Մարդը և բնությունը

Հատուկ հաղորդում՝ Բնության օրվա առիթով - Pars Today

Դեռ վաղ ժամանակաշրջանում մարդիկ սովորել են օգտվել բնության բարիքներից. ընտելացրել են վայրի կենդանիներին, ստացել են մշակաբույսեր, օգտվել են ծովային բարիքներից: Այն ժամանակ մարդը չէր պատկերացնում իր կյանքն առանց բնության: Դրա համար էլ բնությունը նրա համար պաշտամունքի առարկա էր: Նա այնքան էր կապված բնության հետ, որ սովորել էր նրա լեզուն, հասկացել էր նրա գաղտնիքները: Սակայն քաղաքակրթությունը հեռացրեց մարդուն բնությունից, և մոռացվեցին մեր նախապապերի կողմից թողած բոլոր գաղտնիքները: Այժմ էլ մենք կյանքի համար անհրաժեշտ գրեթե բոլոր բարիքները ստանում ենք բնությունից, սակայն առանց սիրելու այն: Մենք անխնա կերպով օգտագործում ենք բոլոր ռեսուրսները:

Why people need Nature more than ever - Natural Happiness

Մարդկության և բնության փոխհարաբերությունը դժվար գործընթաց է, որում կողմերը պետք է գօրծեն փոխշահավետ համագործակցությամբ: Բնության և հասարակության մեջ չկա անդունդ, քանի որ հասարակությունը մնում է ավելի մեծ և միասնական զանգվածի` բնության մասը: Սակայն մարդու կողմից բնության շահագործումը հասել է մեծ չափերի, որի պատճառով բնությունը սկսել է պատասխան քայլեր ձեռնարկել; Այն ինչ կատարվում է այժմ դա դեռ չնչին տոկոսն է, այն ամենի, ինչ կարող է անել բնությունը՝ աներևակայելի է: Բայց շարունակելով նույն կերպ մարդը պետք է սպասի բնության կողմից անսպասելիին անգամ:

The top 5 health benefits of interacting with nature

Առանց բնության մարդը չի կարող գոյություն ունենալ, ապրել և աշխատել: Ի տարբերություն կենդանիների, մարդը ստեղծում է և ստեղծագործում: Որովհետև մարդը բնության միակ բանական, այսինքն՝ մտածող էակն է: Նա ունի նաև խոսելու և աշխատելու ունակություն:
Մեր առօրյան լի է բազմաթիվ խնդիրներով, սակայն հայտնվելով վայրի բնության մեջ՝ հասկանում ես, որ դրանք շատ փոքր են: Անծայրածիր օվկիանոսներ, ընդարձակ անտառներ, անհաղթահարելի բարձրունքներ, փոթորկոտ ծովեր և անծայրածիր անապատներ. այս ամենը խոսում է բնության մեծ ուժի և հզորության մասին: Մարդը չպետք է մոռանա, որ ինքը բնության մի մասն է, պետք է բնությունը պահել ու պահպանել…

Հղումներ՝ Առաջին լինկ, Երկրորդ լինկ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *