Փառանձեմ թագուհի [Պապի մայրն ու Արշակի կինը]

i 1 - Փառանձեմ թագուհի [Պապի մայրն ու Արշակի կինը]

Հայրենիքի համար այս օրհասական օրերին է, որ Փառանձեմին է վստահվում երկրի ճակատագիրը, նրա պաշտպանությունը:

ԱՐՏԱԳԵՐՍԻ ՊԱՇԱՐՈՒՄԸ

Ինչի մասին է վկայում Փավստոս Բուզանդն իր «Հայոց պատմությունում».

«Երբ Հայոց աշխարհի տիկինը` Հայոց Արշակ թագավորի Փառանձեմ կինը, տեսավ, որ Պարսից թագավորի զորքերը լցվեցին Հայոց աշխարհը, առավ իր հետ մոտ տասնմեկ հազար ընտիր սպառազինված պատերազմող մարդիկ ազատներից եւ պարսից զորքերից խույս տալով, դիմեց, գնաց Արտագերս բերդը Արշարունյաց գավառում: Հետո Պարսից բոլոր զորքերը հասան, բերդի շուրջը նստեցին, պատեցին, պաշարեցին: Այսպես տասներեք ամիս բերդի շուրջը նստեցին եւ չկարողացան բերդն առնել, որովհետեւ բերդը շատ ամուր էր…

Տասնչորսերորդ ամսից հետո Աստծուց հարված հասավ բերդում ապաստանած գաղթականների վրա, բերդում եղողների մեջ մահ ընկավ, աստվածային պատուհաս… Մահը սկսվելու օրից մի ամիս էլ չտեւեց, որ բոլորը կոտորվեցին, իսկ Փառանձեմ տիկինը տեսնելով, որ մենակ մնաց, բերդի դուռը բացեց եւ Պարսիկ զորքը թողեց բերդից ներս: Եկան տիկնոջը բռնեցին եւ բերդից իջեցրին: Հետո Պարսից զորավարները բերդ բարձրացան, ավար առան Հայոց թագավորի գանձերը, որ բերդում պահվում էին. բոլորը վար իջեցրին: Ինը օր, ինը գիշեր շարունակ իջեցնում էին ինչ որ գտան Արտագերս բերդում, եւ տիկնոջ հետ միասին գերի քշեցին…

Երբ Փառանձեմ տիկնոջը բերին հասցրին Պարսից աշխարհը եւ Հայաստանի բոլոր գերությունն ու գանձերը եւ Փառանձեմ տիկնոջը թագավորի առջեւ հանեցին: Պարսից թագավորը մեծ շնորհակալություն հայտնեց իր զորավարներին: Պարսից Շապուհ թագավորը կամեցավ նախատինք հասցնել Արշակունյաց տոհմին, Հայոց աշխարհին եւ թագավորությանը: Հրամայեց կանչել իր բոլոր զորքերին, իր մեծամեծներին, ստորին պաշտոնյաներին եւ իր տիրած աշխարհի բոլոր մարդկանց, եւ այս բազմության մեջ բերել Հայաստանի տիկնոջը` Փառանձեմին: Եվ հրամայեց հրապարակում շինել ինչ-որ սարք, որի վրա գցել տվեց տիկնոջը, արձակել նրա վրա` անասնական պիղծ խառնակության համար: Այս կերպ սպանեցին Փառանձեմ տիկնոջը»:

Այսպես է ավարտվում Հայոց Փառանձեմ թագուհու պատմությունը: Պատմություն, որը իր հակասություններով հանդերձ ոչ մի ակնթարթ չի խամրեցնում նրա կերպարը: Եվ հիրավի ընթերցելով այդ ժամանակահատվածի, այսօրվա նորագույն պատմագիտական ուսումնասիրությունները, որոնք երբեմն բացահայտում են պատմիչների ներկայացրածը կղերական խմբագրության հետքերով, հասկանում ես, որ նրա բացասական գծերը հենց այդ ժամանակահատվածի կրոնական մտածելակերպի հետեւանքն են: Եվ նրա դերակատարությունը անուրանալի է այդ ժամանակների քաղաքական ասպարեզում, ուր

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *