ հաղորդել: Մայիս ամսվա համար դիպլոմային աշխատանքը մեծամասամբ ավարտված եմ համարում:
Նաև համագործակցել եմ մեր քոլջի լուսանկարչական բաժնի 3-րդ կուրսի ուսանող Քնաայի հետ, ում միասին նկարել եմ ապրանքները որոնք առկա են լինելու <<Retro concept store>>-ում: Ամենաշատ դժվարություններն առաջ են եկել հենց այս ամսվա ընթացքում քանի, որ անելիքները բազմազան էին և բավականին ժամանակատար:
Տնտեսական հարաբերությունների համակարգը
- Տնտեսական հարաբերությունների համակարգը
- Հասարակական արտադրության կառուցվածքը
- Մարդկանց մոտ տնտեսական հարաբերությունների առաջացման մղումներն ու հիմքերը
- Բարիք
- Տնտեսական արդյունավետություն
- Տնտեսական 3 հիմնահարցերը և դրանց սահմանման հիմքերը
Տնտեսական համակարգ
Տնտեսական համակարգը նյութական և ոչ նյութական բարիքներ արտադրողների, սպառողների միջև կարգավորված փոխհարաբերությունների, որոշումներ ընդունելու և իրագործելու մեխանիզմների ու ինստիտուտների ամբողջություն։ Յուրաքանչյուր երկրի տնտեսությունը մի մեծ համակարգ է, որում առկա են գործունեության բազում տեսակներ, և գործունեության յուրաքանչյուր ձև կարող է գոյատևել միայն այլ գործունեությունների հետ կապի և փոխհարաբերության պայմաններում։ Տնտեսական համակարգը բարիքների արտադրությունը և սպառումը յուրահատուկ ձևերով կանոնակարգելու գործողությունների ամբողջություն է։
Հասարակական արտադրության կառուցվածքը
Արտադրությունը մարդու և հասարակության գոյության ու զարգացացման համար անհրաժեշտ բարիքների (ապրանքներ և ծառայություններ) ստեղծման գործընթացն է:
Հասարակական արտադրության փուլերն են՝ արտադրություն, բաշխում, փոխանակում և սպառում:
Արտադրության ընթացքում տեղի է ունենում տնտեսական բարիքների անմիջականորեն ստեղծումը:
Բաշխումը որոշում է յուրաքանչյուր մարդու փայաբաժինը արտադրված արդյունքի մեջ:
Փոխանակությունը ընդգրկում է կապերի և հարաբերությունների համակարգ որը թույլ է տալիս արտադրողներին միմյանց հետ փոխանակել իրենց աշխատանքի արդյունքները:
Սպառումը ստեղծված տնտեսական բարիքների օգտագործումն է մարդկանց և հասարակության տարրեր պահանջմունքների բավարարման համար:
Մարդկանց մոտ տնտեսական հարաբերությունների առաջացման մղումներն ու հիմքերը
Շուկայական, տնտեսական համակարգերում, որը կապիտալիստական տնտեսական համակարգ է, ինչ արտադրել և մյուս խնդիրները լուծվել են ինքնազատ կամ տարերային ձևով, այսինքն յուրաքանչյուր արտադրող ինքը որոշ էր, թե ինչ արտադրի, որքա՞ն, ինչպե՞ս, ու՞մ համար և ինչպե՞ս կազմակերպի ու կառավարի իր տնտեսությունը։
Բարիք
Բարիքը բնության և մարդու կողմից ստեղծված նյութական և ոչ նյութական արդյունքների ամբողջությունն է, որը բավարարում է վերջինիս այս կամ այն պահանջմունքը:
Տնտեսական արդյունավետություն
Տնտեսական արդյունավետությունը՝ դա կենդանի և առարկայացած աշխատանքի ամենաքիչ ծախսումներով ամենամեծ արդյունքի ձեռք բերումն է և ժամանակի խնայության օրենքի գործողության կոնկրետ ձևի դրսևորումն է։
Արտադրության ձեռք բերված արդյունքներ ՏԱ=(արտադրանքի ու նյութական ծառայությունների ձևով) / Աշխատանքի ու արտադրության միջոցների ծախսումներ
Տնտեսական 3 հիմնահարցերը և դրանց սահմանման հիմքերը
Տնտեսական 3 հիմնահարցերը և դրանց սահմանման հիմքերն են՝
Ի՞նչ արտադրել
- Հնարավոր ապրանքներից և ծառայություններից որո՞նք պետք է արտադրվեն տվյալ ժամանակահատվածում։
Ինչպե՞ս արտադրել
- Արտադրական ռեսուրսների ինչպիսի՞ համակցությամբ, ի՞նչ տեխնոլոգիայի օգնությամբ պետք է արտադրվեն ապրանքների և ծառայությունների ընտրված տարբերակները։
Ու՞մ համար արտադրել
- Ո՞վ պետք է գնի արտադրված ապրանքները և ծառայությունները։ Ինչպե՞ս պետք է բաշխվի հասարակության համախառն եկամուտը, որը ստեղծվել է տվյալ ապրանքների և ծառայությունների արտադրության արդյունքում
Հասարակական արտադրության կառուցվածքը
Արտադրությունը մարդու և հասարակության գոյության ու զարգացացման համար անհրաժեշտ բարիքների (ապրանքներ և ծառայություններ) ստեղծման գործընթացն է:Արտադրությունը մարդու և հասարակության գոյության ու զարգացացման համար անհրաժեշտ բարիքների (ապրանքներ և ծառայություններ) ստեղծման գործընթացն է:
Հասարակական արտադրության փուլերն են՝ արտադրություն, բաշխում, փոխանակում և սպառում:
Մեծ պայթյունի տեսություն
Մեծ պայթյունի տեսությունը Դա տիեզերաբանական տեսություն է ՝ բացատրելու համար տիեզերքի ծագումը և այն, ինչը ներկայումս ավելի ընդունված է գիտական հասարակությունում: Ըստ տիեզերագետների՝ Մեծ պայթյուն եզրն ընդհանրապես անդրադառնում է այն գաղափարին, որ աշխարհը ընդարձակվել է նախնական խիտ և տաք սկզբնական պայմաններից՝ անցյալի որոշ սահմանափակ ժամանակում (ներկայիս հաշվարկներով՝ մոտավորապես 13.7 միլիարդ տարի առաջ), և մինչ օրս էլ շարունակում է ընդլայնվել:
Այս մեծ պայթյունից եկավ նյութը, ժամանակը և տարածությունը, որոնք հետագայում դարձան գալակտիկաներ և աստղային համակարգեր, ներառյալ մեր սեփական Ծիր Կաթինը, Արեգակնային համակարգը և վերջապես մենք:
Նոր հետազոտությունն առաջարկում է տեսություն, ըստ որի՝ Մեծ պայթյունի ինֆլյացիայի և նուկլեոսինթեզի դարաշրջանը միայնակ չէր, մութ մատերիան հայտնվեց և զարգացավ բոլորովին առանձին սցենարով: Նրա խոսքով, երբ ինֆլյացիան ավարտվեց, այն Տիեզերքը լցրեց մասնիկներով և ճառագայթմամբ, բայց ոչ մութ նյութով։ Ավելին, ֆիզիկոսները ենթադրում են, որ մնում է ինչ-որ քվանտային դաշտ, որը չի անհետացել: Երբ տիեզերքը ընդլայնվեց և սառչեց, այս անհայտ քվանտային դաշտը ի վերջո փոխակերպվեց՝ առաջացնելով մութ նյութի ձևավորում:
Ջեյմս Ուեբ
Համաձայն Մեծ պայթյունի ընդհանուր պատմության, երբ Տիեզերքը ձևավորվեց, բավականին երկար ժամանակ գալակտիկաներ չկային: Պարզվում է, որ եթե մենք կարողանայինք հետ նայել ժամանակին, ապա տիեզերքի պատմության մեծ մասում մենք կտեսնեինք նույն հասուն գալակտիկաները, ինչ այսօր: Բայց եթե մենք շարունակեինք ավելի ուշադիր նայել անցյալին, կտեսնեինք այն դարաշրջանը, երբ ձևավորվեցին հենց առաջին գալակտիկաները: Տիեզերքի այս հատվածում ըստ տեսության գերիշխող կլինեն անհաս գալակտիկաները, որոնք տարօրինակ և անկանոն տեսք ունեն: Ելնելով այս տրամաբանությունից՝ որքան ավելի հեռուն նայենք դեպի տիեզերք, այնքան ավելի անկանոն գալակտիկաներ պետք է հայտնաբերենք: Այնուամենայնիվ, Ջեյմս Ուեբի կողմից նկատված գալակտիկաներից մեկը 13 միլիարդ տարվա վաղեմության գալակտիկա է, որը բավականին հասուն և զարգացած է : Գալակտիկա, որն ավելի մեծ է, քան Ծիր Կաթինը:
Ըստ մեծ պայթյունի տեսության համեմատաբար երիտասարդ գալակտիկաները պետք է անկանոն լինեն կամ որոշակի բարդույթներ ունենան, աստղադիտակով ուսումնասիրելով գիտնականները պարզել են, որ դրանք անկանոն չեն: Դրանք պարուրաձև են։ Ավելին, բոլոր այն գալակտիկաները, որոնք մինչև վերջերս համարվում էին անկանոն, պարուրաձև էին։ Ակնհայտ դարձավ, որ անկանոն երիտասարդ գալակտիկաներն ունեն նույն ձևն ու հասունությունը ինչ 13.8 միլիարդ տարվա պատմություն ունեցող Ծիր Կաթինը , որը ևս հերքում է մեծ պայթյունի տեսությունը։
Էնտրոպիա
Էնտրոպիան թերմոդինամիկական համակարգի վիճակի ֆունկցիան է։ Թերմոդինամիկայի մեջ էնտրոպիան չափում է ցրման աստիճանը, այսինքն. անցում ջերմային էներգիայի, համակարգում պարունակվող ցանկացած այլ տեսակի էներգիայի: Արտաքին աշխարհից մեկուսացված ցանկացած թերմոդինամիկական համակարգ ձգտում է հավասարեցնել իր բոլոր մասերի ջերմաստիճանները, այսինքն. դրանում էնտրոպիայի առավելագույն աճին։ Համակարգը, որն ուներ ոչ հավասարակշռված ջերմային վիճակ, անցնում է հավասարակշռության վիճակի, երբ ջերմափոխանակման գործընթացները դադարում են:
Այսպիսով, էնտրոպիան, ըստ ֆիզիկայի օրենքների, կարող է միայն աճել, բայց դրա ներկայիս մակարդակը Տիեզերքում շատ ցածր է: Ըստ գիտնական Քերոլի՝ սա կարող է նշանակել միայն մեկ բան՝ վաղ Տիեզերքն ուներ էլ ավելի ցածր մակարդակ, այսինքն՝ Տիեզերքը պետք է էլ ավելի կազմակերպված ու կանոնավոր լիներ։ Եվ սա, իր հերթին, կարող է գաղափար առաջացնել, թե ինչ է տեղի ունեցել մեր Տիեզերքի հետ նախքան Մեծ պայթյունը:
Աղբյուրներ՝ Dasaran.am, trends.rbc.ru, dzen.ru, hi-news.ru, iki.rssi.ru
ԳՄՕ-ից առաջացած հիվանդությունները
ԳՄՕ- գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմներ (բույսեր, կենդանիներ, միկրոօրգանիզմներ), որոնց փոխպատվաստել են այլ օրգանիզմների գեներ և նրանց գենոտիպն արհեստականորեն փոփոխվել է։
Գենային փոփոխությունները, որպես կանոն, կատարվում են գիտական և տնտեսական նպատակներով։ Այնուամենայնիվ Գենետիկորեն մոդիֆիկացված սնունդն ունի սովորականի տեսք, նույնիսկ ավելի գեղեցիկ է, սակայն այստեղ կա հսկայական տարբերություն. ԳՄՕ-ներում ԴՆԹ-ն փոփոխված է, ինչն օրգանիզմում բազմաթիվ մուտացիաներ կարող է առաջացնել:
ԳՄՕ-ի աջակիցները մոլորեցնում են, թե ԳՄՕ-ները անհրաժեշտ են աշխարհի աճող բնակչությունը կերակրելու համար: Բայց սա սուտ է ոչ միայն Հայաստանի համար (ուր ցավոք բնակչությունը նվազում է), այլ նաև ողջ աշխարհի համար, ուր մարդու օգտագործման համար տարեկան արտադրված սննդի մեկ երրորդը՝ մոտ 1.3 միլիարդ տոնա, կորում է կամ վատնվում է: Արդյունքում սննդի կորուստը կամ վատնումը արժենում է մոտ 680 միլիարդ ամերիկյան դոլար արդյունաբերական երկրների և 310 միլիարդ ամերիկյան դոլար զարգացող երկրների համար (տվյալները UN FAO-ից): Ավելին՝ ԳՄՕ-բույսերը բերքատվությամբ չեն գերազանցում ճիշտ վայրում ու ճիշտ ձևով աճեցված օրգանականին, իսկ միջատների համար ուտելու համար անպիտան և մոլախոտերի համար թունավոր հողում աճած բույսը վնասում է այն ուտողին՝ օգնելով մի խումբ մարդկաց ավելի հարստանալ և կախվածության մեջ պահել իրենց ԳՄՕ արտադրանքը սպառող երկրներին:
Ձեզ ենք ներկայացնում՝ ինչ հիվանդություններ կարող են առաջացնել ԳՄՕ-ները և ինչպես են դրանք վնասում մեր օրգանիզմին.
1. ԳՄՕ-ներն առաջացնում են ալերգիաների նոր տեսակներ: Պատճառն այն է, որ նման սնունդը պարունակում է շատ արհեստածին ալերգեններ: Որպես օրինակ՝ կարելի է հիշել 2000-ական թվականներին ԱՄՆ-ում եգիպտացորեն արտադրող ընկերության դեպքը, երբ հարյուրավոր մարդիկ տուժել էին ալերգիայից:
2. ԳՄՕ-ներն օրգանիզմում առաջացնում են բակտերիաներ, որոնք հակազդում են հակաբիոտիկներին: Այսինքն՝ շատ հավանական է, որ շատ դեղահաբեր մեր օրգանիզմի վրա պարզապես չազդեն:
3. Մոդիֆիկացիան մեծացնում է քիմիական բաղադրիչը սննդում, որը շատ վատ հետևանքներ է ունենում օրգանիզմում: Ստամոքսի հետ կապված խնդիրներից՝ մինչև քաղցկեղ:
4. Ամերիկյան մի հետազոտության մեջ ասվում է, որ նման սնունդը նվազեցնում է մարդկային վերարտադրությունը: Այս տեսակետն ապացուցվել է փորձարկմամբ: Մկները, որոնց կերակրել են ԳՄՕ-ով հարուստ սննդով, թե՛ իրենց ակտիվությամբ, թե՛ վերարտադրությամբ զգալիորեն զիջել են նորմալ սննդով կերակրված մկներին:
Գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմները միայն մեզ չէ, որ վնասում են: Դրանք կարող են վնասել նաև մեր կյանքի տարբեր ոլորտներին: Նման վնասների մասին շատ են խոսում տարբեր գերտերություների ղեկավարները, ու այս թեման միջազգային կազմակերպությունների գլխավոր խնդիրներից մեկն է:
ԳՄՕ-ները շատ վտանգավոր են, օրինակ, գյուղատնտեսության ոլորտում: Անգամ հեռավորություն պահպանելու դեպքում ԳՄՕ-ի բազմացումը փչացնում է մրգերի և բանջարեղենի նորմալ աճեցումը, փչացնում է բերքը: Այդ պատճառով մի քանի երկրներում գյուղատնտեսները ցանում են միայն մոդիֆիկացված սերմեր՝ հրաժարվելով նորմալ ու բնական բերքից:
ԳՄՕ-ները բացասաբար են ազդում նաև տնտեսության վրա: Դրանք գտնվում են մի քանի ընկերությունների ձեռքում, ովքեր գրավում են ամբողջ շուկան: Իրենց լավ տեսքով ու թվացյալ ախորժելիությամբ դրանք գրավում են գնորդներին ու վաճառվում են շատ արագ: Այսինքն՝ շուկայից դուրս են մնում բնական բերք վաճառողները, ինչը կարող է հանգեցնել տնտեսական մեծ կորուստների:
Սյունիքի մարզի հիմնախնդիրները, ռազմավարական նպատակներ
Տարածքը 4,506 կմ² (15.2 %, 2-րդ տեղ), բնակչությունը՝ 134,600: Ամենաբարձր լեռնագագաթը Կապուտջուղ-Աժդանականն է /3906մ/: Հայտնի են նաև Բաղաց, Խուստուփ, Մեծ Իշխանասար, Արամազդ լեռնագագաթները:
Բնական պայմանները և հարստությունները
Լեռնաշխարհի մարգագետինները, ճոխ արոտավայրերը հարմար են անասնապահության, իսկ գետահովիտները՝ երկրագործության զարգացման համար:Երկրամասն ունի ջրառատ գետեր, որոնցից խոշոր են Որոտանն ու Ողջին: Զգալի տարածք են ընդգրկում անտառները, որոնցից են Մթնաձորը, Սոսու բնական եզակի անտառը: Այստեղ հնագույն ժամանակներից այստեղ արդյունահանվել են պղինձ և այլ գունավոր մետաղներ:
Սյունիքն օգտակար հանածոներով Հանրապետության ամենահարուստ մարզն է։
Հանրահայտ են Քաջարանի, Կապանի,
Ագարակի, Դաստակերտի, Լիճքի, Սվարանցի
մոլիբդենի, պղնձի, ոսկու և հազվագյուտ այլ
մետաղների հանքավայրերը, որոնցից շահագործվում են Քաջարանի, Կապանի, Ագարակի,
Լիճքի հանքավայրերը: Զգալի են բազալտի, մարմարի, կրի, կավի պաշարները,
հիդրոէներգետիկ մեծ ռեսուրսներ, հողեր, հարուստ անտառներ և ալպյան մարգագետիններ։
Գերակա խնդիր 1: Տրանսպորտային կապ
− Ուղևորա և բեռնափոխադրումների
կախվածությունը միայն մեկ տեսակի՝ ավտոմոբիլային
տրանսպորտից
− Դեպի ազգային կենտրոններ դժվար
հասանելիություն
− Թույլ զարգացած հանրային տրանսպորտային
ծառայություններ
Ռազմավարական նպատակ 1. Իրան- Երևան ճանապարհի մի զգալի մաս անցնում է Սյունիքի մարզով, իսկ մարզն ամբողջապես կախված է ճանապարհային փոխադրումներից: Անհրաժեշտ է կառուցել երկաթուղիներ և գործող օդանավակայաններ, վերագործարկել Կապանի օդանավակայանը:
Գերակա խնդիր 2: Հանրային ենթակառուցվածքների աշխատանք
− Գազիֆիկացման ցածր մակարդակ
− Ճանապարհների ոչ բավարար նորոգվածության
աստիճան
− Մարզով անցնող միջպետական ճանապարհի
ցածր տարողունակություն և դժվար պայմաններ
− Գյուղական համայնքներում կոյուղու համակարգի
բացակայություն
− Կոյուղաջրերի մաքրման կայանների
բացակայություն, կոյուղաջրերով շրջակա միջավայրի
աղտոտում
− Աղբավայրերի ոչ ճիշտ տեղակայում և
շահագործում ոչ բավարար ներդրումների արդյունքում
Ռազմավարական նպատակ 2. Բարձր աշխատավարձեր սահմանելով կարելի է Սյունիք գրավել բարձրորակ աշխատանք կատարող մասնագետների՝ մոտակա մարզերից կամ մայրաքաղաք Երևանից, ովքեր համակարգված և պրոֆեսիոնալ կմոտենան հանրային ենթակառուցվածքների շուրջ ծավալված աշխատանքներին:
Գերակա խնդիր 3: Ներքին արտադրանքի և եկամուտների կառավարում
− ՀՆԱ զգալի կախվածություն արդյունաբերության
մեկ՝ լեռնահանքային արդյունաբերության ճյուղից
− Բնակչության եկամուտների մեծ կախվածություն
լեռնահանքային արդյունաբերությունից
− Օգտագործվող գյուղատնտեսական տեխնիկայի և սարքավորումների
մաշվածության բարձր աստիճան
− Գյուղատնտեսական հողերի թերի օգտագործում
Ռազմավարական նպատակ 3. Սյունիքի մարզը մեծ ներուժ ունի գյուղատնտեսությունում առաջատար մարզ լինելու համար, այստեղ կան 4 կլիմաները, լայնատարած հողեր և դաշտեր: Այս ամենը զարգացնելու համար միայն մարդկային ռեսուրսը բավարար չէ, գյուղացիներին տրվելու է ժամանակակից մեքենաներ և սարքավորումներ անասնապահության, բերքահավաքի և հողագործության համար:
Գերակա խնդիր 4: Կրթության զարգացում
− Բարձրագույն կրթություն ունեցողների
արտագաղթ
− Կրթական համակարգի և աշխատաշուկայի
պահանջարկի միջև անհամապատասխանություն
− Սահմանափակ հնարավորություն տարեցների
վերապատրաստման համար
− Թերկոմպլեկտավորված դպրոցների և
դասարանների առկայություն
-Գյուղական համայնքներում կադրերի
բացակայություն
Ռազմավարական նպատակ 4. Չնայած նրան, Սյունիքի մարզում գործում են 1 ԲՈՒՀ, 3 ԲՈՒՀ-ի մասնաճյուղեր, որտեղ սովորում են 1720 ուսանող, կամ ՀՀ ուսանողների 2.16%-ը, դպրոցներն ունեն մեծ ուշադրության կարիք: Կվերանորոգվեն դպրոցները, դպրոցների և ԲՈՒՀ-երի ուսուցիչները կանցնեն վերապատրաստում և ուսումնական հաստատություններում կավելացվեն նոր առաարկաներ կապված տնտեսվարության և ՏՏ ոլորտի հետ:
Գերակա խնդիր 5: էկոլոգիապես աղտոտվածություն
− Կազմակերպությունների գործունեության
արդյունքում աղտոտվող միջավայր
− Պոչամբարների առկայություն և ծավալների
շարունակական աճ
− Կոյուղու կեղտաջրերի մաքրման կայանների վատ
վիճակ, բացակայություն
Ռազմավարական նպատակ 5. Առաջնային է կոյուղու կեղտաջրերի մաքրման կայան ստեղծելը, հետո օդի մաքրման կայաններ, տեղադրել օդը ֆիլտրացնող սարքեր մեծ գործարանների կառույցների վրա: Գործարաններից հեռու կստեղծվեն ապրելու համար նպստավոր պայմաններով բնակավայրեր և թաղամսեր: