Կիսամյակային հաշվետվություն

Ես Արմինե Հովհաննիսյանն եմ։ Սովորում եմ <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրի հագուստի մոդելավորման բաժնում : Քոլեջ հաճախում եմ մեծ հաճույքով։ Հասցրել եմ ձեռք բերել շատ ընկերներ՝ ամենամտերիմ ընկերուհիներիցս մեկին հանդիպեցի այստեղ։ Ուսուցիչները նույնպես ընկերասեր են՝ դա ևս մեկ պատճառ է այս քոլեջը սիրելու համար։ Առարկաներից փոքր ինչ թերանում եմ մաթեմատիկայից, սակայն ինձ շատ է օգնում մաթեմատիկայի ուսուցչուհու տված մոտիվացիան։ Ինչևէ սիրում եմ բոլոր առարկաները և բոլոր ուսուցիչներին։
Նաև մեր քոլեջը հայտնի է ճամփորդական նախագծերով։ Ինքս շատ եմ սիրում ճամփորդել, բացահայտել Հայաստանի գողտրիկ անկյունները և աշխատում եմ հաճախակի մասնակցել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *