Հայ ականավոր թագուհիներ/ Նվարդ

Նվարդ Թագուհի


Հայ մատենագրության մեջ գրառված Առաջին Հայկյանների շարքում միակն Արա Գեղեցիկն է, ում կինը վկայված է անվանապես: Պատմահոր մատյանում նա հիշատակվում է իբրև Արա Գեղեցիկի «սիրելի կին», որի անունը Նվարդ(Նուարդ) էր: Արա գեղեցիկին հարավում իշխող Շամիրամն առաջարկում է իր ձեռքն, և թագավորությունը: Արան չի համաձայնում Շամիրամին հավատարիմ մնալով իր կնոջը՝ Նվարդին: Շամիրամը վիրավորված, բայց նաև նրան սիրահարված դիմեց պատերազմի և գրավեց նրա երկիրը՝ Այրարատը: Պատերազմում զոհվում է Արան: Այնուհետև Շամիրամը կառուցեց մեծ ամրոց` Վանա բերդը, որը կոչվեց Շամիրամակերտ: Նա կատարեց բազում նշանավոր գործեր թողնելով արձանագրություններ դրանց մասին: Նա Արա գեղեցիկի և Նվարդի որդուն` Կարդոսին դարձրեց Հայաստանի կառավարիչ: Նվարդը հայոց ազգապատման մեջ հիշատակված է, որպես առաջին մեծ տիկին:

Նուարդ հայոց թագուհու և ասորաց թագուհի Շամիրամի հանդիպումը

Շամիրամը հայոց թագուհուն դիմավորեց իր արքունիքի նորակերտ պալատի առջև, դիմավորմանը հավաքված քաղաքի բնակիչների, ասուրական բանակի հրամանատարների և Հայոց Ձորի նահապետի հայկական զորամասերի կուռ շարքերով: Նվարդը և նրանց ուղեկցողների բազմությունը ժամանեցին քառաձի կառքերով: Նորակերտ արքունի սեմին միմյանց են հանդիպում Արա Գեղեցիկ արքային սպանած Շամիրամը և Արա Գեղեցիկի մահը սգացող կինը՝ Հայոց Նվարդ թագուհին: Արքայասպան Շամիրամը լալկվել էր իր առաջ տեսնելով արքա ամուսնու մահը դեռևս սգացող՝ սևազգեստ Նվարդին: Հայոց թագուհին անզեն էր, առանց թիկնազորի՝ ցուցադրելով խաղաղաղության ձգտելու նպատակ: Վստահ ու տիրական, Նվարդը կանգնած էր ոսկյա պճնանքի մեջ կորած Շամիրամի առջև՝ Արայի հիշատակը հարգելով սգո սև գլխաշորով և սև գոտով, բռնած Արա Գեղեցիկի պատանի որդու աջը: Շամիրամն ապշահար էր Նվարդի կանացի գեղեցկությամբ, որի կանացի թովչանքով և հմայքով տարված, Արա Գեղեցիկը չտրվեց Շամիրամի առաջարկած աշխարհիկ և արքունի գայթակղություններին: Շամիրամի առջև կանգնած էր հայոց գեղանի Նվարդ թագուհին՝ սլացիկ հասակ, հմայիչ դեմք, և արքա ամուսնուն սպանած Շամիրամի հանդեպ իր մեջ կուտակված մեղադրանքներով և վրեժխնդրությամբ լի խոսուն աչքեր: Բայց Շամիրամի մոտ իր կամքով եկած Նվարդը իր լեռների պես զսպված և անվրդով էր, թաքցնելով առ Շամիրամ սրտում կուտակված ատելությունը, քանզի Նվարդ թագուհին եկել էր Շամիրամին վստահել իր սրտի մի մասնիկը՝ արքայազն Կորդոս որդու խնամատարությունը… Նվարդը ուներ սրբազան առաքելություն, և նա, ինչպես պատշաճում էր հայոց թագուհուն, Նինվեի տիրուհուն գլուխ տալու փոխարեն, վեր բարձրացնելով աջը, բարձրաձայն և խրոխտ ձայնով ասաց, որ Շամիրամին դիտում է անձամբ իր թշնամի, սակայն հանուն Հայքի և Նինվեի հարաբերությունների բարելավմանը, որպես հայոց թագուհի, եկել է անձամբ Նինվեի տիրակալ Շամիրամին ասելու, որ ինքը Նինվեի տիրուհուն է վստահում իր արքայազն որդու՝ ապագա հայոց արքա Արայան Արայի խնամքն և խնամատարությունը: Միակ բանը, որ կարողացավ արտաբերել Արա Գեղեցիկին սպանած Շամիրամը, հետևյալն էր, թե առ Արա Գեղեցիկ հայոց թագավորն ունեցած իր մեծարանքից, նա Արայի Կորդոս որդուն շնորհում է Արա անունը.«…դեպի Արա Գեղեցիկը տածած սիրո պատճատով նրա անունով կոչում է Արա և նշանակում է մեր երկրի գլխավոր» (Արայան Արա (Բ)՝ Արա Կորդոս):

Լուսանկարի նկարագրությունը հասանելի չէ:

Աղբյուրներ՝ 1ին, 2րդ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *